Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Սեյմուր Մամեդով. «Փաշինյանը բացարձակապես ոչ մի պատկերացում չունի՝ ՄԱԿ ԽՎ-ի Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի մասին» - Armenia.Az-ի էքսկլյուզիվը
    ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

      18 Փետրվարի 2020 - 10:40

      Armenia.Az-ի հարցազրույցը «EurAsiaAz» Միջազգային փորձագիտական ակումբի տնօրեն, Vzglyad.Az տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Սեյմուր Մամեդովի հետ։

      —Մյունխենի անվտանգության համաժողովում առաջին անգամ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ բանավեճեր են տեղի ունեցել։ Հայաստանի ղեկավարը ասել է, որ «Թիվ 884 բանաձևում գրված է, որ Ադրբեջանը իր հողերը կորցրել է իր կողմից հրադադարի խախտման հետևանքով։ Եվ հատկապես Ադրբեջանը չի պահպանել ՄԱԿ Խվ-ի բանաձևերի պահանջները»։ Արդյոք, իսկապե՞ս թիվ 884 բանաձևում ասվում է այն մասին, որ Ադրբեջանը իր հողերը կորցրել է իր կողմից հրադադարի խախտման հետևանքով։

      —Սա Հայաստանի վարչապետի հերթական հնարանք է և չափազանցությունը։ Այլ կերպ նա չէր կարող հանդես գալ, քանզի միջազգային հանրության ուշադրությունը գամված էր այդ բանավեճերի վրա, և Փաշինյանը պետք է արդարացներ իրեն և իր երկրին, համաշխարհային հանրությանը ցուցադրել, որ նա իբր տիրապետում է՝ ՄԱԿ ԽՎ-ի Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի, Լեռնային Ղարաբաղի և ղարաբաղյան հակամրտության պատմության մասին տեղեկատվությանը։ Բոլոր չորս բանաձևերի (822, 853, 874,884) լրիվ տեսքստը անգլերեն լեզվով հասանելի է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական կայքում։ Խոսելով կոնկրետ թիվ 884 բանաձևի վերաբերյալ, որի մասին Հայաստանի առաջնորդը հիշեցրել է աղավաղված ձևով, կցանկանայի ասել, որ տվյալ բանաձևը ընդունվել է 1993 թվականի նոյեմբերի 12-ին։ Նախ, այդ բանաձևում գրված չէ այն մասին, որ Ադրբեջանը իր հողերը կորցրել է իր կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։

      Երկրորդը, այդ բանաձևում գրված է, որ ՄԱԿ ԽՎ-ն դատապարտում է Զանգելանի շրջանի և Հորադիզ քաղաքի օկուպացիան, խաղաղ բնակչության վրա հարձակումները և Ադրբեջանի Հանրապետության տարածքների ռմաբակոծումները։ Երրորրդը, այդ բանաձևում ասվում է Զանգելանի շրջանից և Հորդիզ քաղաքից, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության մյուս օկուպացված շրջաններից օկուպացիոն ուժերի դուրս բերման անհրաժեշտության մասին։ Չորորդը, բանաձևում նաև արտահայտված է տուժած քաղաքացիական բնակչությանը, այդ թվում նաև Զանգելանի շրջանի, Հորադիզ քաղաքի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև փախստականներին և հարկադիր վերաբնակների իրենց հարազատ տներ վերադառնալուն աջակցելու խնդրանքը։ Չգիտես ինչու, Փաշինյանը լռում է թիվ 884 բանաձևում գրված այդ փաստերի մասին։

      Երևում է, որ Հայաստանի ղեկավարը ծանոթ չէ ՄԱԿ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերին։ Ես Հայաստանի քաղաքացիներին և համաշխարհային հանրությանը կոչ եմ անում, ծանոթանալ այդ բանաձևերին։ Այն ամենը, ինչ վարչապետ Փաշինյանը այդ բանաձևերի վերաբերյալ ասել է Մյունխենի Անվտանգության համաժողովի ժամանակ բանավեճերի ընթացքում՝ դա բացահայտ կեղծիք է և ապատեղեկատվություն։ Ես համարում եմ, որ ՄԱԿ ԽՎ-ն պետք է ուշադրություն դարձնի թիվ 884 բանաձևի մասին՝ Հայաստանի վարչապետի աղավաղված հայտարարությունը և համապատասխան գնահատական տա։ Հայաստանի վարչապետը բացահայտորեն համաշխարհային հանրությանը գցում է մոլորության մեջ, կասկածի տակ է դնում ոչ միայն թիվ 884 բանաձևի տեքսը, այլ նաև ղարաբաղյան հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձևերի մշակման հետ կապված ՄԱԿ-ի ողջ աշխատանքը։

      —Հայաստանի վարչապետը բանավեճերի ժամանակ հայտարարել է նաև, որ ՄԱԿ ԽՎ-ի բանաձևերում չկա «հայկական զորքեր» արտահայտությունը, այլ հիշեցվում է միայն «տեղի հայկական ուժերի» մասին։ Դա նշանակում է որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստեղծել են ինքնապաշտպանության ուժե՞ր։

      —Նախքան այդ հարցին պատասխանելը, ես կցանկանայի նշել, որ հայկական կողմը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել, որպես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև տարածքային վեճի առարկա, որ իբր Հայաստանի Հանրապետությունը այդ հակամարտության հետ ոչ մի առնչություն չունի։ Այդ պատճառով հայկական կողմը համառորեն պնդում է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու վրա։ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր, այդ հարցը հայկական կողմից մշտապես բարձրացվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԱԳՆ ղեկավարների և երկու երկրների ղեկավարների հանդիպումների մակարդակով, ինչը առաջ չէր արվում Հայաստանի նախկին նախագահներ Սարգսյանի և Քոչարյանի ժամանակ։

      —Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը։ Նրա կարգավորման համար ինչպիսի՞ առաջնային քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։

      —Ադրբեջանական կողմը միշտ համառորեն պնդել է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով, ՄԱԿ ԽՎ-ի բանաձևերի հիման վրա կարգավորմանը։ Համաշխարհային հանրությունը պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի՝ նրա կողմից չորս բանաձևերի իրագործման հարցում, դրանք են ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրումը և փախստականներին իրենց հարազատ տներ վերադարձնելը։ Եվ հարկավոր է սկսել նախ օկուպացված յոթ շրջաններից, որտեղ երբեք չեն ապրել հայեր։ Կարծում եմ, որ բանակցություններում, տարբեր միջազգային համաժողովներում, գլոբալ միջոցառումներում, ՄԱԿ-ի խորհրդակցությունների ժամանակ առաջին հերթին պետք է շեշտադրել հատկապես յոթ շրջանների ազատման հարցը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, այդ յոթ շրջաններում երբեք չեն ապրել հայեր։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը՝ դա արդեն բանակցությունների հաջորդ փուլն է։ Ես հավատարիմ եմ ղարաբաղյան կարգավորման փուլային մոտեցմանը։

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն


      26 Ապրիլի 2024

      Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին


      26 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Ալիևը Միշելին հրավիրել է COP29


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

      Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29


      24 Ապրիլի 2024

      Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար


      24 Ապրիլի 2024

      Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի


      24 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ԱԻՆ-ը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում


      24 Ապրիլի 2024

      Շուշայում կսկսեն աշխատել էլեկտրական ավտոբուսներ


      24 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրումը զենքից


      24 Ապրիլի 2024

      Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին


      24 Ապրիլի 2024

      Տեղի է ունեցել Ժապարովի դիմավորման պաշտոնական արարողությունը


      24 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին


      24 Ապրիլի 2024

      Ժապարովը ժամանել է Ադրբեջան


      24 Ապրիլի 2024

      Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն


      24 Ապրիլի 2024

      Մեր հարևանները կարող են վստահել մեզ. Ադրբեջանի նախագահ


      24 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք չենք կարող նստել և սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին մեր դեմ


      24 Ապրիլի 2024

      Մեթյու Բրայզան գնահատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


      24 Ապրիլի 2024

      Ջեյմս Շարպ. COP29-ի անցկացումը լայն հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար


      24 Ապրիլի 2024

      Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ


      24 Ապրիլի 2024

      Ալիևը խոսել է Ադրբեջանի հաջողությունների պատճառների մասին


      24 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր