Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Կարինե Գևորգյան. «Ալիևը և Փաշինյանը տարբեր քաշային կատեգորիաներում են» - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՂԱՐԱԲԱՂ

      24 Փետրվարի 2020 - 16:47

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մյունխենում հայտնի բանավեճերից հետո՝ նույնիսկ Հայաստանի շատ քաղաքագետները գնահատել են Ադրբեջանի նախագահի փաստարկների առավելությունը։ Նման կարծիքին է նաև քաղաքագետ, արևելագետ, ՌԴ Պետական Դումայում ԱՊՀ-ի գործերով փորձագետ Կարինե Գևորգյանը։

      Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով haqqin.az-ին, հարցարույցում նա հայտնել է՝ երկու պետությունների ղեկավարների բանավեճերի մասին իր կարծիքը և ղարաբաղյան խնդրի սեփական տեսլականը։

      —Շատ վերլուծաբաններ երկու ժողովուրդների համար պատմական բանավեճերում Փաշինյանի մասնակցությունը գնահատել են, որպես բավականին թույլ։ Դուք համաձա՞ն եք դրա հետ։

      —Հարկ է ասել, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը անհուսալի սառեցված է, և բանակցությունների այդ ձևաչափը, որը որոշվել է 1990-ական թվականների սկզբին, չի գործում։ Ի դեպ ադրբեջանական կողմը այդ մասին հայտարարում է ավելի հաճախ, քան հայկական կողմը։ Թվում էր թե, այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ խնդրով, հարկավոր է շնորհակալ լինել՝ գոնե չկան մարտական գործողություններ, սակայն ինչի՞ է հանգեցրել նրանց գործունեությունը։ Հավասարապես ոչ մի բանի։ Հետևաբար չես կարող ասել Մինսկի խմբի արդյունավետության մասին։

      Որպեսզի ինչ որ կերպ դուրս գալ փակուղուց, - սա իմ անձնական կարծիքն է, - հարկավոր է աշխուժացնել փորձագիտական մակարդակով շփումները։ Կողմերը դիվանագիտական մակարդակով ունեն այնպիսի հարթակ, ինչպես ԵԱՀԿ ՄԽ-ն, բայց փորձագիտական մակարդակով մենք ոչ մի հարթակ չունենք։ Չնայած առանց փորձագիտական խմբի աջակցության, ոչ մի դիվանագիտություն չի կարող լինել արդյունավետ։

      1994 թվականից աշխարհը հիմնավորապես փոխվել է, և պարզ է, որ այդ խնդիրը հին մոտեցումներով լուծել անհնար է, քանզի ղարաբաղյան հակամարտությունը դարձել է ողջ Մերձավոր և Միջին Արևելքին վերաբերվող գործընթացի մի մասը։ Այսինքն ղարաբաղյան հակամարտությունը ստացել է այնպիսի աշխարհաքաղաքական ուրվագիծ, որտեղ միահույսվում են համաշխարհային տարբեր կենտրոնների շահերը։ Եվ նման դեպքում ոչ մի բանավեճեր, առավել ևս ԵԱՀԿ ՄԽ-ի ձգտումները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Հետևաբար ես առաջարկում եմ ստեղծել փորձագիտական հարթակներ, որտեղ հնարավոր կլինի մշակել որոշման տարբեր տարբերակներ։ Շատերը երևի կզարմանան, բայց ես նույնիսկ առաջարկում եմ նման հարթակի ստեղծումը Թուրքիայում։

      —Թուրքիայու՞մ։ Իսկ Հայաստանը կհամաձայնվի՞ դրան։

      —Հայաստանը, երևի չի համաձայնվի, բայց եթե այդ հարթակում աշխատանքին մասնակցեն ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից փորձագետներ, նա կարող է և համաձայնվել։ Մենք ասում ենք փորձագիտական ձևաչափի մասին, բայց դրա հետ միասին՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների այսօրվա գործողությունները, ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե նրանք ինչպիսի որոշում կարող են կայացնել։ Նրանք տրամադրության մարդիկ են՝ նրանք արտաքին և ներքին քաղաքականության օրակարգի ոչ մի հարցի կապակցությամբ հստակ դիրքորոշում չունեն։

      —Ընդհանուր կարծիքով, դա այդպես է, բայց եկեք վերադառնանք բանավեճերին ...

      —Ամբղջ հարցը նրանում է, թե որ ձևաչափերով գնահատել այդ բանավեճերը։ Անշուշտ, Ալիևը շատ ավելի կրթված և փորձառու է Փաշինյանից։ Չպետք է մոռանալ, որ նա Ռուսաստանի էլիտար բուհերից մեկի շրջանավարտ է, էլ չեմ ասում, թե նա ում որդին է։ Իհարկե, հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ այդ բանավեճերին Փաշինյանը երևում էր շատ թույլ։ Հասկանալի է, որ Իլհամ Ալիևի դիվանագիտական հմտությունները անհամեմատելի են Փաշինյանի հմտությունների հետ։ Եվ այդ բեգրաունդը, որը ունի Ալիևը... Հաշվի առնելով ողջ վերոհիշյալը, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, թե այդ բանավեճերում ով էր ուժեղ, որովհետև դա տարբեր քաշային կատեգորիաներ են։ Բայց այդ բանավեճերի արդյունքներով ի՞նչ շահեցին հակամարտող կողմերի ժողովուրդները։ Հավասարապես ոչինչ։ Կողմերից ոչ մեկը նույնիսկ մի իոտով առաջ չշարժեցին իրենց դիրքորոշումը։ Ընդհակառակը, աշխարհը կրկին անգամ դարձավ նրա ականատեսը, որ կողմերը դեռ որքան հեռու են դիրքորոշումների մերձեցումից

      —Իսկ ի՞նչ է հարկավոր հայ ժողովրդին։

      —Այն հայերը, ովքեր ապրում են Հայաստանում և Ղարաբաղում, ապրում են իրենց կյանքով։ Այսինքն 90-ական թվականների սկսզբից ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների աշխարհայացքը չի փոխվել։ Կողմերից յուրաքանչյուրը ունի բացարձակապես հակառակ դիրքորոշում։ Եվ վախենում եմ, որ մոտ ժամանակ այն չի փոխվի։

      —Այսինքն դուք համարում եք, որ ղարաբաղյան խնդիրը ընդունում է պաղեստինյանի ուրվապատկե՞ր։

      —Խուսափում եմ այդպիսի նմանակերպությունից և կանխագուշակումներից, բայց երկյուղ ունեմ, որ այո։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ համաշխարհային կենտրոնները մի պահ կարող է նույնիսկ հայերին ու ադրբեջանցիներին չեն հարցնի, թե ինչպես լուծել հակամարտությունը։ Առավել ևս, որ նման որոշման իրավաբանական հիմնավորումը նրանց մոտ կա։ Դա կապված է Վուդրո Վիլսոնի արբիտրաժային դատարանի այն որոշման հետ, ըստ որի ամերիկացիները չեն ճանաչում Թուրքիայի իրավասությունը Արևմտյան Հայաստանի տարածքում։ Եթե նրանք ցանկանան արդիականացնել այդ հարցը, ապա դա նրանց համար դժվար չի լինի։ Վուդրո Վիլսոնի այդ որոշումը ըստ էության, կարթի վրա են պահում ժամանակակից Թուրքիայի Հանրապետությանը։ Նրանք այդ որոշումը կարող են կիրառել նաև ղարաբաղյան խնդրի նկատմամբ։

      —Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Իրանի դերը այս հակամարտության լուծման մեջ։

      —Մի կողմից իրանցիները խոսքով աջակցություն են հայտնում Ադրբեջանին, իսկ մյուս կողմից՝ տնտեսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին։ Այսինք այս հարցով Իրանի դիրքորոշումը՝ ոչ ձեր, ոչ էլ մեր օգտին է։ Իսկ ընդհանրապես Իրանը ունի արդյո՞ք կողմերի վրա ազդելու հնարավորություն...

      —Այսինքն միակ երկիրը, որը կարող է ազդել կողմերի վրա, հանդիսանու՞մ է Ռուսաստանը։

      —Իմ կարծիքով, այո։ Իհարկե, երբեմն ադրբջանական քաղաքագետների շուրթերից լսում ես, իբր Լավորվը, կամ Ռուսաստանի մյուս պաշտոնյանները ունեն հայկական ծագում, դրա համար էլ արգելակում են այդ հարցը։ Բայց դա ընդհանարապես լուրջ չէ... Ով ինչպիսի արմատներ ունի՝ նույնիսկ երկրորդական հարց չէ, նրանք բոլորը նախ և առաջ Ռուսաստանի պաշտոնյաներ են և կատարում են այն հանձնարարությունը, որը նրանց առջև դրել է Ռուսաստանի պետությունը, նախագահը։ Եվ եթե որևէ մեկը թեկուզ մեկ միլիմետրով հեռանա Ռոսաստանի քաղաքականությունից, ապա նա ընդհանրապես չի լինի կառավարությունում։

      —Այս օրերին հրապարակվել է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որտեղ հաստատվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը դժվարությամբ է հանդուրժում Փաշինյանին։ Դուք համաձա՞յն եք այդ կարծիքի հետ։

      —Ես Պուտինի հետ չեմ շփվում, հետևաբար էստոնական հետախուզության այդ նախադասությունը ես չեմ կարող ոչ հաստատել և ոչ էլ ժխտել։ Սակայն հասկանալի է՝ Պուտինը քաղաքական ծանր քաշային է, և նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի բավականին հակասական դիրքորոշումը՝ Կրեմլի համար նա խնդիր չի հանդիսանում, քանզի տվյալ պահին Հայաստանը Մոսկվայի համար չի հանդիսանում առաջնահերթային երկիր։

      —Բայց Փաշինյանը սերտորեն կապված է Սորոսի հետ, և շատ քաղաքագետներ համարում են, որ նա Հայաստանը կտանի Արևմուտքի կողմը։

      —Բնաը նրանում է, որ ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում միասնական Արևմուտք։ Հաշվի առնելով կռիվը հենց ԱՄՆ-ի Արևմուտքի միջև, շատ բարդ հարաբերությունները Վաշինգտոնի և Բրյուսելի միջև, Լեհաստանի, Հունգարիայի և ԵՄ-ի միջև, ես չեմ հասկանում, որ Արևմուտքի մասին է խոսք գնում։ Եթե, ենթադրենք, որ Փաշինյանը ամերիկամետ է, ապա ինչու չի՞ Վաշինգտոնը ֆինանսական աջակցություն ցուցաբերում Հայաստանին։ Իսկ ինչ վերաբերվում է Սորոսին, ապա ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր կապված են Փաշինյանի հետ։

      —Պուտինը երկու անգամ նամակ է հղել բանտում գտնվող Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ես չեմ հասկանում, որպեսզի նա ինչ որ բան գրի օրենքի հետ խնդիր ունեցող մյուս երկրի նախկին նախագահին։ Կարող է, դա ևս մեկ ակնարկ է Փաշինյանին, որ նա նրան այդքան էլ չի՞ ընդունում։

      —Չգիտեմ, Պուտինը ինչով է ղեկավարվել, նամակ հղելով Քոչարյանին։ Եվ նույնիսկ չեմ հիշում, որ Պուտինը Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, երբ նա ազատության մեջ էր։ Հետևաբար ինձ համար դժվար է գնահատել նրա նման գործողությունները։ Երևի նա այդ հաշվով իր նկատառումներ ունի։ Բացառված չէ, որ դրանով նա Հայաստանի իշխանություններին հիշեցնում է, որ մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել, ունեն անձեռնամխելիություն և պետք չէ խախտել այդ ավանդությունը։ Չէ որ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպես է Պուտինը հուզականորեն ընկալել Սադամ Հուսեյնի և Քադդաֆիի ցուցադրական մահապատիժները։ Շատ բանում դրանով է սնուցվում Սիրիական խնդրի նկատմամբ նրա վերաբերմունքը, նա բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի այդ նույն Ասադի նկատմամբ նման դատաստանը։ Կարող է Պուտինը Քոչարյանի նկատմամբ իր պահանջներն ունի, բայց դրա հետ միասին նա ամեն կերպ ցուցադրում է, որ նախկին նախագահի նկատմամբ դատաստան նա թույլ չի տա, և բոլորին ցույց է տալիս, որ մարդկանց, ում հետ նա հաց է կիսել, չի դավաճանում։

      —Փաշինյանին երբեմն համեմատում են Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ Դուք ի՞նչ կասեք այդ մասին:

      —Ինձ համար, որպես փորձագետի, այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո պարզ էր, որ Փաշինյանով հիացմունքը կվերածվի մեծ հիասթափության։ Հայաստանի հասարակությունը հոգնել է ամեն ինչից, ահա ինչու չեմ ուզում Փաշինյանին համեմատել Էլչիբեյի հետ։ Սակայն մինչդեռ Էլչիբեյը ուներ մտահաղացում։ Միգուցե և ուտոպիական, բայց այնուամենայնիվ նա այն ունեցել է։ Նա գիտեր, թե ինչի համար է պայքարում, սակայն նրա գաղափարը, կարելի է ասել, եղել է վտանգավոր, վտանգավոր նույնիսկ Թուրքիայի համար, որի համար նա աղոթում էր։ Բայց նա իդեալիստ էր, և հատկապես իր գաղափարներում կույր հավատի պատճառով էլ նա պարտվեց այնպիսի քաղաքական ծանր քաշայինին, ինչպես Հեյդար Ալիևը։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա ես չգիտեմ, թե նա ինչ է առաջարկում։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      «Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները


      31 Հունվարի 2026

      Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել


      31 Հունվարի 2026

      Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը


      30 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին


      30 Հունվարի 2026

      Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին


      30 Հունվարի 2026

      Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով


      30 Հունվարի 2026

      Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել


      30 Հունվարի 2026

      Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը


      30 Հունվարի 2026

      Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր


      30 Հունվարի 2026

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր