Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Խոջալուի ողբերգությունը. պատմություն, մանրամասներ, ապացուցներ - ԼՈՒՍԱՆԿԱՐ
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      26 Փետրվարի 2019 - 00:02

      Պատմության մեջ գոյություն ունեն ամսաթվեր և իրադարձություններ, որոնք ընդմիշտ մնում են ժողովրդի հիշողության մեջ։ Ադրբեջանի պատմության ամենասարսափելի ու ողբերգական էջերից մեկը՝ Խոջալուի ողբերգությունն է։ Ադրբեջանական ժողովրդի այդ ցեղասպանությունը դարձել է 1988 թ. փետրվարին սկսված ղարաբաղյան հակամարտության ողջ ժամանակահատվածի ընթացքում ամենասարսափելի իրադարձությունը։ Ամեն տարի փետրվարի 26-ին մենք մեր սրտերում ցավով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հայ զավթիչների կողմից։ Այսօր լրանում է Խոջալուի ողբերգության 27-րդ տարելիցը։

      Խոջալուն Ղարաբաղի հնագույն բնակավայրերից մեկն է։ 90-ական թվականներին այն եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Այստեղ ապրում էր մոտ 7000 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, խաղողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Իր ռազմավարական և աշխարհագրական դիրքի առումով Խոջալուն հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում հայերի մոտ։ Բացի դրանից, քաղաքում գտնվում էր Ղարաբաղում միակ օդանավակայանը։ Հետևաբար արդեն 1991 թ. հոկտեմբերից Խոջալուն գտնվում էր շրջափակման մեջ։ Դադարեցվել էր ավտոմոբիլային հաղորդակցությունը և տրանսպորտի միակ տեսակը մնում էր ուղղաթիռը։ Վերջին քաղաքացիական ուղղաթիռը Խոջալու էր ժամանել 1992 թ. հունվարի 28-ին։ Հունվարի 2-ից դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։ Բնակչության արիության և պաշտպանների հերոսության շնորհիվ քաղաքը կարողացել է մի քանի ամիս դիմադրել։ Քաղաքի պաշտպանության ղեկավարն էր Ալիֆ Հաջիևը։ Նա զոհվեց քաղաքի վրա գրոհի ժամանակ։ Նա հուղարկավորված է Շեհիդների ծառուղում և հետմահու արժանացել է Ադրբեջանի Ազգային Հերոսի կոչման։

      Փետրվարի երկրորդ կեսից Խոջալուն ենթարկվում էր ամենօրյա գնդակոծումների։ 1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները՝ Խանքենդիում տեղակայված նախկին ԽՍՀՄ-ի 366-րդ մոտոհրաձգային գնդի ծանր տեխնիկայի և անձնակազմի աջակցությամբ իրագործեցին Խոջալու քաղաքի զավթումը։ Քաղաքի վրա գրոհին նախորդել են զանգվածային գնդակոծումներ, որի հետևանքով բռնկվել է ուժեղ հրդեհ։

      Բնակչությունը փորձում էր փախչել քաղաքից, սակայն տարբեր կողմեր փախչող մարդիկ ընդհարվում էին հայկական ուղեկալներին և ենթարկվում էին գնդակոծումների։ Մարդկանց մի մասը սառել է լեռներում փախուստի ժամանակ, մի մասը գերի է վերցվել։ Նրանք, ում բախտը բերել է կենդանի մնալ և չընկնել հայերի ձեռքը՝ կարողացել են հասնել ադրբեջանական Աղդամ քաղաքը։

      Փետրվարի 28-ին լրագրողների մի խումբը երկու ողղաթիռներով ժամանել է ադրբեջանցիների զոհվելու վայրը։ Այն, ինչ տեսել են՝ ցնցել է նրանց։ Ադրբեջանի Ազգային հերոս, հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը մի քանի ռեպորտաժ է պատրաստել ողբերգության վայրից։ Ողղաթիռից նկարահանված կադրերում երևում են հայերի կողմից գնդակահարված Խոջալուի բնակիչների ցրված դիակները։ Պաշտոնական տվյալներով, Խոջալուի զավթման հետևանքով զոհվել է 613 մարդ, նրանցից 76-ը երեխաներ, 106-ը կանայք, 70-ը ծերեր են։ 8 ընտանիք ոչնչացվել է լիովին, 25 երեխա կորցրել է երկու ծնողներին։ 130 երեխա կորցրել է մեկ ծնողին։ Վիրավորվել է 487 մարդ, նրանցից 76-ը երեխաներ են։ Պատանդ վերցված մարդկանց թիվը հասել է 1275 հոգու։ Անհետ կորել է 150 մարդ։ Բազմաթիվ ականատեսների, այդ թվում նաև արտասահմանյան լրագրողների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների վկայությամբ՝ տեղ են գտել զոհվածների դիակները ծաղրանքների ենթարկելու, ինչպես նաև Խոջալուի բնակիչների, այդ թվում նաև երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունների փաստեր։

