Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ռամիզ Մեհդիև. Բաքուն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Ղարաբաղի հայկական համայնքին
    ՂԱՐԱԲԱՂ

      04 Հունիսի 2019 - 16:22

      «Մ. Գորբաչովի և նրա շրջապատի հանցավոր գործունեության հետևանքով հայ-ադրբեջանական հակամարտությունը աստիճանաբար վերաճեց երկու ժողովուրդների միջև լայնածավալ զինված դիմակայության և հետգայում դարձավ Խորհրդային Միության փլուզման գործընթացի կատալիզատորներից մեկը»։

      Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱզերԹաջ-ին, այդ մասին ասվում է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի հոդվածում։

      Իր հոդվածում Ռամիզ Մեհդիևը նշում է, որ երբ սկսվեցին այդ ողբերգական իրադարձությունները, Ադրբեջանի այդ ժամանակվա ղեկավար կոմունիստները (Ք. Բագիրովը, Ա. Վեզիրովը, Ա. Մութալիբովը), Ժողովրդական ճակատի առաջնորդ Ա. Ալիևը (Էլչիբեյ) և մյուսները ցուցադրել են ամուր դիրքորոշման բացակայություն, անպատասխանատվություն և ոչ պրոֆեսիոնալիզմ։

      «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը մոռացության էր մատնվել, Ադրբեջանում ներքին հակասությունները, իշխանության համար պայքարը համազգային շահերից վեր էր դրվել, ինչը հետագայում զգալիորեն նպաստել է ադրբեջանական տարածքների օկուպացիային։ Ինչպես հայտնի է, 1988 թ. փետրվարից մինչև 1991 թ. վերջն ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտությունը քննարկվում էր, որպես ԽՍՍՀՄ-ի ներքին խնդիր, սակայն նրա դեզինտեգրացիայի և Ադրբեջանի ու Հայաստանի անկախության վերականգնումից հետո, այդ հակամարտությունը արագ ինտերնացիոնալացվեց և դարձավ միջպետական։ Այն վերածվեց ոչ միայն միջազգային խնդրի և տարբեր տարածաշրջանային ու համաշխարհային դերակատարների և նրանց շահերի ընդհարման կետի, այլ նաև դարձավ հակամարտող կողմերի վրա ազդեցության և ճնշման մեխանիզմ»,- ասվում է հոդվածում։

      Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ներկա իշխանությունները շահագրգռված չեն հայ-ադրբեջանական, հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման մեջ և ձգտում են այդ հարցում պատասխանատվությունը գցել ուրիշի վրա։

      «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Նա կամ հայտարարում է, որ չի տիրապետում Ղարաբաղի անունից բանակցությունները անցկացնելու իրավունքին, կամ էլ հայ ժողովրդին է դիմում հայտարարությամբ, որ հատկապես ժողովուրդը պետք է լուծի այդ խնդիրը։ Դա ցուցադրում է, որ Փաշինյանը գործնականորեն չի ուզում լուծել հակամարտությունը և դրա համար տարբեր առիթներ է փնտդում։ Իսկ եթե այդ առիթները կոչերի նման գեղեցիկ են հնչում, ապա գործնականորեն անհիմն են»,- նշում է Մեհդիևը։

      Հեղինակը նշում է, որ Փաշինյանը օգտագործելով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տակտիկան՝ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու դիրքորոշում է գրավել։

      Դրա հետ մեկտեղ, հոդվածում ասվում է, որ Բաքուն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, եթե Հայաստանը իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից։

      Մեհդիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել, ակտիվացնել ջանքերը՝ առաջին հերթին հայկական զորքերը Ադրբեջանի զավթված տարածքներից դուրս բերելու և ադրբեջանցիներին իրենց տներ վերադարձնելու համար։

      Նա ուշադրությունը հրավիրում է նաև օկուպացված հողերում սիրիահայերի արհեստականորեն վերաբնակեցման վրա։

      «Հայկական աղբյուրների համաձայն, Սիրիայում պատերազմի սկզբից Հայաստանում վերաբնակվել են ավելի քան 17 հազ. հայեր և սիրիացիներ, որոնց մի մասը տեղավորվել է Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Մեհդիևը։

      Նրա կարծիքով, Հայաստանի ագրեսորական քաղաքականության արդյունքում՝ այդ երկիրը դուրս է մնացել տարածաշրջանային մասշտաբային նախագծերից։

      «Օրինակ, 2018 թ. վերջին Ադրբեջանի տնտեսությունը 4 անգամ գերազանցել է Հայաստանի տնտեսությանը, Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները 20 անգամ ավել են, քան Հայաստանինը, Ադրբեջանի բնակչությունը 3,3 անգամ ավել է, քան Հայաստանի բնակչությունը»,- նշել է Մեհդիևը։

      Նա ընդգծում է, որ «BE Berlin Economics GmbH» ընկերության Բեռլինի կոնսալտինգային գրասենյակը 2019 թ. հունվարին հրապարակել է՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ անցկացված՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տնտեսական ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա» հետազոտության արդյունքները։

      «Փաստաթղթում ընդգծվում է, որ խաղաղության հասնելը Հայաստանին հնարավորություն կտա կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, զգալիորեն նվազեցնել բյուջետային պակասորդը և ավելացնել սոցիալական ծախսերը։ Այն նաև դրականորեն կազդի Հայաստանի էներգետիկայի և ջրատնտեսության ոլորտների վրա, քանզի երկու երկրների էներգետիկ համակարգերի միավորումը կկրճատի արտադրվող էլեկտրականության ինքնարժեքը, ինչը մեծ օգուտ կբերի հատկապես Հայաստանին։ Դրական կողմերը շոշափելի կլինեն նաև ֆինանսական շուկաներում և ներդրումներում, քանզի հակամարտության կարգավորումը անմիջապես կբերի արտասահմանյան ներդրումների աճին, վարկային ռեյտինգի բարելավմանը, տոկոսադրույքների նվազեցմանը»,- նշում է Մեհդիևը։

      Բացի դրանից, այն դրականորեն կազդի առևտրի զարգացման վրա, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացումը կբերի՝ երկողմ առևտրի և տարանցիկ բեռնափոխադրումների ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա ապահովել Հայաստանից Թուրքիա 123 մլն դոլար ամենամյա արտահանում։

      Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը կգիտակցի բոլոր դրական կողմերը, որոնք երկիրը կարող է ստանալ հակամարտության կարգավորումից, և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ցանկալի խաղաղության հասնելու համար»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները


      02 Մայիսի 2024

      Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին


      02 Մայիսի 2024

      Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ


      02 Մայիսի 2024

      Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը


      02 Մայիսի 2024

      Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է


      02 Մայիսի 2024

      Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին


      02 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին


      02 Մայիսի 2024

      Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար


      02 Մայիսի 2024

      ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը


      02 Մայիսի 2024

      Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է


      02 Մայիսի 2024

      Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ


      01 Մայիսի 2024

      ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը


      01 Մայիսի 2024

      ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում


      01 Մայիսի 2024

      Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը


      01 Մայիսի 2024

      Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով


      01 Մայիսի 2024

      Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա


      01 Մայիսի 2024

      Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը


      01 Մայիսի 2024

      Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին


      01 Մայիսի 2024

      Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին


      01 Մայիսի 2024

      Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին


      01 Մայիսի 2024

      Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ


      01 Մայիսի 2024

      Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված


      01 Մայիսի 2024

      Բաքվում մեկնարկել է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը


      01 Մայիսի 2024

      Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ


      01 Մայիսի 2024

      Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին


      30 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար


      30 Ապրիլի 2024

      Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները


      30 Ապրիլի 2024

      Բուայոնը վերադարձել է Բաքու


      30 Ապրիլի 2024

      Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները


      30 Ապրիլի 2024

      Լրանում է «Կոլցո» օպերացիայի 33 տարին


      30 Ապրիլի 2024

      Հայաստանի խորհրդարանը մերժել է Քոչարյանի կուսակցության սադրիչ հայտարարությունը


      30 Ապրիլի 2024

      Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 18 զանգվածային գերեզման


      30 Ապրիլի 2024

      Փաշինյանի զինակիցը. Սահմանին պետք է կանգնի ադրբեջանցին


      30 Ապրիլի 2024

      Բլոգեր Աղաջանյան. Հայաստանը չի կարող մերժել Ադրբեջանին


      30 Ապրիլի 2024

      ՄԷԳ-COP29 բարձր մակարդակի առաջին երկխոսությունը տեղի կունենա Փարիզում


      30 Ապրիլի 2024

      Ուկրաինացի պատգամավոր. Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի անընդունելի է


      30 Ապրիլի 2024

      Դուրսուն Քերիմովա. Ես տարիներ շարունակ սպասել եմ այս օրվան


      30 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր