Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      25 Ապրիլի 2024 - 17:14

      Մեր հարաբերությունները (Ադրբեջան – Չինաստան՝ Խմբ.) շատ հաջող զարգանում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ աջակցության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Ադրբեջանը այն առաջին երկրներից է, որն իր կարծիքն է հայտնել Թայվանի ընտրությունների վերաբերյալ։ Մենք ոչ միայն մտահոգություն ենք հայտնել, այլ նաեւ դատապարտել ենք։

      Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այդ մասին ապրիլի 23-ին ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին։

      «Մեր «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը շատ լավ հայտնի է մեր չինացի գործընկերներին, և Չինաստանը նույնպես միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այսինքն այն եղել է մի տեսակ հիմք մեր համագործակցության համար, բայց հիմա մեր համագործակցությունը ընդլայնվում է քաղաքական և տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում։ Ես շատ անգամ եմ հանդիպել նախագահ Սի Ծինփինի հետ, և ինձ մոտ շատ հաճելի տպավորություններ են մնացել այդ հանդիպումներից։ Այդ հանդիպումները լրացուցիչ ազդակ են հաղորդել մեր հարաբերություններին։ Ներկա ժամանակ մենք տեսնում ենք ավելի շատ չինական ներդրող ընկերություններ Ադրբեջանի արդյունաբերական հատվածում, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Մեր քաղաքական շփումները կրում են կանոնավոր բնույթ, տեղի են ունենում բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակում։

      Տրանսպորտի ոլորտը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում։ Անդրկասպյան տրանսպորտային երթուղին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է տարեցտարի աճում Չինաստանից Ադրբեջանով բեռների ծավալը։ Ի դեպ, անցյալ ամիս Ղազախստանի նախագահի պետական այցի ժամանակ մենք՝ Չինաստանի Սիան քաղաքից Բաքու ժամանող կոնտեյներային գնացքի համատեղ դիմավորման արարողություն անցկացրեցինք։ Սա մեր երկրների համագործակցության համատեղ ցուցադրությունն էր։ Իհարկե, Ղազախստանն ու Չինաստանը շատ ավելի ակտիվ են համագործակցում։ Բայց Ադրբեջանն ու Չինաստանը նույնպես զարգացնում են համագործակցությունը շատ հեռանկարային և արդյունավետ ուղղությամբ։

      Ես շատ եմ հավատում «Միջին միջանցք» նախագծի մեծ ապագային: Այստեղ, Ադրբեջանում, մենք կառուցել ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքը, այդ թվում նաև նոր ժամանակակից ծովային նավահանգիստ։ Ի դեպ, հիմա մենք աշխատում ենք ծովային նավահանգստի ընդլայնման ուղղությամբ, քանի որ 100 հազար TEU և ընդամենը 15 միլիոն տոննա այսօրվա թողունակությունը բավարար չէ։ Մենք արդեն դա հասկանում ենք։ Մենք ցանկանում ենք այն հասցնել 25 միլիոն տոննայի և 500 հազարի կամ նույնիսկ 1 միլիոն TEU-ի, որպեսզի հնարավորություն ունենանք ընդունել բեռների աճող ծավալը ոչ միայն Չինաստանից, այլ նաև Կենտրոնական Ասիայից։ Որովհետև այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում այս երթուղին, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է։

      Մենք նաև լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում ինստիտուցիոնալ աջակցության առումով, քանի որ ֆիզիկապես ենթակառուցվածքները բավարար չեն։ Այսպիսով, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություն Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի միջև։ Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք տրանսպորտային երթուղու թվայնացման ուղղությամբ։ Մենք մեր մաքսային վարչարարությունում օգտագործում ենք արհեստական ինտելեկտի համակարգեր, որպեսզի բեռների վերամշակումը քիչ ժամանակ պահանջի, իսկ թափանցիկությունն ու բեռների նկատմամբ վերահսկողությունը բացարձակ լինի: Սա այն է, ինչով մենք հիմա զբաղվում ենք, երկաթուղիների, ծովային նավահանգիստների և այլնի կառուցման հետ միասին։

      Դուք նաև նշեցիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը պակաս կարևոր չէ Ադրբեջանի համար։ Ես կասեի, որ սա իրոք «աշխարհագրական նվեր» է, որ մենք գտնվում ենք այս խաչմերուկում, քանի որ երկու ճանապարհներն էլ անցնում են մեր տարածքով։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ երթուղուն, մենք արդեն ունենք երկաթուղային ենթակառուցվածք, որը մեզ կապում է Ռուսաստանի և Իրանի սահմանների հետ։ Մենք շուտով կսկսենք կառուցել նոր երկաթուղային ենթակառուցվածք, քանի որ ակնկալում ենք, որ միայն Ռուսաստանից Պարսից ծոց կառաքվի առնվազն 15 միլիոն տոննա բեռ: Իսկ եթե ավելացնենք հակառակ ուղղությամբ բեռները, ապա, կարծում եմ, 15 միլիոնը՝ դա միայն սկիզբն է։ Այսօր Հյուսիս-Հարավ երկաթուղու ադրբեջանական հատվածով կարող է փոխադրվել վեց-յոթ միլիոն տոննա բեռ, ինչը բավարար է մեզ և տարանցիկ երկրների համար։ Բայց ապագայում մենք լրացուցիչ երկաթուղիների կարիք կունենանք։ Ուստի մենք արդեն աշխատում ենք ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ։ Գործնական շինարարական փուլը կսկսենք ոչ ուշ, քան հաջորդ տարի։ Փաստորեն, ռուսական սահմանից մինչև Բաքու հատվածը արդեն վերանորոգվում է։ Բայց հիմա մեզ պետք է Բաքվից մինչև իրանական սահմանը։

      Եվ վերջինը։ Այս ճանապարհները բաժանված չեն լինելու, քանի որ դա թույլ կտա բեռնափոխադրումներ կատարել հարավից արևմուտք կամ հյուսիսից արևմուտք, ինչը արդեն տեղի է ունենում առկա ենթակառուցվածքներով։ Բայց նոր ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հետ ծավալները կավելանան, ինչը, անշուշտ, կմեծացնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը և մեզ լրացուցիչ ֆինանսական օգուտներ կբերի»,- ասել է նախագահ Ալիևը։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը


      04 Մայիսի 2024

      Խանքենդին մաքրվում է հայկական զենքից


      04 Մայիսի 2024

      Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը


      04 Մայիսի 2024

      Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է


      04 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին


      04 Մայիսի 2024

      Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ


      04 Մայիսի 2024

      ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ


      04 Մայիսի 2024

      ԵՀ գլխավոր տնօրենը Մուխտար Բաբաևի հետ քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը


      04 Մայիսի 2024

      Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր


      04 Մայիսի 2024

      Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում


      03 Մայիսի 2024

      Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա


      03 Մայիսի 2024

      Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը


      03 Մայիսի 2024

      Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում


      03 Մայիսի 2024

      Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք


      03 Մայիսի 2024

      BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար


      03 Մայիսի 2024

      Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում


      03 Մայիսի 2024

      Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում


      03 Մայիսի 2024

      Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ


      03 Մայիսի 2024

      Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը


      03 Մայիսի 2024

      Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը


      03 Մայիսի 2024

      Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ


      03 Մայիսի 2024

      Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում


      03 Մայիսի 2024

      Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը


      03 Մայիսի 2024

      ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել


      02 Մայիսի 2024

      Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին


      02 Մայիսի 2024

      Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը


      02 Մայիսի 2024

      Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին


      02 Մայիսի 2024

      Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից


      02 Մայիսի 2024

      Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում


      02 Մայիսի 2024

      Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում


      02 Մայիսի 2024

      Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը


      02 Մայիսի 2024

      Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները


      02 Մայիսի 2024

      Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին


      02 Մայիսի 2024

      Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ


      02 Մայիսի 2024

      Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին


      02 Մայիսի 2024

      Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը


      02 Մայիսի 2024

      Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է


      02 Մայիսի 2024

      Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին


      02 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին


      02 Մայիսի 2024

      Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար


      02 Մայիսի 2024

      ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը


      02 Մայիսի 2024

      Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է


      02 Մայիսի 2024

      Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ


      01 Մայիսի 2024

      ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը


      01 Մայիսի 2024

      ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել


      01 Մայիսի 2024

    Վերջին լուրեր