      «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Խոջալուի ողբերգությունը անվանել է «հակամարտության ժամանակահատվածում ամենամեծ կոտորած»։ Այդ կազմակերպության կարծիքով, հայկական զինված կազմավորումները անմիջական պատասխանատվություն են կրում քաղաքացիական անձանց զոհվելու համար։

      1994 թ. մարտի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը հատուկ կարգադրություն է ստորագրել։ Միլլի Մեջլիսի որոշման համաձայն՝ փետրվարի 26-ը հայտարարվել է «Խոջալուի ցեղասպանության և ազգային սգո օր» Այդ օրը ադրբեջանական ժողովուրդը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցում Խոջալուի արյունոտ իրադարձությունների բոլոր զոհերի հիշատակին։ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում՝ Խոջալուի կոտորածի զոհերին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել։

      Խոջալուի ողբերգությունը՝ ադրբեջանական ժողովրդի ցավն է։ Եվ այն կմեղմանա միայն այն ժամանակ, երբ հայ զավթիչների կողմից օկուպացված ադրբեջանական հողերը կվերադարձվեն, և այդ արյունոտ ցեղասպանությունն իրագործած հանցագործները կկանգնեն դատարանի առջև։

      - - -

      Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆրեդրիկ Լենգեյնի և ռուսաստանցի լրագրող Վիկտորիա Իվլևայի կողմից արված լուսանկարները

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բաքվում շարունակվում է Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը


      06 Սեպտեմբերի 2025

      Օվերչուկ. Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց Ադրբեջանի հետ


      06 Սեպտեմբերի 2025

      Սիյարտո. MOL-ը պատրաստվում է գազի արդյունահանումը սկսել Ադրբեջանի խոշորագույն հանքավայրերից մեկից


      06 Սեպտեմբերի 2025

      Իտալիայում Ադրբեջանի մշակույթի շաբաթ է անցկացվել


      06 Սեպտեմբերի 2025

      Ահմեդբեյլի-Հորադիզ-Մինջևան-Աղբենդ ավտոճանապարհում աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի


      06 Սեպտեմբերի 2025

      ACWA Power ընկերության հիմնադիրը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      06 Սեպտեմբերի 2025

      Ալի Ալիզադեն հայտարարել է Բաքու-Թեհրան-Բաքու չվերթի վերսկսման մասին


      06 Սեպտեմբերի 2025

      Փաշինյանի ինքնաթիռը թռել է Ադրբեջանի վրայով


      06 Սեպտեմբերի 2025

      Շահին Մուստաֆաևը բանակցություններ է վարել Հայաստանում, Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանում


      06 Սեպտեմբերի 2025

      Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար. Մենք ուզում ենք վերադառնալ և ապրել որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ


      05 Սեպտեմբերի 2025

      Ղազախստանում ցուցահանդեսում ադրբեջանական տաղավարը ճանաչվել է լավագույնը


      05 Սեպտեմբերի 2025

      Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը հաջողություն է բերել Հունգարիային


      05 Սեպտեմբերի 2025

      Բաքվի դատարանում Բալայանը խոստովանել է, որ մասնակցել է Վարդանյանի կողմից ֆինանսավորվող զինված միավորմանը


      05 Սեպտեմբերի 2025

      Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի ՇՀԿ-ին անդամակցության մասին


      05 Սեպտեմբերի 2025

      Պրոֆեսոր. Բաքուն և Անկարան մտադիր են ցուցադրել ջրածնի օգտագործումը ավիացիայի ոլորտում


      05 Սեպտեմբերի 2025

      ԶԼՄ-ներ. Ռուսաստանը ակտիվորեն խոչընդոտել է Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին


      05 Սեպտեմբերի 2025

      Գյոյգյոլում ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվել է երկու միլիոն մանաթ


      05 Սեպտեմբերի 2025

      Սահիբա Գաֆարովան Միլլի Մեջլիսի արտահերթ նիստ հրավիրելու մասին կարգադրություն է ստորագրել


      05 Սեպտեմբերի 2025

      «Հրապարակ». ղարաբաղցի հայերը գնում են պատերազմի Ուկրաինայի դեմ


      05 Սեպտեմբերի 2025

      Իսմայիլով. Տվյալների արտահոսքը Ադրբեջանում կիբերանվտանգության հիմնական խնդիրն է


      05 Սեպտեմբերի 2025

      AZAL ինքնաթիռի վթար. Պաշտոնական Բաքուն մեղադրում է Մոսկվային հանրությանը մոլորեցնելու մեջ


      05 Սեպտեմբերի 2025

      Բեռնում քննարկվել են Ադրբեջանում ICAO միջազգային միջոցառում անցկացնելու հնարավորությունները


      05 Սեպտեմբերի 2025

      Օմբուդսմենի գրասենյակը՝ Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների մասին


      05 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները այցելել են SOCAR Türkiye-ի գործարաններ


      05 Սեպտեմբերի 2025

      ANAMA. Կանանց ականազերծման խմբերը մաքրել են ավելի քան 500 հեկտար տարածք


      05 Սեպտեմբերի 2025

      Բաքուն պատրաստվում է ԱՊՀ III խաղերին


      05 Սեպտեմբերի 2025

      Թոֆիգ Մուսաև. Ադրբեջանը խթանում է խաղաղության մշակույթը՝ երիտասարդության ներգրավվածության միջոցով


      05 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Սլովենիայում


      05 Սեպտեմբերի 2025

      Գազախի շրջանում ականազերծվել է ավելի քան 122 հեկտար տարածք


      05 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանում Աֆղանստանի դեսպանատանը հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին


      05 Սեպտեմբերի 2025

      ADA համալսարանը 100,000 դոլարի դրամաշնորհ է ստացել Ամերիկյան հիմնադրամից


      05 Սեպտեմբերի 2025

      Մուխտար Բաբաև. Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի թեկնածությունը COP31-ը հյուրընկալելու համար


      04 Սեպտեմբերի 2025

      Ալլահշուքյուր Փաշազադեն ընտրվել է Religions for Peace կազմակերպության համանախագահ


      04 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ. խորապես վշտացած ենք Լիսաբոնում ֆունիկուլյորի հետ կապված ողբերգության կապակցությամբ


      04 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի էներգետիկայի նախարարը՝ Զանգեզուրի միջանցքի բացման և գազի արտահանման մասին


      04 Սեպտեմբերի 2025

      Շահբազով. Ջաբրայիլի էներգետիկ հանգույցը կարևոր է Ադրբեջանից Եվրոպա «կանաչ» էներգիա մատակարարելու համար


      04 Սեպտեմբերի 2025

      Բաքվի դատարանում մեղադրյալ Բաբայանը խոսել է Խոջալուի ցեղասպանության մասին


      04 Սեպտեմբերի 2025

      Ղրղզստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին


      04 Սեպտեմբերի 2025

      Օվերչուկը՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մասին. սա խաղաղության ամրապնդմանն ուղղված ներդրում է


      04 Սեպտեմբերի 2025

      Պետական ​​կոմիտե. Տուն վերադարձած վերաբնակների վճարումները կդադարեցվեն երեք տարի անց


      04 Սեպտեմբերի 2025

      ԱԳՆ փոխղեկավարը Լիմայում կպատմի Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունների մասին


      04 Սեպտեմբերի 2025

      Ճապոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը


      04 Սեպտեմբերի 2025

      ՌԴ սպորտի նախարար. Մեր պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Բաքու


      04 Սեպտեմբերի 2025

      Մոսկվան խոսում է Բաքվում ձերբակալված ռուսների մասին, բայց լռում է Եկատերինբուրգում տեղի ունեցած վայրագությունների մասին


      04 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանը ստորագրել է խնամատար ընտանիքների վերաբերյալ թուրքական հռչակագիրը


      04 Սեպտեմբերի 2025

      Ֆարիդ Գաիբովը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիայի կողմերի հետ հանդիպմանը


      04 Սեպտեմբերի 2025

      Պուտինը պատմել է Պեկինում Ալիևի հետ կարճ երկխոսության մասին Տեսանյութ


      04 Սեպտեմբերի 2025

      Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Չինաստան Լուսանկար


      04 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի ՈԿԿ-ների ֆորումն առաջին անգամ կանցկացվի Ղարաբաղում


      04 Սեպտեմբերի 2025

      Եգիպտոսի նախագահը ադրբեջանցի գիտնականին պարգևատրել է շքանշանով


      04 Սեպտեմբերի 2025

    Վերջին լուրեր