Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ռուսաստանցի փորձագետ. Բաքուն պետք է ավելի շատ նախաձեռնություններ դրսևորի Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում
    ՂԱՐԱԲԱՂ

      02 0Հոկտեմբերի 2019 - 09:18

      Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը քննարկվող հիմնական թեմաներից մեկը կդառնա տնտեսական համագործակցության զարգացումը, որը կանցկացվի հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ «Վալդայ» ակումբի նիստի շրջանակներում հանդիպման ժամանակ։

      Այդ մասին Armenia.Az-ին հայտարարել է՝ Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Փերենջիևը։

      «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները առաջին հերթին կքննարկեն երկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ներառյալ տարածաշրջանային խոշոր նախագծի՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետագա իրագործումը։ Բացի այդ, հնարավոր է, կշոշափվեն երկու պետությունների միջև անվտանգության ապահովման ոլորտում, և ամենից առաջ ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, «ստվերային» տնտեսությանը, անօրինական միգրացիոն հոսքերին և թմրանյութերի շրջանառությանը հակազդելու ոլորտում փոխազդեցության հարցերը»,- նշել է փորձագետը։

      Նրա խոսքով, նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի շուրջ։

      «Ներկա ժամանակ պաշտոնական Մոսկվան և Բաքուն վճռականություն են ցուցաբերում՝ հետագայում ևս զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանով հանդերձ, երկու պետությունների բարձրագույն պաշտոնատար անձանց միջև առկա են ամենաջերմ հարաբերություններ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին, այլ նաև երկու երկրների պաշտպանության նախարարներ՝ Սերգեյ Շոյգուին և Զաքիր Հասանովին»,- ասել է Ա. Փերենջիևը։

      Նա վսահություն է հայտնել, որ նման բարեկամական կապեր կհաստատվեն նաև երկու երկրների մյուս գերատեսչությունների ղեկավարների միջև։

      «Համարում եմ, որ մեր երկրների մերձեցումը պետք է հանգի նրան, որ պաշտոնական Մոսկվան և Բաքուն կհամագործակցեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այլ նաև, որպես որևէ բարեկամական դաշինքի անդամ պետություններ։ Իսկ թե ինչպիսի դաշինքի շրջանակներում կսկսեն համագործակցել Ռուսաստանը և Ադրբեջանը, հնարավոր է, մենք կիմանանք Սոչիում Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով»,- ընդգծել է փորձագետը։

      Նա մեկնաբանել է նաև՝ Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նստաշրջանին Վ. Պուտինի մասնակցությունը, որը կկայանա հոկտեմբերի 1-ին Երևանում։

      «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանում կայանալիք հանդիպմանը, ռուս-հայկական հարաբերությունների կարգավորման նպատակով կքննարկվեն խնդրահարույց և կոնֆլիկտային հարցերը։ Կարծում եմ, որ խնդիրները հիմնականում վերաբերում են երկու երկրների տնտեսական և մշակութային փոխգործունեության ոլորտում ֆինանսական միջոցների տեղաբաշխմանը։ Ըստ էության, այդ նպատակներով է Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստը անցկացվում հենց Երևանում։ Եվ հատկապես այդ պատճառով է այդ խորհրդաժողովին է մեկնում «անձամբ» Վլադիմիր Պուտինը»,- ասել է Ա. Փերենջիևը։

      Նրա խոսքով, Վ. Պուտինը և Ն. Փաշինյանը հետագայում ևս կհանդիպեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչը «կբերի ռուս-հայկական երկկողմ համագործակցության մասին նոր պայմանագրի ստորագրմանը»։

      Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքի մասին՝ փորձագետը ընդգծել է, որ Բաքուն պետք է ավելի շատ նախաձեռնություններ դրսևորի բանակցային գործընթացում, «քանզի Երևանին լիովին ձեռնատու է ստեղծված ստատուս-քվոն»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      ՀՀ ՊՆ-ն հերքում է դեզինֆորմատորներին. Ադրբեջանի ԶՈՒ-երը չեն կրակել


      24 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիև. Աղդամը փաստացի ենթարկվել է ուրբիցիդի


      24 Դեկտեմբերի 2025

      Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին


      24 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիև. Այսօր Աղդամ քաղաքի պատմության մեջ շատ նշանակալից օր է


      24 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանական բենզինը Երկու ընկերություն է մատակարարում Հայաստան


      24 Դեկտեմբերի 2025

      Նախկինհարկադիր վերաբնակ. Ես կարծես թե վերադառնում եմ երիտասարդությանը


      24 Դեկտեմբերի 2025

      Եպիսկոպոս Ֆեկետեն՝ Ռռոմի պապի հնարավոր այցի մասին Ադրբեջան


      24 Դեկտեմբերի 2025

      Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ


      24 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիևը հանդիպել է Աղդամի երկրորդ բնակելի համալիրի բնակիչների հետ


      24 Դեկտեմբերի 2025

      Հայաստանի բենզալցակայաններում սկսվել է ադրբեջանական բենզինի վաճառքը


      24 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը հրապարակել է անհետ կորած անձանց վերաբերյալ հռչակագիր


      24 Դեկտեմբերի 2025

      Պակիստանի վարչապետը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին


      24 Դեկտեմբերի 2025

      Պուտինը՝ Ալիևին. Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել


      24 Դեկտեմբերի 2025

      Ալիևները մասնակցել են Խանքենդիում Հաղթանակի զբոսայգու բացմանը


      24 Դեկտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». Սոս և Հորովլու գյուղեր է տեղափոխվում նախկին ներքին տեղահանվածների հերթական խումբը


      24 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է Բաքու


      24 Դեկտեմբերի 2025

      Մեհրիբան Ալիևան գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ


      24 Դեկտեմբերի 2025

      Վագիֆ Խաչատուրյանի առողջական վիճակի մասին


      24 Դեկտեմբերի 2025

      Մնացականյանը Բաքվի դատարանում ասել է իր վերջին խոսքը


      24 Դեկտեմբերի 2025

      AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատները ժամանել են Ակտաու


      24 Դեկտեմբերի 2025

      Թուրքիայի առևտրի նախարարը՝ Ադրբեջանի հետ համատեղ ապրանքանիշների մասին


      24 Դեկտեմբերի 2025

      Ի.Ալիևը՝ Բալլըջա գյուղում կահույքի և կահույքի պարագաների արտադրության գործարանի բացմանը


      24 Դեկտեմբերի 2025

      Իլհամ Ալիևը դառնում է 64 տարեկան


      24 Դեկտեմբերի 2025

      ՈԿԿ-ների ֆորումը կոչ է անում Լեմկինի ինստիտուտին՝ ներողություն խնդրել ադրբեջանական հանրությունից


      23 Դեկտեմբերի 2025

      Հաջիևը՝ Գազայում կայունացման ուժերին Ադրբեջանի մասնակցության մասին


      23 Դեկտեմբերի 2025

      Շուշայում ականազերծման կանոնները փոխվում են


      23 Դեկտեմբերի 2025

      Ռուսաստանը հացահատիկ է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով


      23 Դեկտեմբերի 2025

      Հումմետով. Զանգեզուրի միջանցքի բացումը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի


      23 Դեկտեմբերի 2025

      Փոխնախագահ. Մեր նպատակն է կառուցել ուժեղ Թուրքիա և ուժեղ Ադրբեջան


      23 Դեկտեմբերի 2025

      «Իչերիշեհերը կվերածվի «խելացի արգելոցի»


      23 Դեկտեմբերի 2025

      Տոկաևը՝ Ալիևին. Մենք Ղազախստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի


      23 Դեկտեմբերի 2025

      Թուրքական ընկերությունները Ղարաբաղում իրականացրել են ավելի քան 5 միլիարդ դոլարի նախագծեր. Էմրե Բոլաթ


      23 Դեկտեմբերի 2025

      Ասադով. SOCAR-ը 19 միլիարդ դոլար է ներդրել Թուրքիայի տնտեսությունում


      23 Դեկտեմբերի 2025

      Բանկը պատրաստ է ֆինանսավորել Ադրբեջանի Միջին միջանցքի նախագծերը. EIB


      23 Դեկտեմբերի 2025

      EAPCA. Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը հեռու է օբյեկտիվ լինելուց


      23 Դեկտեմբերի 2025

      Միլլի մեջլիսը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին


      23 Դեկտեմբերի 2025

      Ուզեյիր Հաջիբեյլիի փողոց՝ Անկարայում


      23 Դեկտեմբերի 2025

      Շուշայում տոնական տոնավաճառ է բացվել


      23 Դեկտեմբերի 2025

      Կոբախիձեն շնորհավորել է Ալիևին


      23 Դեկտեմբերի 2025

      Բաքուն և Անկարան համաձայնեցրել են 110 կետից բաղկացած տնտեսական համագործակցության ծրագիրը


      23 Դեկտեմբերի 2025

      ISESCO-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      23 Դեկտեմբերի 2025

      Բաքվում հավաքվել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական մարմինների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ


      23 Դեկտեմբերի 2025

      Կուբանիչբեկ Օմուրալիևը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      23 Դեկտեմբերի 2025

      Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար


      23 Դեկտեմբերի 2025

      Դատարանում Լևոն Մնացականյանը հանդես է եկել վերջին խոսքով


      23 Դեկտեմբերի 2025

      Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն


      23 Դեկտեմբերի 2025

      Ռահմոնը շնորհավորել է Ալիևին


      22 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքները 200 մանաթի վճարում կստանան


      22 Դեկտեմբերի 2025

      Ադրբեջանում 2026 թվականը հայտարարել է «Քաղաքաշինության և ճարտարապետության տարի»


      22 Դեկտեմբերի 2025

      Խորվաթիայի նախագահը նամակ է հղել Իլհամ Ալիևին


      22 Դեկտեմբերի 2025

    Վերջին լուրեր