Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Պատմական շանս` Հայաստանի համար
    ՂԱՐԱԲԱՂ

      14 Մայիսի 2021 - 17:36

      Հայրենական պատերազմից հետո ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսվեց զարգացման նոր փուլ: Մենք ամեն օր լուրեր ենք կարդում այն մասին, որ ազատագրված տարածքներում ակտիվ աշխատանքներ են տարվում ավերված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ. կառուցվում են օդանավակայաններ, էլեկտրակայաններ, ճանապարհներ, վերականգնվում է ազատագրված հողերի պատմական տեսքը: Տևական խաղաղ կյանքի հաստատման տեսանկյունից դժվար է գերագնահատել ներկայիս փուլը: Ադրբեջանի կառավարությունը ազդարարել է, որ մոտ ապագայում հիասքանչ Ղարաբաղում տիրելու է խաղաղություն ու հանգստություն, երեխաները կհաճախեն դպրոց, կբացվեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

      Նախագահ Իլհամ Ալիևի հստակ և համապարփակ մոտեցումը «Մեծ վերադարձի» ծրագրին վստահություն է ներշնչում, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

      Բայց ի՞նչ դիվիդենտներ կարող է ստանալ Հայաստանը Ադրբեջանի հետ տևական խաղաղությունից: Դրանք բազմաթիվ են, ուստի կենտրոնանանք ամենաէականների վրա:

      Անշուշտ, կայուն խաղաղությունը թույլ կտա Հայաստանին մտածել իր զարգացման մասին՝ առանց հայացք գցելու իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանին: Հայաստանը պետք է շատ հստակ գիտակցի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության միանշանակ և անվերապահ ճանաչումից հետո իրեն ոչինչ չի սպառնա: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

      Այո, ավելի քան 100 տարի առաջ մեր տարածքների մի մասը ապօրինի կերպով փոխանցվել է Հայաստանին: Այո, դա պատմական սխալ էր: Սակայն Ադրբեջանը հասկանում է, որ սահմանների վերափոխումը չի նպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Մենք ընդամենը ցանկանում էինք վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, ինչը արվեց 2020-ի աշնանը:

      Իսկ ներկայիս իրավիճակը, որը ձևավորվում է Գարագյոլի (Սև լիճ) շուրջ, ընդամենը նախընտրական շրջանում Հայաստանի որոշ քաղաքական առաջնորդների տարածած զրպարտանքի հետևանք է: Այս առիթով Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել չքաղաքականացնել այս հարցը:

      Բացի այդ, Հայաստանը ստիպված չի լինի միլիոնավոր դոլարներ ծախսել զենքի և ռազմական այլ կարիքների վրա: Նա կարող է այդ միջոցների զգալի մասը ուղղել ներքին տնտեսական խնդիրների լուծմանը, որոնք կուտակվել են Ղարաբաղյան հակամարտության տարիներին:

      Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունից սպառազինության համար վարկեր վերցնելու անհրաժեշտություն չի լինի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հենց այդ վարկերն են ստիպել Հայաստանին բազմաթիվ առանցքային ոլորտներ փոխանցել Ռուսաստանի պետական ընկերություններին: Օրինակ՝ Հայաստանի երկաթուղիները և գազի բաշխման ցանցերը լիովին վերահսկվում են ռուսական ընկերությունների կողմից: Հաշվի առնելով դա՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ կայուն խաղաղությունը կարող է Հայաստանին վերածել ավելի անկախ երկրի: Հսկայական օգուտ կտա նաև հաղորդակցությունների բացումը: Դրանից օգուտ կքաղեն տարածաշրջանի բոլոր երկրները, բայց հաշվի առնելով այն գործոնը, որ Հայաստանը, ըստ էության, երկար տարիներ մեկուսացված է եղել և չի ներգրավվել տարածաշրջանային նախագծերում, նրա համար օգուտները հսկայական կլինեն: Չպետք է մոռանալ նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման մասին, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

      Հայաստանում վերջապես պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո մենք թշնամություն անելու պատճառ չունենք: Նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Հետևաբար, մենք պետք է նայենք դեպի ապագա, միասին տևական խաղաղություն կառուցենք, որը ձեռնտու կլինի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին:

      Այո, Հայաստանի ԶԼՄ-ներում և Telegram-ի հայալեզու ալիքներում հաճախ են հնչում ռևանշիստական թեզեր, բայց դրանք զուրկ են ողջամտությունից: Մի՞թե Երկրորդ ղարաբաղյան պատերազմը դաս չեղավ հայկական կողմի համար: Ադրբեջանը շատ համբերատար է վերաբերվում Երևանից հնչող ռազմատենչ հայտարարություններին: Սակայն, համբերությունն անսահման չէ: Ավելի լավ չէ՞ միասին աշխարհ կառուցել և նայել դեպի ապագան: Ապագան, որը մեծ հեռանկարներ կբացի Հայաստանի և տարածաշրջանի համար: Այժմ Հայաստանի համար պատմական շանս է ստեղծվում: Շանս, որը կարող է այլևս չլինի ...

      Թիմուր Հուսեյնով

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծ


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է օտարերկրյա դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը


      27 Հունվարի 2026

      Քննարկվել է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանում ականազերծման գործընթացին


      27 Հունվարի 2026

      «Խաղաղության վահան-2026». ադրբեջանցի զինվորականները մեկնել են ԱՄԷ


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակին


      27 Հունվարի 2026

      Ջաբրայիլում բացվել է նոր դպրոց


      27 Հունվարի 2026

      Բայրամովը մեկնում է Չինաստան


      27 Հունվարի 2026

      Հայտնի են դարձել ադրբեջանցիների համար ամենամահացու հիվանդությունները


      27 Հունվարի 2026

      Լատվիան քննարկում է Ադրբեջանի հետ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները


      27 Հունվարի 2026

      Սահիբա Գաֆարովան ԱՄԷ-ում կմասնակցի Կանանց խորհրդարանական ֆորումին


      27 Հունվարի 2026

      Ի.Ալիևը Սումգայիթի արդյունաբերական պարկում դրել է՝ տոպրակերի արտադրության ձեռնարկության հիմքը


      27 Հունվարի 2026

      MEDİA-ն՝ Հիքմեթ Հաջիևի անունից հրապարակված deepfake-ի մասին


      27 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր