Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Թուրալ Գյանջալիևը դիմել է Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին
    ՂԱՐԱԲԱՂ

      26 0Հոկտեմբերի 2020 - 15:15

      Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարը Թուրալ Գյանջալիևը՝ դիմել է՝ տարածաշրջանի հայկական համայնքին:

      Armenia.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ներկայացնում է այդ ուղերձը.

      «Ես՝ Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու բակից դիմում եմ ձեզ՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղում ապրող հայկական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիներին:

      Խունտայի հանցավոր վարչակարգը, որը ստեղծվել է Հայաստանի կողմից աջակցվող օկուպացված ադրբեջանական տարածքներում, ռազմական օբյեկտները դիտավորյալ տեղադրելով բնակավայրերի մոտ, ձեզ պատանդ է դարձրել և վտանգի տակ դրել ձեր կյանքը:

      Ես դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չմոտենալ ռազմական օբյեկտներին, որոնք տեղակայված են ռազմական գործողությունների շրջաններում գտնվող բնակավայրերի մոտ:

      Ադրբեջանի Զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ձեր անվտանգությունը, ձեր կյանքը և առողջությունը պաշտպանելու համար, քանի որ դուք հանդիսանում եք Ադրբեջանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ դուք, գիտակցելով ձեր քաղաքացիական պատասխանատվությունը, հեռու մնաք ռազմական օբյեկտներից:

      Կոչ եմ անում ձեզ՝ հայկական ծագում ունեցող ադրբեջանցի քաղաքացիներ, վայր դնել զենքը և աջակցել ադրբեջանական բանակին, վերջ տալ խունտայի վարչակարգին, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի խաղաղություն և հանգստություն տիրի Ադրբեջանի նախնիների երկրում՝ Լեռնային Ղարաբաղում:

      Օկուպաված հողերն ազատագրվելուց հետո, Լեռնային Ղարաբաղի հայության բոլոր իրավունքները կապահովվեն ամենաբարձր մակարդակով, ինչպես Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիների: Ձեր սոցիալական, տնտեսական և հումանիտար կարիքները լիովին կբավարարվեն ադրբեջանական պետության կողմից:

      Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է ձեզ երջանիկ և բարեկեցիկ ապագա՝ ազատագրված Լեռնային Ղարաբաղում: Մենք խաղաղ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չունենք:

      Չնայած տարիներ են անցել, ինձ մոտ ջերմ հիշողություններ են մնացել մեր հայ հարևանների մասին, որոնց հետ միասին սովորել ենք Շուշայի շախմատի դպրոցում: Մենք կվերականգնենք այդ դպրոցը, և այնտեղ կսովորեն հայ և ադրբեջանցի աշակետրները: Մեր երեխաները միասին կապրեն խաղաղության և բարգավաճման պայմաններում:

      Ես նաև կոչ եմ անում հայ զինվորներին, որոնք անօրինական կերպով մասնակցում են ռազմական գործողություններին Ադրբեջանի օկուպացված տարածքներում, վայր դնել զենքը և դիմադրություն ցույց չտալ ադրբեջանական բանակին: Եթե զենքը վայր դնեք և հանձնվեք, ապա ձեզ հետ կվարվեն Ժնևի կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան՝ հարգելով ձեր պատիվն ու արժանապատվությունը:

      Մեկ այլ հարց, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա Շուշայի Ղազանչեցոց եկեղեցին է, որը վնասվել էր ռազմական գործողությունների ժամանակ: Ես հայտարարում եմ, որ Ադրբեջանն անպայման հետաքննելու է՝ այդ եկեղեցուն վնաս պատճառած միջադեպը: Մենք կասկածներ ունենք, որ դա սադրանք է: Ամեն դեպքում, այս հարցը լրջորեն կուսումնասիրվի և, անկախ արդյունքից, Ղազանչեցոց եկեղեցին կվերականգնվի Ադրբեջանի Հանրապետության կողմից:

      Ե՛վ մենք, և՛ դուք, որպես Ադրբեջանի լիրավ քաղաքացիներ, կդառնանք՝ գեղեցիկ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման և համակողմանի առաջընթացի կենդանի վկաները, որոնց օգուտները կվայելենք բոլորս:

      Վերջում ուզում եմ հայտարարել, որ, որպես Խանքենդիից պատգամավոր, ես կարդում եմ ձեր՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի բոլոր ուղերձները, և ուրախ եմ, որ դուք աջակցում եք երկու համայնքների խաղաղ գոյատևման գաղափարին: Դուք կարող եք ցանկացած պահի կապվել ինձ հետ՝ իմ ֆեյսբուքյան էջի միջոցով, կամ էլ էլեկտրոնային փոստով և դիմել ձեզ հուզող ցանկացած հարցով:

      Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում՝ խաղաղ համատեղ կյանքի հույսով», - ասվում է ուղերձում:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Բաքուն և Բաղդադը քննարկել են կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարը


      15 Հուլիս 2025

      Ռուսաստանում չեղարկվել են ադրբեջանական թատրոնի շրջագայությունները


      15 Հուլիս 2025

      Բերդըմուհամեդովը մեկնում է Ադրբեջան


      15 Հուլիս 2025

      Էմին Հուսեյնով. Մեկնարկել են Խըդըրլը գյուղում վերաբնակեցման աշխատանքները


      15 Հուլիս 2025

      Բաքուն և Թբիլիսին քննարկում են ուղևորատար գնացքների երթևեկության վերսկսման հարցը


      15 Հուլիս 2025

      Գլխավոր դատախազություն. Օկուպացիայի ժամանակ Աղդամին պատճառված վնասը գերազանցել է 4 միլիարդ մանաթը


      15 Հուլիս 2025

      Իսրայելը պայքարելու է Ադրբեջանին նոր կապի արբանյակ մատակարարելու համար


      15 Հուլիս 2025

      ԱԳՆ. Սլովակիան պլանավորում է Ադրբեջանում պատվավոր հյուպատոսություն բացել


      15 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն և Անկարան միշտ միմյանց կողքին կլինեն


      15 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիային՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ


      15 Հուլիս 2025

      Ի.Ալիև. Ադրբեջանն ու Թուրքիան ուս ուսի վստահորեն և հաջողությամբ առաջ են շարժվում դեպի ապագա


      15 Հուլիս 2025

      Ջաբբարովը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ


      15 Հուլիս 2025

      SOCAR. ԲԹՋ-ի միջոցով մղվել է ավելի քան 600 միլիոն տոննա նավթ


      15 Հուլիս 2025

      Ադրբեջանը հարգում է Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը


      15 Հուլիս 2025

      Դատավարությունը շարունակվում է՝ հայկական գերության մեջ եղած ադրբեջանցիների ցուցմունքներով


      15 Հուլիս 2025

      Մամուլի խորհուրդը քննարկել է «Սպուտնիկ Ազերբայջան»-ի հետ կապված իրավիճակը


      15 Հուլիս 2025

      Մակրոնը և Փաշինյանը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության հարցը


      15 Հուլիս 2025

      Թրամփը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին


      15 Հուլիս 2025

      Խոջալուի բնակիչ. Մենք երբեք հույսը չենք կորցրել և հավատացել ենք, որ կվերադառնանք Խան-Յուրդու


      14 Հուլիս 2025

      Ադրբեջանում երկու ազգային պարկ կստեղծվի


      14 Հուլիս 2025

      Fitch Solutions. Ադրբեջանի դերը ԵՄ-ի հետ գազի առևտրում կարող է մեծանալ


      14 Հուլիս 2025

      Քանի՞ պաշտոնապես գործազուրկ մարդ կա Ադրբեջանում։


      14 Հուլիս 2025

      Ֆոն դեր Լեյենը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հնարավորինս շուտ ստորագրման հույս է հայտնել


      14 Հուլիս 2025

      Ադրբեջանում շուրջ 14 միլիոն տոննա նավթ է արդյունահանվել


      14 Հուլիս 2025

      ՄՄ-ն ընդունել է՝ «տարածքային պաշտպանություն» հասկացողության կատարելագործման մասին օրինագիծը


      14 Հուլիս 2025

      Խոջալուի բնակիչ. Մենք վերադարձանք այս հողեր մեր նահատակների արյան գնով


      14 Հուլիս 2025

      Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է՝ պետական պարտքի մասին օրենքում կատարված փոփոխությունները


      14 Հուլիս 2025

      Գաֆարովա. Ադրբեջանը դարձել է լայն միջազգային ասպարեզում նշանակալի ձայն ունեցող պետություն


      14 Հուլիս 2025

      Արդյո՞ք Ադրբեջանում փոխվում են մի շարք զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման կանոնները


      14 Հուլիս 2025

      ANAMA. 240 չպայթած զինամթերք է վնասազերծվել


      14 Հուլիս 2025

      Բաքվից մինչև Լաչին՝ 418 կիլոմետր ոտքով Զույգը կատարել է իր ուխտը՝ հասնելով հայրենի հող / Տեսանյութ


      14 Հուլիս 2025

      Ադրբեջանում հաքերների զոհ են դարձել հանրային ծառայությունների ավելի քան վեց հազար օգտատերեր


      14 Հուլիս 2025

      Ադրբեջանում տեղեկատվության և կապի ծառայությունների ծավալը գերազանցել է 1,7 միլիարդ մանաթը


      14 Հուլիս 2025

      Ֆիլիպիններն ու Ադրբեջանը բարեկամության և մշակույթի օրեր կանցկացնեն


      14 Հուլիս 2025

      Ալի Ասադովը հանդիպել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի հետ


      14 Հուլիս 2025

      Այսօր գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի զոհվելու տարելիցն է


      14 Հուլիս 2025

      Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Էրդողանին


      14 Հուլիս 2025

      ՄԵԴԻԱ-ն հերքում է կեղծիքը ԼՈՒՍԱՆԿԱՐ


      14 Հուլիս 2025

      «Մեծ վերադարձ». նախկին հարկադիր վերաբնակների առաջին խումբը մեկնել է Խանյուրդա և Թազաբինա գյուղեր


      14 Հուլիս 2025

      ԶԼՄ. Բաքվում կայացել է Սիրիայի և Իսրայելի պաշտոնյանատար անձանց հանդիպումը


      14 Հուլիս 2025

      Էրդողան. Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին


      14 Հուլիս 2025

      Սիրիայի նախագահը կայցելի Ադրբեջան


      12 Հուլիս 2025

      Միջազգային ճանապարհորդները այցելել են Ջաբրայիլ


      12 Հուլիս 2025

      Բաքուն և Թբիլիսին քննարկել են ԲԹԿ երկաթուղու նախագծի լիարժեք մեկնարկը


      12 Հուլիս 2025

      Վկան դատավարության ժամանակ. Ես տեսա, թե ինչպես են հայերը տանկով անցել վիրավոր զինվորի վրայով


      12 Հուլիս 2025

      Ադրբեջանը Փարիզում մասնակցում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին


      12 Հուլիս 2025

      Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում


      12 Հուլիս 2025

      Քննարկվել է Ադրբեջանի 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը


      12 Հուլիս 2025

      Վրաստանը ցանկանում է վերականգնել երկաթուղային կապը Ադրբեջանի հետ


      12 Հուլիս 2025

      Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել


      12 Հուլիս 2025

    Վերջին լուրեր