Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ղարաբաղցի հայ. Դուք ուզում եք Ղարաբաղը, բայց չեք ուզում մեզ հետ շփվել - Armenia.Az-ի էքսկլյուզիվ
    ՂԱՐԱԲԱՂ

      22 Մայիսի 2019 - 16:28

      Armenia.Az-ի խմբագրությունը իր էլեկտրոնային փոստով պարբերաբար նամակներ է ստանում Հայաստանի և Ղարաբաղի իր ընթերցողներից։ Եվ դա զարմանալի չէ, հաշվի առնելով այն, որ մեր կայքը դարձել է՝ Ադրբեջանում հայերեն լեզվով գործող և հայալեզու լսարանի համար նախատեսված առաջին լիարժեք տեղեկատվական գործակալությունը։ Միևնուն ժամանակ, անկեղծ խոստովանում ենք, որ ոչ բոլոր նամակներն են լինում դրական բովանդակությամբ, ընդունվում են նաև այնպիսիները, որոնք, մեղմ մասած, անհարմար է կարդալ՝ նրանց մեջ պարունակվող անվայել արտահայտությունների համար։ Սակայն հանդիպում են նաև խորիմաստ նամակներ, որտեղ ընթերցողները ձգտում են քննարկել հակամարտության կարգավորման ուղիների, հայերի և ադրբեջանցիների ապագայի մասին։

      Այս օրերին նման նամակներից մեկը ընդունվել է, Հադրուդից (Ղարաբաղ) որպես Կարեն ներկայացվող ընթերցողի կողմից։ Նրանում ընթերցողը քննարկում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեր երկու ժողովուրդների միջև, անցյալի, ներկայի և ադրբեջանցիների ու հայերի ապագայի մասին, ինչպես նաև հեռու ապագայում համատեղ բնակության հնարավորությունների մասին։ Եվ չնայած Armenia.Az-ի խմբագրությունը համաձայն չէ նամակի բովանդակության հետ, մենք հարկ ենք համարել այն հրապարակել որոշակի կրճատումներով, սակայն առանց խմբագրման և տեքստի բնօրինակին միջամտության։ Նամակը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։

      «Բարև ձեզ։ Զդրավստվույտե: Սալամ։ Իմ անունը Կարեն է, ազգանունս չեմ ասի, քանզի դա այնքան էլ կարևոր չեմ համարում։ Ես ծնվել ու մեծացել եմ Հադրուդում, 80-ական թվականների սկզբին ավարտել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Վերջին 10 տարիները ապրում և աշխատում եմ Ուկրաինայում, բայց ծնողներս մինչ այսօր ապրում են պատմական հայրենիքում։ Պատահաբար մոտք գործեցի ձեր կայքը և խոստովանում եմ, զարմացա՝ ինձ համար անհնար էր թվում, որ Ադրբեջանում կարող է գոյություն ունենալ հայերեն լեզվով գործող կայք։ Մի կողմ թողնենք կայքի քարոզչական ուղղվածությունը, սակայն փաստը մնում է փաստ՝ Ադրբեջանում կա այդպիսի կայք։

      Եվ ահա, երկար խորհելուց հետո, որոշեցի գրել ձեզ։ Իսկ ի՞նչն է ստիպել ինձ դրան։ Կաշխատեմ պարզաբանել։ Ապրիլին Մոսկվայում կայացել է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախարարների, արդեն չեմ հիշում հաշվով որերորդ հանդիպումը։ Դիվանագետները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման միջոցները, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործունեության մասին, մասնավորապես պայմանավորվել են՝ փոխադարձ վստահության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ կողմերի տարածքներում կալանքի մեջ գտնվող անձանց՝ իրենց հարազատների հետ հանդիպելու, ինչպես նաև ԶԼՄ-ների և հասարակությունների միջև շփումների իրականացման համար։ Դա, անշուշտ լավ է, սակայն, եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների մասին, իսկ այն մարդկանց մասին, ովքեր անմիջապես ապրում են Ղարաբաղում, ոչ մի խոսք, կարծես թե մենք գոյություն չունենք։ Ավելի ճիշտ մենք գոյություն ունենք միայն բացասական լույսի ներքո։ Ձեզ համար մենք «անջատողականներ» ենք և նույնիսկ «օկուպանտներ», չնայած մենք ընդամենը ապրում ենք մեր հողի վրա և չենք պատրաստվում օկուպացնել որևէ մեկին։

      Եվ խորապես սխալ է մեզ բնութագրել բացարձակապես բացասական ձևով։ Եթե դուք իրոք ուզում եք, որ հայերը և ադրբեջանցիները համատեղ ապրեն Ղարաբաղում, ապա հարկավոր է խթանել հանրային երկխոսությունը նախ և առաջ ադրբեջանցիների և ղարաբաղցիների միջև։ Հարկավոր է դեն շպրտել ողջ այս կլիշեն և ձգտել գտնե շփման կետեր, փնտրել այդ հակամարտության լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ։ Իհարկե խոսքը չի գնում այն մասին, որպեսզի Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Ոչ Հայաստանում, ոչ էլ Ղարաբաղում դրա հետ համաձայն չեն։ Իսկ Ադրբեջանում՝ Ղարաբաղի իր կազմում գնտվելուց բացի, այլ ձևաչափի մասին չեն մտածում։ Նման մաքսիմալիզմը վաղ թե ուշ կբերի նոր պատերազմի, որտեղ կլինեն շատ ավելի զոհեր, հաշվի առնելով կողմերի մոտ առկա ժամանակակից սպառազինությունը։ Դա պետք է արդյո՞ք ադրբեջանցիներին ու հայերին։ Համոզված եմ, որ ո՛չ։ Նշանակում է, հարկավոր է ինչ որ կերպ հաստատել հասարակական երկխոսություն և շարունակել մտածել այդ ցավալի հարցի լուծման մասին։

      Ես, օրինակ, տեսնում եմ, թե ինչպես են պուտինյան Ռուսաստանի կողմից զավթված Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները ազատ տեղաշարժվում Ուկրաինայում, թոշակներ ու աշխատավարձեր են ստանում Ուկրաինայում, գնում են առավել էժան սննդամթերք։ Աբխազները և օսերը անվճար բուժում ստանալու համար ազատ այցելում են Թբիլիսի։ Տիրասպոլի բնակիչները առանց իրենց կյանքի համար վտանգի այցելում են Մոլդովա։ Դրանով հանդերձ ոչ ոք չի ասում այն մասին, որպեսզի այդ տարածքները նորից վերադարձվեն այդ պետությունների կազմի մեջ։ Այժմ Ղարաբաղում ոչ ոք այդ տարբերակը չի քննարկում, այն ուղղակի անմիտ է։ Սակայն ես հիշում եմ նաև, որ մեզնից շատ քչերն էին 1988-1989-ական թվականներին հավատում, որ Ղարաբաղը շուտով դուրս կգա Ադրբեջանի կազմից։ Ես նկատի ունեմ, որ ոչ ոք չէր կարող տարիներ առաջ կանխագուշակել։ Հիմա մեզ հարկավոր է ուղղակի սկսել շփվել միմյանց հետ։ Առանց ագրեսիայի, միմյանց նկատմամբ բացասական վերաբերմունքի։ Այո, դա այժմ երևի շատ դժվար կլինի, բայց դա հարկավոր է հանուն խաղաղության և ապագա սերունդների։

      Ահա սա էի ես ուզում ասել ձեզ։ Եթե հրապարակեք այս նամակը, երախտապարտ կլինեմ ձեզ։ Եթե չհրապարակեք, նշանակում է այդպես է պետք։ Առնվազն գոնե կկարդաք և միգուցե կխորհեք այն մասին, որ տկար խաղաղությունը ավելի լավ է, քան բարի վեճը։ Մենք հարևաններ ենք և այդ հարևանությունից հեռանալու տեղ չունենք։ Հարգանքներով, Կարեն»։

      P.S։ Խմբագրությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու, որը անպայման կհրապարակվի մոտ ժամանակներում։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները


      26 Ապրիլի 2024

      Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը


      26 Ապրիլի 2024

      Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների


      26 Ապրիլի 2024

      Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին ՏԵՍԱՆՅՈՒԹ


      26 Ապրիլի 2024

      Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում


      26 Ապրիլի 2024

      Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Պետերսբերգում: COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է


      26 Ապրիլի 2024

      Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին


      26 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է


      26 Ապրիլի 2024

      Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ


      26 Ապրիլի 2024

      Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում


      26 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն


      26 Ապրիլի 2024

      Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին


      26 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Ալիևը Միշելին հրավիրել է COP29


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր