Ադրբեջանի լուրերը՝ հայերեն
© 2010-2019, Armenia.Az - All rights reserved
Փակել
24 Նոյեմբերի 2021 - 17:52
Аrmenia.Az-ը՝ Caliber.Az-ին հղումով, ընթերցողների ուշադրության է ներկայացնում հետաքննությունը։
«Սա մեր կովն է, և մենք կթում ենք նրան»: Հետխորհրդային տարածքում հայտնի «Մահաբեր ուժ» սերիալի այս արտահայտությունն անմիջապես հայտնի դարձավ 90-ական թվականներին։ Դե, հիշում եք, երբ «սպանությունների բաժնի» աշխատակիցները ավազակների հետ եկան «սլաք»: 90-ական թվականներին էր, որ ի սկզբանե անմեղսունակ «կթան կով» արտահայտությունը փոխաբերական իմաստով սկսեց նշանակել եկամտի հարուստ աղբյուր, որը կարելի է երկար ժամանակ օգտագործել։ Միևնույն ժամանակ, 90-ական թվականներին Հայաստանում սկսեց մեծ թափ հավաքել խարդախությունը նույն կթան կովով, որի դերում հանդես էր գալիս «Հայաստան» հիմնադրամը։ Բայց նախ մի փոքր տեղեկություն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Մենք երկար չենք թվարկի այս հիմնադրամի նպատակներն ու խնդիրները, որոնք թղթի վրա իրենց համար բավականին պարկեշտ են թվում. «Աշխարհի հայության համախմբումը, որը պատրաստ է ջանքեր գործադրել և միջոցներ ծախսել Հայաստանի Հանրապետության և Արցախի կայուն զարգացման համար»: Պարզ և հասկանալի լեզվով ասած, հիմնադրամի հիմնական նպատակը՝ 1992 թվականին սփյուռքահայերի գրպանը մտնելն էր՝ ֆինանսավորելու ինչպես Հայաստանը, որի պետական գանձարանը 1992 թվականին դատարկ էր, և որը բախվել էր լուրջ էներգետիկ ճգնաժամի հետ (հիշեք, թե ինչպես էր նույնիսկ Երևանում օրական 2 ժամ էլեկտրաէներգիա մատակարարվում, իսկ գազի բացակայության դեպքում հայերը այրում էին գրքեր, տան կահույքը և ծառեր՝ տաքանալու և ուտելիք պատրաստելու համար) այնպես էլ նրա՝ էությամբ ագրեսիվ պատերազմը Ղարաբաղում։
Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ այն ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝ երկրի գործող նախագահի գլխավորությամբ։ Հիմնադրամն ունի 22 մասնաճյուղ աշխարհի 19 երկրներում՝ ԱՄՆ (Լոս Անջելես և Նյու Յորք), Ֆրանսիա, Կանադա (Տորոնտո և Մոնրեալ), Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Լիբանան, Ավստրալիա, Բրազիլիա, Արգենտինա, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Ուրուգվայ, Ռումինիա և Ռուսաստան։ Հիմնադրամի միջոցները գոյանում են ամենամյա բարեգործական հեռուստամարաթոններից, հեռախոսային և ռադիոմարաթոններից, տարբեր երկրներում անցկացվող հեծանվային մարաթոններից, ինչպես նաև բարեգործական ընթրիքներից, համերգներից և ցուցահանդեսներից հավաքագրված միջոցներից։ Գումարը հավաքագրվում է ինչպես փոստային, այնպես էլ sms փոխանցումների, ինչպես նաև հիմնադրամի անունով կազմված կտակների և նպատակային ներդրումների միջոցով։ 1996 թվականից Լոս Անջելեսում ամեն տարի անցկացվում է հեռուստամարաթոն, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհում։
Ընդհանուր առմամբ, 29 տարվա ընթացքում հիմնադրամը հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար: Սակայն սա պաշտոնական գումարն է, որը մի քանի անգամ թերագնահատված է։ Բայց եկեք սկսենք դրանից։ Այսպես, շուրջ երեք տասնամյակ բոլոր նախագծերի վրա ծախսվել է 133 միլիոնից մի փոքր ավել, ուր գնաց մնացած 260 միլիոնը: Իսկ ահա, այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:
Արդեն հիմնադրամի գոյության առաջին տարիներին այն սկսեցին ցնցել կոռուպցիոն սկանդալները։ Օրինակ՝ հիմնադրամի առաջին գործադիր տնօրենը դարձավ Տեր-Պետրոսյանի մերձավոր Մանուշակ Պետրոսյանը։ Շուտով այն բանից հետո, երբ Քոչարյանի գլխավորած «ղարաբաղյան կլանը» ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ, Մանուշակ Պետրոսյանը նույնպես լքեց իր պաշտոնը «Հայաստան» հիմնադրամում։ Հետո հայտնի դարձավ, որ նա հիմնադրամում 6 տարվա աշխատանքն օգտագործել է անձնական հարստացման համար։ Թաթը դնելով հիմնադրամի գանձարանի վրա՝ Պետրոսյանն իր համար կառուցեց վիլլաներ, առանձնատներ, խանութներ (այո, չսխալվեցինք, խոսքը հոգնակի թվով է), և արժանապատիվ գումար փոխանցվեց արևմտաեվրոպական բանկերում իր անձնական հաշիվներին, որը նրան ապահովեց հարմարավետ գոյություն մինչև նրա օրերի ավարտը: Ինչպե՞ս կարողացավ նա իր համար ապահովել հարմարավետ ծերություն։ Ակղիկը բացվում է շատ պարզ ձևով. Ահա նրա հարստացման սխեմաներից մեկը: «Հայաստան» հիմնադրամը ֆինանսավորել է ճանապարհների կառուցումը Հայաստանում և օկուպացված տարածքներում, որը, ինչպես գիտեք, շատ թանկ ծրագիր է։ Առանց երկար մտածելու, Պետրոսյանը ստեղծեց «Սպեկտր» ընկերությունը, որն անփոփոխ շահում էր հիմնադրամի ճանապարհաշինության մրցույթները։

Բայց սա դեռ ծաղիկներ են։ Կարելի է ասել, որ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք «Հայաստան» հիմնադրամի կողոպտման մասշտաբները ուղղակի «աստվածային» էին այն բանի համեմատ, ինչ կատարվեց Քոչարյանի օրոք և շարունակվեց Սարգսյանի նախագահության ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտնի է դաշնակների (հենց նա իշխանության գալուց անմիջապես հետո օրինականացրեց Տեր Պետրոսյանի կողմից արգելված ՀՅԴ-ն) և այլ ահաբեկչական խմբավորումների հետ մտերմությամբ, որոնց հետ սկսել էր համագործակցել դեռ Առաջին ղարաբաղյան պատերազմի տարիներին, հաճույքով միջոցներ էր հատկացնում «Հայաստան» հիմնադրամից Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ահաբեկչության և տեղեկատվական պատերազմի ֆինանսավորման համար:
Հայաստանի երկրորդ նախագահը առանց ամաչելու հիմնադրամի միջոցները ծախսում էր նաև իր ժամանցի վրա։ Այսպես, օրինակ, հայտնի է, որ Քոչարյանը վինդսերֆինգի մեծ սիրահար է։ Հիմնադրամի միջոցներով նա Վինդսերֆինգի կենտրոն է կառուցել Գյոյչա լճի ափին։ Շինարարության վրա ծախսվել է 673 հազար դոլար, սակայն հիմնադրամի «Նախագծեր» պարագրաֆում նշված է բոլորովին այլ գումար՝ 814 հազար դոլար: Դժվար չէ կռահել, թե որ գնացել 141 հազար կազմող տարբերությունը: Ինչում է եղել սոված Հայաստանում վինդսերֆինգի կենտրոնի կառուցման նպատակահարմարությունը՝ մեծ հարց է։ Սակայն Քոչարյանը չէր պատրաստվում որևէ մեկի առջև հաշիվ տալ, նա հիմնադրամի միջոցները ծախսում էր իր հայեցողությամբ՝ այն համարելով իր սեփական «կթու կով»։ Դրանով է զբաղվել նաև 2008 թվականին Քոչարյանին փոխարինած Սերժ Սարգսյանը, ով ղեկավարել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը... Այդ տարիներին Հիմնադրամի ծախսերի թափանցիկության մասին խոսք անգամ չէր կարող լինել։
Կամ ահա ևս մեկ օրինակ։ Սարգսյանի մտերիմ Արա Սարգսյանը, ով 2009 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հուլիսը «Հայաստան» հիմնադրամի տնօրենն էր, Փաշինյանի օրոք դարձավ քրեական գործով մեղադրյալ՝ հարուցված լիազորությունների չարաշահման փաստով: Այսպես, Վարդանյանը ստորագրել է Ղարաբաղի դպրոցների համար 0,5 մլն. դոլար գումարի կահույք գնելու կեղծ պայմանագրեր: Բնականաբար, դպրոցները ոչ մի կահույք չեն ստացել։ 2014 թվականին Արա Վարդանյանը օգտվելով հիմնադրամի միջոցներից՝ 28 միլիոն դրամի (53 հազար դոլար) չափսով ավանդ է դրել «Կոնվերս բանկ»-ում։ Որպես ավանդների ֆիմաս տոկոս՝ Վարդանյանը մինչ 2019 թվականը ստացել է 48 հազար դոլար: Միջոցների մի մասը նա ծախսել է սեփական կարիքների վրա՝ մասնավորապես խաղադրույքներ անելով առցանց կազինոներում։ Վարդանյանը կարող էր արդյո՞ք միանձնյա գրպանել կես միլիոն դոլարի չափով գումար, երբ Սարգսյանը ղեկավարել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հարցը, ինչպես ասում են, հռետորական է։

Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ հիմնադրամից կողոպուտները և այնտեղ հավաքված միջոցների ոչ նպատակային ծախսվելը անցել են անհետ։ Հայաստանում և սփյուռքում այդ առնչությամբ պարբերաբար սկանդալներ են ծագել։ Այսպես, 2014 թվականին ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, այլ ոչ թե նվիրատվություններ» կարգախոսով։ Ցուցարարները պնդել են, որ հիմնադրամը կոռումպացված է և օգնում է Հայաստանի ղեկավարությանը պահպանել իր իշխանությունը։ Ցույցը կազմակերպել էր ամերիկացի լրագրող Արա Մանուկյանը։ Նման նախաձեռնությամբ նա հանդես է եկել նաև 2013 թվականին։
Չլռեց նաև «Հայաստան» հիմնադրամի ամերիկյան բաժանմունքներից մեկի տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ով խոստովանեց, որ Հիմնադրամում հավաքված միջոցները Հայաստանում ծախսվում են ոչ նպատակային: Դեռ 2010 թվականին Արա Մանուկյանի հետ մասնավոր զրույցի ժամանակ Քոթանջյանը ասել է. «Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն»: Նա նաև մերկացրել է Հայաստանի իշխանություններին, որոնք յուրացրել են ճանապարհների շինարարության համար հատկացված հիմնադրամի միջոցները. «Օրինակ, եթե դուք փորեք Սևան-Երևան մայրուղին, հանեք ասֆալտը, տակը բետոն կա։ Դա կոչվում է առաջնակարգ ճանապարհ։ Այն ճանապարհները, որ մենք կառուցում ենք Հայաստանում և Ղարաբաղում, առաջնակարգ ճանապարհներ չեն։ Դրանց տակ բետոն չկա, միայն՝ քարեր»: Ինչպես գրում է Մանուկյանը, իրենք խոսել են նաև Հայաստանի իշխանությունների մասին, և Քոթանջյանն ասել է իրեն․ «Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»։
Սարգսյանի օրոք, երբ «Հայաստան» հիմնադրամից գողությունների մասշտաբներն անասելի չափերի հասան, ամենամյա հեռուստամարաթոնին մասնակցող բարերարները համոզվեցին, որ որքան էլ գումար հավաքվի՝ իրավիճակը Հայաստանում և օկուպացված ադրբեջանական տարածքներում շարունակում է մնալ կրիտիկական։ Ընդ որում՝ զուգահեռաբար բարձրանում էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարի և անդամների բարեկեցությունը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, նվիրատվությունների կտրուկ նվազումը բացատրվում է Հայաստանի կոռումպացված իշխանությունների նկատմամբ սփյուռքի ազդեցիկ շրջանակների վստահության նվազմամբ: Չի կարելի ասել, որ 2018 թվականի գարնանից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարել է լինել Հայաստանի իշխանությունների կթու կով։ Պատահական չէ, որ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո փոխեց հիմնադրամի գործադիր տնօրենին՝ Վարդանյանի փոխարեն նշանակելով իր մերձավոր Հայկակ Արշամյանին։ Հիշու՞մ եք, հայ հասարակությունում ինչ բամբասանքներ առաջացրեցին պարգևավճարները, որոնք Փաշինյանը պաշտոնյաներին վճարում է լոյալության համար։ Այդ պարգևավճարները վճարվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

44 օրյա պատերազմի ժամանակ համաշխարհային հայության կողմից «Հայաստան» հիմնադրամ է փոխանցվել 170 մլն դոլար։ Սակայն պատերազմից անմիջապես հետո Փաշինյանի կարգադրությամբ հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցեց կառավարության հաշվին: Դրանից հետո ոչ ոք չգիտի, որտեղ և ինչ նպատակներով են այդ միջոցները ծախսվել։ Ընդդիմության նախաձեռնությամբ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին պատվիրվել էր այդ միջոցների մանրամասն աուդիտ, սակայն մինչև այժմ դրա արդյունքները չեն հրապարակվել...
... Ղարաբաղի ազատագրումից հետո ադրբեջանական ժողովրդի և աշխարհի առջև բացվեց մի տխուր պատկեր։ Եթե մի կողմ դնել 7 շրջանները, որոնք հայերը համարում էին «անվտանգության գոտի» և դրանք դիտարկում էին, որպես սակարկության առարկա, նույնիսկ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, որտեղ հայեր են ապրում և որը նրանք համարում են իրենցը՝ համատարած աղքատություն է տիրում: Ինչպես նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Խոջավենդի շրջան կատարած իր այցի ընթացքում՝ այդ նույն Հադրութում 30 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Այնտեղ ընդամենը երկու շենք է կառուցվել զինծառայողների համար և վերանորոգվել է մեկ դպրոց։ Մնացած բոլոր շենքերը մնացել են այնպես, ինչպես կային։ Բայց այլ կերպ չէր էր կարող լինել։ 1992 թվականին, այդ թվում նաև Ղարաբաղի վերածննդի համար ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի ղեկավարների կողմից դիտարկվել է, ընդամենը, որպես սեփական «կթու կով»։ Համաշխարհային հայության կողմից որքան շատ միջոցներ են նվիրաբերվել այդ հիմնադրամ, այդքան ավելի հարուստ են դարձել նրանք, ովքեր այն վերահսկել են, իսկ Հայաստանում և Ղարաբաղում ապրող շարքային հայերը ավելի աղքատ են դարձել: Թերևս այդ կթվորների լավագույն բնութագիրը տվել է նույն Սարգիս Քոթանջյանը. «Նրանք թալանում են չտեսի նման» ...
ARMENIA.AZ
Աբբաս Աբբասով. Մեր համագործակցությունը շարունակվում է ավելի քան 17 երկրների և տարածքների հետ
01 Նոյեմբերի 2025
Առաջին անգամ հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ների միջև
01 Նոյեմբերի 2025
Դատավարություն Բաքվի դատարանում. Բաբայանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել մեղադրանքից որոշակի միջադեպերը հաննելու վերաբերյալ
01 Նոյեմբերի 2025
Հիքմեթ Հաջիևը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին
01 Նոյեմբերի 2025
Բիրոլ Աքգյուն. Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով
01 Նոյեմբերի 2025
Հաջիև. Արտասահմանյան դիվանագետները ծանոթացել են ազատագրված տարածքներում կատարվող աշխատանքներին
01 Նոյեմբերի 2025
Աբբաս Աբբասով. Մեր համագործակցությունը շարունակվում է ավելի քան 17 երկրների և տարածքների հետ
01 Նոյեմբերի 2025
Առաջին անգամ հյուպատոսական խորհրդակցություններ են անցկացվել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ների միջև
01 Նոյեմբերի 2025
Դատավարություն Բաքվի դատարանում. Բաբայանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել մեղադրանքից որոշակի միջադեպերը հաննելու վերաբերյալ
01 Նոյեմբերի 2025
Հաջիևը կիսվել է՝ օտարերկրյա դիվանագետների Ջաբրայիլ և Զանգիլան այցի մասին հրապարակմամբ
01 Նոյեմբերի 2025
Բիրոլ Աքգյուն. Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ կբացվի արևելք-արևմուտք երթուղի Թուրքիայի միջով
01 Նոյեմբերի 2025
Աբբասով. ԲՆԽ-ի գործունեության մեջ ոչ մի լճացում չկա
01 Նոյեմբերի 2025
Հիքմեթ Հաջիևը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին
01 Նոյեմբերի 2025
Հաջիև. Արտասահմանյան դիվանագետները ծանոթացել են ազատագրված տարածքներում կատարվող աշխատանքներին
01 Նոյեմբերի 2025
Գաֆարովան կմասնակցի Եգիպտոսում Գիզայի թանգարանի բացմանը
01 Նոյեմբերի 2025
Բելգիական ընկերությունները կարող են ներդրումներ կատարել ադրբեջանական նախագծերում
31 0Հոկտեմբերի 2025
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հաղթանակի օրվա՝ նոյեմբերի 8-ի հինգերորդ տարելիցի կապակցությամբ
31 0Հոկտեմբերի 2025
Հաջիև. Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության պայմաններում
31 0Հոկտեմբերի 2025
ԱԼԿ-ների կառուցման թուրքական ընկերությունը ցանկանում է վերսկսել իր գործունեությունը Ադրբեջանում
31 0Հոկտեմբերի 2025
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կիսվել է Զանգիլանում իրականացվող նախագծերի մասին իր տպավորություններով
31 0Հոկտեմբերի 2025
Զաքիր Հասանովը՝ Ալմաթիում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում
31 0Հոկտեմբերի 2025
Լոզանա Վասիլևան՝ Բաքվի և Սոֆիայի միջև համագործակցության մասին
31 0Հոկտեմբերի 2025
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները այցելել են Զանգիլանում կառուցվող երկաթուղային կայարան
31 0Հոկտեմբերի 2025
Միլի Մեջլիսը շնորհավորել է Ալիևներին նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ
31 0Հոկտեմբերի 2025
Բաքուն կմիավորի 50 երկրներից հազարավոր ձեռնարկատերերի
31 0Հոկտեմբերի 2025
Բաքուն և Աբու Դաբին ամրապնդում են համագործակցությունը. Ասադովը հանդիպել է Գոբաշի հետ
31 0Հոկտեմբերի 2025
Զախարովա. Մոսկվան և Բաքուն երկխոսություն են վարում Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի շուրջ
31 0Հոկտեմբերի 2025
Հաջիևը գրառում է արել Ջաբրայիլ և Զանգիլան ուղևորության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ
31 0Հոկտեմբերի 2025
«Մեծ վերադարձ». Խըդըրլը գյուղ կտեղափոխվի 24 ընտանիք
31 0Հոկտեմբերի 2025
Ավարտվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքները
31 0Հոկտեմբերի 2025
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները մեկնել են Ջաբրայիլ և Զանգիլան
31 0Հոկտեմբերի 2025
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ականային միջադեպերն Ադրբեջանում
31 0Հոկտեմբերի 2025
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին շնորհավորանքի համար
31 0Հոկտեմբերի 2025
Հիքմեթ Հաջիևը և Աբդուլլահ Էրենը քննարկել են TIKA-ի գործունեությունն Ադրբեջանում
31 0Հոկտեմբերի 2025
Բաքուն և Սոֆիան կքննարկեն առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
30 0Հոկտեմբերի 2025
Վենգլի գյուղի բնակիչ. Մեր երեխաները կապրեն այստեղ՝ անվտանգ և խաղաղ պայմաններում
30 0Հոկտեմբերի 2025
Բաքվի դատարանում ցուցադրվել է Փաշինյանի և Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութ՝ Թովուզի մարտերից հետո կազմակերպված միջոցառման ժամանակ
30 0Հոկտեմբերի 2025
«Մեծ վերադարձ». Բնակիչների հերթական խումբը մեկնել է Վենգլի
30 0Հոկտեմբերի 2025
Ռզաևա. Աղալիի բոլոր շենքերը լիովին գազիֆիկացված են
30 0Հոկտեմբերի 2025
Nostra Aetate-ի 60-ամյակը. Փաշազադեն Վատիկանում է
30 0Հոկտեմբերի 2025
Մուխտար Բաբաև. Բաքուն վստահության և թափանցիկության նոր փուլ է բացել կլիմայական դիվանագիտության մեջ
30 0Հոկտեմբերի 2025
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության և հայ-թուրքական սահմանի բացման մասին
30 0Հոկտեմբերի 2025
Ադրբեջանցի պատգամավոր. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցնում է էկոլոգիական աղետների
30 0Հոկտեմբերի 2025
Նախչըվանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս. 2023-ի երկրաշարժից հետո Ադրբեջանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց
30 0Հոկտեմբերի 2025
Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ ղեկավարները արդյունավետ հանդիպում են անցկացրել
30 0Հոկտեմբերի 2025
Գաֆարովա. Ադրբեջանցիներն ուրախանում են Թուրքիայի հաջողություններով
30 0Հոկտեմբերի 2025
Բիրոլ Աքգյուն. Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները օրինակ են ամբողջ աշխարհի համար
30 0Հոկտեմբերի 2025
Բայրամովը բացել է Օմանում Ադրբեջանի դեսպանատունը
30 0Հոկտեմբերի 2025
Բիլալ Էրդողանը ժամանել է Բաքու
30 0Հոկտեմբերի 2025
Մեծ Բրիտանիայի առևտրային հարցերով դեսպանորդը խոսել է Ադրբեջանի հետ փոխգործակցության ոլորտների մասին
30 0Հոկտեմբերի 2025
Գաֆարովա. Թուրքիան այսօր վերածվել է աշխարհի ամենահզոր պետություններից մեկի
30 0Հոկտեմբերի 2025
Լերիքում տեղի առաջին անգամ էկոփառատոն է անցկացվել
29 0Հոկտեմբերի 2025
Ե՞րբ կավարտվի Ղարաբաղի ոռոգման ջրանցքի նախագծի պատրաստումը
29 0Հոկտեմբերի 2025
Բաքվում ZəfərFest-5 փառատոն կանցկացվի
29 0Հոկտեմբերի 2025
Ի.Ալիևը հաստատել է Ռոտերդամի կոնվենցիային Ադրբեջանի միանալու մասին օրենքը
29 0Հոկտեմբերի 2025
Բելառուսի փոխվարչապետը այցելել է Ֆիզուլիի շրջան
29 0Հոկտեմբերի 2025