Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Փաշինյանը անցել է Ռուբիկոնը, որից հետո՝ պատերազմ է. Հայացք Բաքվից
    ՂԱՐԱԲԱՂ

      06 Օգոստոսի 2019 - 15:31

      Օկուպացված Ղարաբաղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, ըստ էության, վերջակետ է դրել բանակցային գործընթացի ընթացիկ ձևաչափում։ Բացարձակ ակնհայտ դարձավ, որ Երևանը ընտրել է հակամարտության սրման ուղին, չնայած նրան, որ բոլորովին վերջերս շատերին թվում էր, թե՝ ոչ մի ձևով «ղարաբաղյան կլանի» հետ չկապված Հայաստանի նոր ղեկավարությունը՝ առավել հակված կլինի այդ հնացած խնդրի լուծման կառուցողական մոտեցմանը։ Ցավոք այդ հույսերին վիճակված չէր իրականալ Ադրբեջանից չկախված պատճառների հետևանքով։

      Հիշեցնենք, որ Խանքենդիում ելույթ ունենալով բազմահազար լսարանի առջև՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Արցախը Հայաստան է, և վերջ», չնայած վարչապետի պաշտոնում գտնվելու բոլոր 15 ամիսների ընթացքում նա բազմիցս հայտարարել է այն մասին, որ «Հայաստանը իրավունք չունի, առանց Ղարաբաղի բնակիչների կարծիքի մասնակցության՝ հակամարտության կարգավորման որոշումներ ընդունել», այսինքն, կարծես թե սահմանազատիչ գիծ էր անցկացնում Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Եվ հանկարծ նման անպատասխանատու հայտարարություն։

      Ուրեմն ինչ, դիմակները պատռված են, պարոնայք։ Նիկոլ Փաշինյանը չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի Խմբի կազմի մեջ մտնող երկրներում նման հայտարարությունը կգնահատվի, որպես նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների ժխտում, և ըստ էությամբ ռազմական գործողությունների հրահրում։ Չէ որ Հայաստանում հիանալի գիտեն Ադրբեջանի դիրքորոշման մասին, որի համար առաջին տեղում է գտնվում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների, միջազգային իրավունքի, Հելսինկիի եզրափակիչ ակտի և օկուպացված տարածքներից հայկական ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերելը պահանջող, ինչպես նաև ադրբեջանցի հարկադիր վերաբնակներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձնելը պահանջող ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի շրջանակներում դեօկուպացիան։

      Պետք է պատշաճ գնահատել. Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում համբերատար, պրագմատիկ դիրքորոշում է գրավել, ձեռնպահ է մնում հակամարտության ուժային լուծումից։ Եվ դա այն դեպքում, որ այսօր Ադրբեջանը ունի՝ տարածաշրջանում ամենահզոր տնտեսություն և ամենաառաջատար չափանիշներով հագեցված և նախապատրաստված զինված ուժեր։ Առավել ևս, Բաքվում չեն կորցրել Երևանի հետ բանակցությունների դրական ելքի հույսը՝ հասկանալով, որ կարևոր է օգտագործել խաղաղ կարգավորման բոլոր առկա հնարավորությունները։

      Սակայն, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը գնաց Հայաստանում արմատական ազգայնամոլական շրջանակների ցուցումով, ովքեր համարւմ են, որ քանզի Ղարաբաղը տվյալ պահին վերահսկվում է Երևանի կողմից, նշանակում է այն «Հայաստանի տարածք է»։ Փաշինյանի նման քաղաքականությունը անշուշտ կտանի դեպի նոր մասշտաբային և ավերիչ պատերազմի։ Որը, առանց որևէ կասկածի, շատ ուժեղ կտարբերվի 90-ական թվականների պատերազմից, նկատի առնելով՝ Ադրբեջանի տասնյակ անգամ ավելացված ռազմական հզորությունը և ադրբեջանական բանակում մեծ քանակությամբ ամենաարդիական սպառազինության առկայությունը։

      Դա պետք է արդյո՞ք հայ ժողովրդին։ Վստահ եմ, որ ոչ։ Պատերազմը ադրբեջանցիներին նույնպես պետք չէ։ Իրադարձությունների նման զարգացումից դեռևս կարելի է խուսափել, եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն սադրիչ հատարարություններից և թշնամական մթնոլորտից։ Հարկավոր է համբերությամբ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը, հասարակությունների միջև ստեղծել երկխոսություն։ Առավել ևս, որ առայժմ կենդանի են ադրբեջանցիների և հայերի միջին և ավագ սերունդները, ովքեր համատեղ գոյատևման և ապրելու փորձ ունեն։ Եկեք չխորամանկենք, հիանալի փորձ, երբ երկու ժողովուրդները ոչ միայն բարեկամություն են արել, այլ նաև հարազատացել են խառն ամուսնությունների միջոցով։ Դեռևս կա խաղաղ կարգավորման հնարավորություն, և հարկավոր է անպայման օգտվել դրանից։ Ավելի լավ է պայմանավորվել բանակցությունների սեղանի շուրջ, քան գլխի վերևում լսել «Պոլոնեզի» «մահաբեր երաժշտությունը»...

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      «Խաղաղության վահան 2026». Ադրբեջանն ու ԱՄԷ-ն սկսել են նախապատրաստական ​​աշխատանքները


      31 Հունվարի 2026

      Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել


      31 Հունվարի 2026

      Քաղաքաշինության և ճարտարապետության տարի Ադրբեջանում. հաստատվել է գործողությունների ծրագիրը


      30 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Խանքենդին, Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին


      30 Հունվարի 2026

      Ալիևը՝ Ադրբեջանի և Հունաստանի միջև համագործակցության մասին


      30 Հունվարի 2026

      Ալիևը երախտագիտություն է հայտնել D-8-ի բոլոր անդամ պետություններին.


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը վերականգնում և միջազգային ասպարեզում առաջ է մղում իր մշակութային ժառանգությունը. Հուսեյնով


      30 Հունվարի 2026

      Ի.Ալիևը ընդունել է Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հավատարմագրերը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը Հոնկոնգի անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել


      30 Հունվարի 2026

      Բաքուն և Մինսկը ամրապնդում են մշակութային կապերը


      30 Հունվարի 2026

      Լեյլա Ալիևան հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրենի հետ


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր


      30 Հունվարի 2026

      Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան


      30 Հունվարի 2026

      Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանցի զինծառայողները սովորում են գոյատևել էքստրեմալ եղանակային պայմաններում


      30 Հունվարի 2026

      Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը


      30 Հունվարի 2026

      Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


      30 Հունվարի 2026

      Ադրբեջանը պետք է զարգացնի մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքը. AmCham


      29 Հունվարի 2026

      2025 թվականին Ադրբեջանում հիփոթեքային վարկերի տրամադրումը փոքր-ինչ աճել է


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Հայաստանը կարող են էլեկտրաէներգիա արտահանել. Փաշինյան


      29 Հունվարի 2026

      Azərenerji. մեկնարկել է «Զանգեզուր» գծի շինարարությունը


      29 Հունվարի 2026

      Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը


      29 Հունվարի 2026

      Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է


      29 Հունվարի 2026

      ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Սիրիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը


      29 Հունվարի 2026

      Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ


      29 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Զանգիլանի շրջանի Մամեդբեյլի գյուղ է ուղարկվել տեղահանվածների հերթական խումբը


      29 Հունվարի 2026

      Արարատ Միրզոյան. ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի քաղաքականության մի մասն է


      29 Հունվարի 2026

      Ի.Ալիևը հաստատել է՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև համագործակցության մասին համաձայնագիրը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Հորդանանի ՆԳՆ ղեկավարի հետ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 27,000 մարդ


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանն ու Պակիստանը համակարգել են համագործակցության ուղղությունը


      29 Հունվարի 2026

      Ադրբեջանում կատարված հանցագործությունների 90.5 տոկոսը բացահայտվել է


      28 Հունվարի 2026

      Բայրամովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ


      28 Հունվարի 2026

      Փոխնախարար. ծրագրվում է ընդլայնել Բաքվի մետրոպոլիտենի ցանցը դեպի արվարձաններ


      28 Հունվարի 2026

      Ղազախստանը պաշտոնապես դարձավ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը


      28 Հունվարի 2026

      «Մեծ վերադարձ». Հորովլու գյուղը դիմավորում է նոր բնակիչներին


      28 Հունվարի 2026

      Իրանը մաքսային անցակետ է կառուցում Ադրբեջանի հետ սահմանին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանում կարող են ուժեղացնել երեխաների պաշտպանությունը ԶԼՄ-ներում


      28 Հունվարի 2026

      Ջաբբարովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցությունը


      28 Հունվարի 2026

      Խաղաղության խորհուրդը ողջունում է Ադրբեջանին որպես հիմնադիր անդամ


      28 Հունվարի 2026

      Պետական ​​կոմիտեի նախագահ. Երեխաների իրավունքների մասին գործող օրենքի տարբերակը հնացած է


      28 Հունվարի 2026

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի. բանակի խնդիրն է՝ պաշտպանել երկրի տարածքը


      28 Հունվարի 2026

      Պետական ​​գործակալություն. Զբոսաշրջիկները միլիարդներ են ծախսում Ադրբեջանում


      28 Հունվարի 2026

      Բաքուն և Աշգաբադը բանակցություններ են վարել ծովային փոխադրումների վերաբերյալ


      28 Հունվարի 2026

      Իսա Հաբիբբեյլի. Քելբեջարում Կովկասյան Ալբանիայի ժառանգության վերաբերյալ հետազոտություններ կանցկացվեն


      28 Հունվարի 2026

      Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը աջակցում է՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


      28 Հունվարի 2026

      Ալի Ասադովը խոսել է Կասպից ծովի էկոլոգիայի մասին


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանի դեսպանը և Հորդանանի փոխվարչապետը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները


      28 Հունվարի 2026

      Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը


      27 Հունվարի 2026

    Վերջին լուրեր