Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ավելի քան 25 տարի մնում են թղթի վրա»
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      07 0Հոկտեմբերի 2019 - 11:45

      Ինչպես արդեն հաղորդվել է, հոկտեմբերի 3-ին՝ Ադրբեջանի Հանարապետության նախագահ Իլհամ Ալիևը Սոչի այցի շրջանակներում՝ «Վալդայ» ակումբի նիստի նախօրեին հարցազրույց է տվել «Ռոսսիա» և «Պերվի» հեռուստաալիքներին։

      Armenia.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ պետության ղեկավարի «Պերվի» հեռուստաալիքին տված հարցազրույցը.

      —Բարև Ձեզ։ Առաջին ալիք։ Ես, ի դեպ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ)։ Մենք այսօր ինչ որ իմաստով Ձեզ հետ ենք....

      —Ո՞ր թվականին։

      —1998 թվականին։ Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մեր առաջին հարցը այն միջոցառումների մասին է, որոնք անցկացվում են այսօր և այստեղ, այսինքն Վալդայի հետ կապված։ Թեման «Արևելքի արշալույս»-ն է ։ Այսինքն Արևելքի կազմավորումը, արևելյան ուղղության ամրապնդումը։ Այդ գործընթացում ինչպիսի՞ դեր են խաղում Ադրբեջանը, Ռուսաստանը և ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

      —Ադրբեջանը աշխարհագրակա առումով տեղակայված է Արևելքի և Արևմուտքի միջև։ Հետևաբար մենք մասնակցում ենք, ինչպես Արևելքի երկրները միավորող միջազգային կազմակերպություններին, այնպես էլ, օրինակ, այնպիսի կազմակերպություններին, ինչպես Եվրոպայի Խորհուրդը։ Աշխարհագրությունը բնական է, ազդել և ազդում է աշխարհաքաղաքականության վրա։ Այսօր Ադրբեջանը օգտագործում է իր աշխարհագրական դիրքը, և ես համարում եմ, որ կարողացել է հասնել նրան, որ և՛ հումանիտար ոլորտում, և՛ տրանսպորտային ոլորտում, և՛ մյուս բոլոր ոլորտներում մենք այսօր որոշակի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության ստեղծման մեջ։

      Ռուսաստանը աշխարհի խոշորագույն երկիրն է, և դրա համար, անշուշտ, Ռուսաստանի դերը շատ մեծ է ոչ միայն արևելյան մայր ցամաքի գործերում, այնպես էլ գլոբալ աշխարհում: Այն աճում է, Ռուսաստանի և՛ ներուժը, և՛ հզորությունը ավելանում է։

      Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ դրական են, ունեն շատ լավ դինամիկա, ընդգրկում են գործնականորեն կյանքի բոլոր ոլորտները և շատ վստահելի են։ Անցած տարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ չորս, այս տարվա երկու հանդիպումները, շատ լուրջ ազդակ են հաղորդում երկկողմ փոխգործունեությանը և շատ դրական են ազդում մեր տարածաշրջանում իրավիճակի վրա։

      —Աշխարհակարգ, հայացք Արևելքից։ Եթե նայենք Արևելքից, ինչպիսի՞ սկզբունքների վրա պետք է կառուցվի աշխարհակարգը։

      —Իմ կարծիքով, որ կողմից էլ մենք նայենք, գլխավոր սկզբունքը պետք է լինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահպանումը։ Ցավոք, դրանք կոպտորեն խախտվում են և առկա է այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցում։Ադրբեջանը, որպես երկիր, որը տուժել է միջազգային իրավունքի սկզբունքների խախտումից, ներառյալ Հայաստանի կողմից մեր տարածքների օկուպացիայի հետ կապված, անշուշտ, բոլոր միջազգային հարթակներում պաշտպանում է միջազգային իրավունքի առաջնահերթությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշ դեպքերում բանաձևերը կատարում է օրերի ընթացքում, իսկ մեր դեպքում դրանք ավելի քան 25 տարի մնում են թղթի վրա։ Դրանով հանդերձ, այդ համաշխարհային կառույցը որոշակի աստիճանով վարկաբեկվում է։ Ուստի կարծում եմ, որ միջազգային իրավունքի առաջնահերթությունը պետք է լինի աշխարհակարգի գլխավոր գործոնը։ Սակայն իրողությունները այնպիսին են, որ դա տեղի չի ունենում։ Այնպիսի երկրից, ինչպիսին Ադրբեջանն է՝ քիչ բան է կախված գլոբալ համաշխարհային գործերի հետ կապված։ Հետևաբար, աշխարհի առաջատար երկրները, իմ կարծիքով, նրանց վրա է դրվում հիմնական պատասխանատվությունը և խնդիրը նրա համար, որպեսզի պահապանվեն աշխարհակարգի սկզբունքները։

      — Այժմ կցանկանայի մի երկու հարց տալ ՄՄՀՊԻ-ի վերաբերյալ։ Ինչպի՞սի հիշողություններ են մնացել Ձեզ մոտ ինստիտուտից։

      —Ամենաբարի հիշողություններ։ Իմ կյանքի տասնհինգ տարիները կապված են ինստիտուտի հետ։ Ուսումը, ասպիրատուրան, աշխատանքը, շատ ընկերներ, ծանոթներ, և անշուշտ այդ տարիները ինձ համար և՛ հասունության, և՛ գիտելիքների ձեռք բերման պլանում եղել են շատ կարևոր։ Ես մշտական կապ եմ պահպանում ղեկավարության հետ, եղել եմ ՄՄՀՊԻ-ի շրջանավարտների առաջին ֆորումի նախաձեռնող, որը մի քանի տարի առաջ անցկացվել է Բաքվում և այժմ արդեն վերածվել է մշտապես գործող հարթակի։ Ես մասնակցել եմ ՄՄՀՊԻ-ի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, և նույնպես 75-ամյակի նախօրեին իմ բոլոր ընկերներին, համակուրսեցիներին, դասախոսներին շնորհավորում եմ այդ փառավոր հոբելյանի առթիվ։

      —Իսկ Դուք ի՞նչ կարող եք ասել, ՄՄՀՊԻ-ն ի՞նչ դեր է խաղացել Ձեր կյանքում։ Եթե լիներ ուրիշ բուհ, ապա ամեն ինչ այլ կերպ կդասավորվե՞ր։

      —Ես չգիտեմ, դժվար է ասել, թե ինչ կլիներ։ Սակայն, անշուշտ ՄՄՀՊԻ-ն շատ կարևոր դեր է խաղացել։ Որովհետև այն գիտելիքները, որոնք ես ստացել եմ այնտեղ, իրականում ինձ շատ են օգնել հետագա աշխատանքում։ Ինստիտուտից հեռանալուց հետո,, ես չեմ զբաղվել այսպես ասած, ըստ մասնագիտությամբ աշխատանքով։ Սակայն արդեն, որպես նախագահ, այդ գիտելիքները, հմտությունները, որոնք ես ստացել եմ ՄՄՀՊԻ-ում շատ օգտակար էին ինձ համար, ներառյալ օտար լեզուների իմացությունը։

      —Շատ շնորհակալություն։

       

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը


      30 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին


      30 Հունվարի 2026

      Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին


      30 Հունվարի 2026

      Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով


      30 Հունվարի 2026

      Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել


      30 Հունվարի 2026

      Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը


      30 Հունվարի 2026

      Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր


      30 Հունվարի 2026

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծ


      27 Հունվարի 2026

      Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է օտարերկրյա դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր