Ադրբեջանի լուրերը՝ հայերեն
© 2010-2019, Armenia.Az - All rights reserved
Փակել
30 Մարտի 2023 - 16:42
Մարտի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ զրպարտիչ հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունները: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը շահարկելու Նիկոլ Փաշինյանի հերթական փորձերն անընդունելի են։ «Հայաստանը, ներկայանալով որպես ժողովրդավարական երկիր՝ շարունակում է իր ագրեսիվ գործունեությունը»։
«ՀՀ վարչապետը հերթական անգամ փորձեց սխալ մեկնաբանել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի ճանապարհի հետ կապված միջանկյալ միջոցների վերաբերյալ և մեղադրանքներ հնչեցրեց, թե իբր Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը բոլորովին անհիմն կերպով օկուպացիա որակեց ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ ուժի կիրառման ձեռնարկված վերահսկման միջոցառումները՝ Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհից դեպի հյուսիս գտնվող գրունտային ճանապարհների զինամթերքի փոխադրման համար օգտագործումը կանխելու նպատակով։
Հայաստանի անօրինական գործողությունների, մասնավորապես կենդանի ուժի, զինամթերքի, ականների և ռազմական նշանակության այլ միջոցների փոխադրման կասեցումը ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքում տեղակայված Հայաստանի զինված ուժերին, հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան իրավունքը և Ադրբեջանը հաստատակամ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել այդ ուղղությամբ։
Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված մի քանի ռազմավարական բարձունքների, հիմնական և օժանդակ ճանապարհների, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջագազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած սահմանամերձ տարածքների վերահսկողության տակ առնելու մասին տեղեկությունը դժգոհությամբ է ընդունվել Հայաստանի կողմից։
Լավ հայտնի է, որ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայության հերքումը չի համընկնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող հայ պաշտոնյաների և այդ երկրի ՊՆ հայտարարությունների հետ, թե զինված ուժերը դեռևս դուրս չեն բերվել։
Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր հայկական կողմը 30 տարի պնդում, որ իր զորքերը չեն օկուպացրել Ադրբեջանի տարածքները։ Հայաստանի բոլոր այս պնդումների կեղծ լինելը բազմիցս ապացուցվել է, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պահանջում էին հայկական զորքերի անվերապահ և անհապաղ դուրսբերումը։ Հայկական կողմը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից՝ համաձայն եռակողմ հայտարարության և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Միջազգային կազմակերպություններին Ադրբեջան հրավիրելու և մեր երկրի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի իր պարտավորությունների կատարմանը։
Անվիճելի փաստ է, որ Հայաստանը վերջին շաբաթներին ուժեղացրել է իր ագրեսիվ հռետորաբանությունը Ադրբեջանի նկատմամբ, մարտի 5-ին և 20-ին սադրանքներ է իրականացրել մեր զինված ուժերի դեմ և լրացուցիչ ուժեր է կուտակում տարածաշրջանում։ Հայտնի է, որ ինչպես 30-ամյա օկուպացիայի ժամանակ, այնպես էլ 2020-ից հետո, Հայաստանը, պատրաստվելով ինչ-որ սադրանքի՝ ողջ պատասխանատվությունը գցում է Ադրբեջանի վրա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին վարչապետի անհեթեթ հայտարարություններին, ապա պետք է ընդգծել, որ Ադրբեջանը երբեք չի թիրախավորել խաղաղ բնակչությանը, չնայած Հայաստանի կողմից ադրբեջանցի խաղաղ բնակիչների ջարդերին։ Հայաստանի վարած ահաբեկչության և ջարդերի քաղաքականությունը և գործողությունները արտացոլված են պատմության մեջ փաստերով, և դրա ժխտումը միայն ապացուցում է, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել նման գործողություններից։
Հայկական կողմի սուտ և սադրիչ հայտարարությունները վկայում են խաղաղ գործընթացը նպատակաուղղված կերպով խաթարելու Հայաստանի մտադրության մասին տարածաշրջանում խաղաղության հաստատման միջազգային ջանքերի վերսկսման ֆոնին և նման քայլերը պետք է վճռականորեն կասեցվեն», - ասել է Հաջիզադեն։
ARMENIA.AZ
«Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական աշխատանքները
31 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին
30 Հունվարի 2026
Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը
30 Հունվարի 2026
Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել
30 Հունվարի 2026
Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ
30 Հունվարի 2026
Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան
30 Հունվարի 2026
«Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական աշխատանքները
31 Հունվարի 2026
Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել
31 Հունվարի 2026
Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը
30 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին
30 Հունվարի 2026
Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին
30 Հունվարի 2026
Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.
30 Հունվարի 2026
Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով
30 Հունվարի 2026
Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը
30 Հունվարի 2026
Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել
30 Հունվարի 2026
Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը
30 Հունվարի 2026
Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ
30 Հունվարի 2026
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր
30 Հունվարի 2026
Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան
30 Հունվարի 2026
Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը
30 Հունվարի 2026
Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում
30 Հունվարի 2026
Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը
30 Հունվարի 2026
Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
30 Հունվարի 2026
Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham
29 Հունվարի 2026
2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան
29 Հունվարի 2026
Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը
29 Հունվարի 2026
Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը
29 Հունվարի 2026
Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է
29 Հունվարի 2026
ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը
29 Հունվարի 2026
Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ
29 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը
29 Հունվարի 2026
Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է
29 Հունվարի 2026
Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը
29 Հունվարի 2026
Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ
29 Հունվարի 2026
Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը
29 Հունվարի 2026
Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է
28 Հունվարի 2026
Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
28 Հունվարի 2026
Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ
28 Հունվարի 2026
Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը
28 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին
28 Հունվարի 2026
Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին
28 Հունվարի 2026
Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում
28 Հունվարի 2026
Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը
28 Հունվարի 2026
Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ
28 Հունվարի 2026
Պետական կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է
28 Հունվարի 2026
Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը
28 Հունվարի 2026
Պետական գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում
28 Հունվարի 2026
Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ
28 Հունվարի 2026
Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն
28 Հունվարի 2026
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
28 Հունվարի 2026
Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին
28 Հունվարի 2026
Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
28 Հունվարի 2026
Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
27 Հունվարի 2026