Ադրբեջանի լուրերը՝ հայերեն
© 2010-2019, Armenia.Az - All rights reserved
Փակել
05 Փետրվարի 2025 - 10:00
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը տեղեկատվություն է տարածել՝ Ակտաուի օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190» տիպի մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցի մասին, որն անցկացվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին՝ Չիկագոյի 1944 թվականի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համապատասխան։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, տեղեկատվության մեջ ասվում է.
«2024 թվականի դեկտեմբերի 25-ին, պետական ռեգիստրում 4K-AZ65 համարի տակ գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ կատարելով J2-8243 կանոնավոր չվերթ Բաքու քաղաքից (Ադրբեջանի Հանրապետություն) դեպի Գրոզնի քաղաք (Ռուսաստանի Դաշնություն), վթարի է ենթարկվել Ղազախստանի Հանրապետության տարածքում, Ակտաու օդանավակայանի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ (կապիտանը և երկրորդ օդաչուն), ավագ բորտուղեկցորդուհին և 35 ուղևոր: Չնայած մարդկային զոհերին և վնասվածքներին, օդաչուների և բորտուղեկցորդների պրոֆեսիոնալիզմի, համարձակության և խիզախության շնորհիվ ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք, ինչը հնարավորություն է տվել փրկել 29 մարդկանց կյանքը։ Ենթադրյալ վթարային վայրէջքի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, Ղազախստանի Հանրապետությունում անցկացվել են անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ, ողջ մնացածները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։
Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն, որի մասնակից են հանդիսանում Ադրբեջանն ու Ղազախստանը՝ Ղազախստանը, որպես պետություն, որի տարածքում է տեղի ունեցել ավիացիոն պատահարը, սկսել է հետաքննությունը։ Այս հետաքննության նպատակը հանդիսանում է թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովումը, այլ ոչ թե մեղավորներին բացահայտելը։ Հետաքննության արդյունքները ուղղված կլինեն կործանման օբյեկտիվ պատճառները պարզելուն՝ միջազգային ավիացիոն ստանդարտներին համապատասխան, հետագայում նման միջադեպերը կանխելու համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) և շահագրգիռ կողմերին առաջարկություններ տրամադրելու նպատակով: Ադրբեջանի Հանրապետությունը հետաքննությանը մասնակցել է որպես օդանավի գրանցման և շահագործման պետություն։ Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են հետաքննության բոլոր փուլերին, ներառյալ վթարի վայրի զննմանը, փաստերի արձանագրմանը, լուսանկարների և տեսանյութերի տրամադրմանը, ինչպես նաև մասնակցել են՝ Բրազիլիայում օդանավերի վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնում (CENIPA) օդանավի «սև արկղերից» (CVFDR սարքեր) տվյալների դուրս գրման գործընթացին; նրանք նաև անցկացրել են՝ լրացուցիչ տվյալների և ապացույցների հավաքում։ Տեղեկության համար. CVR-ն (Cockpit Voice Recorder -խցիկում խոսակցությունների ինքնագիր) ձայնագրում է օդաչուների խցիկում ռադիոփոխանակումներ և ձայներ, ինչպիսիք են օդաչուների ձայները և կողմնակի աղմուկը, իսկ FDR-ն (Flight Data Recorder - Թռիչքի տվյալների ռեգիստրատոր) հետևում է թռիչքի կարևոր պարամետրերին, ինչպիսիք են ժամանակը, բարձրությունը, արագությունը, ուղղությունը և ինքնաթիռի դիրքը: «Embraer 190-100 IGW» ինքնաթիռը հագեցած էր երկու գործառույթները համատեղող երկու CVFDR սարքերով:
ICAO-ի պահանջներին համապատասխան՝ հետաքննությունն անցկացնող պետությունը 30 օրվա ընթացքում պետք է ICAO-ին և շահագրգիռ կողմերին ներկայացնի փաստացի տվյալներով նախնական զեկույց։ Ղազախստանում ստեղծված քննչական հանձնաժողովը այս զեկույցի պատրաստմանը ներգրավել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նախնական զեկույցում հաստատվում են հետևյալ փաստերը.
1. 4K-AZ65 համարով գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» («AZAL») ՓԲԸ-ին պատկանող, Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք J2-8243 կանոնավոր չվերթ կատարած «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք չվերթի թռիչքի մեկնարկի պահից գտնվել է թռիչքների համար լիովին պիտանի վիճակում։ Օդանավի թռիչքային պիտանիության այս տվյալները, ներառյալ նրա կառավարման համակարգերի աշխատանքը, հաստատվել են FDR-ի տվյալների օգնությամբ;
2. Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ մինչև վթարի պահը աշխատել են առանց տեխնիկական խնդիրների։ Այս տեղեկությունը նույնպես հաստատում են FDR-ի տվյալները;
3. Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում նաև Գրոզնիի օդանավակայանի վրայով թռչելիս, ինքնաթիռը կորցրել է GPS-ի ազդանշանները;
4. Գրոզնիի վրա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռը չի կարողացել կատարել երկրորդ վայրէջքը, որից հետո կապիտանը որոշել է վերադառնալ Բաքու։ Գրոզնիի վրա այս որոշումը կայացնելուց հետո, CVR-ում գրանցվել է երկու արտաքին ձայն՝ 24 վայրկյան ընդմիջումով;
5. CVR-ի և FDR-ի տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ առաջին արտաքին ձայնից 4 վայրկյան անց շարքից դուրս է եկել 3-րդ հիդրավլիկ համակարգը, 6 վայրկյան հետո՝ 1-ին հիդրավլիկ համակարգը, իսկ 21 վայրկյան հետո՝ 2-րդ հիդրավլիկ համակարգը;
6. Ֆյուզելյաժում հայտնաբերվել են բազմաթիվ խուլ և միջանցիկ վնասվածքներ, որոնք արձանագրվել են լուսանկարների և տեսանկարահանումների միջոցով: Այս վնասվածքները հայտնաբերվել են ֆյուզելաժի հետնամասում, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է ուղղահայաց և հորիզոնական կայունարարների, ինչպես նաև ձախ թևի և ձախ շարժիչի վրա;
7. Ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ օդանավի ֆյուզելյաժում հայտնաբերված վնասվածքները առաջացել են արտաքին օբյեկտների ազդեցության հետևանքով։ Նախնական զեկույցը չի պարունակում տեղեկատվություն՝ թռչունների հետ օդանավի ընդհարումը մատնանշող որևէ փաստի առկայության մասին;
8. Ֆյուզելաժի խուլ վնասվածքներում հայտնաբերված, օդանավին չպատկանող կողմնակի օբյեկտները հանվել են; նրանց լուսանկարները հանրությանը ներկայացված են նախնական զեկույցի տեքստում։ Հայտնաբերված կողմնակի օբյեկտների ինքնությունը ճշգրիտ որոշելու համար հետագայում նախատեսվում են լրացուցիչ փորձաքնությունների անցկացում;
9. Ժամը 05:13:32-ին խափանվել են օդանավի կառավարման հիմնական համակարգերը; ժամը 05:21:42-ին փոխազդեցության դիսպետչերը Գրոզնիին հաղորդել է «Գորգ» գործողության անցկացման մասին;
10. Թթվածնի բալոնի պայթյունի փաստ պարունակող ոչ մի տեղեկատվություն նշված չէ;
Նշված փաստերը հաստատող լուսանկարները, աուդիո և թվային ձայնագրությունները բերված են նախնական զեկույցի տեքստում։
ԻԿԱՕ-ի Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ նախնական զեկույցից հետո պատահարի պահից մեկ տարվա ընթացքում պետք է՝ վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույց պատրաստվի։ Վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքները արդեն սկսվել են՝ Ղազախստանի Հանրապետության և հետաքննությանը մասնակցող այլ պետությունների կողմից»։
ARMENIA.AZ
Ադրբեջանն ու Հորդանանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները
18 Դեկտեմբերի 2025
Բաքուն և Անկարան քննարկել են համատեղ զորավարժությունների ինտենսիվացման անհրաժեշտությունը
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի անդամակցության գործընթացը Եվրասիական զարգացման բանկին. Ենթադրյալ ժամկետները
18 Դեկտեմբերի 2025
Euronews-ը ռեպորտաժը՝ Բաքվում կայացած ԻՀԿ մշակութային փառատոնի մասին
18 Դեկտեմբերի 2025
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար
18 Դեկտեմբերի 2025
Euronews-ը՝ Տրանսկասպիական օպտիկամանրաթելային մալուխային գծի նախագծի մասին
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանն ու Հորդանանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի անդամակցության գործընթացը Եվրասիական զարգացման բանկին. Ենթադրյալ ժամկետները
18 Դեկտեմբերի 2025
Euronews-ը ռեպորտաժը՝ Բաքվում կայացած ԻՀԿ մշակութային փառատոնի մասին
18 Դեկտեմբերի 2025
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար
18 Դեկտեմբերի 2025
Բաքուն և Անկարան քննարկել են համատեղ զորավարժությունների ինտենսիվացման անհրաժեշտությունը
18 Դեկտեմբերի 2025
Euronews-ը՝ Տրանսկասպիական օպտիկամանրաթելային մալուխային գծի նախագծի մասին
18 Դեկտեմբերի 2025
Նախարար. Ադրբեջանում աշխատանքային պայմանագրերի 92 տոկոսը կնքվել է մասնավոր հատվածում
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան
18 Դեկտեմբերի 2025
ՄԱԿ. Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի շրջանակներում
18 Դեկտեմբերի 2025
Իլհամ Ալիևը շնորհավորել է Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի Հաշվիչ պալատը հայտարարել է մինչև 2030 թվականը ռազմավարական պլանի մասին
18 Դեկտեմբերի 2025
Քննարկվել են՝ առողջապահության ոլորտում Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության հեռանկարները
18 Դեկտեմբերի 2025
Հուսեյն Բույուքֆըրաթ. Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար. Մենք ընդլայնում ենք արտահանման ներուժը
18 Դեկտեմբերի 2025
Բաքուն և Маскат-ը քննարկել են էներգետիկ համագործակցության հեռանկարները
18 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանն ուսումնասիրում է Սերբիայի փորձը՝ կենտրոնացված ջեռուցման համակարգ ստեղծելու հարցում
18 Դեկտեմբերի 2025
Աղդամի շրջանի բնակիչը պայթել է ականի վրա
18 Դեկտեմբերի 2025
Դեսպան. Բելառուսը պատրաստ է իր ավանդը ներդնել Ղարաբաղի վերակառուցման նախագծերում
18 Դեկտեմբերի 2025
Ռաֆիև. Ադրբեջանը պատրաստ է համապարփակ աջակցություն ցուցաբերել եղբայրական Թուրքիային COP-ի շրջանակներում
17 Դեկտեմբերի 2025
Նախարար. Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է ավելի քան 21 միլիարդ դոլար
17 Դեկտեմբերի 2025
Գաֆարովան` «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի» մտահոգություն առաջացնող պահերի մասին
17 Դեկտեմբերի 2025
Ռաշտ-Աստարա երկաթուղի. ե՞րբ է նախատեսվում շինարարական պայմանագրի ստորագրումը
17 Դեկտեմբերի 2025
Ագրոբիզնեսի փառատոներում վաճառքը գերազանցել է ութ միլիոն մանաթը. Մաջնուն Մամեդով
17 Դեկտեմբերի 2025
Թուրք-ադրբեջանական ռազմական երկխոսություն. Զաքիր Հասանովն ընդունել է գեներալ Էրգյունին
17 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները «Ապագայի խաղեր 2025»-ի բացման արարողությանը
17 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի Կենտրոնական բանկը և Մալայզիայի Al-Hidayah Group-ը քննարկել են համագործակցության հեռանկարները
17 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանը Տոկիոյում մասնակցում է աղետների ռիսկի նվազեցման ասիական համաժողովին
17 Դեկտեմբերի 2025
Աշխատանքի տոնավաճառ Աղալիում. Ներկայացվել է 100-ից ավելի թափուր աշխատատեղ
17 Դեկտեմբերի 2025
Ուկրաինական լրատվամիջոցները լուսաբանում են Ադրբեջանի նախագահի համաներման մասին նախաձեռնությունը
17 Դեկտեմբերի 2025
SOCAR-ը ընդլայնում է համագործակցությունը արաբական էներգետիկ ընկերությունների հետ
17 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանցի ռեժիսորի ֆիլմը երկու մրցանակ է շահել միջազգային կինոփառատոնում
17 Դեկտեմբերի 2025
«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խմբերը մեկնել են Լաչին, Խոջավենդ և Աղդամ
17 Դեկտեմբերի 2025
«Աշխարհի սպորտային մայրաքաղաքի» տիտղոսը պաշտոնապես Մոնակոյից փոխանցվել է Բաքվին
17 Դեկտեմբերի 2025
Ավարտվել է Վարդանյանի գործով դատավարությունը
17 Դեկտեմբերի 2025
Հուգո Ալոնսո. Բաքվում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ սպորտային ենթակառուցվածքները
17 Դեկտեմբերի 2025
Մամեդով. Ադրբեջանում աջակցություն են ստացել արհմիության հարյուր հազարավոր անդամներ
16 Դեկտեմբերի 2025
Բաքվի հետ երկխոսության մեջ լինելով՝ Անկարան առաջ է մղում նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան
16 Դեկտեմբերի 2025
Միլի մեջլիսի լիագումար նիստում քննարկման է ներկայացվել համաներման մասին որոշման նախագիծը
16 Դեկտեմբերի 2025
Փաշազադեն՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հետ Ադրբեջանի համագործակցության մասին
16 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանում մահացած պետական ծառայողների ժառանգները նպաստ կստանան
16 Դեկտեմբերի 2025
Նախարար. Ադրբեջանում սոցիալական բարեփոխումների փաթեթները վերաբերում են չորս միլիոն քաղաքացու
16 Դեկտեմբերի 2025
Նախկին ներքին տեղահանված. Սոսում հաստատվելը իմ ամենանվիրական երազանքն էր
16 Դեկտեմբերի 2025
Արդյո՞ք հեռավար աշխատանքը Ադրբեջանում կձևակերպվի աշխատանքային պայմանագրով
16 Դեկտեմբերի 2025
«Մեծ վերադարձ». Թեզեբինան և Սեյիդբեյլին ընդունում են նոր բնակիչներին
16 Դեկտեմբերի 2025
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանցի օլիգարխ Կարապենյանի ձերբակալությունը ազդում է ներդրողների վստահության վրա
16 Դեկտեմբերի 2025
Քերիմլին, Մամեդովը և Փաշազադեն Էր-Ռիադում՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ ֆորումում
16 Դեկտեմբերի 2025
Ալիևը՝ Ադրբեջանի և Բահրեյնի միջև համագործակցության խորացման մասին
16 Դեկտեմբերի 2025
Speedtest Global Index-ը՝ Ադրբեջանում ինտերնետի արագության մասին
16 Դեկտեմբերի 2025
Ադրբեջանի ՆԳՆ-ն իր ծառայություններում ներդրել է արհեստական բանականություն և չաթբոտ
16 Դեկտեմբերի 2025
Թոֆիկ Մուսաև. Բաքուն աջակցում է Կենտրոնական Ասիայում սահմանային վեճերի խաղաղ կարգավորմանը
16 Դեկտեմբերի 2025