Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Դիվերսանտները ուզում էին ոչնչացնել մեր ուղղաթիռները, որպեսզի դրանք չմնան Ադրբեջանին - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      13 Մարտի 2019 - 17:01

      Armenia.Az-ը հղում անելով Armiya.Az-ին ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) մայոր Ռադիկ Մաքսիմովի հետ հարցազրույցը։

      —Պարոն մայոր, պատմեք խնդրեմ ձեր մասին։ Դուք ինչպե՞ս հայտնվեցիք Ադրբեջանի Զինված ուժերում։

      —Ես ծնվել եմ 1971 թվականի մարտի 8-ին, այն ժամանակվա ՌՍՖՍՀ-ի Սամարա քաղաքում, զինվորական բժշկի ընտանիքում։ Հայրս 5 տարի ծառայել է ԳԴՀ-ում, այնուհետև, քանի որ նա ճառագայթային ախտորոշման մասնագետ էր, ծառայել է Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային փորձարկումների հրաձգարանում։ Ղազախստանից հետո եղել էԳրոզնիում, այնուհետև 1986 թ. մեր ընտանիքին տեղափոխել են Ադրբեջան։ 1989 թ. արդեն Ադրբեջանից ես զորակոչվեցի խորհրդային բանակ, ծառայել եմ սահմանապահ զորքերում։

      Զորացրումից հետո, 1991 թ. սկսվել էր ԽՍՀՄ-ի փլուզումը, Ղարաբաղը բռնկվել էր ամբողջ ուժով: Ես չկարողացա մնալ, որպես անտարբեր դիտորդ, առավել ևս հեռանալ Ադրբեջանից, որը ինձ համար դարձել էր նոր հայրենիք։ Ես տեսա ադրբեջանական ժողովրդի հյուրընկալությունը, տեսա նրա ցավը, ես կիսել եմ աղ ու հաց ադրբեջանցիների հետ և չկարողացա երկրի համար դժվար պահին հեռանալ այստեղից։ Հետևաբար որոշեցի կամավոր անդամագրվել Ադրբեջանի նոր ստեղծվող Ազգային բանակին, ինչի համար երբեք և ոչ մի րոպե չեմ ափսոսել։ Սկզբից կարճ ժամանակահատվածում ծառայում էի Վիկտոր Մուդրակի (զորամաս 778) հրամանատարությամբ հատուկ նշանակության գումարտակում։ Այնուհետև ծառայել եմ պահակային գումարտակում։

      Մի օր, ապագա Ազգային հերոս, ենթասպա Թահիր Բագիրովը ինձ հայտնեց այն մասին, որ Ազգային բանակում կազմավորվում է ուղղաթիռային էսկադրիլիա։ Արդեն 1992 թվականից ես ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերել Սանգաչալից Զաբրատ տեղափոխված ռազմական ուղղաթիռների պահպանմանը։ Այնտեղ էլ ծանոթացա ռազմական օդաչուների լեգենդար քառյակի՝ Եվգենի Կարլովի, Սերգեյ Սենյուշկինի, Սերգեյ Տուվաևի և Ալեքսեյ Շվարևի հետ։

      Ի դեպ ուզում եմ պատմել մի դրվագ։ Ռազմական ուղղաթիռները տեղափոխել էին Զաբրա և թաքցրել էին հին, արդեն դուրս գրված քաղաքացիական ուղղաթիռների միջև, որպեսի խորհրդային-ռուսական զինվորները դրանք չհայտնաբերեն։ Ես մարտական հերթապահություն իրականացնում իմ շան՝ գերմանական ավչարկայի հետ, որին ինձ հետ Բաքու էի բերել ԽՍՀՄ-ի սահմանապահ զորքերում ծառայության վայրից։ Եվ շան հիանալի հոտառության շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Ազգային բանակի առաջին ուղղաթիռների դեմ դիվերսիան։ Ինչպես պարզվեց, դիվերսանտները ներխուժել էին Զաբրատի օդանավակայանի տարածք և պայթուցիչ սարքեր էին տեղադրել ուղղաթիռների տակ, որպեսզի դրանք պայթեին և չմնար Ադրբեջանին։ Սակայն նրանց ծրագրերը չիրականացան։

      Շուտով ես սկսեցի մասնակցել թռիչքներին, Եվգենի Կարլովի մոտ որպես ուղղաթիռի հրաձիգ։ Մենք միասին թռիչքներ էինք կատարում Ղարաբաղ և ակտիվորեն մասնակցում էինք Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Ինչպես նաև ՄԻ-24 ուղղաթիռներով պաշտպանում էինք քաղաքացիական ուղղաթիռները, որնք շփման գծի տարբեր մասերում տարհանման միջոցառումներ էին իրականացնում։

      —Դուք ինչպե՞ս դարձաք օդաչու։

      —Գնդի փոխհրամանատար Զաքիր Յուսուֆովը (Ադրբեջանի Ազգային հերոս) հայտնեց, որ Ալեքսեյ Շվարովի և Հուսեյնջան Ազիմովի ղեկավարությամբ կազմակերպվել է ռազմական օդաչուների արագացված ամառային նախապատրաստական դպրոց (օդաչուների նախապատրաստման կենտրոն)։ Զաքիր Յուսուֆովը ինձ հորդորեց, որպեսզի ես անպայման մասնակցեմ օդաչուական դասընթացներին։ Գուբադլիի շրջանում մարտական գործողությունների ժամանակ նրա զոհվելուց հետո, ես հիշեցի իմ խոստովանության մասին։ Այդպես, 1992 թ. նոյեմբերին ես հայտնվեցի այդ դպրոցում։ Ես ոչ միայն սովորում էի, այլ միաժամանակ մարտական թռիչքների էի դուրս գալիս, որպես օդանավի հրաձիգ։

      Կուրսանտների առաջին շրջանավարտները (1992 թ. մարտ-1994 թ. նոյեմբեր) դարձան՝ Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիայի կանխմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հիմնական ուժը։ Ուզում եմ հատուկ նշել, որ ԽՍՀՄ-ի օրոք օդաչուների պատրաստման ժամանակ հաշվարկում էին, որ մինչև կենսաթոշակը կենդանի կմնա շրջանավարտների 60%-ը։ Իսկ մեր առաջին շրջանավարտների խմբում 100% օդաչուները կենդանի մնացին։ Ի դեպ, Ղարաբաղ մարտական թռիչքների պայմաններում։ Համարում եմ, որ դա Ալեքսեյ Շվարովի և Հուսեյնջան Ազիմովի մեծ վաստակն է։

      —Ընդամենը քանի՞ մարտական թռիչքներ եք իրականացրել։

      —Ավելի քան 150 մարտական թռիչք հակամարտության գոտում։ Ուղաթիռները երբեմն բազա էին վերադառնում բառացիորեն ծակծկված, խփված վիճակում։ Այստեղ դրանք արագ կարկատում էին և մենք նորից թռչում էինք մարտական հանձնարարությունը կատարելու։

      —Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ռազմական ավիացիայի պատրաստվածության ընթացիկ մակարդակը։

      —Գիտեք, առաջին ղարաբաղյան պատերազմի տարիներին նույնպես մեր օդաչուները եղել են բարձր մակարդակի վրա։ Իսկ այժմ դա կարող եմ վստահորեն հաստատել, Ադրբեջանի ՌՕՈՒ-ի օդաչուները ոչ միայն լավագույնն են Հարավային Կովկասում, այլ լավագույններից մեկը հետխորհրդային տարածքում։ Դրան ուզում եմ ավելացնել, որ Ադրբեջանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հոգատարության շնորհիվ՝ Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ավիաշարժակազմը պարբերաբար լրացվում է նորագույն ինքնաթիռներով և ուղղաթիռներով։ Այսօր մեր բանակը, և որպես անբաժանելի մաս՝ նրա ավիացիան ի վիճակի է կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրամանը և կարճ ժամանակահատվածում ազատել օկուպացված տարածքները։ Եվ մենք, մարտական ավիացիայի օդաչուներս, հանուն մեր զոհված ընկերների հիշատակի՝ կլինենք ազատագրողների առաջին շարքերում։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

      Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29


      24 Ապրիլի 2024

      Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար


      24 Ապրիլի 2024

      Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի


      24 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում


      24 Ապրիլի 2024

      Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ


      24 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրումը զենքից


      24 Ապրիլի 2024

      Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին


      24 Ապրիլի 2024

      Տեղի է ունեցել Ժապարովի դիմավորման պաշտոնական արարողությունը


      24 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին


      24 Ապրիլի 2024

      Ժապարովը ժամանել է Ադրբեջան


      24 Ապրիլի 2024

      Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն


      24 Ապրիլի 2024

      Մեր հարևանները կարող են վստահել մեզ. Ադրբեջանի նախագահ


      24 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ


      24 Ապրիլի 2024

      Մեթյու Բրայզան գնահատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


      24 Ապրիլի 2024

      Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար


      24 Ապրիլի 2024

      Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ


      24 Ապրիլի 2024

      Ալիևը խոսել է Ադրբեջանի հաջողությունների պատճառների մասին


      24 Ապրիլի 2024

      Խանքենդիում ծնված երեխային անվանակոչել են Գերագույն գլխավոր հրամանատարի պատվին


      24 Ապրիլի 2024

      Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը


      23 Ապրիլի 2024

      Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան


      23 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ


      23 Ապրիլի 2024

      Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝


      23 Ապրիլի 2024

      Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը


      23 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր