Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Հարությունյանը պատասխանում է Փաշինյանին: Բաքվում մեր նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ չեն կիրառվել
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      07 Փետրվարի 2025 - 12:35

      Այսօր կայացել է՝ Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և մյուսների կողմից՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների՝ ներառյալ ագրեսիվ պատերազմի վարման, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և այլ ապօրինի գործողություններ հետ կապված քրեական գործերով, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացը։

      Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, Բաքվի դատական համալիրում տեղակայված Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի կազմով դատական նիստում մեղադրյալները ապահովված են եղել՝ հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբաններով։

      Դատաքննության սկզբում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը խնդրել է խոսքը իրեն տալ։ Դատավորը մեղադրյալին թույլ է տվել հայտարարություն անել։ Արայիկ Հարությունյանը իր հայտարարության մեջ սուտ է անվանել հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ իբր հոգեբանական ճնշումների և նրանց նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ կիրառելու մասին մեղադրանքները։

      «Մեկուսարանում մենք ունեցել ենք տեղեկատվություն ստանալու, բողոքելու հնարավորություն։ Հայկական մամուլում և այլ զանգվածային լրատվամիջոցներում մշտապես քննարկվում են մեր կալանքի պայմանները։ Որքանով հասկանում եմ, Հայաստանի վարչապետը հայտարարել է մեր նկատմամբ հոգեբանական ճնշումների, ինչպես նաև մեր դեմ հոգեմետ դեղամիջոցների կիրառման մասին։ Ամենից շատ ես անհանգստանում եմ մեր հարազատների, մերձավորների համար: Ուզում եմ հայտարարել, որ ես ծանոթ եմ կալանքի պայմանների մասին օրենքին։ Մեկուսարանում պահպանվում են բոլոր օրենքները, մեզ պարբերաբար այցելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Մենք ընտանիքներին զանգահարելու հնարավորություն ունենք։ Մեկուսարանում մեզ հետ վարվում են այնպես, ինչպես թելադրում է օրենքը։ Մեր իրավունքները քննության ընթացքում ապահովվել են նաև քննիչների կողմից։ Փաստաբանները միշտ մասնակցել են քննչական գործընթացին։ Հատուկ ուզում եմ նշել, որ մեր նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի եղել։ Քննության ընթացքում մեզ միշտ վերաբերվել են օրենքի սահմաններում։ Շնորհակալություն»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

      Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես է եկել զառանցական հայտարարությամբ՝ Բաքվի դատական գործընթացքում ամբաստանյալների նկատմամբ իբր հոգեմետ դեղամիջոցներ օգտագործելու մասին։

      Այնուհետեւ խոսք է խնդրել Դավիթ Բաբայանը։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։

      Բաբայանը հայտարարել է, որ գոհ է կալանքի պայմաններից, և որ ոչ իր, ոչ մյուս մեղադրյալների նկատմամբ ճնշումներ չեն եղել։ «Իմ անունից ուզում եմ հայտարարել, որ այստեղ մեզ նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի գործադրվել։ Մեր հարգանքով են վերաբերվում։ Մենք չենք վախենում ճշմարտությունն ասել։ Ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։ Այստեղ մենք ունենք կալանքի շատ լավ պայմաններ»։

      Դրանից հետո դատախազը հանդես է եկել ներածական խոսքով` ընդգծելով դատական գործընթացի պատմական նշանակությունը. «Այս դատական գործընթացը անցկացվում է արդարությունը վերականգնելու համար։ Քրեական գործում ներկայացված ապացույցները հիմնված են պատմական փաստերի վրա և ցույց են տալիս, որ կատարված հանցագործությունները պատահական դրվագներ չեն եղել։ Դրանք եղել են ամենաբարձր մակարդակով մանրակրկիտ ծրագրված և իրականացվել են առանձնակի դաժանությամբ ու անողոքությամբ»։

      Նրա խոսքով, դատավարությունը կապացուցի, որ այս հանցագործությունները կատարվել են հայկական պետության քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցությամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումներով. «Դատավարության ընթացքում կապացուցվի, որ ռազմական հանցագործների համար չկա ապաստան, իսկ միջազգային հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այլ ոչ թե ուժով և բռնությամբ»։

      Այնուհետև հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Եզրակացության համաձայն՝ հայկական պետության և նրա զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, հրահանգներով և ցուցումներով, նյութական, տեխնիկական և այլ աջակցությամբ Ադրբեջանի տարածքում ստեղծվել էր հանցավոր խմբակցություն։

      Նրա գործունեությունը իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Քարամյանի, Մոնթե Մելքոնյանի և այլ անձանց անմիջական կամ անուղղակի մասնակցությամբ՝ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով։ Այնուհետև հնչեցվել է այս հանցավոր կազմակերպության ստեղծման և գործունեության մեջ մեղադրվող Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլ անձանց դերը։

      Դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին։

      Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում նաև Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի «լեռնային ղարաբաղի հանրապետության» և նրա ապօրինի զինված կազմավորումների ստեղծման մեջ մեղադրվող 15 անձանց՝ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, Լյովա Մնացականյանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալլահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին առաջադրվել է՝ թիվ 100 (ագրեսիվ պատերազմի ծրագրում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում), թիվ 102 (միջազգային պաշտպանությամբ օժտված անձանց կամ հաստատությունների վրա հարձակում), թիվ 103 (ցեղասպանություն), թիվ 105 (բնակչության ոչնչացում), թիվ 106 (ստրկատիրություն), թիվ 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), թիվ 109 (հալածանք), թիվ 110 (մարդու բռնի կալանավորում), թիվ 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտմամբ), թիվ 113 (խոշտանգումների կիրառում), թիվ 114 (վարձկանություն ), թիվ 115 (պատերազմի օրենքների և կանոնների խախտում), թիվ 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), թիվ 118 (ռազմական կողոպուտ), թիվ 120 (դիտավորյալ սպանություն), թիվ 192 (ապօրինի ձեռնարկատիրություն), թիվ 214 (ահաբեկչություն), թիվ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), թիվ 218 (հանցավոր ընկերակցության (հանցավոր կազմակերպության) կազմակերպում), 228 (զենքի, դրա կոմլեկտավորող մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռք բերում, փոխանցում, իրացում, պահում, փոխադրւմ կամ կրում), թիվ 270-1 (ավիացիոն անվտանգությանը վտանգ ներկայացնող արարքներ), թիվ 277 (ոտնձգություն պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ), թիվ 278 (իշխանության բռնի զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), թիվ 279 (Ադրբեջանի օրնսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում) հոդվածներով մեղադրանքներ:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծ


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է օտարերկրյա դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը


      27 Հունվարի 2026

      Քննարկվել է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանում ականազերծման գործընթացին


      27 Հունվարի 2026

      «Խաղաղության վահան-2026». ադրբեջանցի զինվորականները մեկնել են ԱՄԷ


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակին


      27 Հունվարի 2026

      Ջաբրայիլում բացվել է նոր դպրոց


      27 Հունվարի 2026

      Բայրամովը մեկնում է Չինաստան


      27 Հունվարի 2026

      Հայտնի են դարձել ադրբեջանցիների համար ամենամահացու հիվանդությունները


      27 Հունվարի 2026

      Լատվիան քննարկում է Ադրբեջանի հետ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները


      27 Հունվարի 2026

      Սահիբա Գաֆարովան ԱՄԷ-ում կմասնակցի Կանանց խորհրդարանական ֆորումին


      27 Հունվարի 2026

      Ի.Ալիևը Սումգայիթի արդյունաբերական պարկում դրել է՝ տոպրակերի արտադրության ձեռնարկության հիմքը


      27 Հունվարի 2026

      MEDİA-ն՝ Հիքմեթ Հաջիևի անունից հրապարակված deepfake-ի մասին


      27 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին


      27 Հունվարի 2026

      Երեք տարի առաջ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում տեղի ունեցավ


      27 Հունվարի 2026

      COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ցուցաբերել Քենիայի դպրոցին


      27 Հունվարի 2026

      Մալայզիայում մահացած ANAMA-ի աշխատակցի մարմինը տեղափոխվում է հայրենիք


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր