Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Հրամանատար. Ղարաբաղում ադրբեջանցի տանկիստները զոհվել են, բայց չեն հանձնվել հակառակորդին - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՂԱՐԱԲԱՂ

      08 Մայիսի 2019 - 17:57

      Armenia.Az-ը հղում անելով Armiya.az-ին, ընթերցողների ուշադրությանն է ներայացնում՝ հայրենիքին երեք ազգային հերոսներ տված, հանրահայտ «Սաբաիլի» առաջին տանկային գումարտակի նախկին հրամանատար Հաջի Ազիմովի հետ հարցազրույցը։

      —Որտե՞ղ է տեղի ունեցել «Սաբաիլի» տանկային գումարտակի առաջին մարտը։

      —Առաջին ճակատամարտը, այսպես ասած՝ ռազմական մկրտությունը մենք անցկացրինք Գեդաբեկի շրջանի Բաշքենդ գյուղում։

      —Ինչպի՞սի մարտական ոգի կար Ադրբեջանի բանակի առաջին տանկիստների մոտ։

      —Նրանք կամավորներ էին, և հետո մարտական ոգին նրանց մոտ շատ բարձր էր։ Տղաները մարտի էին նետվում, պատրաստ էին ատամներով պատառոտել հակառակորդին։ Նրանք մահանում էին, բայց չէին հանձնվում։ Ուզում եմ պատմել մի դեպք։ 1992 թվականին Նախչըվանիկ գյուղի մոտակայքում մարտի ժամանակ երեք մարդուց բաղկացած մեր մի անձնակազմը հայտնվեց ծուղակում։ Տանկիստները մարտի փոշու մեջ չնկատեցին, թե ինչպես հայտնվեցին առանց հետևակի պաշտպանության։ Մտան հայկական դիրքերի խորքը և հայտնվեցին ծուղակում։ Հայերը կիրառեցին «աֆղանական» ծուղակը. տրիպլեքսի (դիտասարք) վրա ցեխ քսեցին և վերջ, տանկը այնուհետև չի կարող շարժվել, քանի որ մեխանիկը չի տեսնում ճանապարհը։ Հայերը շրջափակեցին տանկը և սկսեցին պահանջել, որպեսզի մեր տանկիստները հանձնվեն։ Փոխարենը նրանք խոստանում էին պահպանել նրանց կյանքը։ Բայց մեր տղաները մահը գերադասեցին գերությունից և տանկը հակառակորդին հանձնելը։ Չցանկանալով հանձնվել, նրանք ինքնասպան եղան։

      1992 թ. մայիսին մենք հաջող մարտեր անցկացրինք Ասկերանի ուղղությամբ, ընդամենը մեկ ու կես ժամվա ընթացքում ազատագրեցինք 9 գյուղ։ Ընդ որում ընդամենը 4 տանկի և 15 դեսանտների ուժերով։

      Մեր տանկիստները մասնակցել են նաև Խանքենդիի, Դաշալթիի, Ջամիլլի ուղղությամբ մարտական գործողություններին։

      Վերջին մարտերը մենք անցկացրինք ճակատի Թերթերի ուղղությամբ, երբ հայկական զորքերը փորձեցին զավթել այդ շրջանը, մոտենալ Բարդային և կտրել Եվլախ տանող ճանապարհը, սակայն ադրբեջանական բանակը հետ մղեց հարձակումները և մեծ վնաս հասցրեց հակառակորդին։

      —Պատերազմի ընթացքում գումարտակը ինչպիսի՞ վնասներ կրեց։

      —Պատերզմը առանց վնասների չի լինում, ցավոք։ 1991-1994 թվականներին գումարտակը կորցրեց 16 տանկիստ։ Նրանցից երեքին շնորհվել է «Ազգային հերոսի» կոչում (հետմահու)։ Նրանց շարքում է Ալբերտ Ագարունովը։

      —Ի դեպ, Ալբերտի մասին։ Այսօր հայերի կողմից Շուշայի օկուպացման 27-րդ տարելիցն է։ 1992 թ. մայիսի 8-ին Շուշայի համար մարտերում զոհվեց նաև Ալբերտը։ Դուք հիշու՞մ էք, թե դա ինչպե՞ս տեղի ունեցավ։

      —Տանկիսները Շուշայում մինչև վերջ դիմադրեցին։ Ալբերտ Ագարունովը անձամբ ոչնչացրեց երկու հայկական տանկ։ Մայիսի 8-ի առավոտյան նա սպանվեց դիպուկահարային հրացանից արձակված գնդակից։ Ուզում եմ ասել, որ հայերը վախենում էին Ալբերտ Ագարունովից և ատում էին նրան։ Չէ որ Ալբերտը ուղղակի պաշտում էր «հրեական բուտերբրոդ» սարքել հայկական ռազմական տեխնիկայից, թողնելով իրար ընդառաջ շարժվող ԲՄՊ-ները, կամ ռազմական մեքենաները, նա կրակում էր այն պահին, երբ նրանք հավասարվում էին միմյանց և դրանով հանդերձ, տանկից մեկ կրակոցով ոչնչացնում էր երկու շարժվող օբյեկտ։ Հայերը նույնիսկ մեծ գումար էին նշանակել նրա գլխի համար՝ 5 մլն ռուբլի, քանզի նա շատ մեծ վնաս էր հասցնում հակառակորդի տեխնիկային։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև


      08 Մայիսի 2024

      Պուտինը շնորհավորել է Ի.Ալիևին Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ


      08 Մայիսի 2024

      Մոսկվան ողջունում է Բայրամովի և Միրզոյանի առաջիկա հանդիպումը Ալմաթիում


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը հանդիպել է Ջևդեթ Յըլմազի հետ


      08 Մայիսի 2024

      Ռումեն Ռադև. Բուլղարիան և Ադրբեջանը կապված են ավանդական բարեկամության կապերով


      08 Մայիսի 2024

      Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում անհրաժեշտ է


      08 Մայիսի 2024

      Ջաբբարով. Բաքուն և Սոֆիան հունիսից կվերսկսեն ուղիղ չվերթները


      08 Մայիսի 2024

      Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի նախապատրաստական ​​աշխատանքները


      08 Մայիսի 2024

      Ալիև. ադրբեջանական գազի արտահանումը Բուլղարիա տարեցտարի աճում է


      08 Մայիսի 2024

      Ալիևն ու Ռադևը ստորագրել են՝ Բաքվի և Սոֆիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիրը


      08 Մայիսի 2024

      Ալիևը՝ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության աճի մասին


      08 Մայիսի 2024

      Աճում է Իչերիշեհերով հետաքրքրված երկրների զբոսաշրջիկներi թիվը


      08 Մայիսի 2024

      Խաղաղապահների վերջին շարասյունը լքում է Ղարաբաղը


      08 Մայիսի 2024

      Շուշայում կբացվի DOST կենտրոն


      08 Մայիսի 2024

      Ամիրբեկով. Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը


      08 Մայիսի 2024

      Ավարտվել է Իլհամ Ալիև-Ռումեն Ռադև դեմառդեմ հանդիպումը


      08 Մայիսի 2024

      Պակիստանի պատվիրակությունը Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանում


      08 Մայիսի 2024

      Ամիրբեկով. COP29-ն Ադրբեջանում անցկացնելու Երևանի համաձայնությունը վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը հանդիպել է Ֆուաթ Օքթայի հետ


      08 Մայիսի 2024

      ԱՄՆ-ն ավելացրել է Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումները


      08 Մայիսի 2024

      Ադրբեջանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց մասնակցությունը Եվրատեսիլ 2024-ին


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը Անկարայում այցելել է Անըթքաբիր


      08 Մայիսի 2024

      Ադրբեջանում ավելացել է հարկատուների թիվը


      08 Մայիսի 2024

      ՖԻՖԱ-ի նախագահը հրավիրվել է COP29


      08 Մայիսի 2024

      Բաբաևն ու Կոզլովը քննարկել են կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցությունը


      08 Մայիսի 2024

      ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցը


      08 Մայիսի 2024

      Բաքվի մետրոպոլիտենի ուղևորների թիվը գերազանցել է 20 միլիոնը


      07 Մայիսի 2024

      Ալի Ահմեդով. Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ


      07 Մայիսի 2024

      Հեյդար Ալիևի Հիմնադրամը շարունակում է Ղարաբաղում եկեղեցիների և մզկիթների վերականգնումը


      07 Մայիսի 2024

      Փաշինյանը կաթողիկոսին. Չի լինելու սահմանազատում, պատերազմ է լինելու


      07 Մայիսի 2024

      Ալիևը՝ ԵՄ-ի համար 20 մլրդ խմ գազի մասին: «Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»


      07 Մայիսի 2024

      Ֆիցո.Ադրբեջանն ինքնիշխանության առումով օրինակելի պետություն է


      07 Մայիսի 2024

      Ֆիցո. Մենք պատրաստ ենք կամուրջ դառնալ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև


      07 Մայիսի 2024

      Բուլղարիայի նախագահը կայցելի Ադրբեջան


      07 Մայիսի 2024

      Գաֆարովա. Հեյդար Ալիևն արդարացրեց ադրբեջանական ժողովրդի հույսերը


      07 Մայիսի 2024

      Ջաբբարով. Ադրբեջանը և Սլովակիան համագործակցության մասին մի շարք հուշագրեր են ստորագրել


      07 Մայիսի 2024

      Միլլի Մեջլիսը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային


      07 Մայիսի 2024

      Ջաբբարով. Կարևոր ջանքեր են գործադրվել Ադրբեջանի և Սլովակիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ


      07 Մայիսի 2024

      Ավարտվել է Իլհամ Ալիևի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը


      07 Մայիսի 2024

      Սակովան՝ Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանի ՌՕՈՒ-ն՝ Anatolian Phoenix-2024-ում


      07 Մայիսի 2024

      Օվերչուկն ու Բաբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները


      07 Մայիսի 2024

      «Խարըբյուլբյուլ» փառատոնը կանցկացվի Շուշայում և Լաչինում


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում


      07 Մայիսի 2024

      Քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը


      07 Մայիսի 2024

      Քննարկվել են ադրբեջանա-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի սահմանին 40 սահմանային սյուն է տեղադրվել


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ֆիզուլիի դպրոց


      07 Մայիսի 2024

      Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան


      07 Մայիսի 2024

      ԱՄՆ դեսպան. Ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ


      06 Մայիսի 2024

    Վերջին լուրեր