Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Մարտնչող մարգինալներ vs Փաշինյան. Ո՞վ կհաղթի — Հայացք Բաքվից
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      11 Փետրվարի 2019 - 18:09

      Չնայած Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու Բաքվի ձգտումներին, ինչպես նաև երկխոսության նկատմամբ Հայաստանի նոր իշխանությունների նկատելի ցանկությանը՝ այնուամենայնիվ հարևան երկրում դեռևս նավարկության մեջ են գտնվում մարգինալային կառույցները, որոնք իրենց միլիտարիստական լոզունգներով փորձում են քայքայել բանակցային գործընթացում նոր-նոր կազմավորվել սկսող որոշակի վստահության մթնոլորտը։

      Մի կողմից՝ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն է, որի գործիչները անխնա քննադատում են՝ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը գտնելու Փաշինյանի կառավարության ցանկացած փորձը։ Մյուս կողմից՝ իր վրա «շահենների» փարաջա հագած ոչ պակաս մարգինալային կազմակերպությունները։

      Այսպես, ուշադրություն է գրավում այն, որ անմիջապես երկու կուսակցությունները, որոնք իրենց հպարտորեն անվանում են՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» և «Սասնա ծռեր» կուսակցություններ՝ հանդես են եկել ուլտիմատիվ հայտարարություններով, միաժամանակ հակամարտության առնչությամբ պաշտոնական Երևանի ներկայիս կուրսի պահպանման դեպքում սպառնալով Փաշինյանին։

      Այսպես, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանի խոսքով, «Փաշինյանը պարտավոր է հաղթել պատերազմում, այլապես նա պետք է գնա»։ Ասրյանը համարում է, որ «Պետք է ամեն ինչ անել նրա համար, որպեսզի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Նախչըվանը, ո՛չ Թուրքիան պատերազմ չսկսեն Հայաստանի դեմ, ինչպես նաև ողջ կառավարման ընթացքում Հայաստանի համար, առնվազն պետք է պահպանվի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» և Ղարաբաղի ազատված տարածքների ներկայիս կարգավիճակը։

      «Եվ, եթե, այնուամենայնիվ ռազմական գործողություններ սկսվեն, հանձինս Փաշինյանի՝ Հայաստանի այսօրվա բարձրագույն իշխանությունը պարտավոր է նրանից դուրս գալ լիովին հաղթանակով, այլապես, նա պետք է գնա»։

      Էլ ավելի անհեթեթ է երևում «Սասնա ծռերի» հայտարարությունը, որտեղ նշվում է Մադրիդյան սկզբունքները ժխտելու անհրաժեշտությունը։

      «Մադրիդյան սկզբունքները պետք է ժխտվեն, իսկ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն հայկական կողմից տարածքային զիջումների բացառման տրամաբանությամբ»,- ասվում է «Սասնա ծռերի» հայտարարության մեջ։

      Այդ կազմակերպությունների, մասնավորապես «Սասնա ծռերի» քաղաքական կշռի և հայ հասարակության մեջ նրանց հանրաճանաչության մասին պերճախոսորեն նշում են ոչ վաղուցվա ընտրությունները Ազգային ժողովում, որտեղ սասնածռեցիները ընդհանրապես չեն ներառվել, չհաղթահարելով հինգտոկոսանոց արգելքը։ 1,82%, այսքան է ընտրություններում նրանց արդյունքը։

      Եվ, այնուամենայնիվ առկա է մի շարք մարգինալային կազմակերպությունների արմատականացում, ովքեր հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության արդար, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորումը վերջ կդնի նրանց գոյությանը։ Հատկապես այդ պատճառով նրանք ստիպված են հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, միաժամանակ սպառնալով Փաշինյանին և նրա կառավարությանը։ Եվ հազիվ թե նրանք չեն հասկանում, որ ներկայիս ստատուս քվոյի պահպանումը և Մադրիդյան սկզբունքները ժխտելու փորձերը՝ նախ և առաջ հարված է հենց Հայաստանին։ Իսկ ի՞նչ է նշանակում Ղարաբաղում ստատուս քվոի պահպանումը։ Այն, որ հեղափոխություն անցկացնելու Փաշինյանի բոլոր փորձերը, ինչպես նա անձամբ է արտահայտվել՝ տնտեսական բարեփոխումները, ինչը նրան հնարավորություն կտան բարելավել կյանքը հանրապետությունում, կրախի կմատնվեն։ Եվ Փաշինյանը անձամբ հիանալի հասկանում է դա։ Չկարգավորված հակամարտությունը Հայաստանից քամում է վերջին հյութերը, նրան ստիպելով՝ բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի բացման և ծնելիության խրախուսման փոխարեն, վիթխարի միջոցները ծախսել ռազմական նպատակների համար։ Խաչիկ Ասրյանը միթե՞ մտահոգվում է այն մասին, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի գոտում հազարավոր մարդիկ մինչև այժմ ապրում են ժամանակավոր կացարաններում, կամ վագոններում։ Իհարկե ոչ։ Նա թքած ունի նրանց վրա։

      Ինչպես նրանց վրա թքած ունեն նաև «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարները, ովքեր համբավ են ձեռք բերել ՊՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների սպանության համար։ Մադրիդյան սկզբունքներից Հայաստանի հրաժարվելը՝ Ադրբեջանին կստիպի անցնել հակամարտության ռազմական լուծմանը։ Եվ դա արդեն կլինի ոչ թե 90-ական թվականների պատերազմը, որտեղ մասնակցել են շատ սասնածռեցիներ։ Կպատերազմեն ոչ թե սպառազինության սուր կարիք ունեցող տարանջատված ադրբեջանական գումարտակները, այլ հզոր նյութատեխնիկական բազայով, լավ վարժված Ադրբեջանի հզոր բանակը։ Պատրաստ են արդյո՞ք տարբեր ասրյանները, սասնածռերականները և այլ «արծիվները« նման բանին։ Նրանք պատրաստ են արդյո՞ք տեսնել 18-ամյա պատանիների մայրերի արցունքները, ում կգցեն պողպատի և մարդկային դիակների այդ խառնարանի մեջ։ Նրանք պատրաստ են արդյո՞ք վշտից սպանված մայրերի հետ միասին ընդունել նրանց որդիների խեղված դիակները։

      Համոզված եմ, որ նրանք ուղղակի նման հարցեր չեն տալիս իրենց։ Նրանց համար գլխավորը՝ հասարակության մեջ ռազմատենչ տրամադրությունը պահպանելը և դրա շնորհիվ օրակարգում, այսպես ասած ջրի երեսին մնալն է։ Սակայն դրսում 90-ական թվականների կեսերը չեն։ Հայ հասարակությունը արդեն հոգնել է ղարաբաղյան հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններից ու զրկանքներից։ Հայաստանում առողջ դատողությամբ մարդիկ հասկանում են, որ դա հանրապետությանը ոչ մի լավ բան չի խոստանում։ Հատկապես այդ պատճառով Հայաստանում ամեն տարի ավելանում է Ադրբեջանի հետ խաղաղություն երազող մարդկանց թիվը։ Սակայն այդ խաղաղությունը անհնար է՝ առանց միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորուման։ Եվ հետևաբար, եթե հայ ժողովուրդը ուզում է ապրել խաղաղության և բարգավաճման մեջ, ապա նա ուղղակի պարտավոր է հրաժարվել, երկաթաբետոնե պատով իրեն տարանջատել ռազմատենչ մարգինալներից, այնպիսիներից, որոնց մասին նշվում է վերը։

      Քերիմ Աղաև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ


      01 Մայիսի 2024

      ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը


      01 Մայիսի 2024

      ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում


      01 Մայիսի 2024

      Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը


      01 Մայիսի 2024

      Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով


      01 Մայիսի 2024

      Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա


      01 Մայիսի 2024

      Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը


      01 Մայիսի 2024

      Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին


      01 Մայիսի 2024

      Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին


      01 Մայիսի 2024

      Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին


      01 Մայիսի 2024

      Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ


      01 Մայիսի 2024

      Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված


      01 Մայիսի 2024

      Բաքվում մեկնարկել է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը


      01 Մայիսի 2024

      Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ


      01 Մայիսի 2024

      Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին


      30 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար


      30 Ապրիլի 2024

      Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները


      30 Ապրիլի 2024

      Բուայոնը վերադարձել է Բաքու


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները


      30 Ապրիլի 2024

      Լրանում է «Կոլցո» օպերացիայի 33 տարին


      30 Ապրիլի 2024

      Հայաստանի խորհրդարանը մերժել է Քոչարյանի կուսակցության սադրիչ հայտարարությունը


      30 Ապրիլի 2024

      Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 18 զանգվածային գերեզման


      30 Ապրիլի 2024

      Փաշինյանի զինակիցը. Սահմանին պետք է կանգնի ադրբեջանցին


      30 Ապրիլի 2024

      Բլոգեր Աղաջանյան. Հայաստանը չի կարող մերժել Ադրբեջանին


      30 Ապրիլի 2024

      ՄԷԳ-COP29 բարձր մակարդակի առաջին երկխոսությունը տեղի կունենա Փարիզում


      30 Ապրիլի 2024

      Ուկրաինացի պատգամավոր. Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի անընդունելի է


      30 Ապրիլի 2024

      Դուրսուն Քերիմովա. Ես տարիներ շարունակ սպասել եմ այս օրվան


      30 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաևը ՏՀԶԿ պատվիրակության հետ քննարկել է կլիմայական ֆինանսավորումը


      30 Ապրիլի 2024

      Հարկադիր վերաբնակների հերթական խումբը վերադառնում է Լաչին և Զաբուխ գյուղ


      30 Ապրիլի 2024

      Լաչինի բնակիչ. Չեմ համբերում տեսնելու իմ հայրենի քաղաքը


      30 Ապրիլի 2024

      ԵՀ գլխավոր տնօրենը շրջայց կկատարի Հարավային Կովկասի երկրներում


      30 Ապրիլի 2024

      Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ կանխակալ դիրքորոշումը


      30 Ապրիլի 2024

      Մեհրիբան Ալիևան շնորհավորել է Ուլվիա Ֆաթալիևային


      30 Ապրիլի 2024

      Ալիևն ու Սահիբզադեն քննարկել են Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումը


      30 Ապրիլի 2024

      Ադրբեջանում Ուկրաինայի նոր դեսպանը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը


      30 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի սահմանին նախատեսված աշխատանքների կեսից ավելին ավարտվել է


      30 Ապրիլի 2024

      Բաքվում տեղի կունենա Թուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի խորհրդի առաջին նիստը


      29 Ապրիլի 2024

      Հայկական մամուլ. Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը


      29 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ՊՍԾ-ն՝ ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին


      29 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր