Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիևը դիմել է հայերին. Մի թողեք ձեր երեխաներին: Ի՞նչ գործ ունեն նրանք մեր հողերում: - Ուղերձի ամբողջական տեքստը
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      17 0Հոկտեմբերի 2020 - 20:48

      Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դիմել է ժողովրդին:

      Armenia.Az-ը` վկայակոչելով ԱԶերԹաջին, ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում այդ ուղերձը:

      Նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը

      -Սիրելի հայրենակիցներ.

      Այսօր Հայաստանի ֆաշիստական ղեկավարությունը հերթական ռազմական հանցագործություն է կատարել: Հրթիռային գնդակոծության են ենթարկվել Գյանջա և Մինգեչևիր քաղաքները: Այս ահավոր հրետակոծության արդյունքում զոհվել ու վիրավորվել են մեր հայրենակիցները: Թող Ալլահը հանգստություն տա մեր բոլոր նահատակների հոգիներին, թող նա ապաքինի մեր վիրավոր հայրենակիցներին:

      Սա մեկ անգամ ևս ցուցադրում է Հայաստանի ղեկավարության ֆաշիստական էությունը: Առաջին անգամը չէ, որ մեր քաղաքները ենթարկվում են գնդակոծումների: Հայաստանը, կարելի է ասել, ամեն օր գնդակոծում է Թերթերը, Աղդամը, Գերանբոյը, Աղջանբեդին և մյուս քաղաքները: Այդ հրետակոծությունների արդյունքում զոհվեն են, վիրավորվել են մեր քաղաքացիները, ավերվել է ավելի քան 2 հազար տուն: Սակայն, այս ստոր գործողությունները չեն կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի կամքը:

      Հայաստանի ղեկավարությունը ռազմական հանցագործություն է կատարում: Օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի օգնությամբ խաղաղ բնակչության գնդակոծումը ռազմական հանցագործություն է: Նրանք պետք է պատասխան տան այս հանցագործության համար: Մենք նրանց պատասխանում ենք ռազմի դաշտում: Մենք վրեժ ենք լուծում շեհիդների, մարտադաշտում գտնվող, անմեղ մարդկանց համար: Մենք երբեք պայքար չենք մղել, երբեք չենք կռվել խաղաղ բնակչության հետ, և ապագայում էլ չենք անի դա: Մենք հայերը չենք: Մենք ունենք մեր սեփական ճանապարհը, մեր սեփական նպատակը, որի շուրջ համախմբվել է ամբողջ ադրբեջանական ժողովուրդը: Ադրբեջանական ժողովուրդը համերաշխություն և հայրենասիրություն է ցուցադրում:

      Հաղթանակած ադրբեջանական բանակը քշում է և քշելու է մեր հողերից թշնամիներին: Ես ասացի, որ եթե նրանք իրենց կամքով չլքեն մեր հողերը, ապա մենք շան պես կքշենք նրանց: Հաղթանակած ադրբեջանական բանակն ամեն օր զավթիչներից ազատագրում է նոր ռազմավարական կետեր, նոր բարձունքներ, նոր բնակավայրեր: Մեր վրեժը ռազմի դաշտում է:

      Այս օրերին՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս, ջախջախիչ հարված է հասցվել Հայաստանի ռազմական ներուժին: Ես պարզապես ուզում եմ որոշ թվեր ներկայացնել մեր քաղաքացիների ուշադրությանը: Պետք է ասեմ, որ այս ցուցակը թերի է, հակառակորդի տեխնիկան ոչնչացվել է էլ ավելի մեծ ծավալով, մարտերի ընթացքում դա ճշգրիտ հաշվարկելը, իհարկե, անհնար է: Սակայն, իմ ներկայացրած թվերը հստակ ցույց են տալիս, որ մենք ռազմաճակատում լիարժեք առավելության հասանք և, կարելի է ասել, կարողացանք զգալիորեն շարքից հանել Հայաստանի ռազմատեխնիկական ներուժը: Սակայն հարց է առաջանում. Որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերում այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, ինչպես նաև պետբյուջեն: Հայաստանը սնանկացած երկիր է: Այս երկրի արտաքին պետական պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 60-70 տոկոսը: Երկրի ազատ արտարժութային պահուստները կազմում են ընդամենը 1,5 միլիարդ դոլար, ընդ որում, դրանք բանկային պահուստներ են:

      Սրանք անվճար միջոցներ չեն: Ո՞ր գումարների հաշվին է ձեռք բերվում այս զենքն ու տեխնիկան: Ոչնչացված և որպես ավար վերցված սարքավորումների արժեքն այսօր կազմում է առնվազն 2 միլիարդ դոլար: Բայց նրանք դեռ տեխնիկա ունեն: Թե՛ օկուպացված հողերում, թե՛ Հայաստանի տարածքում: Հարց է առաջանում՝ ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են պահանջներ, նրանք ասում են, որ մենք զինվում ենք, զենք ենք ձեռք բերում, և դա կարող է սրել իրավիճակը, այն ուղղել անընդունելի ուղղությամբ: Հարցն այն է, թե ե՞րբ է Հայաստանը զինվում: Որտեղից են այսքան զենք ու սարքավորումներ այս աղքատ երկրում, այսօր դրանք տեղափոխվում են մաքսանենգայյին սխեմաների ճանապարհով, և սա շատ վտանգավոր տեխնիկա է՝ մեծ կործանարար ուժով: Դրա համար էլ մենք ուզում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, և ես համոզված եմ, որ կստանանք:

      Իսկ այժմ, ես ուզում եմ իմ ժողովրդին տեղեկացնել վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված Հայաստանի տեխնիկայի մասին: Այսպիսով, Հայաստանի ոչնչացված տեխնիկան. Ոչնչացվեց է միավոր 234 տանկ, 36 տանկ վերցվել է, որպես ռազմաավար, ոչնչացվեց է 49 հետևակի մարտական մեքենա, 24-ը վերցվել է, որպես ռազմաավար: Ոջնչացվել է 16 ինքնագնաց հրետանային կայանք, 190 տարբեր տրամաչափի գնդացիր, 2 «Ուրագան» համակարգ, 1 ՏՕՍ հրանետ, 2 «Էլբրուս» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ և 1 «Տոչկա-ՈՒ», 35 «ՕՍԱ» զենիթահրթիռային համակարգ, 3 ՏՕՊ զենիթահրթիռային համակարգ, 5 «ԿՈՒԲ» և «ԿՐՈՒԳ» զենիթահրթիռային համակարգ, 9 էլեկտրոնային պայքարի համակարգ, 2 Ս-300 զենիթահրթիռային համակարգ, 196 բեռնատար մեքենա, 98-ը վերցվել է, որպես ռազմաավար: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր մասնագետ կարող է բաց մամուլում տեղեկանալ այս տեխնիկայի արժեքի մասին: Մենք պետք է գտնենք և կգտնենք այս հարցերի պատասխանները:

      Ադրբեջանական քաջարի բանակը հաջողությամբ շարունակում է իր փրկարար առաքելությունը: Վերջին օրերին ես իմ ժողովրդին տեղեկացրել եմ նոր ազատագրված գյուղերի մասին: Այսօր ես կրկին խոր գոհունակության զգացումով, մեծ ուրախությամբ ուզում եմ իմ հարազատ ժողովրդիի ուշադրությանը հասցնել ազատագրված հերթական բնակավայրերի անունները:

      Այսօր օկուպանտներից ազատագրվեցին Ֆիզուլիի շրջանի հետևյալ բնակավայրերը՝ Գոչահմեդլի, Չիմեն, Ջուվարլը, Փիրահմեդլի, Մուսաբեյլի, Իշիգլը, Դեդելի գյուղերը և Ֆիզուլի քաղաքը: Ֆիզուլի քաղաքն ազատագրված է զավթիչներից, Ֆիզուլին մերն է, Ղարաբաղը Ադրբեջանն է:

      Սրտանց շնորհավորում եմ ողջ ադրբեջանական ժողովրդին այս կապակցությամբ: Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ֆիզուլիի սիրելի բնակիչներին: Հայրենի հողի երկարամյա կարոտը մոտենում է ավարտին: Մենք պատվով ենք կատարում մեր առջև դրված առաքելությունը՝ վերականգնելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ֆուզուլիի համար մարտերը ծանր են: Կանցնի, ժամանակը և այս մարտերի մասին գրքեր ու աշխատություններ կգրվեն: Իրոք, այս մարտերը պահանջում են բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն, խիզախություն, նվիրվածություն, քանի որ այս 30 տարիների ընթացքում թշնամին շփման գծում այնպիսի ուժեղ ամրություններ է կառուցել, որ ոմանք կարծում էին, որ Ֆիզուլի քաղաքն անհնար է ազատել օկուպացիայից: Նշանավոր ռազմական փորձագետները նույնպես կարծում էին, որ Ֆիզուլին վերցնելը և այն օկուպացիայից ազատելը կարող է տևել մի քանի ամիս, և այս գործողության հաջողությունը կասկածի տակ էր: Սակայն ադրբեջանական քաջարի բանակը կարողացավ կատարել այս պատվավոր առաքելությունը, և կարճ ժամանակում Ֆիզուլիի շրջանի գյուղերի մեծ մասը և Ֆիզուլի քաղաքը ազատագրվեցին թշնամուց: Խոսելով Ֆիզուլի քաղաքի մասին, իհարկե, բոլորս պետք է իմանանք, որ քաղաքից ոչ մի բան չի մնացել, ոչ մի նշան, ոչ մի կանգուն մնացած շինություն, քանի որ 30 տարի շարունակ այն գտնվում էր բարբարոսների, գիշատիչների, շնագայլերի ձեռքում: Բոլոր շենքերը ավերվել են, մեր կրոնական հուշարձանները ոչնչացվել են, ամեն ինչ թալանվել է՝ տների տանիքների ծածկը, շենքերի պատուհանները, կենցաղային իրերը: Կարծես թե, այդ քաղաքը բռնազավթվել է ինչ-որ վայրի ցեղի կողմից: Ֆիզուլի քաղաքի ավերակները հայկական ֆաշիզմի դրսևորումն են և հայկական ֆաշիզմի վկան:

      Մենք վերադառնալու ենք Ֆիզուլի, նորից կկառուցենք և կբարեկարգենք բոլոր գյուղերը: Կյանքը կվերադառնա այս գյուղեր: Ինչպես և բոլոր ժամանակներում, ադրբեջանական բանակը մեծ առաջնորդի գլխավորությամբ՝ Ֆիզուլիի շրջանի 22 գյուղերը ազատագրել է օկուպացիայից, այդ թվում՝ Հորադիզ ավանը: Տեսեք, թե որքան գեղեցիկ են այս վայրերը: Հորադիզ ավանը դարձել է հարմարավետ ժամանակակից քաղաք: Ֆիզուլիի բնակիչները ապրում են օկուպացիայից ազատագրված գյուղերում: Կարող եմ ասել, որ Ֆիզուլիի բնակչության շուրջ կեսը հաստատվել է մինչ այժմ օկուպացիայից ազատագրված գյուղերում: Բայց այսօր արդեն ազատագրվել են այն գյուղերը, որտեղ ապրում էին Ֆիզուլիի բնակիչները, և կյանքը կվերադառնա այնտեղ, իրենք կվերադառնան, կապրեն այնտեղ, կայցելեն իրենց նախնիների գերեզմաններ: Այնտեղ վերականգնված մզկիթներում կհնչի ազանի ձայնը: Մենք կատարում ենք մեր պատվավոր առաքելությունը: Միանգամայն համոզված եմ, որ ադրբեջանական քաջարի բանակը կշարունակի մեր երկրից հեռու քշել զավթիչներին:

      Ֆիզուլիի գործողությունն ունի խորհրդանշական նշանակություն: Ադրբեջանը վերադարձրել է մեր պատմական, հին բնակավայրը, ապահովել է տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձը այդ վայրեր: Միևնույն ժամանակ, ռազմավարական տեսանկյունից, շփման գծում տեղակայված Ֆիզուլիի պաշտպանության մի քանի գծերը ճեղքելը մեզ տալիս է ևս մեկ ռազմավարական առավելություն, քանի որ Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված մեր զինված ուժերը այս օրերին կռվում էին այնտեղ: Այժմ, բնականաբար, գաղտնիք չէ, թե որ կողմից կարողացանք մտնել Ֆիզուլի, ինչպիսի բարձր ռազմական պրոֆեսիոնալիզմի ու խիզախության արդյունքում կարողացանք ազատագրել Ֆիզուլին զավթիչներից: Դրանից առաջ Ջեբրաիլ քաղաքն ազատագրվեց զավթիչներից: Ավելի վաղ՝ Հադրութը: Խոջավենդի և Ջեբրայիլի շրջանների շատ գյուղեր, ինչպես նաև Ֆիզուլիի շրջանի բազմաթիվ գյուղեր ազատագրվեցին օկուպացիայից: Հատկապես դրանից հետո, մեզ հաջողվեց Ֆիզուլի քաղաքը ազատագրել զավթիչներից:

      Ի վերջո թշնամին, վայր դրեց զենքը և փախուստի դիմեց։ Այսօր ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ֆիզուլիի գործողությունը կընդգրկվի ռազմարվեստի դասագրքերում։ Ոչ միայն Ֆիզուլիի, այլ նաև մյուս գործողությունները։ Իմ տվյալներով, այսօր ռազմական մասնագետները արդեն բացահայտ հայտարարում են, որ ադրբեջանական բանակն ունի բարձր մարտունակություն և տեխնիկական հագեցվածություն։

      Այսօր պատմական օր է։ Հոկտեմբերի 17-ը հավերժ կմնա ոչ միայն ֆիզուլեցիների հիշողության, այլև Ադրբեջանի պետության պատմության մեջ։ Այսօր մենք բոլորս, ողջ ադրբեջանական ժողովուրդը միասին գրում ենք մեր ժողովրդի և պետության պատմության ամենավառ էջը։

      Մենք այդ փառավոր պատմությունը գրում ենք՝ դրսևորելով համերաշխություն, փոխադարձ աջակցություն, միասնություն։ Մենք երջանիկ ենք, որ միասին ենք ապրում այդ ակնթարթները։ Սակայն, կյանքից հեռացած, այս րոպեներին անհամբեր սպասած մեր տասնյակ հազարավոր փախստականներ, ցավոք չտեսան այս օրերը։ Այնուամենայնիվ վստահ եմ, որ այսօր նրանց հոգիները ուրախացել են, որովհետև նրանց նախնիների հողերը ազատագրված են օկուպացիայից։

      Չնայած, որ ուխտադրուժ, ստոր, նենգ թշնամին իրագործում է ռազմական հանցագործություններ, գնդակոծում է խաղաղ բնակչությանը՝ այսօրվա գնդակոծության հետևանքով զոհվել են նաև մանկահասակ երեխաներ, կրկին անգամ ուզում եմ ասել, որ մենք դրա համար չպետք է վրեժ առնենք քաղաքացիական բնակչությունից։ Մենք վրեժ ենք առնում և վրեժ կառնենք մարտի դաշտում, մեր նահատակների, զոհվածների արյունը գետնին չի մնա։ Եւս մեկ անգամ նախազգուշացնում եմ Հայաստանի ֆաշիստական ղեկավարությանը, որպեսզի նրանք բարի կամքով հեռանան մեր մյուս հողերից։ Միևնույն է նրանց կվռնդենք այնտեղից։ Միևնույն է, այդ հողերում նրանց հետքն անգամ չի մնա։ Միևնույն է, մենք նրանց կքշենք մինչև վերջ և կվտարենք մեր հողերից։ Թող հեռանան բարի կամքով։

      Նրանք չէին ուզում Ֆիզուլին հանձնել։ Թեև հասկանում էին, որ չեն կարողանա պահել։ Չէին ուզում հանձնել Ջաբրայիլը։ Երեկ, նախանցած օրը և այս գիշեր Ջաբրայիլի ուղղությամբ նույնպես հաջող գործողություններ են իրականացվել՝ գրավվել են ռազմավարական բարձունքներ։ Առայժմ այդ մասին չեմ ուզում խոսել։ Չեմ ուզում իրադարձություններից առաջ անցնել։ Բայց այսօր Ադրբեջանի հաղթական բանակը հասնում է և կհասնի իր առջև դրած նպատակներին, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվում է և կվերականգնվի։ Ոչ մի ուժ չի կարող մեզ կանգնեցնել։ Ոչ մի ուժ չի դիմանա ադրբեջանական ժողովրդի կամքի առաջ։ Դա պետք է գիտենա յուրաքանչյուրը։ Մեր դեմ ոչ ոք չի դիմանա։ Թող բարբարոս հայկական բանակը հեռանա մեր հողերից։ Դրանից հետո կապահովվի հրադադարը։ Հայտարարվել էր հրադադար, մի օր էլ չէր անցել, երբ նրանք գնդակոծության ենթարկեցին Գյանջան։ Եւ այն էլ ի՞նչ վայրեր։ Բնակելի թաղամասեր։ Այսօր ևս, ու՞ր էր հարված հասցվել։ Նորից բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Ե՞րբ էր հասցվել։ Գիշերվա ժամերին, որպեսզի ավելի շատ մարդիկ զոհվեն։

      Սա՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Եթե միջազգային հանրությունը չի ուզում Հայաստանին պատասխանատվության ենթարկել իրագործած հանցագործությունների համար, ճիշտ այնպես, ինչպես նրանց ոչ ոք պատասխանատվության չենթարկեց Խոջալուի ցեղասպանության համար, մենք ինքներս նրանց կենթարկենք պատասխանատվության։ Մենք ինքներս նրանց կպատժենք, և մեր պատիժը կլինի արդար։ Նրանք արժանի են ամենածանր պատժի։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանցագործներ են, և մենք կպատժենք այդ հանցագործներին։

      Հայաստանի վարչապետը, ով ասում էր, որ «Ղարաբաղը՝ դա Հայաստան է», ինչու՞ դու հիմա չես ասում, որ «Ղարաբաղը՝ դա Հայաստան է»։ Արի Ֆիզուլի, դու այնտեղ շահագործում էիր մեր հողերը։ Արի Ջաբրայիլ, Հադրութ, մյուս ազատագրված հողերը և ասա, որ «Ղարաբաղը՝ դա Հայաստան է»։ Նստած ես այնտեղ Երևանում և հանդես ես գալիս հայտարարություններով, ձանձրացնում ես համաշխարհային առաջնորդներին, արդեն մարդ չմնաց, ում դու չեզ զանգահարել։

      Դու ինչու չես ասում, որ «Ղարաբաղը՝ դա Հայաստան է»։ Վախենում ես, կվախենաս։ Իսկ որտեղի՞ց էիր այդքան խիզախություն հավաքել, երբ անպատվում էիր ադրբեջանական ժողովրդին, երբ ասում էիր «Ղարաբաղը՝ դա Հայաստան է, և վերջ»։Ու՞մ հույսին էիր։ Ու՞մ էիր ապավինում։ Միթե չգիտեիր, որ կգա այդ օրը և դու ստիպված կլինես պատասխան տալ դրա համար։ Այդ օրը հասել է և կհասնի։ Լիբանանից և մյուս երկրներից հայերի Շուշայում վերաբնակեցներլը հանդիսանում է ռազմական հանցագործություն, այն հակասում է Ժնևի համաձայնագրին։ Նրանք դա անում են ցուցադրաբար, ցույց են տալիս հեռուստացույցով, թե ինչպես են հայեր եկել ապրել, աշխատել մեր հնամենի հողերում։ Հիմա մենք կտեսնենք, թե ով կգա Շուշայում ապրելու։ Դու նոր ճանապարհ կառուցեցիր Հայաստանից դեպի Ջաբրաիլ։ Ինչի՞ համար։ Ում համար, որպեսզի անօրինական զավթել այդ տարածաշրջանը, Արազ գետի երկայնությամբ մեր տարածաշրջանը, իսկ այնուհետև այնտեղ վերաբնակեցնե՞լ հայերին։ Դու ուզում էիր մեզ փաստի առաջ կանգնեցնել։ Այնտեղ, այդ թվում նաև Հայաստանի խաբուսիկ ճանապարհով արտասահմանում ապրող հայերի վերաբնակեցումները ի՞նչ նպատակ էին հետապնդում, հայաստանի սակավաթիվ բնակչության պատճառով։ Մեր պատմական հողերը հավերժ օկուպացիայի տակ պահելու և դրանց հայկականացնելու նպատա՞կը։ Տեսեք նրանք Ֆիզուլիին տվել են ինչ որ տգեղ անուն։Թող կորչեն նրանք։ Գրողի ծոծը այդ անունները։ Այդ անունները արդեն չկան։ Չկա և Մադագիզը՝ այժմ դա Սուգովուշան է։ Մենք կվերականգնենք նաև մյուս պատմական անունները։ Չէ որ դու ուզում էիր այդպես կոչված «կազմավորման» խորհրդարանը տեղափոխել Շուշա։ Դե արի, տեղափոխի, տեսնեմ դու ինչպես ես դա անելու։ Տեսեք ինչ վիճակում է գտնվում այդ անջատողական, ավազակաային խմբավորման ղեկավարի «երդմակալության» վայրը։ Մենք այն ոչնչացրել ենք, հողի ենք հավասարեցրել։ Դու մեր առջև 7 պայմաններ էիր դնում։ Խոսում էիր վերջնագրի լեզվով։ Ես կտեսնեմ, թե դու հիմա ինչ պայմաններ կդնես մեր առջև։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Կառչում ես ում պատահի, նրանց ոտներին ես ընկնում, օգնություն ես խնդրում, որպեսզի նրանք կանգնեցնեն Ադրբեջանին. Ասեք Ադրբեջանին, որպեսզի նա արդեն կանգ առնի։ Հեռացիր մեր տարածքներից, որպեսզի մենք կանգ առնենք։ Կորչիր մեր հողերից, և մենք կանգ կառնենք։ Ես սա ասել եմ, չեմ թաքցնում։ Սա գիտի նաև ադրբեջանական ժողովուրդը, այդ մասին է ասում նաև միջազգային հանրությունը։ Ես այդ մասին ասում եմ ամեն օր. Ել և ասա, որ ես վաղը լքում եմ այս տարածքներ, և մենք կանգ կառնենք։ Մեզ արյունահեղություն պետք չէ։ Մեզ պետք է մեր հողերը։Եվ մենք դրանք կվերադարձնենք ցանկացած ճանապարհով։ Թող յուրաքանչյուրը դա գիտենա։ Վերջին օրերի իրադարձությունները արդեն դա ցույց են տալիս։

      Հայաստանի ղեկավարություն, ադրբեջանական ժողովրդի անպատվելը ձեզ վրա շատ թանկ կնստի, շատ։ Հայաստանի բնակչությունը պետք է վերջապես այդ հանցագործ վարչակարգի ղեկավարներին պատասխանատվության ենթարկի։ Հայաստանի զինվորական կոմիսարյատներում արդեն միտինգներ են անցկացվում, մայրերը փակում են ճանապարհները, թույլ չեն տալիս, որպեսզի նրանց երեխաները զոհվեն մյուս երկրի հողերի համար։ Ես, իմ հերթին, նույնպես դիմել եմ հայ ժողովրդին և նորից եմ դիմում. Մի թողեք ձեր երեխաներին։ Նրանք ի՞նչ են մոռացել մեր հողերում։ Ապրեք ձեր երկրում։ Մենք ձեզ հետ ոչ մի խնդիր չունենք։ Գնացեք և ապրեք ձեր երկրում, արեք, ինչ կամենում եք, բայց հեռացեք մեր հողերից։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդը պատասխանատվության կենթարկի իր խունտայի հանցագործ վարչակարգի ղեկավարին։ Իսկ մենք գտնվում ենք արդար ուղղու վրա։ Մենք արդար ենք, մենք մարտնչում ենք մեր հողերի համար, մեր զինվորները նահատակվում են մեր հողերում։ Մեր պատերազմը՝ սրբազան է։

      Մենք մեր հզորությունը ցույց ենք տվել մարտի դաշտում, ինչպես թշնամուն, այնպես նաև ողջ աշխարհին։ Ուժը, որը մենք ցուցադրել ենք մարտի դաշտում, և նրա աղբյուրը՝ դա ադրբեջանական ժողովուրդն է, նրա տաղանդը և մեր կողմից ձեռք բերված հաջողությունները։

      Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք երջանիկ մարդիկ ենք, մեր սերունդը երջանիկ է, որ կարող է տեսնել այս ուրախալի օրերը։ Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, որովհետև այս ուրախ լուրեր եմ հայտնում իմ հարազատ ժողովրդին։ Որպես Գերագույն գլխավոր հրամանատար ես ղեկավարում եմ բոլոր գործերը և ուզում եմ ադրբեջանական ժողովրդին վստահեցնել, որ իմ գործունեության մեջ առաջիկայում ևս ես բոլոր ջանքերը կներդնեմ մեր երկրի, մեր ժողովրդի ազգային շահերի պաշտպանման համար։ Ոչ մի սպառնալիք, ոչ մի շանտաժ, ճնշում չեն կարող ազդել իմ կամքի վրա։ Մեր գործը արդար է։ Մենք պայքարում ենք մեր հողի վրա, վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը։

      Կեցցե ադրբեջանական բանակը։ Կեցցե ադրբեջանական ժողովուրդը։ Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      «Մեծ վերադարձ». Վենքլին ընդունում է նոր բնակիչներին


      27 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. TRIPP նախագիծը որևէ սպառնալիք կամ ռիսկ չի պարունակում տարածաշրջանի համար


      27 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է հայ մեղադրյալների ազատ արձակման մասին


      27 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր «սև ցուցակում» գտնվող անձանց թիվը


      27 Դեկտեմբերի 2025

      Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Դեկտեմբերի 2025

      Բայրամովը՝ Հայաստան այցի մասին. կարող եմ, եթե անհրաժեշտ լինի


      27 Դեկտեմբերի 2025

      Բաքուն ԵՄ-ից պահանջում է Երևանի հետ հավասար ֆինանսական աջակցություն


      27 Դեկտեմբերի 2025

      Բաքվում ավարտվել է Հայաստանի քաղաքացիների գործով դատաքննությունը


      27 Դեկտեմբերի 2025

      Վարդանյանի գործով դատավարությունը հետաձգվել է. ՊԱՏՃԱՌԸ


      26 Դեկտեմբերի 2025

      Բայրամով. Հայաստանը պետք է կատարի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սահմանված պայմանները


      26 Դեկտեմբերի 2025

      Բայրամովը մեկնաբանել է՝ Բաքվում Ռուսական տան գործունեության վերսկսման հնարավորության մասին լուրը


      26 Դեկտեմբերի 2025

      ԱԳՆ ղեկավար. Թուրքիան հատկապես զգայուն է վերաբերվում ադրբեջանա-հայական հարաբերությունների նկատմամբ


      26 Դեկտեմբերի 2025

      Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին


      26 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է


      26 Դեկտեմբերի 2025

      ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին


      26 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանում կարող են երեխաներին արգելել սոցիալական ցանցերում հաշիվներ բացելը


      26 Դեկտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». Աղդամը, Խոջալուն և Խոջավենդը դիմավորում են նոր բնակիչներին


      26 Դեկտեմբերի 2025

      Բաքուն պատրաստվում է WUF13-ին


      26 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանում կրճատվել է առողջապահության ոլորտի աշխատողների թիվը


      26 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանը նախատեսում է անցկացնել C6 երկրների մասնակցությամբ միջոցառում


      26 Դեկտեմբերի 2025

      AZAL-ի ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացությունը


      26 Դեկտեմբերի 2025

      Ալիևը մասնակցել է 2025 թվականի մարզական արդյունքներին նվիրված արարողությանը


      26 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի դեսպանատունը Պերուում բարեգործական միջոցառում է կազմակերպել


      26 Դեկտեմբերի 2025

      Ղարաբաղում առաջին անգամ կանցկացվի Ամանորյա տոնավաճառ


      26 Դեկտեմբերի 2025

      Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ներքին զորքերի մասին» օրենքը


      26 Դեկտեմբերի 2025

      Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ. ՌԴ ԱԳՆ


      26 Դեկտեմբերի 2025

      Բակո Սահակյանը իր հակափաստարկներն է ներկայացրել մեղադրող կողմի հայտարարությունների առնչությամբ


      26 Դեկտեմբերի 2025

      Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման


      25 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանում գրանցվել է տասնինը զգացվող երկրաշարժ


      25 Դեկտեմբերի 2025

      Ալի Ասադովը այցելել է AZAL-ի օդանավի անձնակազմի զոհված անդամների գերեզմաններին


      25 Դեկտեմբերի 2025

      Դատավարություն Բաքվի դատարանում. Մնացականյանը հրաժարվել է իր ցուցմունքներից


      25 Դեկտեմբերի 2025

      Բաքվի շրջանավարտները պարգևատրվել են «ոսկե» և« արծաթե» մեդալներով


      25 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական անվտանգության վերաբերյալ հուշագիրը


      25 Դեկտեմբերի 2025

      Փաշինյան. Ես շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին, և ճիշտ եմ անում


      25 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիևը հաստատել է Ադրբեջանի միանալը տիեզերագնացների փրկության մասին համաձայնագրին


      25 Դեկտեմբերի 2025

      Դեսպան. Սի Ծինփինն ընդգծել է, որ Իլհամ Ալիևը չինացի ժողովրդի վաղեմի բարեկամն է


      25 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է


      25 Դեկտեմբերի 2025

      Խորը վշտով հարգում ենք AZAL-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հիշատակը. ԱԳՆ


      25 Դեկտեմբերի 2025

      Իգոր Կշնյակինի դուստրը. հայրս ուզում էր մեզ հետ նշել Նոր տարին


      25 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանը կրկնապատկում է հողմային էլեկտրաէներգիայի արտադրությունը


      25 Դեկտեմբերի 2025

      Հոքումա Ալիևայի հայրը. AZAL-ի ինքնաթիռի կործանման մեղավորները պետք է պատժվեն


      25 Դեկտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». 98 նախկին ներքին տեղահանված ընտանիքներ վերադարձել են Խոջալու, Խոջավենդ և Զանգիլան


      25 Դեկտեմբերի 2025

      Ժապարովը՝ Ալիևին. Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը ձեռք է բերել հատուկ հեղինակություն միջազգային ասպարեզում


      25 Դեկտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». 83 ընտանիք տեղափոխվում է Աղդամ


      25 Դեկտեմբերի 2025

      «Ղարաբաղի վերածննդի հիմնադրամի» դիտորդական խորհուրդը նիստ է անցկացրել


      25 Դեկտեմբերի 2025

      AZAL ինքնաթիռի հետ կապված ողբերգության տարելիցը. Իլհամ Ալիևը գրառում է արել


      25 Դեկտեմբերի 2025

      Էրդողանը՝ Ալիևին. Ադրբեջանի հզորության կայուն աճը մեզ համար մեծ ուրախության և հպարտության աղբյուր է


      25 Դեկտեմբերի 2025

      Հիքմեթ Հաջիևը՝ Գազայում խաղաղապահ առաքելությանը Ադրբեջանի մասնակցության մասին


      25 Դեկտեմբերի 2025

      ՀՀ ՊՆ-ն հերքում է դեզինֆորմատորներին. Ադրբեջանի ԶՈՒ-երը չեն կրակել


      24 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիև. Աղդամը փաստացի ենթարկվել է ուրբիցիդի


      24 Դեկտեմբերի 2025

    Վերջին լուրեր