Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Տիգրան Խզմալյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի, Փաշինյանի քաղաքականության և հայ-ադրբեջանական երկխոսության հեռանկարների մասին - Armenia.Az-ի էքսկլյուզիվը
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      19 Դեկտեմբերի 2019 - 17:32

      Armenia.Az-ի հարցազրույցը հայտնի հայ կինոռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։

      —Ինչպե՞ս էք գնահատում Հայաստանի ընթացիկ հասարակական-քաղաքական իրավիճակը։

      —Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակն արտացոլում է երկրի ապագաղութացման երկար և տանջալի գործընթացի հերթական փուլը՝ ռուս-սովետական կայսրության աստիճանաբար ապաինտեգրման ընթացքում։ Այդ իմաստով Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում քանդվող շղթայի օղակներից մեկն է։ Այդ բոլոր գործընթացների համապարփակությանը զուգահեռ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Կարելի է համեմատել ապագաղութացման երեք մոդելներ. վրացական, ուկրաինական և հայկական։

      Վրաստանում նախագահ Սաակաշվիլին միաժամանակ հարձակվեց կայսերական իշխանության երկու հենարանների վրա. Մոսկվայից արտաքին քաղաքական կախվածության և կոռուպցիայի վրա, որն ածանցվում էր տնտեսության ռուսական-սովետական մոդելից:

      Ուկրաինայում սկսած 2014 թվականից նախագահ Պորոշենկոն պայքարում էր ռուսական արտաքին սպառնալիքի դեմ, բայց փաստորեն ձեռք չտվեց երկրի կոռումպացված տնտեսությանը։

      Հայաստանում վարչապետ Փաշինյանը 2018 թվականին պատերազմ հայտարարեց կոռուպցիային և օլիգարխներին, սակայն, միաժամանակ, արտաքին քաղաքական կուրսը թողեց անփոփոխ։ Շուտով հայտնաբերվեց «հայկական մոդելի» թուլությունը և խոցելիությունը, քանզի առանձին կոռուպցիոներների և նույնիսկ նախկին ռեժիմի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալումը չփոխեց ամենագլխավորը՝ Հայաստանի տնտեսության խորապես կոռումպացված և գաղութարար բնույթը, որի երկու երրորդ մասը պատկանում է Ռուսաստանի պետական կորպորացիաներին, որոնք վերահսկում են երկրի էներգետիկ ոլորտը, երկաթուղային տրանսպորտը, մամուլի զգալի մասը։ Ընդ որում Կրեմլում չեն վստահում Փաշինյանի թիմին, չնայած ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Երևանի ռևերանսին և ռուսական զորքերի կազմում հայ սակրավորների Սիրիա մեկնելուն։ Ռուսաստանը շարունակում է օգտագործել իր ռեսուրսները Հայաստանում իր ֆավորիտներին աջակցելու համար՝ բանտարկված նախկին նախագահ Քոչարյանից մինչև Երևանում Կրեմլի նոր դրածոյի դերի հավակնորդներ։

      —Լինելով քաղաքական գործիչ և կուսակցության նախագահ, Դուք հավանաբար հետևում եք նաև հասարակության տրամադրությանը։ Կարելի է արդյոք պնդել, որ Հայաստանի հասարակության մեծ մասն աջակցում է թավշյա հեղափոխությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին: Որպես ընդդիմադիր՝ Փաշինյանը համարվում էր արևմտամետ քաղաքական գործիչ: Սակայն գալով իշխանության՝ նա պահպանեց նախկին իշխանությունների արտաքին քաղաքական ուղին։ Ինչպես եք կարծում, նա ընտրություն չունե՞ր, Հայաստանի միակ ելքը ռուսական կողմնորոշումը պահպանե՞լն է։

      —Հայաստանում գնալով մեծանում է մարդկանց թիվը, որոնք հասկանում են երկրի վրա Ռուսաստանի վերահսկողության պահպանման կործանարար լինելը։ Դրան նպաստում է ԵՄ-ի հետ շարունակվող ինտեգրումը, որի անդամ 20 երկրներ արդեն վավերացրել են դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017 թվականի ընդունված Ասոցացման համաձայնագիրը։ Մեծ տպավորություն են թողել ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի կողմից՝ 1915-1923 թվականների հայերի ցեղասպանության ճանաչման մասին երկու բանաձևերը, որոնք և տարածաշրջանում, և բուն Հայաստանում ստեղծել են քաղաքական նոր իրողություն։

      «Թավշյա հեղափոխությունից» մեկ ու կես տարի անց բացահայտվեցին Փաշինյանի անցկացրած բարեփոխումների սահմանները։ Այդ կիսատ-պռատության և իշխանությունների անհետևողականության ֆոնին մենք մեր համախոհների հետ միասին ստեղծեցինք Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որը իր առջև դրել է երեք կոնկրետ նպատակներ. 1. Դուրս գալ ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ից, 2. Անդամակցել ԵՄ/ՆԱՏՕ-ին, 3. Եվրոպայի հետ լիովին ինտեգրվել։ Մենք հույս ենք կապում միջին դասի, կրթված երիտասարդության, տնտեսության մասնավոր հատվածի, հասարակության ազատական տրամադրված մասի, արևմտյան սփյուռքի աջակցության հետ։

      —Ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, պատրաստվում է ռևանշի։ Արդյո՞ք նա ունի շանսեր։

      —Մենք ենթադրում ենք, որ Ռուսաստանի իշխանությունները և նրա տեղական ագենտուրան, օգտագործելով «հայկական Իվանիշվիլիի» մոդելը՝ որի դերում կընտրեն ռուսական կապիտալով հայ մեծահարուստներից մեկին, կփորձեն մոտ առաջիկայում նախաձեռնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա կներկայացվի, որպես «ազգի փրկիչ» և հասարակությանը կառաջարկի ֆինանսական դոտացիաներով ամրագրված պոպուլիստական օրակարգ, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում։ Մենք չենք տիրապետում բնակչությանը կաշառելու նման միջոցների, սակայն մենք համոզված ենք, որ նման փորձերը անհեռանկարային և պատմականորեն դատապարտելի են։

      —Վերջին շրջանում վերականգնվել է ադրբեջանցի և հայ հասարակությունների միջև երկխոսությունը, կայացան լրագրողները փոխադարձ այցեր, հայ քաղաքագետները ժամանեցին Բաքու։ Ինչ եք կարծում, այդ երկխոսությունը պե՞տք են երկու ժողովուրդներին։

      —Հայաստանի Եվրոպական կուսակցության ազգային-լիբերալ գաղափարախոսությունը նախատեսում է բոլոր հարևանների հետ հարաբերությունների նորմալացում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների, ինչպես նաև պատմական արդարության սկզբունքների հիման վրա։ Որպես սկզբնական քայլ՝ անհրաժեշտ է վերականգնել հումանիտար շփումները, հրաժարվել քսենոֆոբիայի քարոզչությունից և փոխադարձ դիվականացումից։

      Հաղորդակցության լավագույն միջոցներ են մշակութային փոխանակումները և առևտուրը, դա պատմականորեն ապացուցված փաստ է։ Պատմական հակամարտությունների վերջնական լուծումը միշտ հիմնված է հասարակության ժողովրդավարացման և հումանիզացման վրա: Դրա վառ ապացույցն է Եվրամիության փորձը։ Այդ ուղու այլընտրանքը՝ դիկտատուրան և պատերազմն է։

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ


      01 Մայիսի 2024

      ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը


      01 Մայիսի 2024

      ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում


      01 Մայիսի 2024

      Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը


      01 Մայիսի 2024

      Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով


      01 Մայիսի 2024

      Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա


      01 Մայիսի 2024

      Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը


      01 Մայիսի 2024

      Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին


      01 Մայիսի 2024

      Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին


      01 Մայիսի 2024

      Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին


      01 Մայիսի 2024

      Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ


      01 Մայիսի 2024

      Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված


      01 Մայիսի 2024

      Բաքվում մեկնարկել է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը


      01 Մայիսի 2024

      Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ


      01 Մայիսի 2024

      Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին


      30 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար


      30 Ապրիլի 2024

      Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները


      30 Ապրիլի 2024

      Բուայոնը վերադարձել է Բաքու


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները


      30 Ապրիլի 2024

      Լրանում է «Կոլցո» օպերացիայի 33 տարին


      30 Ապրիլի 2024

      Հայաստանի խորհրդարանը մերժել է Քոչարյանի կուսակցության սադրիչ հայտարարությունը


      30 Ապրիլի 2024

      Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 18 զանգվածային գերեզման


      30 Ապրիլի 2024

      Փաշինյանի զինակիցը. Սահմանին պետք է կանգնի ադրբեջանցին


      30 Ապրիլի 2024

      Բլոգեր Աղաջանյան. Հայաստանը չի կարող մերժել Ադրբեջանին


      30 Ապրիլի 2024

      ՄԷԳ-COP29 բարձր մակարդակի առաջին երկխոսությունը տեղի կունենա Փարիզում


      30 Ապրիլի 2024

      Ուկրաինացի պատգամավոր. Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի անընդունելի է


      30 Ապրիլի 2024

      Դուրսուն Քերիմովա. Ես տարիներ շարունակ սպասել եմ այս օրվան


      30 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաևը ՏՀԶԿ պատվիրակության հետ քննարկել է կլիմայական ֆինանսավորումը


      30 Ապրիլի 2024

      Հարկադիր վերաբնակների հերթական խումբը վերադառնում է Լաչին և Զաբուխ գյուղ


      30 Ապրիլի 2024

      Լաչինի բնակիչ. Չեմ համբերում տեսնելու իմ հայրենի քաղաքը


      30 Ապրիլի 2024

      ԵՀ գլխավոր տնօրենը շրջայց կկատարի Հարավային Կովկասի երկրներում


      30 Ապրիլի 2024

      Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ կանխակալ դիրքորոշումը


      30 Ապրիլի 2024

      Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Ուլվիա Ֆաթալիևային


      30 Ապրիլի 2024

      Ալիևն ու Սահիբզադեն քննարկել են Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումը


      30 Ապրիլի 2024

      Ադրբեջանում Ուկրաինայի նոր դեսպանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը


      30 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի սահմանին նախատեսված աշխատանքների կեսից ավելին ավարտվել է


      30 Ապրիլի 2024

      Բաքվում տեղի կունենա Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի առաջին նիստը


      29 Ապրիլի 2024

      Հայկական մամուլ. Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը


      29 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին


      29 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր