Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Le Monde. Ֆրանսիան ցանկանում է կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները
    ՂԱՐԱԲԱՂ

      19 Ապրիլի 2021 - 11:50

      Ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականը՝ ազատագրված ադրբեջանական հողերում անցկացվող վերականգնողական աշխատանքների և պատերազմի ավարտից հետո՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հոդված է հրապարակել:

      Նրանում ասվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը թուլացրել է Փարիզի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունները։ Ֆրանսիական ընկերությունները վախենում են, որ նրանց թույլ չեն տա մասնակցել ազատագրված տարածքների վերականգնման նախագծերին։

      Բուլդոզերների մի ամբողջ բանակ հարթեցրել է Ղարաբաղի հենց կենտրոնում Ֆիզուլիի օդանավակայանի ապագա 3 կմ թռչքային գոտիները։ Շուրջը երբեմնի վիթխարի մարտի դաշտեր են, որոնք ծակծկվել են ականներով և չպայթված զինամթերքով։

      «Նախագահ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականության շնորհիվ՝ Ադրբեջանը վերադարձրեց իր տարածքները»,- պատմում է «Ազերաէրոնավիգացիա» (AZANS) օդային երթևեկության վարչության տնօրեն Ֆարխան Գուլիևը։

      Նրա խոսքով, այս օդանավակայանի շինարարությունը կավարտվի օգոստոսի վերջերին։ Այն կծառայի Ադրբեջանի մարգալիտ՝ Շուշա քաղաքին: «Այն կլինի Բաքվի օդանավակայանից հետո՝ երկրում մեծությամբ երկրորդ օդանավակայանը»,- հայտարարել է Ֆ. Գուլիևը, փոխանցում է Armenia.Az-ը։

      Le Monde-ի տեղեկատվությանը համաձայն՝ ազատագրված հողերի վերականգնման աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են թուրքական ընկերությունները։

      Պատերազմը թուլացրել է Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների պրակտիկան։ Անկարան Բաքվին առաջարկել է վճռական ռազմական և դիվանագիտական աջակցություն, այն ժամանակ, երբ Փարիզը ավելի շատ թեքվեց դեպի Երևանը։ Այսօր ֆրանսիական խոշոր ընկերությունները վախենում են, որ նրանք կմեկուսացվեն Ղարաբաղի վերակառուցման վիթխարի նախագծերից։

      «Չարժե սպասել նոր պայմանագրեր, նույնիսկ, եթե ֆրանսիական ընկերությունների առաջարկությունները լինեն առավել գայթակղիչ։ Սա ոչ թե պարզապես էմոցիոնալ արձագանք է, սա վստահության հարց է։ Կմնան արդյո՞ք ֆրանսիացիները այնտեղ, եթե քաղաքական իրավիճակը փոխվի։ Սա վշտալի է, որովհետև երկու երկրների միջև համագործակցության ներուժը շատ բարձր է։ Այնպիսի զգացմունք է առաջանում, կարծես թե քսան տարվա ջանքերը ոչ մի բանի չհանգեցին»,- ափսոսանք է հայտնում Ադրբեջանա-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի վարչության նախագահ Թեյբա Գուլիևան։

      «Մեր նախագծերը շրջափակված են, կամ շատ դանդաղ են ընթանում»,- ասել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով SUEZ ընկերության տնօրեն Ալեն Կարբոնելը։

      Ինչպես գրում է Le Monde-ն՝ Փարիզը աննկատ փորձում է փոխել իր դիրքորոշումը Հարավային Կովկասում և հունվարի 27-ին տարածաշրջան էր ուղարկել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուային:

      «Երևանում կանգառով ցանկացած պետական այցը նախ անպայման պետք է անցնի Բաքվի միջով, որը ուրիշ կերպ կարող է վիրավորվել»,- պարբերականին ասել է դիվանագիտական աղբյուրը։

      Օրաթերթը համարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ չի վարվել՝ 2018 թվականի հոկտեմբերին այցելելով Երևանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով։

      Մի քանի Ֆրանսիական և ադրբեջանական քաղաքաական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պատրաստվում է «մոտակա շաբաթներում» Ադրբեջանի մայրաքաղաք այցին։

      Ընդ որում, հիշեցնենք, որ փետրվարի վերջերին Բաքու էր ժամանել ֆրանսիական ութ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը։ Նրանցից մեկը՝ Ֆեդերիկ Դյուման համարում է, որ անհրաժեշտ է վերականգնել Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Նա խոստովանում է, որ Ազգային ժողովի որոշ նախաձեռնությունները օբյեկտիվ պատճառներով վատ էին ընկալվել ադրբեջանական հասարակության կողմից։

      «Այսօր հասարակությունը չի ընդունում խոշոր պայմանագրերը շահած ֆրանսիական ընկերություններին, քանզի Ֆրանսիան աջակցում է մեր թշնամիներին»,- Le Monde-ին հաստատել է ադրբեջանցի գործարարը։

      Օրաթերթի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը ժխտում է, որ ֆրանսիական ընկերությունները անշահավետ վիճակում են գտնվում քաղաքական պատճառներով, բայց խոստովանում է, որ Թուրքիայի նման երկրների նկատմամբ նախընտրություններ իրականում կան։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանն ու Պակիստանը ամրապնդում են երկաթուղային համագործակցությունը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը ծանոթացել է Թեզեբինա գյուղի մասնավոր տների վերականգնման աշխատանքներին


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը՝ Խոջալուի աղյուսի գործարանի բացմանը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը՝ Գիյասլը գյուղում վերանորոգված մզկիթի բացմանը


      18 Հուլիս 2025

      COVID-19. Ադրբեջանում երկարաձգվել է առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձի ժամանակավոր հավելավճարը


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին


      18 Հուլիս 2025

      Ալիևը՝ Աղդամում ծխախոտի արտադրանքի արտադրության ձեռնարկության բացմանը


      18 Հուլիս 2025

      Քանի՞ գործող փաստաբան կա Ադրբեջանում։


      18 Հուլիս 2025

      Թուրքիայի դեսպան. Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները ապրում են իրենց լավագույն շրջանը


      18 Հուլիս 2025

      Ո՞ր երկրներ է Ադրբեջանը նավթ արտահանում


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանը ընդգրկվել է WIPO- ի երեք կոմիտեների կազմում


      18 Հուլիս 2025

      Նախկին գերին դատարանում. Դեռ մնում են կոտրված ձեռքիս և գլխիս ճաքի հետքերը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը կիսվել է՝ Բերդըմուհամեդովի Ադրբեջան այցի կապակցությամբ հրապարակմամբ


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանական քամանչան նվիրաբերվել է Բարսելոնայի երաժշտական թյանգարանին


      18 Հուլիս 2025

      Թուրքմենական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Բերդըմուհամեդովի այցը Ադրբեջան


      18 Հուլիս 2025

      Պակիստանի ԱԱՀ-ի ղեկավարը բարձր է գնահատել՝ Ադրբեջանի Աուդիտի բարձրագույն մարմնի զարգացումը


      17 Հուլիս 2025

      Իսաևը՝ Ադրբեջանից շինանյութերի արտահանման աճի մասին


      17 Հուլիս 2025

      Ի.Ալիևը «Դոստլուգ» անունով ղարաբաղյան ձի է նվիրել Բերդըմուհամեդովին


      17 Հուլիս 2025

      ԱՄԷ Հաշվիչ պալատի գլխավոր տնօրեն. Ադրբեջանի հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից մեկն է


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանը երեք անգամ կրճատել է արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն. Ցավակցություն ենք հայտնում Իրաքի կառավարությանը և ժողովրդին


      17 Հուլիս 2025

      Ղազախստանի Պնախարարության ներկայացուցիչները՝ Ադրբեջանում բանակցություններում


      17 Հուլիս 2025

      Պակիստանցի նախարար. Բաքվի և Իսլամաբադի համագործակցությունը կարևոր ռազմավարական առավելություն է


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանցի մարզիկը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից


      17 Հուլիս 2025

      Ալիևը և Բերդըմուհամեդովը լուսանկարվել են Դաշալթը գյուղի ֆոնին


      17 Հուլիս 2025

      Բաքվում մայրերը այցելել են կալանավորված ռուսաստանցիներին


      17 Հուլիս 2025

      Ալիևը և Բերդըմուհամեդովը զննել են Ֆիզուլի քաղաքում ավերված տարածքները


      17 Հուլիս 2025

      «Մեծ վերադարձ. 43 ընտանիք տեղափոխվել է Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ


      17 Հուլիս 2025

      Թուրքմենստանի Խալք Մասլախաթի նախագահը ժամանել է Ֆիզուլի


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանը հետաքրքրված է Վիետնամի հետ ՀԾ ստեղծմամբ


      17 Հուլիս 2025

      Լեյլա Ալիևան և Օգուլջահան Աթաբաևան այցելել են Բաքվի գրքի կենտրոն


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանի զորամասերում ուժեղացնում են հակահրդեհային պատրաստությունը


      17 Հուլիս 2025

      Իլհամ Ալիևը և Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը այցելել են Sea Breeze


      17 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հաստատել է հիփոթեքային վարկերի տրամադրման կարգի փոփոխությունները


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Հանոյը համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել


      16 Հուլիս 2025

      Ամինա Թագի. Հայի հետ եզրափակչում Ես հասկանում էի, որ պետք է հաղթեմ


      16 Հուլիս 2025

      Փաշինյան. Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս պետք է ճանաչվեր ավելի վաղ


      16 Հուլիս 2025

      Միգրացիոն ծառայություն. 200-ից ավելի մարդ է վերադարձվել Ադրբեջան


      16 Հուլիս 2025

      Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը այցելել է Բաքվում Պատվո ծառուղի


      16 Հուլիս 2025

      Պետական ծառայություն. Ադրբեջանում արգելափակվել է 19 կեղծ դոմեն


      16 Հուլիս 2025

      Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին


      16 Հուլիս 2025

      Ալիևը Բերդըմուհամեդովին. Մեր ժողովուրդներին միավորում են եղբայրության խորը ավանդույթները


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Բաղդադը քննարկել են դատական և իրավական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերը


      16 Հուլիս 2025

      ՄԱԿ-ում նշել են Ադրբեջանի նվաճումները գենդերային հավասարության ոլորտում


      16 Հուլիս 2025

      Թուրքմենստանի Խալք Մասլախաթի նախագահը ժամանել է Ադրբեջան


      16 Հուլիս 2025

      Euronews-ը ռեպորտաժ է պատրաստել՝ Խանքենդիում կայացած ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի մասին


      16 Հուլիս 2025

      Ադրբեջանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացվել է


      16 Հուլիս 2025

      Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և ՆԱՏՕ-ի փորձագետները հանդիպում են անցկացրել


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Ամստերդամը քննարկել են համագործակցության հարցեր


      16 Հուլիս 2025

    Վերջին լուրեր