Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ռուսաստանցի փորձագետ. «Փաշինյանի հայտարարությունը խաչ է քաշում Ղարաբաղի վերաբերյալ բազմամյա բանակցային գործընթացի վրա»
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      14 Օգոստոսի 2019 - 10:39

      «Խանքենդիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խաչ է քաշում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացի վրա»։

      Այդ մասին հայտարարել է՝ հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, գիտական հետազոտությունների աջակցության՝ «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը, տեղեկացնում է Armenia.Az-ը։

      Նրա խոսքով, տվյալ հայտարարությունը չի հանդիսանում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության նման բնույթի առաջին հայտարարությունը. «Բոլորին հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի թեզիսները միանշանակ չեն։ Դրա հաստատումը հանդիսանում է այն, որ գալով իշխանությանը՝ Փաշինյանը հանդես եկավ խաղաղ բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի, որպես կողմ մասնակցելու առաջարկությամբ։ Նման հայտարարությունը ցուցադրում է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Հայաստանի ներկայիս ղեկավարության վերաբերմունքը։ Ես կասեի, որ այդ վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում ոչ միայն հակամարտության կարգավորման հետ այս կամ այն աստիճանով կապված փորձագետների, այլ նաև բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն։ Իրականում հայկական կողմի նման հայտարարությունները խաչ են քաշում երկար տարիների ընթացքում անցկացվող բանակցային գործընթացի վրա։ Որովհետև Հայաստանի և անձամբ Նիկոլ Փաշինյանի պահանջները շատ կոշտ են և դուրս են գալիս բանակցային գործընթացի շրջանակներից։ Բացի դրանից, չի կարելի հաշվի չառնել 2016 թվականի պատերազմի փաստը»։

      Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, Խանքենդիում Փաշինյանի հայտարարությանը պետք է առաջինը արձագանքեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. «Ամենատարօրինակն այն է, որ միջազգային փորձագետները չեն արտահայտել իրենց վերաբերմունքը տվյալ հայտարարության նկատմամբ։ Հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք իրենց վերաբերմունքը հայտնեն Փաշինյանի հայտարարության նկատմամբ։ Որովհետև տվյալ հայտարարությունը խաչ է քաշում նրանց միջնորդությամբ անցկացվող բանակցությունների վրա։ Սակայն մենք չենք տեսնում այդ արձագանքը: Համանախագահները պարտավոր են արձագանքել նման հայտարարությանը։ Պետք է ստուգեն դրանք և արձագանքեն։ Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարող է սրվել։ Արդյունքում, եթե մենք չտեսնենք միջազգային դիտորդների արձագանքը՝ կդառնանք նոր պատերազմի նախապատրաստման ականատեսներ»։

      Տրոֆիմչուկը ասել է նաև, որ Փաշինյանի թիքունքում կանգնած ուժերին ձեռնատու է Ղարաբաղում նոր պատերազմը. «Ինձ թվում է, որ այդ հայտարարությամբ Հայաստանը ուզում է Ադրբեջանին ներքաշել նոր պատերազմի մեջ։ Կասեի, որ դա կլինի ոչ թե հայ-ադրբեջանական, այլ ողջ տարածաշրջանի պատերազմ։

      Հետևաբար այստեղ շատ կարևոր է միջազգային դիտորդների արձագանքը։ Ադրբեջանը արդեն շատ տարիներ ուզում է վերանայել համանախագահ երկրների կազմը։ Բաքվին ձեռնատու չէ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմը։ Փաշինյանի հայտարարության նկատմամբ համանախագահ երկրների կողմից արձագանքի բացակայությունը ցույց է տալիս, որ Բաքվի դիրքորոշումը հիմնավորված է, Ադրբեջանը ճիշտ է իր այդ դիրքորոշման մեջ»։

      Փորձագետը ընդգծել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում նոր պատերազմ չի ուզում. «Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի ոչ մի երկիր պատերազմ չի ուզում։ Իսկ տարածաշրջանից դուրս ուժերը՝ կողմ են Ղարաբաղում նոր պատերազմի։ Ռուսաստանը առավելագույն ջանքեր է ներդնում, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը չարամատականացվի։ Սակայն այժմ մենք դառնում ենք բացարձակապես այլ պատկերի ականատեսներ։ Սառեցված հակամարտությունը սկսում է դանդաղ հալվել։ Ադրբեջանը պահանջում է բանակցային գործընթացում կոնկրետակություն, ուզում է վերադարձնել իր հողերը։ Սակայն ծագող հարցերը մենք պետք է ուղղենք համանախագահներին։ Այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է։ Ռուսաստանը ուզում է հակամարտության դիվանագիտական, քաղաքական լուծում։ Կրեմլի կարծիքով, այդ հակամարտության լուծման այլ մեթոդ գոյություն չունի։ Սակայն ղարաբաղյան հակամարտության հետ կապված Հայաստանի իշխանությունների ռազմավարությունը անհասկանալի է նաև Ռուսաստանի ղեկավարությանը։ Կրեմլը Հայաստանից ակնկալում է, ինչպես երկրի ներսում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների նկատմամբ կոնկրետ դիրքորոշում»,- ընդգծել է ռուսաստանցի քաղաքագետը։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      «Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները


      31 Հունվարի 2026

      Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել


      31 Հունվարի 2026

      Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը


      30 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին


      30 Հունվարի 2026

      Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին


      30 Հունվարի 2026

      Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով


      30 Հունվարի 2026

      Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել


      30 Հունվարի 2026

      Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը


      30 Հունվարի 2026

      Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր


      30 Հունվարի 2026

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր