Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ղարաբաղյան պատերազմի վետերան. «Ղարաբաղում պատերազմը կավարտվի Շուշայում Ադրբեջանի դրոշի բարձրացմամբ» - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      17 Հունվարի 2020 - 16:53

      Armenia.Az-ը հղում անելով Armiya.az-ին, ընթերցողների ուշադրությանն է ներկայացում՝ ղարաբաղյան պատերազնի վետերան, Ադրբեջանի Ուկրաինական կոնգրեսի վարչության նախագահ Յուրի Օսադչենկոյի հետ հարցազրույցը։

      —Անցյալ տարվա վեջին կայացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Ադրբեջան պաշտոնական այցը։ Տվյալ այցի շրջանակներում ստորագրվել են շատ փաստաթղթեր, քննարկվել են մեր երկրների միջև տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ռազմատեխնիկական ոլորտում ադրբեջանա-ուկրաինական համագործակցության մակարդակը։

      —Ուկրաինան հանդիսանում է երկիր, որի հետ Ադրբեջանը ունի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վաղեմի և փառավոր փորձ։ Ավելի կոնկրետ ասած՝ մեր երկրների կողմից անկախություն ձեռք բերելուց հետո՝ տվյալ ուղղությամբ համագործակցությունը իրականացվել է ամենաբարձր մակարդակով։ Վերջին տարիներին այդ ուղղությամբ աշխատանքներին նոր ազդակ է հաղորդվել: Շատ բանում դա կապված է նաև նրա հետ, որ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկությունները մեծ թռիչք են իրականացրել որակապես նոր, ժամանակակից զենքի ստեղծման մեջ։ Դա այն արտադրանք է, որի ստեղծման մեջ օգտագործվում են ոչ թե խորհրդային ժամանակաշրջանի մշակումները, այլ ավելի լավը, ինչը ստեղծվել է այնպիսի զարգացած արտահանող երկրների ՌԱՀ-ում, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Իսրայելը։ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, միշտ ընտրել է ամենալավը, ինչը առկա է զենքի համաշխարհային շուկայում։ Քանզի, դրա համար մեր երկրում կան հնարավորություններ։ Այնպես որ, մեր պետությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը եղել է, կա և կլինի։

      —Եկեք պատմական իրադարձությունների ժապավենը մի քիչ հետ պտտենք և հիշենք Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակահատվածը։ Դուք ունեք՞ Ադրբեջանի ուկրաինացի քաղաքացիների թվի ճշգրիտ վիճակագրություն, ովքեր կռվել են մեր երկրի տարածքային ամբողջականության համար։

      —Այդ ուղղությամբ՝ Ղարաբաղի վետերանների և հաշմանդամների միության հետ համատեղ աշխատանք արդեն անցկացվում է։ Սակայն, ցավոք, առայժմ այդ հաշվով ստույգ վիճակագրություն մենք դեռևս չունենք։ Շատ բանում դա կապված է նրա հետ, որ ուկրաինացիները Ադրբեջանում կոմպակտ չեն ապրել։ Համապատասխանաբար ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին առանձին ուկրաինական գումարտակ, գունդ, վաշտ կամ դասակ չի եղել։ Բայց կատարելապես ճիշտ է, որ նրանք տարբեր զորատեսակներում ծառայել, պաշտպանել են հայրենիքը։ Իսկապես, դա երևում է նաև նրանով, որ շատ ուկրաինացիներ հանդիսանում են ղարաբաղյան պատերազմի վետերաններ և հաշմանդամներ։

      Իմ անձնական հետազոտություններով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մարտնչած ուկրաինացիների թիվը հաշվվել է հարյուրներով։ Մասնավորապես, գնդապետ Նեչիպուրենկոյին անվանել են «ադրբեջանական հրետանու հայր»։ Բացի դրանից, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության վարչության բաժնի պետը եղել է գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը։ Դրան գումարած, մենք բոլորս հիշում և հարգում ենք այն էթնիկ ուկրաինացիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայկական օկուպացիայի դեմ մարտերում։ Մասնավորապես, հիշենք Խարկովի մարզի Զմիև քաղաքի բնիկ, օդաչու, Ադրբեջանի Ազգային հերոս Ռուսլան Պոլովինկային։

      —Դուք նույնպես կռվել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար։ Ինչպե՞ս եք հիշում այդ տարիները։

      —Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը՝ անկախ նրա ազգային և կրոնական պատկանելիությունից՝ կայանում է հայրենիքի պաշտպանության մեջ։ Իր անկախության առաջին տարիներին Ադրբեջանը ընդհարվեց Հայաստանի կողմից ագրեսիայի։ Այդ ժամանակ մենք ազգային բանակ չունեինք, հետևաբար երկիրը պաշտպանում էին, հիմնականում կամավորները, իրենց հողի հասարակ հայրենասերները։ Ես հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել այդ տղաների հետ կողք կողքի պայքարել հրետանային գնդում։ Հիանալի հիշում եմ, որ գնդում քիչ թվով կադրային սպաներ ունեինք, այնտեղ հիմնականում ծառայում էին պահեստի սպաներ, կամավորներ, խաղաղ մասնագություններով մարդիկ։ Ես անձամբ մասնագիտությամբ ինժեներ եմ, ծառայել եմ ավագ լեյտինանտի կոչումով։

      —Դուք ճակատամարտի ո՞ր հատվածների մարտերին ե՞ք մասնակցել։

      —Ես մասնակցել եմ այն մարտերին, որոնք տեղի էին ունենում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ինձ համար հատկապես անմոռանալի է Հորադիզի գործողությունը և ես հպարտանում եմ իմ կենսագրության այն փաստով, որ այդ ժամանակ մեզ հաջողվեց մեծ հաղթանակ գրանցել հակառակորդի նկատմամբ։ Լավ եմ հիշում, որ 2016 թվականի ապրիլին կռվով հետ նվաճած Լելե թեփեն մեր աչքերի առջև էր, երբ 1994 թվականի մայիսին հրադադար հայտարարվեց։ Մենք, ի դեպ, այդ ժամանակ մտածում էինք, որ հրադադարը երկար չի շարունակվի և տենչում էինք մեր վերահսկողության տակ վերցնել նոր բարձունքներ, տարածքներ՝ լիովին հայ զավթիչներից ազատագրելով հարազատ հողերը։

      —Որքանո՞վ է տարբերվում ներկայիս ադրբեջանական բանակը նրանից, որտեղ Դուք ծառայել, պատշպանել եք հայրենիքը։

      —Այստեղ տարբերությունը ահռելի է, ինչպես երկնքի և երկրի միջև։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։1994 թվականի մայիսին ճակատային գծում հրադադարի ռեժիմի հայտարարվելուց հետո, մեր բրիգադի հրամանատարը որոշեց զորատես անցկացնել՝ հիմնականում հրամանատարական կազմի։ Ուրեմն այսպես, այդ ժամանակ բրիգադի հրամանատարի առջև կանգնեցին տարբեր համազգեստներով մարդիկ։ Ոմանք ունեին խորհրդային նմուշի ուսադիրներ, ինչ որ մեկը ութանիստ աստղերով ուսադիրներ, ոմանք ընդհանրապես ուսադիրներ չունեին, տարբերվում էին բուշլատները, ոտնամանները, դե այդ ժամանակ ամեն ինչ տարբերվում էր։ Ես ինքս այդ ժամանակ բրիգադի հրամանատարի առջև կանգնած է քաղաքացիական կոշիկներով։
      Այժմ, երբ պատմում ես այդ մասին, երիտասարդները չեն հավատում։ Այժմ այդքան բարձր մակարդակով կոմպլեկտավորվել, ապահովվել է ադրբեջանական բանակը ամեն անհրաժեշտով։ Այդ թվում նաև, առաջատար երկրների կողմից արտադրող զենքերով: Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն՝ ադրբեջանական բանակը արդեն մի քանի տարի է համարվում է Հարավային Հովկասում ամենամարտունակ բանակը։ Անշուշտ, այս ամենը հանդիսանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական ավանդը։

      2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները բազմանշանակալից ասում են, որ ադրբեջանական բանակը այժմ ի վիճակի է կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։ Մենք բոլորս հպարտության զգացմունքով հիշում ենք այն մասին, թե ի պատասխան հակառակորդի սադրանքին, որքան փայլուն անցկացվեց այդ գործողությունը, որի արդյունքում ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցան կարևորագույն ռազմավարական բարձունքները, ինչպես նաև նախկինում օկուպացված ավելի քան 20 քառաքուսի կիլոմետր մեր հողերը։ Ի չիք դարձավ հայկական բանակի «անպարտելիության» մասին առասպելը, որի հետևանքով, Հայաստանում սկսվեցին ուժեղ բողոքի հանրահավաքներ, որոնք վերջին հաշվով բերեցին այդ երկրում իշխանափոխության։

      Ցավոք, Հայաստանի Հանրապետության նոր ղեկավարությունը տեղի ունեցածից պատշաճ հետևություններ չարեց։ Նա անում է սադրիչ հայտարարություններ, որոնք տանում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմի։ Որը, ես չեմ կասկածում, անպայման կավարտվի հաղթականով՝ Շուշայում Ադրբեջանի դրոշի բարձրացմամբ։

      —Ի դեպ, այդ ժամանակ փլվեց նաև ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը օգնության հույսը։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում դա։

      —Այո, Դուք ճիշտ եք։ Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա ղեկավարությունը իր բնակչությանը «սնում էր» առասպելով այն մասին, որ ղարաբաղյան նոր պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ն անպայման կօգնի Հայաստանին։ Սակայն, ինչպես մենք բոլորս տեսանք, դա տեղի չունեցավ։ Որովհետև ողջ աշխարհը, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

      Ի դեպ, առկա է Ադրբեջանի նախագահի պատմական վաստակը նրանում, որ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող մեր երկիրը իրականում մեծ կշիռ և հարգանք ունի այդ կազմակերպությունում։ Ադրբեջանը փայլուն երկողմ հարաբերություններ ունի ՀԱՊԿ-ի առաջատար անդամ պետությունների հետ, որոնք ուշադրություն չդարձնելով պաշտոնական Երևանի հիստերիային՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելով, Հայաստանին կանգնեցնում են փաստի առաջ։

      Ահա այստեղ ևս նրանք միանշանակ հայտարարեցին, որ ՀՀ-ին կարող են օգնել միայն անմիջապես նրա վրա հարձակվելու դեպքում, բայց դա չի եղել։ Ադրբեջանը լիովին իրավունքը ունի՝ ցանկացած ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև ռազմական։ Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է այդ մասին, սակայն Երևանում նախընտրել են հավատալ սեփական առասպելներին։ Թե ինչով վերջացավ այս ամենը, շատ լավ երևաց 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը օգտագործելով իր ռազմական հզորության աննշան մասը՝ ջախջախիչ հարված հասցրեց հակառակորդին։ Վստահ եմ, որ մեր վերջնական հաղթանակը անխուսափելի է։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանն ու Ղազախստանը քննարկել են՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ավելացման հարցը


      09 Հուլիս 2025

      Ալի Ասադովը հանդիպել է Սարդար Այազ Սադիքի հետ


      09 Հուլիս 2025

      Ադրբեջանում հաստատվել են թռիչքների նոր կանոններ


      08 Հուլիս 2025

      Բաքուն և Էր-Ռիադը քննարկել են ռազմական համագործակցությունը


      08 Հուլիս 2025

      Ի.Ալիևը ցավակցություն է հայտնել Թրամփին


      08 Հուլիս 2025

      Բաքվում քննարկվել է արտասահմանում բնակվող ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցը


      08 Հուլիս 2025

      Ահա թե ինչպես է Խանքենդի տանող նոր երկաթուղին վերափոխելու Ղարաբաղը


      08 Հուլիս 2025

      Գալստանյանի և Աջապանյանի ձերբակալման որոշում կայացրած դատավորը նկատողություն է ստացել


      08 Հուլիս 2025

      Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր մեկնելու ընթացակարգը պարզեցվել է


      08 Հուլիս 2025

      Մարոկկացի լրագրողներն այցելել են Խանքենդի և Շուշա


      08 Հուլիս 2025

      Ադրբեջանում էլեկտրաէներգիայի ամսական ֆիքսված սակագին կներդրվի


      08 Հուլիս 2025

      Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին


      08 Հուլիս 2025

      Միլլի Մեջլիսը հաստատել է գազի ֆիքսված սակագների ներդրման մասին օրենքը


      08 Հուլիս 2025

      Բաքուն և Պեկինը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները


      08 Հուլիս 2025

      Դատարանը մերժել է «Սպուտնիկ Ազերբայջան»-ի ձերբակալված աշխատակիցների բողոքարկումը


      08 Հուլիս 2025

      Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի, բայց մնում է վերջին քայլը


      08 Հուլիս 2025

      Տուժողը դատարանում պատմել է՝ Շուշայի բանտում հայերի կողմից իրականացված կտտանքների մասին՝


      08 Հուլիս 2025

      Բաքվում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման պլանները


      08 Հուլիս 2025

      Բաքվում քննարկել են անվտանգության գործոնները միջազգային սպառնալիքների պայմաններում


      08 Հուլիս 2025

      Սարդար Այազ Սադիկ. Ադրբեջանն ու Պակիստանը աջակցում են միմյանց բոլոր հարցերում


      08 Հուլիս 2025

      Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին


      08 Հուլիս 2025

      Մուրադովան ՄԱԿ-ի փորձագետին պատմել է Ադրբեջանում երեխաների իրավունքների պաշտպանության մասին


      08 Հուլիս 2025

      Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին


      08 Հուլիս 2025

      Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավարը ժամանել է Բաքու


      07 Հուլիս 2025

      Ադրբեջան է ժամանել շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ


      07 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հաստատել է հողային, քաղաքացիական դատավարության և քաղաքացիական օրենսգրքերի փոփոխությունները


      07 Հուլիս 2025

      Դատավարություն Բաքվի դատարանում. Հագվերդիևը պատմել է, թե ինչպես են հայերը այրել Քերքիջահանում ադրբեջանցիների տները


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանը գյուղատնտեսական լիակատար մարդահամար կանցկացնի


      07 Հուլիս 2025

      Պեսկով. Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան ամենամոտ գործընկերներ


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանում սոցիալական վճարումներ են նշանակվել ավելի քան 130 հազար քաղաքացիների


      07 Հուլիս 2025

      The Gulf Observer-ը՝ Ղարաբաղում հայկական վանդալիզմի մասին


      07 Հուլիս 2025

      Քերիմ Վելիևը մեկնել է Սաուդյան Արաբիա


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանում սոցիալական վճարումներ են նշանակվել ավելի քան 130 հազար քաղաքացիների


      07 Հուլիս 2025

      EU Reporter. Ադրբեջանը ՏՀԿ տրանսպորտային միջանցքների առանցքային օղակ է


      07 Հուլիս 2025

      ANAMA. Ավելի քան երկու հազար հեկտար մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ. ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Խանքենդիի կոմյունիկեն


      07 Հուլիս 2025

      Էլչին Ամիրբեկովը՝ մեքսիկական ԶԼՄ-ներին: «Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումները»


      07 Հուլիս 2025

      Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու նախագիծը արժանացել է միջազգային մրցանակի


      07 Հուլիս 2025

      Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու


      07 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին


      07 Հուլիս 2025

      Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար


      07 Հուլիս 2025

      Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է


      05 Հուլիս 2025

      Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է առևտուրը իր խոշորագույն գործընկերոջ հետ


      05 Հուլիս 2025

      Մուհամմադ Շահբազ Շարիֆ. Իլհամ Ալիևի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր


      05 Հուլիս 2025

      Աբդուլքադիր Ուրալօղլուն կիսվել է Խանքենդիից հրապարակմամբ


      05 Հուլիս 2025

      Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդները Խանքենդիում


      05 Հուլիս 2025

      Խանքենդիում կայացել է Ալիևի և Փեզեշքիանի հանդիպումը


      05 Հուլիս 2025

      Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ և բոլոր հարցերում եղբայրական Ադրբեջանի կողքին է


      05 Հուլիս 2025

      Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին: «Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է»


      05 Հուլիս 2025

    Վերջին լուրեր