Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը Ղարաբաղում. սադրանք, թե՞ հանրության համար նախատեսված խաղ. Հայացք Բաքվից
    ՂԱՐԱԲԱՂ

      12 Մարտի 2019 - 14:20

      Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, որտեղ համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են բարդություններ ստեղծել բանակցային գործընթացի համար, ցավոք հայկական կողմը հերթական անգամ դիմել է սադրանքի, որը կարող է լրջորեն սրել իրավիճակը և խանգարել Հայաստանի վարչապետի հետ Ադրբեջանի նախագահի ազդարարված առաջիկա հանդիպմանը։ Խոսքը այսօր՝ մարտի 12-ին ծրագրված Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստի մասին է։

      Թվում է, որ կառավարության առանցքային անդամների մասնակցությամբ նիստի անցկացումը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան գործ է։ Նախկինում ևս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրանից առաջ նախագահներ Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ են անցկացրել Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Բայց Երևանում: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով բազմիցս հայտարարել է, որ իբր իրավունք չունի բանակցելու Ղարաբաղի հայազգի բնակիչների անունից և առանց նրանց համաձայնության ինչ որ խնդիրներ լուծել, որոշել է նիստը անցկացնել Ադրբեջանի օկուպացված տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում, ուր նա իր տիկնոջ հետ ժամանել է երեկ, մարտի 11-ին։

      Ի դեպ, օգտվելով առիթից, կցանկանայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել մի պահի վրա, որին մենք անդրադարձել ենք վերևում։ Մենք բոլորս շատ լավ հիշում ենք Փաշինյանը բազմիցս արած այն հայտարարությունը, թե, նա չի կարող բանակցել Ղարաբաղի հայազգի բնակիչների անունից, քանի որ ընտրությունների ժամանակ նրանք իրեն ձայն չեն տվել: Այո, Ղարաբաղի բնակիչները Փաշինյանի օգտին չեն քվեարկել: Նրա օգտին քվեարկել են ՀՀ Զինված ուժերի Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասերի զինծառայողները։ Քո քաղաքացիներին դուրս բեր Ղարաբաղից և ցույց տուր, որ պատրաստ ես խաղաղ երկխոսությանը։ Եւ երկրորդը, եթե Ղարաբաղի բնակիչները քեզ չեն ընտրել, ապա դու ինչո՞ւ ես որոշել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել այն տարածքում, որը որևէ առնչություն չունի Փաշինյանի և Հայաստանի հետ:

      Վերադառնանք Ղարաբաղում Հայաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին: Հարց է առաջանում, ի՞նչ է սա, եթե ոչ իրավիճակի գիտակցված, կանխամտածված սրում։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը Ղարաբաղում անցկացնելով՝ նա Ադրբեջանին, որը դեռևս փորձում է հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հրահրում է ուժային տարբերակի։ Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի վարչապետի այս դեմարշը կդիտարկի որպես բանակցությունների ընթացիկ ձևաչափից Երևանի հրաժարում։ Իսկ դա նշանակում է, որ Բաքվի ձեռքերը կազատվեն և այս օրերին լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող ադրբեջանական բանակը կարող է չվերադառնալ իր մշտական տեղաբաշխման վայր։ Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը Ղարաբաղում անցկացնելու իր անիմաստ որոշմամբ նա մոտեցնում է պատերազմը, որը կշոշափի ադրբեջանական և հայ ժողովուրդների յուրաքանչյուր ընտանիք։

      Թե՞ սա հանրության համար նախատեսված մի խաղ է։ Ներքին լսարանի համար նախատեսված քայլ, քանի որ Հայաստանի «հեղափոխական» կառավարության վարկանիշը վերջին շաբաթվա մեջ կտրուկ անկում է ապրել։ Նման սադրանքներով Փաշինյանը պարզապես փորձում է միավորներ հավաքել հայ հասարակության այն շրջանակներում, որոնք ԼՂ հարցում հանդես են գալիս միլիտարիստական դիրքերից։ Բարեբախտաբար Հայաստանում ոչ բոլորն են պատերազմ ուզում և հայ հասարակության մեջ նման մարդկանց առկայությունը չի կարող մեզ չոգեշնչել, որ վաղ, թե ուշ երկու ժողովուրդները կկարողանան ապրել խաղաղության և հաշտության պայմաններում, ինչպես դա եղել է մինչև 1988 թվականի փետրվարը։ Սակայն, քանի դեռ Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են նման սադրիչ քայլեր, ավաղ, մեր երկրների միջև մոտալուտ խաղաղության մասին խոսելն անտեղի է։

      Ափսոս, չէ որ թվում էր, որ Հայաստանում հեղափոխական կառավարության իշխանությանը գալուց և այդ պատերազմի հրահրողներին իշխանական օլիմպից հեռացնելուց հետո մենք շատ մոտ ենք այս կծիկը քանդելուն, որը արդեն 30 տարի է երկու կողմերից մարդկանց կյանք է խլում։

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները


      26 Ապրիլի 2024

      Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը


      26 Ապրիլի 2024

      Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների


      26 Ապրիլի 2024

      Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին ՏԵՍԱՆՅՈՒԹ


      26 Ապրիլի 2024

      Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում


      26 Ապրիլի 2024

      Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Պետերսբերգում: COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է


      26 Ապրիլի 2024

      Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին


      26 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է


      26 Ապրիլի 2024

      Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ


      26 Ապրիլի 2024

      Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում


      26 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն


      26 Ապրիլի 2024

      Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին


      26 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Ալիևը Միշելին հրավիրել է COP29


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր