Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Հին վիրավորանքները ապագայի դեմ. Ի՞նչն է խանգարում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության հասնելուն
    ՂԱՐԱԲԱՂ

      08 Փետրվարի 2019 - 13:40

      Մեր խորհրդային մանկության ժամանակ, և հայերի, և ադրբեջանցիների մոտ հայտնի էր «Խաղաղություն աշխարհին» կարգախոսը։ Եվ Երևանում, և Բաքվում դիտում էին «Դե, սպասիր»-ը, հրաժեշտ էին տալիս թռչող օլիմպիական արջուկին, միմյանց մոտ էին մեկնում խավիարի ու կոնյակի համար, բարեկամություն էին անում, ընտանիքներ էին ստեղծում, իսկական կովկասյան հյուրընկալությամբ ընդունում էին հյուրերին, երգում էին «Թող միշտ լինի երկինքը, թող միշտ լինի արևը, թող միշտ լինի մայրիկը, թող միշտ լինեմ ես»…

      Այդ ժամանակները վաղուց են անցել, և երկու հարևան ժողովուրդները արդեն երեք տասնամյակ թշնամություն են անում։ Նրանք, ովքեր այդ իրադարձությունն սկսվելու ժամանակ 20 տարեկան էին, արդեն 50 տարեկան են, իսկ այդ ժամանակ ծնված երեխաերըն արդեն 30 տարեկան տղամարդիկ են, ովքեր ունեն իրենց երեխաները։ Կարծես թե անդունդը բաժանել է մեր ժողովուրդներին, և հայտնի չէ, թե մեզ կհաջողվի արդյո՞ք այն հաղթահարել։ Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության։ Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ համանախագահները լույս են տեսնում հնացած հակամարտության լուծման թունելի վերջում։ Սակայն լավ առաջարկություններ անելը մի բան է, իսկ մարդիկ պատրաստ են արդյո՞ք խաղաղության և ի՞նչն է խանգարում դրան։ Միամտություն կլիներ կարծել, որ մատի մի հարվածով, կամ կախարդական փայտիկի շարժումով կմոռացվեն բոլոր դառնություններն ու թշնամությունները, և մենք կսկսենք ապրել ինչպես առաջ։ Ոչ, ադրբեջանցիների ու հայերի հաշտության գործընթացը կլինի երկար, և բնական է՝ բավականին դժվար։ Բայց որքան մենք շուտ սկսենք, այնքան լավ կլինի, չէ որ արդեն աճել է 30 տարի հայերին ու ադրբեջանցիներին չտեսած մի ամբողջ սերունդ։ Սպսե՞նք ևս մեկ սերունդի, ովքեր հարևաններին ևս 50 տարի չեն տեսնի։ Թե՞ այնուամենայնիվ սկսենք գործել, քանի դեռ կենդանի են նրանք, ովքեր հիշում են մեր ժողովուրդների բարեկամությունը։

      Հաշտվելու համար, երևի առաջին հերթին պետք է ինքդ քեզ խոստովանես, թե ի՞նչն է խանգարում մեզ դա անել, այդ որ վիրավորանքները չենք կարողանում ներել մենք։ Սկսենք ըստ հերթականության՝ ադրբեջանցիները բացարձակ արդար ասում են այն մասին, որ նրանց հողերը օկուպացվել են։ Եվ այստեղ խոսքը գնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, որը ողջ աշխարհը, բացի հայերից՝ համարում է ադրբեջանական, այլև նրան հարակից յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Քելբեջարի, Գուբադլիի, Զանգելանի և Ջեբրաիլի մասին։ Առավել ևս՝ մեր ժողովրդի հիշում է Զանգեզուրի մասին, Իրավանի նականգի, Իրավանի մզկիթների մասին, և այն մասին, որ ընդամենը 100 տարի առաջ մեր երկրի սահմանները ծավալվում էին մինչև Թուրքիա (այլ ոչ միայն Նախչըվանում), իսկ հայերին Ղարաբաղ են վերաբնակեցրել Պարսկաստանից։ Այդ հողերը նույնպես խլվել են, և խլվել են բռնությամբ, այն բանից հետո, երբ Գարեգին Նժդեհի, Անդրանիկի և նրանց նմանների ջոկատները բառացիորեն կոտորել են Զանգեզուրի և Ղարաբաղի մահմեդական բնակչությանը։ Կարելի է նաև հիշել հայ դաշնակների կողմից՝ Բաքվում, Գուբայում և Ադրբեջանի մյուս մասերում կատարված ադրբեջանցիների ցեղասպանությունը… Եվ Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանումները Ստալինի օրոք, պատերազմից հետո, և էլ ավելի մեծ մասշտաբներով դրա դաժան կրկնությունը ХХ դարի 80-ական թվականներին, երբ բոլոր ադրբեջանցիները վտարվեցին Հայաստանից։ Եվ Խոջալիում ադրբեջանական բնակչության ցեղասպանությունը, որով հպարտացել է Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ դրանով նա վախեցրել է ադրբեջանցիներին, և ղարաբաղյան պատերազմում հազարավոր զոհվածներին… Շատ բան կարելի է հիշել, շատ բան։

      Հայերը ունեն իրեց դառնությունները։ Առաջին հերթին, գլխավոր տոտեմը՝ այսպես կոչված 1915 թվականի ցեղասպանությունն է։ Ես հարգում եմ մեր հայ ընթերցողների զգացմունքը, բայց գրում եմ հասկապես այսպես կոչված, որովհետև նույնիսկ Եվրոպական դատարանը 2015 թվականին հանգել է այն եզրակացության, որ հայերի ցեղասպանության ժխտումը թույատրելի է հանդիսանում խոսքի ազատության շրջանակներում։ Միևնույն ժամանակ ես կցանկանայի, որ հարուրամյա վաղեմության այդ հարցով զբաղվեն պատմաբանները, իսկ հայերը ապրեն ներկայով։ Չէ որ ցեղասպանության հարցը արդեն մի դար է վնասում է հարևան Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։ Թե՞ հայ մայրերը այնպես են ընտելացել երեխաներին վախեցնել թուրքերով, որ արդեն չեն ուզում հրաժարվել դրանից։ Ինչպես նաև հայերի դառնությունների թվում է այն, որ Հայաստանը «ծովից ծով չէ», որ ադրբեջանցիները հայերի կոտորած են կազմակերպել Սումգայիթում և Բաքվում, որ չեն ուզում Ղարաբաղը հանձնել նրանց …

      Ինչպես տեսնում ենք, երկու ժողովուրդները փոխադարձ դժգոհությունները՝ մի վագոն և մի փոքր սայլակ են։ Դրանցից որոշ մասը՝ արդեն մեծ մասով պատմաբաններին վերաբերող հարց է։ Մնացածները մանրազննին քննարկման կարիք ունեն։ Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք, որ Սումգայիթում այդ նույն հայկական ջարդերը մյուսների թվում հրահրել է նաև խառնակիչ… հայազգի, հանցագործ Էդուարդ Գրիգորյանը։ Որ դաշնակ ազգայնամոլները, ինչպես նաև Գարեգին ՆԺդեհի գաղափարի, հայկական ազգայնանոլական գաղափարախոսության՝ ցեխակրոնության հետնորդները դիտավորյալ կերպով ադրբեջանցիներից ու թուրքերից ստեղծում են թշնամու կերպար, որպեսզի զավթել իշխանությունը և վախեցնել շարքային հայերին։

      Առավել ևս՝ այժմ, երբ մենք կարող ենք վերլուծել արտասահմանյան մամուլը, արդեն կասկածելի են դառնում շատ տվյալները այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը և դրա հրահրողները, դաշնակ ազգայնամոլները ֆինանսական սնուցումներ են ստացել Արևմուտքի երկրներից։ Եվ որ այդ նույն փաստը եղել է այն գլխավորներից մեկը, որով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրները քայքայել են ԽՍՀՄ-ը, ատելություն և թշնամություն են սերմանել, բաժանել են ժողովուրդներին։ Իսկ այժմ աշխարհի ուժեղագույները, ովքեր չախկալների նման ուրախանում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների թշնամությամբ, ուրախանում են հակամարտությամբ, չեն թողնում, որ մարվի նրա կրակը, որպեսզի տարածաշրջանում իրագործեն իրենց շահերը։ Նրանց համար ղարաբաղյան հակամարտությունը գործիք է, որի օգնությամբ նրաք փորձում են ճնշում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Եվ չնայած այդ փորձերը այնքան ավելի ապարդյուն են դառնում, որքան ավելի ուժեղանում է Ադրբեջանը, իսկ Հայաստանում ընդհակառակը՝ դեռևս ուժեղ են այն ազգայնամոլների դիրքերը, ովքեր ոչ մի փոխզիջում, ոչ մի զիջում, ադրբեջանցիների հետ ոչ մի բանակցություններ չեն հանդուրժում։

      Սակայն եթե հայացք գցենք համաշխարհային պատմությանը, մենք չենք տեսնի ժողովուրդներ, որոնք ընդմիշտ պատերազմում ու թշնամություն են անում։ Յուրաքանչյուր պատերազմից հետո վաղ թե ուշ, գալիս է խաղաղություն։ Տեսեք՝ ֆրանսիացիների ու անգլիացիների մոտ եղել է հարուրամյա և շատ այլ պատերազմներ, գերմանացիները և ֆրանսիացիները 1870 թվականից երեք անգամ պատերազմել են, ընդ որում երկու անգամ սարսափելի կորուստներով՝ համաշխարհային պատերազմում։ Ֆրանսիան պատերազմել է Ալժիրի, Իտալիան՝ Ավստրիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի հետ, Թուրքիան՝ Հունաստանի, ԱՄՆ-ը՝ Ճապոնիայի հետ այ այլն։ Եվ հետո ի՞նչ։ Անցնում են տարիներ, և նույնիսկ նախկին թշնամիները սկսում են խաղաղ ապրել։ Այդ նույն նացիստական Գերմանիան ամեն ինչ ոչնչացրեց Ռուսաստանի եվրոպական մասում, փաստորեն իրագործել է ռուսների ցեղասպանություն, բայց այժմ ողջ Ռուսաստանը երթևեկում են Մերսեդեսներով, Օպելներով, Աուդիներով և ԲՄՎ-ներով, օգտվում են գերմանական տեխնոլոգիաներից ու ապրանքներից, իսկ գերմանացիները օգտվում են ռուսական գազից։ Պատերազմի ժամանակ դա անհնար էր պատկերացնել, իսկ այժմ դա սովորական բան է։ Նույն բանը կարելի է ասել ճապոնացիների ու ամերիկացիների հարաբերությունների և ընդհանրապես բոլորի մասին։ Ժամանակը ապաքինում է, երբ ժողվուրդների մոտ բավականեցնում է իմաստությունը՝ գիտակցել, որ չի կարելի ապրել միայն անցյալով:

