Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. Հուսով եմ, որ 2023 թվականը կլինի բեկումնային տարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      28 Փետրվարի 2023 - 11:42

      Փետրվարի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

      Ինչպես հայտնում է Ազերթաջը, ելույթ ունենալով հանդիպմաը նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

      Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար: Բարի գալուստ Ադրբեջան: Երկար տարիներ լավ ավանդույթ է, երբ ընդունում ենք ձեզ: Մեր նախարարը նույնպես պարբերաբար այցելում է ձեզ։ Ձեր այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի առաջին տարելիցի հետ, որը շատ կարևոր և նշանակալից քայլ էր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Այն, ըստ էության, արտացոլում է մեր հարաբերությունների ոգին ու բնույթը, մեր հարաբերությունների կուտակված դրական ռեսուրսը, ինչպես նաև որոշում է առաջիկա տարիների փոխգործակցության ուղիները։

      Պետք է ասեմ, որ անցյալ տարին նշանավորվեց մեր հարաբերությունների շատ դինամիկ բնույթով։ Նախագահների մակարդակով մի քանի հանդիպումներ են եղել, Դուք եղել եք նաև Ադրբեջանում, Ձեր գործընկերն այցելել է Ռուսաստան։ Եղել են մեր երկրների վարչապետների և խորհրդարանների նախագահների փոխայցելությունները՝ չհաշված այլ պաշտոնատար անձանց այցերը, ինչը վկայում է այն մասին, որ հարաբերությունները լիովին զարգանում են, շատ կարևոր հարցեր են լուծվում, և մենք մտնում ենք այս տարի լավ մեկնարկով: Այն, որ տարեսկզբին այցելում եք մեզ, այս տարի ևս առանձնահատուկ թափ կհաղորդի մեր փոխգործակցությանը։

      Գործունեության այն ոլորտները, որոնք միավորում են մեզ, եթե սկսենք թվարկել դրանք, հավանաբար երկար ժամանակ կպահանջվի։ Ավելի շուտ, մենք կարող ենք թվարկել այն ոլորտները, որտեղ գործերը դեռ այնքան էլ ակտիվ չեն: Բայց սա մեր ուշադրությունից դուրս չի մնում, հետևաբար, փոխգործակցության ավանդական ոլորտներում՝ քաղաքական երկխոսություն, էներգետիկա, տրանսպորտ, առևտուր, հումանիտար համագործակցություն, և այն ոլորտներում, որոնք մենք պետք է հասցնենք դաշնակցային փոխգործակցության մակարդակի, մենք նաև լուրջ փոխադարձ քայլերի հույս ունենք:

      Ուզում եմ գոհունակությամբ նշել նաև, որ վերականգնվում է մեր երկրների քաղաքացիների փոխայցելությունների նախկին դինամիկան։ Դրա վառ ապացույցն այն է, որ այսօր ինձ տեղեկություն են տրամադրել, այն մասին, որ շաբաթական ռուսական և ադրբեջանական ավիափոխադրողների 135 չվերթ է իրականացվում։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ սա ռեկորդային ձեռքբերում է, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրների քաղաքացիները մեծ հաճույքով են այցելում միմյանց։

      Իհարկե, այսօր կխոսենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի մասին։ Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք դրա հույսն ունենք։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ Ձեզ՝ այս գործընթացում ակտիվ մասնակցության համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում։ Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, փաստաթղթեր են ընդունվել, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցյալ տարվա հոկտեմբերին ընդունված փաստաթղթերով՝ Պրահայում և Սոչիում, հանդիսանում է այն հիմքը, որը կարող է օգտագործվել խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք տրամադրված՝ դրական և կառուցողական աշխատել հայկական կողմի հետ՝ ռուսական կողմի հետ՝ որպես մեր բարեկամ և հարևանի, որպեսզի արագ շրջենք թշնամանքի այս էջը և խաղաղությունը վերադարձնենք Հարավային Կովկաս։

      Իհարկե, մեր հարաբերությունների և մեր այսօրվա բանակցությունների օրակարգը չի սահմանափակվում իմ նշած ոլորտներով։ Դրա համար էլ, եկեք մանրամասն անցնենք օրակարգին: Վստահ եմ, որ այցի արդյունքները, ինչպես միշտ, դրական են լինելու։ Մեկ անգամ ևս բարի գալուստ:

      ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.

      -Շատ շնորհակալություն, հարգելի Իլհամ Հեյդարովիչ։ Առաջին հերթին փոխանցում եմ նախագահ Պուտինի ամենաջերմ ողջույններն ու բարեկամական մաղթանքները։ Նա անձամբ մեծ ուշադրություն է դարձնում մեր դաշնակցային համագործակցության զարգացմանը։ Եվ ինչպես ասացիք, այս օրերին մենք նշում ենք համապատասխան Հռչակագրի ստորագրման տարեդարձը՝ անցած տարի Ռուսաստանի Դաշնություն կատարած Ձեր այցի շրջանակներում։ Անկասկած, այս Հռչակագրում ամրագրվեց փոխգործակցության ձեռք բերված մակարդակը և նախանշվեցին այն խորացնելու, որակական նոր մակարդակի հասցնելու ուղիները։ Իսկ գործնական համագործակցությունը, ինչպես նշեցիք, իսկապես շատ արդյունավետ և ինտենսիվ զարգանում է բոլոր ոլորտներում։ Դրանք ներառում են ձեր կանոնավոր շփումները Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, շփումները երկու երկրների վարչապետների, նախարարների միջև։ Ես և իմ գործընկերը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Ազիզովիչ Բայրամովը մշտական կապի մեջ ենք թե՛ դեմ առ դեմ, թե՛ առցանց, ինչպես հիմա ասում են։

      Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, որ քաղաքացիների կողմից շրջագայությունների վերսկսման ցուցանիշները ևս մեկ անգամ ընդգծում են այս հանգամանքը և հումանիտար կապերին, կրթական կապերին ձգտումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ուշադրությունը, ձեր կառավարության ուշադրությունը ռուսաց լեզվի աջակցության նկատմամբ, բոլոր պայմանների ստեղծումը, որպեսզի Ադրբեջանի պատրաստակամ քաղաքացիները կարողանան օգտվել ռուսերեն խոսելու և աշխատելու հնարավորությունից և նման հնարավորություն ընձեռեն իրենց երեխաներին:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Հայտնի է դարձել՝ Թուրքիայի նոր դեսպանի Ադրբեջանում աշխատել սկսելու ժամանակը


      11 Հունվարի 2025

      Պերուում Ադրբեջանի դեսպանատունը նվերներ է մատուցել անապահով ընտանիքների երեխաներին


      11 Հունվարի 2025

      Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել


      11 Հունվարի 2025

      ԱՀ ԱԳՆ. Անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին


      11 Հունվարի 2025

      ՏՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Իլհամ Ալիևին


      11 Հունվարի 2025

      Գրոնոն և Գրիգորյանը քննարկել են՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


      11 Հունվարի 2025

      Ժապարովը ցավակցական ուղերձ է հղել Ի.Ալիևին


      11 Հունվարի 2025

      Ադրբեջանի ազատագրված տարածքների բնակիչներն ապահովվել են աշխատանքով


      11 Հունվարի 2025

      Լիտվայի դեսպան. Ես կաշխատեմ ամրապնդել կապերը Բաքվի և Վիլնյուսի միջև


      11 Հունվարի 2025

      ՌԾՈՒ թիվ N զորամասում տեղի է ունեցել պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման դասընթացի ավարտականարարողությունը


      10 Հունվարի 2025

      Ալիևը հրամանագիր է ստորագրել «Թվային էկոլոգիա» տեղեկատվական համակարգի ստեղծման մասին


      10 Հունվարի 2025

      Բելգիայի թագավորը նամակ է հղել Իլհամ Ալիևին


      10 Հունվարի 2025

      Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարհանվել է


      10 Հունվարի 2025

      Ֆիդան. Թուրքիան աջակցում է Ալիևի վճռական քայլերին տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ


      10 Հունվարի 2025

      Պետությունը նպատակ ունի 162 տոկոսով նվազեցնել Բաքվում ավտոմեքենաներով երթևեկությունը


      10 Հունվարի 2025

      ԱՀ պաշտպանության նախարարության և օմբուդսմենի գրասենյակի միջև ստորագրվել է համատեղ գործունեության մասին պլանը


      10 Հունվարի 2025

      Ադրբեջանում ավելացել է հետմահու՝ օրգանների դոնոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը


      10 Հունվարի 2025

      Самир Шарифов освобожден от должности министра финансов


      10 Հունվարի 2025

      Փոխնախարար. Բաքվի համար մետրոն տրանսպորտի լավագույն տեսակն է


      10 Հունվարի 2025

      Ղարաբաղի տրանսպորտային ենթակառուցվածքը. թվեր և փաստեր


      10 Հունվարի 2025

      Շարիֆը կայցելի Ադրբեջան. Իսլամաբադը նախատեսում է մի շարք պայմանագրեր կնքել Բաքվի հետ


      10 Հունվարի 2025

      Փաշինյանը ՀՀ ՊՆ աշխատակիցներին զրկել է անվճար ավտոբուսներից


      10 Հունվարի 2025

      ՄԱԿ-ն Ադրբեջանում ակնկալում է գնաճի նվազում


      10 Հունվարի 2025

      Արևմտյան Ադրբեջանի համայնքը պատասխանել է Փաշինյանի մտացածին պնդումներին


      10 Հունվարի 2025

      Եվրամիության խորհրդի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին


      10 Հունվարի 2025

      ԻՀԿ գլխավոր քարտուղար. Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը


      10 Հունվարի 2025

      Ալիևը ցավակցություն է հայտնել վրաց ժողովրդին


      09 Հունվարի 2025

      Հաջիզադեն՝ Փաշինյանին. Ձեր փաստարկը չի կարող համարվել Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում


      09 Հունվարի 2025

      Լեհաստանը պատրաստ է օգնել Ադրբեջանին Ակտաուում ավիավթարի հետաքննության հարցում


      09 Հունվարի 2025

      COP29. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաքվում ընդունված որոշումների կարևորության մասին


      09 Հունվարի 2025

      Օդային ճանապարհով Ադրբեջան ժամանողների թիվն աճել է 32 տոկոսով


      09 Հունվարի 2025

      Ադրբեջանը պահպանել է 70-րդ տեղը համաշխարհային անձնագրերի ինդեքսում


      09 Հունվարի 2025

      Լիկբեզ Այխան Հաջիզադեից՝ Արարատ Միրզոյանի համար


      09 Հունվարի 2025

      ԱՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Վրաստանին


      09 Հունվարի 2025

      Ադրբեջանը և ԵՄ-ն քննարկել են համագործակցության օրակարգը


      09 Հունվարի 2025

      Ադրբեջանում արտոնյալ վարկերի ծավալը հասել է գրեթե 250 մլն մանաթի


      09 Հունվարի 2025

      Haber Global-ը լայնորեն լուսաբանել է Ի.Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը


      09 Հունվարի 2025

      Մադրիդում կներկայացվի Ադրբեջանի զբոսաշրջային ներուժը


      09 Հունվարի 2025

      Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների թիվը գերազանցել է 16 հազարը


      09 Հունվարի 2025

      Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին


      09 Հունվարի 2025

      Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը գտվում է վրացական մամուլի ուշադրության կենտրոնում


      09 Հունվարի 2025

      Ղրղզական լրատվամիջոցները լուսաբանել են Ադրբեջանի նախագահի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը


      09 Հունվարի 2025

      Բաքվում հերթական վերանորոգված բակերը հանձնվել են բնակիչների օգտագործմանը


      09 Հունվարի 2025

      Ե՞րբ է Ադրբեջանում սկսվում Ռամադան ամիսը


      08 Հունվարի 2025

      Ալիև. Բաքուն հանդես է գալիս տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին


      08 Հունվարի 2025

      Միլլի Մեջլիսը Տեր-Պետրոսյանի հայտարարությունների առնչությամբ դիմել է արտասահմանյան երկրների խորհրդարաններին


      08 Հունվարի 2025

      Ալիև. Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի


      08 Հունվարի 2025

      Միրզոյան. Անկարան Երևանի հետ հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ


      08 Հունվարի 2025

      AYNA. Ադրբեջանում տաքսի մեքենաների տարիքը կիսով չափ կրճատվել է


      08 Հունվարի 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Էրիթրեայի ջրերում ադրբեջանական նավերի կալանման մասին


      08 Հունվարի 2025

    Վերջին լուրեր