Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Զինվոր Մուրադ Բայրամովը առաջնագծում. «Ես պատրաստ եմ ցանկացած պահի մարտի նետվել»
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      13 Փետրվարի 2020 - 16:04

      Ապրիլյան մարտերից 4 տարի է անցել։ Այդ մարտերում Հայրենիքի խիզախ որդիները ողջ աշխարհին ապացուցեցին, որ Ադրբեջանում աճել է՝ հարազատ հողերի յուրաքանչյուր սանտիմետրի համար կյանքի ու մահվան պայքար մղելու պատրաստ մարտիկների նոր սերունդ։ Չկա հայրենիքից ավելի սրբազան բան և հետևաբար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացին իր պարտք է համարում պաշտպանել այն։

      Առաջնագծում տեղակայված N զորամասի անձնակազմը գիտակցելով զինծառայողներին մշտական աջակցություն ցուցաբերող պետության հանդեպ իր պատասխանատվությունը՝ ամեն օր բարձրացնում է իր մարտական պատրաստությունը։ Սպաների ուղեկցությամբ ուղևորվելով դիրքեր՝ ճանապարհին մենք հանդիպում ենք հպարտ ու խիզախ զինվորներին, որոնց օրինակելի կեցվածքը մեզ հերթական անգամ համոզում է, որ ադրբեջանական հողերի պաշտպանությունը գտնվում է հուսալի ձեռքերում։ Չնայած եղանակային խիստ պայմաններին, բոլոր զինվորների տրամադրությունը բարձր է։

      Երիտասարդ սպա Վասիֆ Գուլիզադեն մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստորաբաժանում եկած բոլոր նորակոչիկները արագ համակերպվում են նոր պայմաններին։ «Լավ ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը զինվորներին օգնում է դիմանալ ցուրտ եղանակին։ Առաջնագծում ծառայությունը վտանգավոր է և բարդ, սակայն դա զինվորների մոտ դաստիարակում է այնպիսի որակներ, ինչպես խիզախությունը, հայրենիքին նվիրվածությունը և մարտական ընկերների նկատմամբ հավատարմությունը։ Սակայն ամենագլխավորը այն է, որ հատկապես առաջնագծում են զինվորները լավ գիտակցում իրենց ծառայության սրբությունը և պատասխանատվության բարձր մակարդակը։ Յուրաքանչյուր ադրբեջանցի զինվոր հասկանում է, թե որքան պատվավոր է կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- ընդգծել է Վասիֆ Գուլիզադեն։

      Մենք զրուցեցինք նաև գերաժամկետային զինծառայող Իլքին Հուսեյնովի հետ, ով մարտական հերթապահությունից առաջ հրահանգավորում էր անձնակազմին։ Նա նշեց, որ աշխատում է ծառայության ժամանակ լինել առավելագույնս պատասխանատու, որպեսզի հաջողությամբ կատարի առաջադրված բոլոր խնդիրները։

      «Ես ամբողջ հոգով կապված եմ իմ մասնագիտությանը։ Դեռևս որպես գերժամկետային ծառայության զինծառայող, ես որոշեցի շարունակել զինվորական գործը։ Իմ կարծիքով, զինվորականի մասնագիտությունը սրբազան է և չկա ավելի պատվավոր գործ, քան հայրենիքի պաշտպանությունը։ Ընտանիքս աջակցեց իմ ընտրությունը, և բոլոր ազգականներս ասում են, որ հպարտանում են ինձնով։ Առաջնագծում ծառայության տարիների ընթացքում ես յուրացրել եմ շատ արժեքավոր հմտություններ, որոնցով այժմ հաճույքով կիսվում եմ մեր ստորաբաժանման զինվորների հետ։ Հայրենիքի նկատմամբ զինվորների սերը, նրանց բարոյական բարձր որակները ինձ ուրախացնում և ոգևորում են։ Յուրաքանչյուրը ձգտում է արժանապատվորեն կրել ծառայությունը, ճշգրտությամբ կատարել բոլոր հանձնարարությունները, լինել օրինակելի զինվոր։ Ես տեսնում եմ, որ զինվորներից յուրաքանչյուրի համար հայրենիքի շահերը ամեն ինչից բարձր են»,- պատմել է Իլքին Հուսեյնովը, տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Armiya.Az-ին։

      Ադրբեջանի երիտասարդությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում զինվորականի մասնագիտության նկատմամբ և այն գնահատում է, որպես արիության և հերոսության նմուշ։ Այսպիսով, աճող սերունդը ապացուցում է իր հավատարմությունը՝ համազգային առաջնորդ, Ադրբեջանի պետության հիմնադիր Հեյդար Ալիևի ժառանգությանը և գաղափարներին։

      Զինվոր Մուրադ Բայրամովը երախտագիտություն է հայտնում այն հրամանատարներին, որոնք իրենց փորձով կիսվում են երիտասարդ զինվորների, ինչպես նաև համածառայակիցների հետ, որոնց հետ արդեն շատ ամիսներ ուս ուսի կանգնած են հայրենիքի պաշտպանությանը. «Բանակային կյանքը՝ կյանքի իսկական դպրոց է։ Ես երջանիկ եմ, որ անցնելով դժվարությունների և փորձությունների միջով, կոփում եմ իմ բնավորությունը»։

      Ծառայության ժամանակ ռազմական գիտելիքների և հմտությունների ձեռք բերման հետ միասին՝ զինվորները իրենց մեջ զարգացնում են նաև մի շարք դրական որակներ։ Նրանք կազմավորվում են որպես և պրոֆեսիոնալ զինծառայողներ, և որպես հասարակության համար պիտանի քաղաքացիներ։ Զինվոր Սալիմ Ազիզովը ասում է, որ հստակ գիտակցում է իրեն հանձնարարվող առաջադրանքների կարևորությունը և ձգտում է դրանք պատասխանատվությամբ կատարել. «Ես հպարտանում եմ, որ կանգնած եմ հայրենիքի պաշտպանների շարքերում։ Հայրենիքին ծառայելը պատվավոր է, իսկ առաջնագծում ծառայելը՝ կրկնակի պատվավոր է։ Ինձ համար չկա ավելի սրբազան բան, քան հարազատ հողերի պաշտպանությանը կանգնելը։ Իմ մարտական ընկերների հետ միասին, ես պատրաստ եմ ցանկացած պահի նետվել հակառակորդի հետ դեմ առ դեմ մարտի»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      «Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները


      31 Հունվարի 2026

      Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել


      31 Հունվարի 2026

      Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը


      30 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին


      30 Հունվարի 2026

      Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին


      30 Հունվարի 2026

      Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով


      30 Հունվարի 2026

      Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել


      30 Հունվարի 2026

      Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը


      30 Հունվարի 2026

      Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր


      30 Հունվարի 2026

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր