Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը՝- AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցի մասին
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      05 Փետրվարի 2025 - 10:00

      Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը տեղեկատվություն է տարածել՝ Ակտաուի օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190» տիպի մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցի մասին, որն անցկացվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին՝ Չիկագոյի 1944 թվականի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համապատասխան։

      Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, տեղեկատվության մեջ ասվում է.

      «2024 թվականի դեկտեմբերի 25-ին, պետական ռեգիստրում 4K-AZ65 համարի տակ գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ կատարելով J2-8243 կանոնավոր չվերթ Բաքու քաղաքից (Ադրբեջանի Հանրապետություն) դեպի Գրոզնի քաղաք (Ռուսաստանի Դաշնություն), վթարի է ենթարկվել Ղազախստանի Հանրապետության տարածքում, Ակտաու օդանավակայանի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ (կապիտանը և երկրորդ օդաչուն), ավագ բորտուղեկցորդուհին և 35 ուղևոր: Չնայած մարդկային զոհերին և վնասվածքներին, օդաչուների և բորտուղեկցորդների պրոֆեսիոնալիզմի, համարձակության և խիզախության շնորհիվ ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք, ինչը հնարավորություն է տվել փրկել 29 մարդկանց կյանքը։ Ենթադրյալ վթարային վայրէջքի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, Ղազախստանի Հանրապետությունում անցկացվել են անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ, ողջ մնացածները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։

      Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն, որի մասնակից են հանդիսանում Ադրբեջանն ու Ղազախստանը՝ Ղազախստանը, որպես պետություն, որի տարածքում է տեղի ունեցել ավիացիոն պատահարը, սկսել է հետաքննությունը։ Այս հետաքննության նպատակը հանդիսանում է թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովումը, այլ ոչ թե մեղավորներին բացահայտելը։ Հետաքննության արդյունքները ուղղված կլինեն կործանման օբյեկտիվ պատճառները պարզելուն՝ միջազգային ավիացիոն ստանդարտներին համապատասխան, հետագայում նման միջադեպերը կանխելու համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) և շահագրգիռ կողմերին առաջարկություններ տրամադրելու նպատակով: Ադրբեջանի Հանրապետությունը հետաքննությանը մասնակցել է որպես օդանավի գրանցման և շահագործման պետություն։ Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են հետաքննության բոլոր փուլերին, ներառյալ վթարի վայրի զննմանը, փաստերի արձանագրմանը, լուսանկարների և տեսանյութերի տրամադրմանը, ինչպես նաև մասնակցել են՝ Բրազիլիայում օդանավերի վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնում (CENIPA) օդանավի «սև արկղերից» (CVFDR սարքեր) տվյալների դուրս գրման գործընթացին; նրանք նաև անցկացրել են՝ լրացուցիչ տվյալների և ապացույցների հավաքում։ Տեղեկության համար. CVR-ն (Cockpit Voice Recorder -խցիկում խոսակցությունների ինքնագիր) ձայնագրում է օդաչուների խցիկում ռադիոփոխանակումներ և ձայներ, ինչպիսիք են օդաչուների ձայները և կողմնակի աղմուկը, իսկ FDR-ն (Flight Data Recorder - Թռիչքի տվյալների ռեգիստրատոր) հետևում է թռիչքի կարևոր պարամետրերին, ինչպիսիք են ժամանակը, բարձրությունը, արագությունը, ուղղությունը և ինքնաթիռի դիրքը: «Embraer 190-100 IGW» ինքնաթիռը հագեցած էր երկու գործառույթները համատեղող երկու CVFDR սարքերով:

      ICAO-ի պահանջներին համապատասխան՝ հետաքննությունն անցկացնող պետությունը 30 օրվա ընթացքում պետք է ICAO-ին և շահագրգիռ կողմերին ներկայացնի փաստացի տվյալներով նախնական զեկույց։ Ղազախստանում ստեղծված քննչական հանձնաժողովը այս զեկույցի պատրաստմանը ներգրավել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նախնական զեկույցում հաստատվում են հետևյալ փաստերը.

      1. 4K-AZ65 համարով գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» («AZAL») ՓԲԸ-ին պատկանող, Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք J2-8243 կանոնավոր չվերթ կատարած «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք չվերթի թռիչքի մեկնարկի պահից գտնվել է թռիչքների համար լիովին պիտանի վիճակում։ Օդանավի թռիչքային պիտանիության այս տվյալները, ներառյալ նրա կառավարման համակարգերի աշխատանքը, հաստատվել են FDR-ի տվյալների օգնությամբ;

      2. Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ մինչև վթարի պահը աշխատել են առանց տեխնիկական խնդիրների։ Այս տեղեկությունը նույնպես հաստատում են FDR-ի տվյալները;

      3. Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում նաև Գրոզնիի օդանավակայանի վրայով թռչելիս, ինքնաթիռը կորցրել է GPS-ի ազդանշանները;

      4. Գրոզնիի վրա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռը չի կարողացել կատարել երկրորդ վայրէջքը, որից հետո կապիտանը որոշել է վերադառնալ Բաքու։ Գրոզնիի վրա այս որոշումը կայացնելուց հետո, CVR-ում գրանցվել է երկու արտաքին ձայն՝ 24 վայրկյան ընդմիջումով;

      5. CVR-ի և FDR-ի տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ առաջին արտաքին ձայնից 4 վայրկյան անց շարքից դուրս է եկել 3-րդ հիդրավլիկ համակարգը, 6 վայրկյան հետո՝ 1-ին հիդրավլիկ համակարգը, իսկ 21 վայրկյան հետո՝ 2-րդ հիդրավլիկ համակարգը;

      6. Ֆյուզելյաժում հայտնաբերվել են բազմաթիվ խուլ և միջանցիկ վնասվածքներ, որոնք արձանագրվել են լուսանկարների և տեսանկարահանումների միջոցով: Այս վնասվածքները հայտնաբերվել են ֆյուզելաժի հետնամասում, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է ուղղահայաց և հորիզոնական կայունարարների, ինչպես նաև ձախ թևի և ձախ շարժիչի վրա;

      7. Ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ օդանավի ֆյուզելյաժում հայտնաբերված վնասվածքները առաջացել են արտաքին օբյեկտների ազդեցության հետևանքով։ Նախնական զեկույցը չի պարունակում տեղեկատվություն՝ թռչունների հետ օդանավի ընդհարումը մատնանշող որևէ փաստի առկայության մասին;

      8. Ֆյուզելաժի խուլ վնասվածքներում հայտնաբերված, օդանավին չպատկանող կողմնակի օբյեկտները հանվել են; նրանց լուսանկարները հանրությանը ներկայացված են նախնական զեկույցի տեքստում։ Հայտնաբերված կողմնակի օբյեկտների ինքնությունը ճշգրիտ որոշելու համար հետագայում նախատեսվում են լրացուցիչ փորձաքնությունների անցկացում;

      9. Ժամը 05:13:32-ին խափանվել են օդանավի կառավարման հիմնական համակարգերը; ժամը 05:21:42-ին փոխազդեցության դիսպետչերը Գրոզնիին հաղորդել է «Գորգ» գործողության անցկացման մասին;

      10. Թթվածնի բալոնի պայթյունի փաստ պարունակող ոչ մի տեղեկատվություն նշված չէ;

      Նշված փաստերը հաստատող լուսանկարները, աուդիո և թվային ձայնագրությունները բերված են նախնական զեկույցի տեքստում։

      ԻԿԱՕ-ի Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ նախնական զեկույցից հետո պատահարի պահից մեկ տարվա ընթացքում պետք է՝ վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույց պատրաստվի։ Վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքները արդեն սկսվել են՝ Ղազախստանի Հանրապետության և հետաքննությանը մասնակցող այլ պետությունների կողմից»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է


      05 Հուլիս 2025

      Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է առևտուրը իր խոշորագույն գործընկերոջ հետ


      05 Հուլիս 2025

      Մուհամմադ Շահբազ Շարիֆ. Իլհամ Ալիևի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր


      05 Հուլիս 2025

      Աբդուլքադիր Ուրալօղլուն կիսվել է Խանքենդիից հրապարակմամբ


      05 Հուլիս 2025

      Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները Խանքենդիում


      05 Հուլիս 2025

      Խանքենդիում կայացել է Ալիևի և Փեզեշքիանի հանդիպումը


      05 Հուլիս 2025

      Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ և բոլոր հարցերում եղբայրական Ադրբեջանի կողքին է


      05 Հուլիս 2025

      Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին: «Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է»


      05 Հուլիս 2025

      Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին


      04 Հուլիս 2025

      Թաթար. Ղարաբաղը Ադրբեջան է


      04 Հուլիս 2025

      Բաքվում կանցկացվի ESCAP-ի 82-րդ նստաշրջանը


      04 Հուլիս 2025

      Էրդողան. Խանքենդին կդառնա խաղաղության խորհրդանիշ


      04 Հուլիս 2025

      Միրզիյոևը՝ Ադրբեջանի բարգավաճման մասին


      04 Հուլիս 2025

      Ալիևը՝ Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովման կարևորության մասին


      04 Հուլիս 2025

      Սահիլ Բաբաևը՝ Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստների ավելացման մասին


      04 Հուլիս 2025

      Ալիև. Խանքենդիում ՏՀԿ գագաթնաժողովը հատուկ նշանակություն ունի


      04 Հուլիս 2025

      Ալիևը Խանքենդիում հանդիպել է Շարիֆի հետ


      04 Հուլիս 2025

      Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. ուղիղ հեռարձակում


      04 Հուլիս 2025

      Ալիևը Թրամփին. Կան լավ հնարավորություններ գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար


      04 Հուլիս 2025

      Ի.Ալիևը կիսվել է ՏՀԿ գագաթնաժողովի մասնակիցների Աղդամ այցի մասին հրապարակմամբ


      04 Հուլիս 2025

      COP28-ի նախագահը այցով ժամանել է Ադրբեջան


      04 Հուլիս 2025

      Դատարանում ցուցմունք են տվել՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում գերի և պատանդ վերցված անձինք


      04 Հուլիս 2025

      Ադրբեջանում ԱՄՆ գործերի նոր ժամանակավոր հավատարմատարը ժամանում է Բաքու


      04 Հուլիս 2025

      Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Ադրբեջան


      04 Հուլիս 2025

      Ռահմոնը ժամանել է Ֆիզուլիի շրջան


      04 Հուլիս 2025

      Էրդողանը մեկնել է Ադրբեջան


      04 Հուլիս 2025

      ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի մասնակիցները՝ «Զաֆար» ղարաբաղյան նժույգների շոույում


      04 Հուլիս 2025

      Ի.Ալիևը նշել է եղբայրական երկրների օգնությունը Ղարաբաղի վերականգնման գործում


      04 Հուլիս 2025

      ԵԱՀԿ ԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արվում՝ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման գործում


      04 Հուլիս 2025

      Նախարարների կաբինետը սահմանել է Ղարաբաղում պատմամշակութային հուշարձանների կարգավիճակը


      04 Հուլիս 2025

      Ի.Ալիևը ծանոթացել է Խանքենդի-Շուշա ճոպանուղու կառուցման համար ընտրված տարածքին


      03 Հուլիս 2025

      Ի.Ալիևը՝ Խանքենդիի բիզնես կենտրոնի բացմանը


      03 Հուլիս 2025

      ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապը համաձայնեցված է


      03 Հուլիս 2025

      Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է CICA-ին՝ Աստանայում նոր շտաբ-բնակարանի բացման կապակցությամբ


      03 Հուլիս 2025

      ՏԱՍՍ. Ռուսաստանցիները չեն հրաժարվում Ադրբեջան զբոսաշրջային ուղևորություններից


      03 Հուլիս 2025

      Ի.Ալիևը Խանքենդիում ընդունել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահին


      03 Հուլիս 2025

      Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն ամրապնդում են ռազմական կրթությունը


      03 Հուլիս 2025

      ԲՊՀ-ի դոցենտ. հայերը յուրացրել են ադրբեջանական ազգային խոհանոցի նմուշներ


      03 Հուլիս 2025

      Բաքվում քննարկվել է Լազուրյան տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը


      03 Հուլիս 2025

      ՀԿԹՀ նախագահը ժամանել է Ֆիզուլիի շրջան


      03 Հուլիս 2025

      Միրզիյոևը ժամանել է Ֆիզուլի


      03 Հուլիս 2025

      ՌԴ ԱԳՆ. Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական հարաբերությունները դժգոհություն են առաջացնում մի շարք ուժերի մոտ


      03 Հուլիս 2025

      Ֆեթեք Քարաքուշ. Ադրբեջանը Քոնիայում անցկացվող զորավարժություններում ներկայացված է երկու Սու-25 ինքնաթիռով


      03 Հուլիս 2025

      Haber Global. Ադրբեջանը ամրապնդում է համագործակցությունը ՏՀԿ-ի հետ բոլոր ոլորտներում


      03 Հուլիս 2025

      Բաքուն և Կիևը քննարկել են մարդասիրական ականազերծման հարցեր


      03 Հուլիս 2025

      Ի.Ալիևը Խանքենդիում դրել է երկաթուղային և ավտոկայարանի համալիրի հիմքը


      03 Հուլիս 2025

      Ալիևը՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի բացմանը


      03 Հուլիս 2025

      Ադրբեջանում կստեղծվի Մասնավոր հարկադիր կատարողների պալատ


      03 Հուլիս 2025

      Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունը ամրապնդում են համագործակցությունը


      03 Հուլիս 2025

      Միրզիյոև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախատեսում են առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի


      03 Հուլիս 2025

    Վերջին լուրեր