      Armenia.Az-ի շատ ընթերցողները կիսում են այդ գաղափարը։ Նամակները և սոցիալական ցանցերում մեկնաբանությունները, որոնք մեզ գրում են մեր հայ ընթերցողները՝ հաստատում են դա։ Եվ չնայած շատերն են նամակներում խնդրում չհիշատակել իրենց, վախենալով ազգայնամոլների կշտամբանքներից՝ ինձ ուրախացնում է արդեն այն, որ Հայաստանում այդ մարդիկ կան, և նրանք շատ են։ Եվ նրանք դավաճաններ չեն, ինչպես նրանց համարում են դաշնակները, այլ իրենց Հայաստանը անկեղծ սիրող ու նրա զարգացումը ցանկացող մարդիկ, ովքեր նայում են ապագային այլ ոչ ոչ թե անցյալին։

      Ես բոլոր անկեղծ հայերին ցանկանում եմ ասել, որ նրանք մտածեն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղությունից նրանք միայն կշահեն։ Կշահեն նոր նախագծերով, ներդրումներով, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, նավթային ու գազային խողովակաշարերով, տարածաշրջանային նախագծերին մասնակցությամբ, նոր աշխատատեղերով։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր երկիրը վերցնել և նրա հետ միասին գնալ, օրինակ Մադագասկար։ Դա հարկավոր էլ չէ, անհրաժեշտ է ապրել հարևանների հետ միասին։ Մեր ճակատագիրն է՝ Կովկասում ըդմիշտ լինել հարևաններ։ Հայաստանում առողջ դատողությամբ մարդիկ վաղուց հասկանում են, որ այդ հակամարտությունը միայն վնասում է, նրանում ոչ մի լավ բան չկա։ Ինձ թվում է, որ որքան շատ մարդիկ մոռանան հին դառնությունները և առաջ նայեն, մենք ավելի շուտ ընդհանուր լեզու կգտնենք, փոխշահավետ փոխզիջումներ կգտնենք բարդ, բայց ոչ անհուսալի իրավիճակի լուծման մեջ։ Ադրբեջանը և Հայաստանը կարող են իրար հետ խաղաղ ապրել, և մեր երկրների ժողովուրդները նույնպես, չէ որ մենք ԽՍՀՄ-ի ժամանակ ապրել ենք բարեկամաբար, չհիշելով անցյալը։ Այնպես որ, հարկավոր է ուղղակի նայել ապագային, մտածել ապագայի մասին, իր ետևից չքաշելով անցյալի կշռաքարերը։

      Թամիլլա Սենջափլի

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները


      26 Ապրիլի 2024

      Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը


      26 Ապրիլի 2024

      Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների


      26 Ապրիլի 2024

      Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին ՏԵՍԱՆՅՈՒԹ


      26 Ապրիլի 2024

      Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին


      26 Ապրիլի 2024

      Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում


      26 Ապրիլի 2024

      Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Պետերսբերգում: COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է


      26 Ապրիլի 2024

      Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      26 Ապրիլի 2024

      Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին


      26 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է


      26 Ապրիլի 2024

      Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ


      26 Ապրիլի 2024

      Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում


      26 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը


      26 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն


      26 Ապրիլի 2024

      Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա


      26 Ապրիլի 2024

      Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին


      26 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում


      25 Ապրիլի 2024

      Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը


      25 Ապրիլի 2024

      Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը


      25 Ապրիլի 2024

      Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող


      25 Ապրիլի 2024

      Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել


      25 Ապրիլի 2024

      Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ


      25 Ապրիլի 2024

      Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին


      25 Ապրիլի 2024

      Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը


      25 Ապրիլի 2024

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը


      25 Ապրիլի 2024

      Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին


      25 Ապրիլի 2024

      Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ


      25 Ապրիլի 2024

      Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է


      25 Ապրիլի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից


      25 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից


      25 Ապրիլի 2024

      ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ


      25 Ապրիլի 2024

      Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության


      25 Ապրիլի 2024

      ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ


      25 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր


      25 Ապրիլի 2024

      Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան


      25 Ապրիլի 2024

      Ալիևը Միշելին հրավիրել է COP29


      25 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին


      25 Ապրիլի 2024

      Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել


      24 Ապրիլի 2024

      Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը


      24 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր