Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ի.Ալիև. Մենք վերջ ենք դրել հայկական օկուպացիային, և այժմ կառուցում ու ստեղծագործում ենք
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      16 Սեպտեմբերի 2025 - 11:05

      Սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Խոջալուի շրջանի Բադարա գյուղում հանդիպել է՝ Բադարա, Դաշբուլագ, Սեյիդբեյլի և Շուշաքենդ գյուղերի բնակիչների հետ։

      Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, հանդիպմանը ելույթ ունենալով՝ պետության ղեկավար Իլհամ Ալիևն ասել է.

      «Նախևառաջ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, դուք վերադարձաք ձեր հայրենի ղարաբաղյան հող։ Վստահ եմ, որ այսուհետ ձեր կյանքում միայն երջանիկ օրեր կլինեն։ Տառապանքն ու անարդարությունը մնացել են ետևում։ Ադրբեջանի պետությունը ստեղծել է բոլոր պայմանները ձեզ համար։ Տները գեղեցիկ կերպով վերանորոգվում են, կան բոլոր ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, բնական գազ և էլեկտրաէներգիա, ջուր։ Եվ ամենակարևորը՝ դուք և ձեր սերունդները հավերժ կապրեք ձեր հայրենի Ղարաբաղի տարածաշրջանում։ Սա արդարության հաղթանակն է։ Մենք վերականգնել ենք արդարությունը։ Նախևառաջ, մենք վերականգնել ենք մեր իրավունքները, մենք վերջ ենք դրել հայկական օկուպացիային։ Մենք դա արել ենք փուլ առ փուլ։

      Ինչպես գիտեք, երբ ավարտվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, մենք դեռ չէինք վերահսկում այս տարածաշրջանը։ Դուք նաև գիտեք դրա պատճառները։ Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մենք ունեինք մեկ նպատակ՝ լիովին վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Եվ մենք դա արեցինք՝ մենք վերջ դրեցինք հայկական օկուպացիային, վերջ դրեցինք անջատողականությունը, վերականգնեցինք արդարությունը, և այժմ մենք կառուցում ու ստեղծագործում ենք։

      Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են որպես տեղահանվածներ, արժանի են լավագույն պայմաններին։ Հիշում եմ, որ օկուպացիայի ընթացքում տեղահանվածների հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ ես ասել եմ, որ պետությունը աշխատում է պայմաններ ստեղծել նրանց համար։ Եվ մենք դա արել ենք։ Մոտ 300 հազար նախկին հարկադիր վերաբնակներին պետությունը տրամադրել է տներ և բնակարաններ։ Սակայն, ամեն անգամ, տեղահանվածների համար ավանի բացմանը ես ասում էի, որ սա ժամանակավոր բնակության վայր է։ Ղարաբաղի ազատագրումից հետո, մենք այնտեղ ձեզ համար կստեղծենք լավագույն պայմանները։ Եվ այդպես էլ եղավ։

      Իհարկե, այսօր ամբողջ աշխարհը խոսում է Ադրբեջանի մասին։ Չկա Ադրբեջանի նման մեկ այլ երկիր, որը պայքարել է, արյուն թափել իր հայրենի հողի համար, կորուստներ կրել և հաղթել։ Գուցե մի օր կլին, գուցե ոչ։ Մեր հաղթանակը ապահովվել է մեր ժողովրդի կամքով, մեր ժողովրդի կապվածությամբ իրենց հայրենի հողին, մեր ընդհանուր կամքով, մեր մարտական ոգով։ Ինչպես, որ մենք հաղթեցինք թշնամուն մարտադաշտում, ստիպեցինք նրանց ստորագրել կապիտուլյացիայի ակտը, այնպես էլ մենք հարթեցինք խաղաղության ճանապարհը, որպեսզի այլևս երբեք պատերազմ չլինի։ Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, և 17 տարի ես բանակցություններ էի վարում Հայաստանի ղեկավարների հետ, փորձում էի համոզել նրանց, որ եթե նրանք կամավոր չլքեն մեր հողերը, ապա պատերազմը անխուսափելի է։ Բայց նրանք հավատում էին, որ դա տեղի չի ունենա։ Նրանք հավատում էին, որ մեծ տերությունները, նրանց ետևում կանգնած ուժերը, որոնք նրանց մատակարարում էին զենք, փող, քաղաքական աջակցություն, կպաշտպանեին նրանց ամեն անգամ, միշտ։ Բայց նրանք չկարողացան ճիշտ հաշվարկել մեր կամքը։ Չնայած ես նրանց բազմիցս ասել եմ, որ նրանք պետք է կամավոր լքեն մեր հողերը։ Նույնիսկ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո, մեր փառահեղ հաղթանակից հետո, Շուշա քաղաքի ազատագրումից հետո ես նրանց ասել եմ. Ադրբեջանում անջատողականությանը տեղ չկա, ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին, ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն և ապրեք այստեղ, ոչ ոք ձեզ ոչ մի բառ չի ասի։ Բայց կրկին ի հայտ եկան ռազմական սադրանքները, քաղաքական սադրանքները, ամբարտավանությունը և, փաստորեն մեր նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Հետևաբար, սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական գործողությունը դաս եղավ նրանց և բոլորի համար։ Ռազմական գործողությունը, որը տևեց ընդամենը մի քանի ժամ, վերջ դրեց անջատողականներին, և նրանք, ում վրա նրանք հույս էին կապում, լռեցին։ Քանի որ ոչ ոք չէր կարող դիմադրել ադրբեջանական բանակին, ոչ ոք... Կարելի էր դիմադրել ադրբեջանական ժողովրդին։ Որովհետև մենք ճիշտ ենք։ Այսօր մենք այստեղ ևս մեկ անգամ ապացուցում ենք մեր ճիշտ լինելը։ Նրանք ավերեցին մեր քաղաքներն ու գյուղերը, իսկ մենք կառուցում և ստեղծագործում ենք։ Ամբողջ Ղարաբաղը, ամբողջ Արևելյան Զանգեզուրը շինհրապարակ է։ Այս գեղեցիկ տների վերականգնումն ու կառուցումը կարճ ժամանակում, ամբողջ ենթակառուցվածքների ստեղծումը ցույց են տալիս մեր ուժը, մեր մտադրությունները։ Գլխավորն այն է, որ մեր բոլոր քաղաքական քայլերի կենտրոնում կանգնած է Ադրբեջանի քաղաքացին։ Դուք՝ հայկական օկուպացիայից տուժած, Ադրբեջանի քաղաքացիները, Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչները, այսօր արժանի եք լավագույն պայմաններին։ Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ երջանիկ կյանք։ Մենք հավերժ ապրելու ենք այստեղ։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Սոս գյուղի բնակիչ. Ես ընտանիքիս հետ վերադարձա իմ նախնիների հողը


      16 Սեպտեմբերի 2025

      Ի.Ալիև. Մենք վերջ ենք դրել հայկական օկուպացիային, և այժմ կառուցում ու ստեղծագործում ենք


      16 Սեպտեմբերի 2025

      Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ՉԺՀ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությանը


      16 Սեպտեմբերի 2025

      Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Բաքվի թշնամական օկուպացիայից ազատագրման տարելիցի կապակցությամբ


      16 Սեպտեմբերի 2025

      Բուլղարական հեռուստաալիք. Ադրբեջանը Կովկասում խաղաղության հույսի հիմնական աղբյուրն է


      16 Սեպտեմբերի 2025

      Հայտնի է դարձել Խանքենդիի հայկական ծագումով բնակչի վիճակը, որը վիրավորել է ոստիկանության աշխատակցին


      16 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանը ավելացնում է պաշտպանական ծախսերը


      16 Սեպտեմբերի 2025

      Բաքվում կիրականացվեն քաղաքաշինական խոշոր նախագծեր՝


      15 Սեպտեմբերի 2025

      Հաջիևը՝ Շվեդիայի և Սլովակիայի դեսպանների հետ քննարկել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերությունը


      15 Սեպտեմբերի 2025

      Ի.Ալիև. Ամբողջ Ղարաբաղը, ամբողջ Արևելյան Զանգեզուրը շինհրապարակ է


      15 Սեպտեմբերի 2025

      Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին


      15 Սեպտեմբերի 2025

      Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն


      15 Սեպտեմբերի 2025

      Ի.Ալիև. Շուրջ 300 հազար նախկին հարկադիր վերաբնակներ պետության կողմից ապահովվել են տներով և բնակարաններով


      15 Սեպտեմբերի 2025

      SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին


      15 Սեպտեմբերի 2025

      Ի.Ալիևը Շուշայում ընդունել է ISESCO-ի գլխավոր տնօրենին


      15 Սեպտեմբերի 2025

      Գըրմըզը Բազար ավանում այս տարի կվերականգնվի 217 տուն


      15 Սեպտեմբերի 2025

      Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը


      15 Սեպտեմբերի 2025

      Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանի ԵՄ-ում հեռանկարների և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին


      15 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվի ազատագրման մասին. Սա շրջադարձային պահ էր երկրի պետականության համար պայքարում


      15 Սեպտեմբերի 2025

      Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան


      15 Սեպտեմբերի 2025

      Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը


      15 Սեպտեմբերի 2025

      Թուրքիայի պաշտպանության նախարարություն. Մենք կշարունակենք լինել մեր ադրբեջանցի եղբայրների կողքին


      15 Սեպտեմբերի 2025

      Փոխնախարար. Ադրբեջանը քաղաքացիներին ապահովում է ժամանակակից դպրոցներով


      15 Սեպտեմբերի 2025

      Ալիևը այցելել է Խոջալուի շրջանի Դաշբուլաղ գյուղի թթենիների այգի


      15 Սեպտեմբերի 2025

      Ձերբակալված օլիգարխ Կարապետյանը մտահոգված է Հայաստանի աղետալի ժողովրդագրական ցուցանիշներով


      15 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է


      15 Սեպտեմբերի 2025

      Փաշինյանը մեղադրում է ՀԱՊԿ-ին. Կազմակերպությունը Ադրբեջանը համարում է եղբայրական երկիր


      15 Սեպտեմբերի 2025

      Շուշայում ապահովագրական համագործակցության զարգացման մասին հռչակագիր է ստորագրվել


      15 Սեպտեմբերի 2025

      Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է


      15 Սեպտեմբերի 2025

      Իլհամ Ալիև. Մենք ամբողջ աշխարհին ապացուցել ենք, որ մենք ուժեղ, վճռական ժողովուրդ ենք


      15 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի նախագահ. Ղարաբաղում և Զանգեզուրում շինարարության մասշտաբները աշխարհում աննախադեպ են


      15 Սեպտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». Եվս 32 ընտանիք վերաբնակեցվում է Քելբեջարում


      15 Սեպտեմբերի 2025

      Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել


      15 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանում սկսվում է նոր ուսումնական տարի


      15 Սեպտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ


      13 Սեպտեմբերի 2025

      Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում


      13 Սեպտեմբերի 2025

      Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում


      13 Սեպտեմբերի 2025

      Այսօր SOCAR-ի հիմնադրման օրն է


      13 Սեպտեմբերի 2025

      Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր


      13 Սեպտեմբերի 2025

      ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում


      13 Սեպտեմբերի 2025

      Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Սադըր Ժապարովի հետ


      13 Սեպտեմբերի 2025

      Քյուրշաթ Զորլու: Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա


      13 Սեպտեմբերի 2025

      ԵԱՀԿ ԽՎ-ն ողջունում է Հարավային Կովկասում գործընթացները


      13 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները


      13 Սեպտեմբերի 2025

      Բաքվի մետրոպոլիտենը տեղափոխել է շուրջ 143 միլիոն ուղևոր


      12 Սեպտեմբերի 2025

      Մոսկվան Բաքվից և Երևանից ակնկալում է 3+3 ձևաչափի հանդիպման ամսաթվի համաձայնեցնումը


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ավելացնում է ծովային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները


      12 Սեպտեմբերի 2025

      Որքա՞ն գումար է միջինում ծախսում Ադրբեջանի յուրաքանչյուր բնակիչ


      12 Սեպտեմբերի 2025

      Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին


      12 Սեպտեմբերի 2025

      Յալչըն Ռաֆիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել Չեխիայում


      12 Սեպտեմբերի 2025

    Վերջին լուրեր