Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջան-Հայաստան. Արդյո՞ք լրագրողները կկարողանան վստահության կամուրջ ստեղծել երկրների միջև. Հայացք Բաքվից
    ՂԱՐԱԲԱՂ

      18 Ապրիլի 2019 - 17:16

      Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ապրիլի 15-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի միջև կայացած հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին հույս է ներշնչում առ այն, որ մենք գոնե կես քայլով մոտեցել ենք խաղաղությանը։ Սակայն խաղաղության հասնելն անհնար է առանց երկու թշնամական կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատման։ Եւ այստեղ, ըստ երևույթին, հենց մեզ՝ լրագրողներիս, Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներիս է տրվել վստահության կամուրջ կառուցելու առանձնահատուկ հնարավորությունը:

      Ինչպես հայտնի է, Մոսկվայի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում հստակորեն շարադրված են մարդասիրական միջոցները, որոնք, մասնավորապես, ենթադրում են փոխադարձության հիման վրա կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվություն, մարդկանց միջև շփումների հաստատում, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև փոխադարձ այցերի կազմակերպում:

      Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից անմիջապես հետո, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան «Կոմերսանտ»-ի թղթակցին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդունել հայ լրագրողներին։

      «Բաքվում միշտ էլ տրամադրված են եղել ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեին Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը և ամրապնդմանը»,- ասել է Աբդուլաևան։

      Ես շատ օգտակար եմ համարում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների տեսակցության թույլտվության և լրագրողների փոխադարձ այցերի շուրջ պայմանավորվածությունը: Ո՞վ, եթե ոչ մենք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներս, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար պետք է առաջինը սկսենք շփվել միմյանց հետ, մեր երկրներում տեղի ունեցող գործընթացները լավ հասկանալու համար այցելենք իրար։

      Անշուշտ ոմանք կարող են ինձ առարկել, որ, իբր, նախկինում մտավորականության և ՈԿԿ-ների ներկայացուցիչները արդեն փորձել են գտնել շփման կետեր, նույնիսկ կազմակերպվել են ադրբեջանցի մտավորականության մի քանի ներկայացուցիչների և դիվանագետների այցը Ղարաբաղ, սակայն դա ոչ մի դրական արդյունք չի տվել։ Այո, չեմ առարկում, այդ այցը դրական արդյունք չտվեց, բայց միգուցե այս անգամ ստացվի։

      Չեմ առարկում, ներկա նախաձեռնության մեջ էլ շատ անորոշություններ կան։ Այո, Բաքուն, ինչպես վերևում նշվեց, պատրաստ է ընդունել հայ լրագրողներին, երաշխավորել նրանց անվտանգությունը։ Մեր հայ գործընկերները կարող են Ադրբեջան գալ իրենց պրոֆեսիոնալ գործունեության իրագործման համար, գործնականում ծանոթանալ մարդկանց ապրելակերպին։ Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ Երևան վերադառնալուց հետո նրանք օբյեկտիվ կերպով կլուսաբանեն այն, ինչ այստեղ տեսել ու լսել են։

      Արդյո՞ք նրանք հայկական իստեբլիշմենտին, այս կամ այն քաղաքական ուժին դուր գալու համար, չեն գրի այն, ինչ նրանք ուզում են լսել, այսինքն պատրաստել կանխակալ հոդվածներ ու ռեպորտաժներ։ Արդյո՞ք նրանք օրինակ կվերցնեն ընթացիկ տարվա փետրվարին Հայաստան այցելած մեր գործընկեր՝ Turan տեղեկատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևից, որի հրապարակած ռեպորտաժները դժգոհություն չեն առաջացրել հայկական կողմում: Բացի դրանից, ի տարբերություն Բաքվի, Երևանը՝ որպես հաշտությանն ուղղված քայլ, առայժմ ադրբեջանցի լրագրողներին ընդունելու պատրաստակամություն չի հայտնել։

      Սակայն, նույնիսկ պաշտոնական Երևանի տարօրինակ լռության ֆոնին՝ Բաքուն չի հրաժարվել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից։ Եւ սա հանգեցնում է այն մտքին, որ Ադրբեջանը վճռականորեն է տրամադրված Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում։

      Ամփոփելով վերը նշվածները ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդները հարևաններ են, և հարևանություն անելուց բացի այլ ելք չունենք։ Ոչ հայերը կլքեն իրենց երկիրը, ոչ էլ ադրբեջանցիները կգնան Ադրբեջանից։ Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է ձգտենք խաղաղության, կարգավորել այս հակամարտությունը, որը ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին լավ բան չտվեց։ Աստված չանի, եթե նոր պատերազմ սկսվի, ապա կիրառվելու են սպառազինության ամենաարդիական նմուշներ: Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմը կխլի ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր։ Երիտասարդ ադրբեջանցիների և հայերի կյանքեր։ Միգուցե արդեն ժամանակն է մեկընդմիշտ կարգավորել այս հակամարտությունը։

      Մենք, ադրբեջանցի լրագրողներս, Ադրբեջանում առաջին հայալեզու կայքերից մեկի աշխատակիցներս, Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստ ենք այցելել Երևան և Ղարաբաղ, ինչպես նաև փոխգործակցել մեր հայ գործընկերների հետ։ Հարցը միայն նրանում է, արդյո՞ք նրանք պատրաստ են ձեռք մեկնել մեզ, որում կլինի ոչ թե պատերազմի կացին, այլ խաղաղության խորհրդանիշ՝ ձիթենու ճյուղ։

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

      Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29


      24 Ապրիլի 2024

      Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար


      24 Ապրիլի 2024

      Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի


      24 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում


      24 Ապրիլի 2024

      Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ


      24 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրումը զենքից


      24 Ապրիլի 2024

      Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին


      24 Ապրիլի 2024

      Տեղի է ունեցել Ժապարովի դիմավորման պաշտոնական արարողությունը


      24 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին


      24 Ապրիլի 2024

      Ժապարովը ժամանել է Ադրբեջան


      24 Ապրիլի 2024

      Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն


      24 Ապրիլի 2024

      Մեր հարևանները կարող են վստահել մեզ. Ադրբեջանի նախագահ


      24 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ


      24 Ապրիլի 2024

      Մեթյու Բրայզան գնահատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


      24 Ապրիլի 2024

      Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար


      24 Ապրիլի 2024

      Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ


      24 Ապրիլի 2024

      Ալիևը խոսել է Ադրբեջանի հաջողությունների պատճառների մասին


      24 Ապրիլի 2024

      Խանքենդիում ծնված երեխային անվանակոչել են Գերագույն գլխավոր հրամանատարի պատվին


      24 Ապրիլի 2024

      Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը


      23 Ապրիլի 2024

      Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան


      23 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ


      23 Ապրիլի 2024

      Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝


      23 Ապրիլի 2024

      Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը


      23 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր