Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • «Հակահեղափոխության» և հեղաշրջման հետ կապված Փաշինյանի երկյուղը անհիմն չէ. Armenia.Az-ի բացառիկը
    ՂԱՐԱԲԱՂ

      18 Սեպտեմբերի 2019 - 10:34

      Armenia.Az-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ, PolitRUS վերլուծական-փորձագիտական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովի հետ:

      - Վերջին օրերին օրակարգում է հայտնվել Ադրբեջանին ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակի տրամադրման հարցը: Թեև Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արդեն հայտնել են, որ «Բաքուն չի դիտարկում դիտորդի կարգավիճակում ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը»՝ այնուամենայնիվ, այդ թեմայի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Ընդ որում՝ այդ թեմային ավելի մեծ ուշադրություն դարձնում է հայկական մամուլը: Ինչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:

      - Մոսկվան լրջորեն շահագրգռված է ՀԱՊԿ-ի ընդլայնմամբ: Միաժամանակ մի շարք պետություններ հետաքրքրություն են ցուցաբերում այդ կառուցի հանդեպ: Սակայն, տարբեր պատճառներով՝ այսօր ոչ բոլորն են պատրաստ անդամակցել դրան: Հենց դրա համար էլ ժամանակին կատարվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս ՀԱՊԿ-ի հետ համագործակցել գործընկերոջ կամ դիտորդի ձևաչափով: Մյուս կողմից՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են թուլացնել և հետագայում փլուզել ՀԱՊԿ-ը: Դժվար չէ կռահել, թե ում պատվերով է Փաշինյանը նման քաղաքականություն վարում:

      - Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ Մոսկվան Ադրբեջանին առաջարկի դառնալ ՀԱՊԿ-ի անդամ, հնարավոր է արդյոք, որ Երևանը փորձի խոչընդոտել դրան:

      - ՀԱՊԿ-ին Բաքվի անդամակցությանը կամ համագործակցությանը դեմ լինելը Երևանում պատճառաբանում են ղարաբաղյան հակամարտությամբ: Սակայն, հարցը Ադրբեջանով չի սահմանափակվում: Հայկական կողմը հայտարարում է, որ թույլ չի տա ՀԱՊԿ-ին մերձենալ Պակիստանի հետ: Իսկ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ հայտարարում են, որ այս կազմակերպությունը ի սկզբանե ստեղծվել է Հայաստանի կողմից՝ նրա շահերի պաշտպանության համար:

      Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է որպես իր ֆորպոստը Հարավային Կովկասում: Հանուն դրա՝ Մոսկվան նույնիսկ պատրաստ էր աչք փակել Սերժ Սարգսյանի մանր շանտաժի վրա, քանի որ գիտեր, որ դա ընդամենը Սարգսյանի և նրա շրջապատի ագահությունն է, նրանք չեն խախտի status quo-ն: Իսկ Փաշինյանի և նրա շրջապատի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է: Մի կողմից նրանք էլ են Մոսկվայից փող ուզում, որովհետև Վաշինգտոնը, Փարիզը և Բրյուսելը աչքի չեն ընկնում իրենց շռայլությամբ: Իսկ ահա Մոսկվան պատրաստ է «մոռանալ» վարկերի մասին:

      Մյուս կողմից՝ Փաշինյանը իրեն իշխանության բերած Արևմտյան ուժերի առջև պարտավորություն է ստանձնել, որ Ռուսաստանին դուրս է մղելու տարածաշրջանից: Դրա համար էլ մենք Հայաստանի ներկայիս իշխանությունների «բազմաբևեռ» քաղաքականության ականատես ենք լինում: Քանի դեռ Փաշինյանի թիմից պատգամավորները և նախարարները հայտարարում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման և ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը փորձում է Կրեմլին հավաստիացնել, որ հայ ժողովուրդը հավերժ հավատարիմ է ռուսներին: Հայաստանի միջին և ավագ տարիքի քաղաքացիները Ռուսաստանի հետ ավելի սերտ ինտեգրման կողմնակից են: Այս հարցում Հայաստանի բնակչության և քաղաքացիական իշխանությունների միջև մեծ անդունդ է առաջացել: «Քաղաքացիական» բառը պատահական չօգտագործեցի, քանի որ Փաշինյանին և նրա թիմակիցներին առայժմ չի հաջողվել լիովին վերահսկողության տակ վերցնել Հայաստանի Զինված ուժերը, անվտանգության մարմինները: Լոկալ «հաջողություններ» կան, բայց ընդհանուր առմամբ, հայ գեներալներին դժվար է կասկածել Փաշինյանի նկատմամբ սիմպատիա ունենալու մեջ:

      - Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին «թեժ աշուն» է խոստանում և արդեն նկատելի է այս առումով պաշտոնական Երևանի անհանգստությունը: Փաշինյանի անհանգստությունը որքանո՞վ է հիմնավորված:

      - «Հակահեղափոխության» և հեղաշրջման հետ կապված Փաշինյանի երկյուղը անհիմն չէ: Դա կարող է տեղի ունենալ արդեն աշնանը՝ եթե Փաշինյանը իրականացնի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների փոփոխման և այդ մարզը Հայաստանի կազմում ընդգրկելու պլանը: Այսօր «ԼՂՀ»-ն Հայաստանի միակ մարզն է (ավաղ, ԼՂ-ն, փաստորեն, վաղուց գտնվում է Հայաստանի կազմում), որտեղ իշխանությունում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ իր ռեժիմին սպառնալիք բխում է հենց այնտեղից:

      - Փաշինյանի կառավարման մեկ ու կես տարին Ադրբեջանին և Հայաստանին մոտեցրե՞ց հակամարտության կարգավորմանը, թե՞ ընդհակառակը:

      - Փաշինյանի առաջին քայլերը վարչապետի պաշտոնում, ինչպես նաև վերջերս տեղի ունեցած գերիների փոխանակումը հիմք տվեցին հուսալու, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կփոխվի: Ըստ էության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջինը ձեռք մեկնեց և առաջարկեց բանակցել՝ մոռանալով, որ հայկական կողմը բազմիցս անգամ խախտել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

      Սակայն, հիմա ակնհայտ է, որ երկար տարիների ընթացքում հակաադրբեջանական քարոզչությամբ սնված Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ ԼՂ հարցում ստատուս քվոյի փոփոխությանը և կտրականապես դեմ է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների վերադարձին, որոնք պաշտոնական Երևանի կողմից ճանաչվում են որպես օկուպացված: Սակայն, գլխավորը դա չէ: Ցանկության դեպքում կարելի էր Հայաստանում հասարակական կարծիքի փոփոխությանն ուղղված աշխատանք սկսել: Իսկ Ադրբեջանը, տեսնելով դա, պատրաստ կլիներ սպասել:

      - Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ներուժը:

      - Ադրբեջանի ռազմական ներուժը զգալիորեն գերազանցում է հայկականը: Դրա համար էլ ես նշեցի, որ տեսնելով Հայաստանի կողմից որոշակի դրական քայլեր՝ Ադրբեջանը կարող է հետաձգել խնդրի ռազմական ճանապարհով լուծումը և սպասել:

      Կրկնում եմ, հակամարտության ռազմական ճանապարհով լուծման դեպքում Բաքուն կարող է շատ արագ իր վերահսկողության տակ վերցնել ոչ միայն տվյալ շրջանները. նրա ռազմական ներուժը զգալիորեն գերազանցում է հայկականը: Եթե չլիներ համատարած կոռուպցիան՝ հնարավոր է, որ Հայաստանի ռազմական ներուժը ավելի բարձր կլիներ: Իսկ Փաշինյանի կառավարման օրոք կոռուպցիայի դեմ պայքարը նախկինի պես ձևական բնույթ է կրում:

      - Հայաստանի խնամակալներին ձեռնտու է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

      - Հենց սա է գլխավոր հարցը: Հայաստանի ներկայիս կառավարության արևմտյան տերերը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Դրանով նրանք փորձում են պատժել Բաքվին Անկարայի, Մոսկվայի և Թեհրանի հետ համերաշխ լինելու, Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին չմիանալու համար: Իլհամ Ալիևի վարած անկախ քաղաքականության և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի գաղութներից մեկի վերածելուն դեմ լինելու համար:

      Սամիր Վելիև

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Վկան դատավարության ժամանակ. Ես տեսա, թե ինչպես են հայերը տանկով անցել վիրավոր զինվորի վրայով


      12 Հուլիս 2025

      Ադրբեջանը Փարիզում մասնակցում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին


      12 Հուլիս 2025

      Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում


      12 Հուլիս 2025

      Քննարկվել է Ադրբեջանի 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը


      12 Հուլիս 2025

      Վրաստանը ցանկանում է վերականգնել երկաթուղային կապը Ադրբեջանի հետ


      12 Հուլիս 2025

      Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել


      12 Հուլիս 2025

      Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը


      12 Հուլիս 2025

      Պետական ​​վիճակագրական կոմիտե. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ապրում է ավելի քան 50,000 մարդ


      12 Հուլիս 2025

      Բաքուն և Թբիլիսին քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հարցերը


      11 Հուլիս 2025

      ING Group-ը ներդրողների արձագանքի մասին՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում


      11 Հուլիս 2025

      Տուժող Բաքիրովան պատմել է հայկական գերության մեջ տանջանքների մասին


      11 Հուլիս 2025

      Թուրք գեներալը այցով գտնվում է Ադրբեջանում


      11 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հաստատել է Ադրբեջանի 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին օրենքը


      11 Հուլիս 2025

      Ազգային ուռուցքաբանության կենտրոնի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար հատկացվել է 650 հազար մանաթ


      11 Հուլիս 2025

      Ֆիլիպինցի ճանապարհորդը Քելբեջարի մասին. Այնպիսի զգացողություն է, որ կարծես ես շվեյցարական Ալպերում եմ


      11 Հուլիս 2025

      Քենգերլիում հայտնաբերվել են ենթադրյալ մարդկային ոսկորներ


      11 Հուլիս 2025

      Ի.Ալիև. Բաքուն մեծ նշանակություն է տալիս Մոնղոլիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը


      11 Հուլիս 2025

      ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը


      11 Հուլիս 2025

      Խոջալուի իրադարձությունների ականատեսը դատարանում. Հայերը գլխատել են հորս ու եղբայրներիս


      11 Հուլիս 2025

      Մուխտար Բաբաև. Յուրաքանչյուր երկիր պետք է ներդրումներ կատարի իր էներգետիկ անվտանգության ապահովման գործում


      11 Հուլիս 2025

      Ֆիլիպիններից ճանապարհորդ. Ղարաբաղում նոր ապագա է ձևավորվում


      11 Հուլիս 2025

      Լաչինում մարդկային ոսկորների մնացորդներ են հայտնաբերվել


      11 Հուլիս 2025

      Եվրամիությունը աջակցություն է հայտնել Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպմանը


      11 Հուլիս 2025

      Հաջողությամբ ավարտվել են ադրբեջանա-ղազախական «Թարլան-2025» զորավարժությունները


      11 Հուլիս 2025

      Ելիզավետա Մակեյ. Ղարաբաղը մի վայր է, որտեղ կարող ես շոշափել պատմությունը


      11 Հուլիս 2025

      Ավարտվեց Ալիևի այցը ԱՄԷ


      11 Հուլիս 2025

      Բաքվի մետրոպոլիտենի ուղևորների թիվը գերազանցել է 100 միլիոնը


      10 Հուլիս 2025

      Ադրբեջանի ներկայացուցիչն ընտրվել է՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գլխավոր քարտուղար


      10 Հուլիս 2025

      ԱԳՆ-ն՝ Ալիևի և Փաշինյանի Աբու Դաբիում կայացած հանդիպման մասին


      10 Հուլիս 2025

      Էմինովը պատմել է, թե ինչպես են հայերը Շուշայի բանտում տանջել նրան


      10 Հուլիս 2025

      Պեսկով. Ռուսաստանը ողջունում է ԱՄԷ-ում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները


      10 Հուլիս 2025

      Ջոզեֆ Լանգան. Շուշա քաղաքից ուղարկված բացիկը ինձ համար յուրահատուկ հիշողություն կլինի


      10 Հուլիս 2025

      Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում


      10 Հուլիս 2025

      Շուշա քաղաքից առաջին բացիկները ուղարկվել են արտասահման


      10 Հուլիս 2025

      Ալիևը՝ մարդկային կյանքի և ենթակառուցվածքների պաշտպանության գլոբալ նախաձեռնությունների իրականացման գործում Ադրբեջանի դերի մասին


      10 Հուլիս 2025

      Սոցիալական հարցում. Ադրբեջանի քաղաքացիները աջակցում են Ի.Ալիևի արտաքին քաղաքականությանը և նախաձեռնություններին


      10 Հուլիս 2025

      Նախարարը պատասխանել է՝ Ադրբեջանում ռուսական բաժնի ճակատագրի մասին հարցին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


      10 Հուլիս 2025

      Աշխարհահռչակ ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ


      10 Հուլիս 2025

      Ուկրաինայից երեխաների վեցերորդ խումբը մեկնում է Ադրբեջան՝ ռեաբիլիտացիայի


      10 Հուլիս 2025

      SOCAR-ի ղեկավարը՝ Վիեննայում OPEC-ի միջազգային սեմինարին


      10 Հուլիս 2025

      OPEC-ի գլխավոր քարտուղար. Ադրբեջանն իրեն ապացուցել է, որպես շատ հուսալի գործընկեր


      10 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ


      10 Հուլիս 2025

      Բաքուն և Դուշանբեն կհամագործակցեն տեքստիլ արդյունաբերության ոլորտում


      10 Հուլիս 2025

      Ադրբեջանն ու ՕՊԵԿ-ը քննարկել են համագործակցությունը


      10 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ


      10 Հուլիս 2025

      Գեներալ-մայոր Աբդուլովը՝ ռազմական կրթության ոլորտում հաջող բարեփոխումների մասին


      09 Հուլիս 2025

      Գահրամանով. Խանքենդիում, Աղդերեում և Խոջալիում ներդրվել է ավելի քան 45 միլիոն մանաթ


      09 Հուլիս 2025

      Շահբազովը Ադրբեջանի դերի մասին՝ Եվրոպա նավթի և գազի մատակարարումների գործում


      09 Հուլիս 2025

      ԱՄԷ-ից ընկերությունը Ջաբրայիլում տրանսֆորմատորներ կարտադրի


      09 Հուլիս 2025

      ՌԴ ԱԳՆ. Բաքվում ձերբակալված լրագրողների հարցը լուծվում է գործընկերային եղանակով


      09 Հուլիս 2025

    Վերջին լուրեր