Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Հարությունյանը պատասխանում է Փաշինյանին: Բաքվում մեր նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ չեն կիրառվել
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      07 Փետրվարի 2025 - 12:35

      Այսօր կայացել է՝ Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և մյուսների կողմից՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների՝ ներառյալ ագրեսիվ պատերազմի վարման, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և այլ ապօրինի գործողություններ հետ կապված քրեական գործերով, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացը։

      Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, Բաքվի դատական համալիրում տեղակայված Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի կազմով դատական նիստում մեղադրյալները ապահովված են եղել՝ հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբաններով։

      Դատաքննության սկզբում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանը խնդրել է խոսքը իրեն տալ։ Դատավորը մեղադրյալին թույլ է տվել հայտարարություն անել։ Արայիկ Հարությունյանը իր հայտարարության մեջ սուտ է անվանել հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ իբր հոգեբանական ճնշումների և նրանց նկատմամբ հոգեմետ դեղամիջոցներ կիրառելու մասին մեղադրանքները։

      «Մեկուսարանում մենք ունեցել ենք տեղեկատվություն ստանալու, բողոքելու հնարավորություն։ Հայկական մամուլում և այլ զանգվածային լրատվամիջոցներում մշտապես քննարկվում են մեր կալանքի պայմանները։ Որքանով հասկանում եմ, Հայաստանի վարչապետը հայտարարել է մեր նկատմամբ հոգեբանական ճնշումների, ինչպես նաև մեր դեմ հոգեմետ դեղամիջոցների կիրառման մասին։ Ամենից շատ ես անհանգստանում եմ մեր հարազատների, մերձավորների համար: Ուզում եմ հայտարարել, որ ես ծանոթ եմ կալանքի պայմանների մասին օրենքին։ Մեկուսարանում պահպանվում են բոլոր օրենքները, մեզ պարբերաբար այցելում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Մենք ընտանիքներին զանգահարելու հնարավորություն ունենք։ Մեկուսարանում մեզ հետ վարվում են այնպես, ինչպես թելադրում է օրենքը։ Մեր իրավունքները քննության ընթացքում ապահովվել են նաև քննիչների կողմից։ Փաստաբանները միշտ մասնակցել են քննչական գործընթացին։ Հատուկ ուզում եմ նշել, որ մեր նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի եղել։ Քննության ընթացքում մեզ միշտ վերաբերվել են օրենքի սահմաններում։ Շնորհակալություն»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

      Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես է եկել զառանցական հայտարարությամբ՝ Բաքվի դատական գործընթացքում ամբաստանյալների նկատմամբ իբր հոգեմետ դեղամիջոցներ օգտագործելու մասին։

      Այնուհետեւ խոսք է խնդրել Դավիթ Բաբայանը։ Դատարանը բավարարել է նրա խնդրանքը։

      Բաբայանը հայտարարել է, որ գոհ է կալանքի պայմաններից, և որ ոչ իր, ոչ մյուս մեղադրյալների նկատմամբ ճնշումներ չեն եղել։ «Իմ անունից ուզում եմ հայտարարել, որ այստեղ մեզ նկատմամբ ոչ մի ձևի ճնշում չի գործադրվել։ Մեր հարգանքով են վերաբերվում։ Մենք չենք վախենում ճշմարտությունն ասել։ Ճշմարտությունը սահմաններ չի ճանաչում։ Այստեղ մենք ունենք կալանքի շատ լավ պայմաններ»։

      Դրանից հետո դատախազը հանդես է եկել ներածական խոսքով` ընդգծելով դատական գործընթացի պատմական նշանակությունը. «Այս դատական գործընթացը անցկացվում է արդարությունը վերականգնելու համար։ Քրեական գործում ներկայացված ապացույցները հիմնված են պատմական փաստերի վրա և ցույց են տալիս, որ կատարված հանցագործությունները պատահական դրվագներ չեն եղել։ Դրանք եղել են ամենաբարձր մակարդակով մանրակրկիտ ծրագրված և իրականացվել են առանձնակի դաժանությամբ ու անողոքությամբ»։

      Նրա խոսքով, դատավարությունը կապացուցի, որ այս հանցագործությունները կատարվել են հայկական պետության քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցությամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումներով. «Դատավարության ընթացքում կապացուցվի, որ ռազմական հանցագործների համար չկա ապաստան, իսկ միջազգային հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, այլ ոչ թե ուժով և բռնությամբ»։

      Այնուհետև հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Եզրակացության համաձայն՝ հայկական պետության և նրա զինված ուժերի անմիջական մասնակցությամբ, հրահանգներով և ցուցումներով, նյութական, տեխնիկական և այլ աջակցությամբ Ադրբեջանի տարածքում ստեղծվել էր հանցավոր խմբակցություն։

      Նրա գործունեությունը իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Արշավիր Քարամյանի, Մոնթե Մելքոնյանի և այլ անձանց անմիջական կամ անուղղակի մասնակցությամբ՝ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով։ Այնուհետև հնչեցվել է այս հանցավոր կազմակերպության ստեղծման և գործունեության մեջ մեղադրվող Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և այլ անձանց դերը։

      Դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին։

      Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում նաև Հայաստանի կողմից ստեղծված ապօրինի «լեռնային ղարաբաղի հանրապետության» և նրա ապօրինի զինված կազմավորումների ստեղծման մեջ մեղադրվող 15 անձանց՝ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին, Լյովա Մնացականյանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալլահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին առաջադրվել է՝ թիվ 100 (ագրեսիվ պատերազմի ծրագրում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում), թիվ 102 (միջազգային պաշտպանությամբ օժտված անձանց կամ հաստատությունների վրա հարձակում), թիվ 103 (ցեղասպանություն), թիվ 105 (բնակչության ոչնչացում), թիվ 106 (ստրկատիրություն), թիվ 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), թիվ 109 (հալածանք), թիվ 110 (մարդու բռնի կալանավորում), թիվ 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտմամբ), թիվ 113 (խոշտանգումների կիրառում), թիվ 114 (վարձկանություն ), թիվ 115 (պատերազմի օրենքների և կանոնների խախտում), թիվ 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), թիվ 118 (ռազմական կողոպուտ), թիվ 120 (դիտավորյալ սպանություն), թիվ 192 (ապօրինի ձեռնարկատիրություն), թիվ 214 (ահաբեկչություն), թիվ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), թիվ 218 (հանցավոր ընկերակցության (հանցավոր կազմակերպության) կազմակերպում), 228 (զենքի, դրա կոմլեկտավորող մասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռք բերում, փոխանցում, իրացում, պահում, փոխադրւմ կամ կրում), թիվ 270-1 (ավիացիոն անվտանգությանը վտանգ ներկայացնող արարքներ), թիվ 277 (ոտնձգություն պետական կամ հասարակական գործչի կյանքի դեմ), թիվ 278 (իշխանության բռնի զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), թիվ 279 (Ադրբեջանի օրնսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծում) հոդվածներով մեղադրանքներ:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բաքուն միանալու է «Ծովային նավիգացիայի միջոցների միջազգային կազմակերպության մասին» կոնվենցիային


      06 Նոյեմբերի 2025

      Ազատագրված տարածքներում որոշ եկեղեցիներ վերականգնվում են որպես մշակութային ժառանգության հուշարձան. Մոբիլի


      06 Նոյեմբերի 2025

      Պետական քննական կենտրոն. Խանքենդին կդառնա համալսարանական քաղաք


      06 Նոյեմբերի 2025

      Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ


      06 Նոյեմբերի 2025

      Խորհրդարանում կոչ են արել լրացուցիչ միջոցներ հատկացնել Կասպից ծովը փրկելու համար


      06 Նոյեմբերի 2025

      Իլհամ Ալիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պատվիրակությանը


      06 Նոյեմբերի 2025

      Մուգաբիլ Բայրամով. Հայերը Արևմտյան Ադրբեջանում փոխել են մոտավորապես 1700 աշխարհագրական անվանումներ


      06 Նոյեմբերի 2025

      ԱԵ. Ադրբեջանից Հայաստան տարանցիկ հաջորդ բեռնատար գնացքով տեղափոխվում է մոտավորապես 1000 տոննա ղազախական հացահատիկ


      06 Նոյեմբերի 2025

      Հաղթանակի շքերթ. Բաքվում անցկացվել է գլխավոր փորձը


      06 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարություն է արել Հաղթանակի օրվա կապակցությամբ


      06 Նոյեմբերի 2025

      Պետական ​​ծառայություն. Անվտանգության խնդիրեր են հայտնաբերվել հազարից ավելի կառավարական տեղեկատվական ռեսուրսներում


      06 Նոյեմբերի 2025

      Բիլաջարի է ժամանել ղազախական հացահատիկով դեպի Հայաստան ուղևորվող գնացքը


      06 Նոյեմբերի 2025

      Օվերչուկը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով երկաթուղային գծի բացման մասին


      06 Նոյեմբերի 2025

      Բաքվում Հաղթանակի երթ է անցկացվում


      06 Նոյեմբերի 2025

      Բաքվի օդանավակայանի այցելուները կծանոթանան Ղարաբաղի վերածննդի գործընթացին


      06 Նոյեմբերի 2025

      Յաշար Գյուլեր. Ադրբեջանական բանակը ցուցաբերեց քաջություն և վճռականություն Ղարաբաղն ազատագրելու համար


      06 Նոյեմբերի 2025

      Լեյլա և Արզու Ալիևաները այցելել են մեղրի տոնավաճառ


      06 Նոյեմբերի 2025

      Մուհամմադ Շահբազ Շարիֆը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      06 Նոյեմբերի 2025

      Հաֆիզ Փաշաևը՝ իտալա-ադրբեջանական համալսարանի դերի մասին


      06 Նոյեմբերի 2025

      Բաքուն և Թբիլիսին կհամագործակցեն գորգագործության և թանգարանների զարգացման ոլորտում


      06 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանից՝ ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը ուղևորվում է Հայաստան


      06 Նոյեմբերի 2025

      Շոյգուն՝ Զանգեզուրի միջանցքի մասին


      05 Նոյեմբերի 2025

      Շոյգու. Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում


      05 Նոյեմբերի 2025

      ANAMA-ի պատվիրակությունը Քենիայում. Փոլադովը խոսել է Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականների վտանգի մասին


      05 Նոյեմբերի 2025

      500 ծառ Բաքվում՝ Հաղթանակի 5-ամյակի պատվին


      05 Նոյեմբերի 2025

      ISESCO-ի գլխավոր տնօրենը՝ Ալիևին. Նոյեմբերի 8-ը նշանավորում է Հարավային Կովկասում խաղաղության, զարգացման և վերականգնման նոր դարաշրջանի սկիզբը


      05 Նոյեմբերի 2025

      Նախարար. Ադրբեջանում աշխատանքային կենսաթոշակների ծախսերը կաճեն հարյուր միլիոններով ԹՎԵՐ


      05 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի դասընթաց է անցկացվում


      05 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանը Վիեննայում ներկայացրել է՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները


      05 Նոյեմբերի 2025

      Վահիդ Հաջիևը՝ Զանգիլանում, Գուբադլիում և Ջաբրայիլում շինարարական աշխատանքների մասին


      05 Նոյեմբերի 2025

      ՄՄ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարությունը ուղարկվել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններին


      05 Նոյեմբերի 2025

      Դատարանը մերժեl է Ռուբեն Վարդանյանի հերթական միջնորդությունը


      05 Նոյեմբերի 2025

      Պապոյանը հայտարարել է՝ Ադրբեջանի տաարծքով ղազախական ցորենի մատակարարման մասին


      05 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել UN-Habitat-ի հետ համատեղ գլոբալ երկխոսությունը ամրապնդելու համար


      05 Նոյեմբերի 2025

      Ադրբեջանցի և ֆրանսիացի դիվանագետները բանակցություններ են վարել Բաքվում


      05 Նոյեմբերի 2025

      Գուսև. Կիևը Բաքվի հետ բանակցություններ է վարում՝ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի կնքման շուրջ


      05 Նոյեմբերի 2025

      Բաքվում, Սումգայիթում, Նախչըվանում, Խանքենդիում, Շուշայում և Լաչինում ռազմական շքերթներ կանցկացվեն


      05 Նոյեմբերի 2025

      Բայրամովը հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետ


      04 Նոյեմբերի 2025

      Դեսպան. Ադրբեջան-Իրան սահմանին կբացվի հինգերորդ անցակետը


      04 Նոյեմբերի 2025

      Բայրամովը հանդիպել է Ալժիրի արտգործնախարարի հետ


      04 Նոյեմբերի 2025

      Անդրեասյան. ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է երեք հայկական դպրոցներում


      04 Նոյեմբերի 2025

      Ջաբրայիլի վերականգնված գյուղում նոր դպրոց և մանկապարտեզ է բացվել


      04 Նոյեմբերի 2025

      ԿԲ ղեկավար. Ադրբեջանի ռազմավարական արտարժույթի պահուստները գերազանցում են 82 միլիարդ դոլարը


      04 Նոյեմբերի 2025

      Բաբաև. Ադրբեջանի պետական բյուջեի ոչ նավթագազային եկամուտները կարող են ծածկել ընթացիկ ծախսերի 88 տոկոսը


      04 Նոյեմբերի 2025

      Ջաբարովը՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի միջին տարեկան աճի մասին


      04 Նոյեմբերի 2025

      Սահիլ Բաբաև. Ադրբեջանի ՀՆԱ-ն կգերազանցի 134 միլիարդ մանաթը


      04 Նոյեմբերի 2025

      Զանգիլանի բնակիչներին տեղեկացրել են սոցիալական պաշտպանության և ականային անվտանգության մասին


      04 Նոյեմբերի 2025

      Փաշինյանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղությանը վտանգի մասին


      04 Նոյեմբերի 2025

      Այդարբեկ Սապարով. Ղազախստանը վերսկսել է հացահատիկի մատակարարումները Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին


      04 Նոյեմբերի 2025

      Բահար Մուրադովա. Ընտանեկան հարաբերությունները յուրաքանչյուր քաղաքացու գործունեության ուղղությունն է


      04 Նոյեմբերի 2025

    Վերջին լուրեր