Ադրբեջանի լուրերը՝ հայերեն
© 2010-2019, Armenia.Az - All rights reserved
Փակել
20 Սեպտեմբերի 2019 - 10:44
Չորեքշաբթի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի Ադրբեջան կատարած այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց Բաքվում և Մինսկում, իսկ Երևանում՝ տագնապ: Եւ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարին Ստանիսլավ Զասը կզբաղեցնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հայաստանում, բնականաբար, չեն ուզում Զասին տեսնել այդ պաշտոնում, քանի որ շատ լավ տեղեկացված են Ադրբեջանի և Բելառուսի միջև առկա սերտ կապերի մասին:
Բելառուսցի փորձագետները նույնպես դրական են գնահատում Ստանիսլավ Զասի այցն Ադրբեջան:
Armenia.Az-ի թղթակցի հետ զրույցում բելառուսցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին նշել է, որ Զասի այցը դրական դինամիկա կհաղորդի Բաքվի և Մինսկի միջև հարաբերություններին:

- Անշուշտ, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի այս այցը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես հանրության, այնպես էլ փորձագետների շրջանում: Դրա համար կան մի քանի պատճառներ: Առաջինը, դա ընդունելության մակարդակն է: Բելառուսցի քաղաքական գործչին ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ընդգծեց, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցության մակարդակը շատ բարձր է: «Մեր հարաբերությունների տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ մենք ընդունում ենք որոշումներ, գտնում ենք դրանց լուծման ուղիները և տեսնում ենք արդյունքները»:
Հետաքրքիր է, որ հանդիպումներ են անցկացվել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի մակարդակով. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը և Ադրբեջանի նախագահի իրավապահ մարմինների հետ աշխատանքի և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսկերովը:
Հարկ է նշել, որ այս հանդիպմանը ընդգծվել է ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների հաջորդականությունը: Անկախության առաջին տարիներին՝ 1994 թվականին, ադրբեջանա-բելառուսական կապերի հիմքը դրել են Հեյդար Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ հետագայում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխադարձ այցերը հատուկ դեր խաղացին երկկողմ և վստահելի հարաբերությունների զարգացման գործում:
Բնականաբար, հանդիպմանը չէր կարող չշոշափվել Զասի նշանակման հարցը, ով 2020 թվականի հունվարին կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ռամիզ Մեհդիևը այդ կապակցությամբ շնորհավորեց նրան, և վստահություն հայտնեց, որ Զասի այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ադրբեջանի և Բելառուսի միջև առկա բարեկամական հարաբերությունները զարգանալու են, իսկ Բելառուսի Անվտանգության խորհրդի հետ սերտ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի: Չմոռացան հիշել նաև 1981-1985 թվականները՝ երբ Զասը սովորում էր Բաքվի Բարձրագույն համազորային ուսումնարանում:
Ի դեպ, վերջին շրջանում ադրբեջանական մամուլը և փորձագիտական հանրությունը կրկին սկսել են քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի շնորհման մասին որոշումը, ինչը չէր բացառել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, պետք է ընդունվի կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ:
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի Հանրապետության անդամակցությունը կնպաստեր հետխորհրդային տարածաշրջանում Կոլեկտիվ անվտանգության համակարգի հետագա զարգացմանը, ռազմաքաղաքական իրավիճակի բարելավմանը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ԱՊՀ ինստիտուտների համակարգում:
Նկատեմ, որ պաշտոնական Բաքվի՝ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկվելը մեծ խանդավառությամբ կընդունվեր այդ ռազմաքաղաքական կառույցի գործնականապես բոլոր անդամ պետությունների կողմից:
Այսպիսով, Ստանիսլավ Զասի այս այցը դրական դինամիկա կհաղորդի մեր հարաբերություններին, - ասել է Ա. Տիխանսկին:
Իր հերթին, Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր, Օստրոգորսկի Կենտրոնի (Մինսկ-Լոնդոն) վերլուծաբան Սերգեյ Բոգդանը նշել է, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի Ադրբեջան կատարած այցի ընթացքում կարևոր տեղ են զբաղեցնել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը:

- Բելառուսի պետական համակարգում Ստանիսլավ Զասը մտնում է ամենաազդեցիկ անձանց առաջին հնգյակի մեջ, և մասնակցում է երկրի քաղաքականության ձևավորմանը: Ավելին, դատելով նրա աշխատանքային գործունեությունից՝ նա այն մարդն է, ով գործնականում ավարտին է հասցնում որոշ ընդհանուր ռազմավարական պայմանավորվածությունները և նախագահ Լուկաշենկոյի որոշումները: Օրինակ՝ մի քանի շաբաթ սրանից առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Բոլթոնի հետ նախ հանդիպեց նախագահ Լուկաշենկոն, սակայն, ավելի ընդարձակ քննարկումներ եղան Բոլթոնի և Զասի միջև՝ Վարշավայում: Դրա համար էլ Զասի այցը և հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վկայում է այն մասին, որ սա ավելի շուտ որոշակի պայմանավորվածության իրականացում է, քան նախնական քննարկում: Բելառուսն ու Ադրբեջանը ունեն բազմաճյուղ և կայուն կապեր, սակայն, հաշվի առնելով այցի մակարդակն ու բնույթը, կարելի է ենթադրել, որ քննարկվել են ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ հարցեր:
Շատ հավանական է, որ կողմերը քննարկել են Բելառուսի ռազմաարդյունաբերական համալիրի համար չափազանց կարևոր երկու ուղղություններ՝ հրթիռահրետանային համակարգերի զարգացումը և հարվածային անօդաչու թռչող սարքերի մշակումը: Մինսկը լուրջ ներդրումներ է կատարել հրթիռների և անօդաչուների մշակման ոլորտում և կարողացել է տեխնոլոգիաներ ներգրավել Չինաստանից, և հնարավոր է՝ Ուկրաինայից: Սակայն, նման նախագծերը շատ դժվար է միայնակ իրականացնել: Դրա համար էլ Ադրբեջանի հետ համագործակցությունը տրամաբանական է, ով ոչ միայն շահագրգռված է այդ կերպ սեփական համակարգեր ստանալ, այլև կարող է Մինսկին օգնել այդ ոլորտում Անկարայի հետ համագործակցություն հաստատելու հարցում: Ավելին, հնարավոր է, որ Բաքուն արդեն նպաստել է դրան, որովհետև բելառուսական ավտոմեքենաները նկատվել են թուրքական «Ռոկետսանի» մոտ:
Իհարկե, քննարկվել են ոչ միայն ռազմական հարցեր: Հիմա Մինսկը կրկին փնտրում է նավթի այլընտրանքային աղբյուրներ: Մի խոսքով՝ քննարկել են ռազմական կամ նավթի հետ կապված ռազմավարական հարցեր: Այլապես Ադրբեջան կժամաներ Բելառուսի արդյունաբերության նախարարը կամ ասենք վարչապետը:
Հունվարի 1-ին Զասը կստանձնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որին անդամակցում է նաև Հայաստանը: Դրանով հանդերձ՝ նա բանակցություններ է վարում Ադրբեջանի ղեկավարության հետ: Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մեծ ազդեցություն չունի ՀԱՊԿ-ի և նրա անդամների վրա: Ի դեպ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «կոկորդիլոսի արցունքներ թափելով» կշտամբում է ՀԱՊԿ-ին և դրա անդամներին՝ հայ գործընկերների նկատմամբ լոյալություն չցուցաբերելու համար:
Նրանք, ովքեր հիմա ղեկավարում են Հայաստանը, ոչ միայն խոսքով, այլ գործով ցույց տվեցին, որ գաղափարապես հակված են դիստանցավորվել կազմակերպությունից, և նույնիսկ դուրս գալ նրա կազմից: Դրա համար էլ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը դժվար թե անհանգստացնի նրանց: Ավելին, նրանք ՀԱՊԿ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը ցուցադրեցին ոչ միայն հետապնդելով Խաչատուրովին՝ այլև արգելափակելով Զասի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելը: Դրա համար էլ խորհրդանշական է, որ Զասը արդեն որերորդ անգամ գտնվում է Բաքվում, այլ ոչ թե Երևանում, - ասել է Ս. Բոգդանը:
Սամիր Վելիև
ARMENIA.AZ
Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում
30 Հունվարի 2026
Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը
30 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան
29 Հունվարի 2026
Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ
29 Հունվարի 2026
Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը
29 Հունվարի 2026
Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում
30 Հունվարի 2026
Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը
30 Հունվարի 2026
Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham
29 Հունվարի 2026
2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան
29 Հունվարի 2026
Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը
29 Հունվարի 2026
Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը
29 Հունվարի 2026
Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է
29 Հունվարի 2026
ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը
29 Հունվարի 2026
Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ
29 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը
29 Հունվարի 2026
Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է
29 Հունվարի 2026
Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը
29 Հունվարի 2026
Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ
29 Հունվարի 2026
Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ
29 Հունվարի 2026
Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը
29 Հունվարի 2026
Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է
28 Հունվարի 2026
Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ
28 Հունվարի 2026
Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ
28 Հունվարի 2026
Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը
28 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին
28 Հունվարի 2026
Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին
28 Հունվարի 2026
Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում
28 Հունվարի 2026
Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը
28 Հունվարի 2026
Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ
28 Հունվարի 2026
Պետական կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է
28 Հունվարի 2026
Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը
28 Հունվարի 2026
Պետական գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում
28 Հունվարի 2026
Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ
28 Հունվարի 2026
Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն
28 Հունվարի 2026
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
28 Հունվարի 2026
Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին
28 Հունվարի 2026
Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
28 Հունվարի 2026
Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
27 Հունվարի 2026
Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծ
27 Հունվարի 2026
Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է օտարերկրյա դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը
27 Հունվարի 2026
Քննարկվել է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանում ականազերծման գործընթացին
27 Հունվարի 2026
«Խաղաղության վահան-2026». ադրբեջանցի զինվորականները մեկնել են ԱՄԷ
27 Հունվարի 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն հարգել է Հոլոքոստի զոհերի հիշատակին
27 Հունվարի 2026
Ջաբրայիլում բացվել է նոր դպրոց
27 Հունվարի 2026
Բայրամովը մեկնում է Չինաստան
27 Հունվարի 2026
Հայտնի են դարձել ադրբեջանցիների համար ամենամահացու հիվանդությունները
27 Հունվարի 2026
Լատվիան քննարկում է Ադրբեջանի հետ կանաչ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
27 Հունվարի 2026
Սահիբա Գաֆարովան ԱՄԷ-ում կմասնակցի Կանանց խորհրդարանական ֆորումին
27 Հունվարի 2026
Ի.Ալիևը Սումգայիթի արդյունաբերական պարկում դրել է՝ տոպրակերի արտադրության ձեռնարկության հիմքը
27 Հունվարի 2026
MEDİA-ն՝ Հիքմեթ Հաջիևի անունից հրապարակված deepfake-ի մասին
27 Հունվարի 2026
«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին
27 Հունվարի 2026
Երեք տարի առաջ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում տեղի ունեցավ
27 Հունվարի 2026
COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը
27 Հունվարի 2026