Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • 2016 թ. ապրիլ. Մեծ Հաղթանակի սկիզբը, մարտերի մասնակիցների հուշերը
    ՂԱՐԱԲԱՂ

      02 Ապրիլի 2020 - 09:39

      Երեք տարի է բաժանում մեզ՝ 2016 թ. ապրիլին ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ գրված փառավոր էջից։

      Հրադադարի ռեժիմի երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեր ժողովրդին հաղթանակի ուրախություն պարգևած այդ մարտերը՝ անջնջելի տպավորություն են թողել, ինչպես մեր երկրի հասարակության, այնպես էլ համաշխարհային հանրության վրա, և ամենաազդեցիկ մամուլի կառույցները ընդարձակ լուսաբանել են այդ իրադարձությունները։

      Armenia.Az-ը հղում անելով Armiya.Az-ին, ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ ադրբեջանցի զինծառայողների՝ ապրիլյան մարտերի անմիջական մասնակիցների պատմածների և հիշողությունների հիման վրա պատրաստված նյութերը։

      Մայոր Ռաշադ Իսրաֆիլով. «Երբ ես կիսվում եմ ապրիլյան մարտերի մասին իմ հուշերով, ակամա նորից վերադառնում եմ կրակով լի այդ օրերին։ Պատերազմը ունի իր օրենքները. մարտերը չեն լինում առանց կորուստների։ Ես կորցրել եմ մի քանի մարտական ընկերներիս՝ սպաներին ու ենթասպաններին։ Մեր ջոկատում մարտնչում էին նաև Խոջալուից երկվորյակ եղբայրներ Սարվան և Նամիգ Մեհրալիևները։ Նրանք իսկական հայրենասերներ էին, նրանց մեր շարքեր էին բերել հակառակորդի նկատմամբ ատելությունը և վրիժառության ծարավը։ Սարվանը զոհվեց դիպուկահարի կրակից։ Նամիգին մենք հազիվ պահեցինք, նա նետվում էր առաջ, կրակի տակ։ «Ես եղբորս արյունը առնվրեժ չեմ թողնի»,- ասում էր Նամիգը։ Անհնար էր նրան սփոփել։ Ես ասացի. «Նամիգ, շեհիդ դարձած զինվորը միայն քո եղբայրը չէ, նա բոլորիս եղբայրն է։ Մենք անպայման կառնենք նրա վրեժը»։


      Ես ամեն օր, ամեն ժամ սպասում եմ, որ մենք նորից կնետվենք մարտերի, ինչպես այն ժամանակ՝ 2016 թվականի ապրիլին։ Մենք չենք հանգստանա, մինչև օկուպացիայից չազատագրենք մեր հողերիի վերջին թիզը։ Հաղթանակը մերն է լինելու, որովհետև մենք պայքարում ենք արդար գործի համար՝ մեր հայրերից ու պապերից մեզ մնացած հարազատ հողերի համար և մենք աչք չունենք օտար հողերի վրա»։

      Մայոր Ֆաիգ Գասըմով. «Թե ինչ է նշանակում պատերազմը՝ ես հասկացա 1992 թվականին, երբ մենք կորցնելով հարազատ օջախները, ստիպված եղանք փախչել Գուբադլիից։ Այն ժամանակ իմ եղբայրը՝ Հասանգուլու Գասըմովը դարձավ մեր վերածնված բանակի առաջին սպաներից մեկը։ Նրան անվանում էին «Անվախ Գասըմ»։ Նա զոհվեց կատաղի մարտերից մեկում։ Այդ օրը ես երդվեցի, որ մինչև մեր հողերը չազատագրվեն օկուպանտներից, ես չեմ հանի զինվորական համազգեստը։ Որոշ ժամանակից հետո հրամանատարությունը ինձ ուղարկեց սպաների նախապատրաստական կուրսեր և դա կանխորոշեց իմ ճակատագիրը՝ այն հավերժ կապելով բանակի հետ։



      Երբ սկսվեցին ապրիլյան մարտերը, ես երեխայի պես հրճվում էի։ Ես ասացի, որ այժմ եկել է հակառակորդի դեմ կռվելու իմ հերթը և թող իմ եղբոր հոգին ուրախանա, քանզի ես կմարտնչեմ մինչև վերջին շունչս։

      Ենթասպա Թահիր Միսիրխանով, «Ադրբեջանի դրոշի» շքանշանի ասպետ. «Յուրաքանչյուր մարդ երբեմն իրեն հարց է տալիս. ես ի՞նչ եմ արել հայրենիքի համար։ Այդ իմաստով երջանիկ է նա, ով, ինչպես մենք, իր կյանքը կապել է զինվորական գործի հետ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը ապրում է հանուն հայրենիքի, չէ որ մեր մասնագիտության էությունը նրանում է, որպեսզի պաշտպանել հայրենիքը։

      Իմ ժամկետային զինվորական ծառայությունն անցել է առաջապահ դիրքերում և հատկապես այդ ժամանակներից հետո իմ մեջ արթնացել է զինվորի մասնագիտության նկատմամբ անբաժանելի հետաքրքրություն։ Ես իմ ճակատագիրը կապել եմ բանակի հետ, որպես մարտիկ կազմավորվել եմ անցնելով դասընթացներ ու մասնակցելով զորավարժություններին և ահա մի անգամ ես լսեցի, որ մեզ հրաման է տրվել մարտի բռնվել և հետ մղել հակառակորդի հարձակումը։ Դա եղել է 2016 թ. ապրիլի 1-ի լույս գիշերը։ Մենք մարտի բռվեցինք՝ ռազմավական կարևոր նշանակության բարձունքներն ազատելու համար։ Հայերը համառորեն չէին ուզում նահանջել իրենց դիրքերից։ Սակայն հանդիպելով մեր բանակը ուժեղ հակահարձակմանը, սկսեցին զենքերը թողնելով մարտի դաշտում, անկանոն նահանջել։ Ամեն ինչ տեղի ունեցավ կարծես թե մի ակնթարթում։ Հակառակորդի զինվորները մեր հրետանու ռումբերի ու ականների պայթյունից հայտնվելով ապակողմնորոշված վիճակում, անկանոն կրակ էին բացում։

      Երբ մենք գրավեցինք Լելե թեփե բարձունքը, դա իրոք դարձավ իմ կյանքի ամենահիանալի, ամենաթանկագին պահը։ Չէ որ դա մեր կարևոր հաղթանակն էր, իսկ այժմ այդ կարևոր դիրքը վերահսկվում է մեր կողմից։ Երբ ես կանգնեցի այդ բարձունքի վրա ու նայեցի հարակից գյուղերի ուղղությամբ, աչքերս արցունքով լցվեցին՝ այնքան ուժեղ էր հպարտության զգացմունքը։

      Երբ մտածում եմ ապրիլյան մարտերի մասին, ես հիշում եմ շեհիդ դարձած իմ ընկերներին։ Նրանք չխնայեցին իրենց կյանքը՝ հերոսաբար զոհվեցին հարազատ հողերի համար և դրանով բարձրացան ամենաբարձր կետին՝ շեհիդության գագաթնակետին»։

      Գնդապետ Շամիլ Ալիև. «Մեր սպաների և ենթասպաների պրոֆեսիոնալիզմը՝ Ադրբեջանի բանակի ուժը հաստատող հիմնական գործոնն է։ Սպաները և ենթասպաները մեծ դեր են խաղում բանակի շարքերն ընդունված նորակոչիկների և հայրենասեր զինվորների կազմավորման գործում, նրանք օգնում են տիրապետել զինվորի պատվավոր մասնագիտությանը, ժամանակակից զենքի հետ վարվելու հմտություններին։ Նրանք իրենց ծառայության ընթացքում զինվորների մեջ սեր են սերմանում հայրենիքի նկատմամբ։ Ես երջանիկ եմ, որ եղել եմ նրանց շարքերում, ովքեր նվաճել են այդ հաղթանակը։ Երբ մեր եռագույն դրոշը սկսեց ծածանվել Լելե թեփեյի վրա, ես զգացի հպարտության անհավանական զգացմունք, որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից»։



      Լեյտենանտ Էմիլ Մարդանօղլու. «2016 թ. ապրիլյան մարտերը ոսկե տառերով են գրվել Ադրբեջանի ռազմական պատմության մեջ և ապացուցել են Ադրբեջանի բանակի մարտական ոգին։ Այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանցի հերոս զինվորը արժանի դիմադրություն ցույց տալով հակառակորդին՝ օկուպացիայից ազատել է կարևոր բարձունքներ ու բնակավայրեր։

      Ապրիլյան մարտերը կրկին անգամ հակառակորդին ցույց տվեցին ադրբեջանական բանակը ուժը։ Թող նա իմանա, որ Զինված Ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի հայկական օկուպացիայի հետ և ցանկացած գնով մեր հողերը կազատագրի օկուպանտներից»։

      Նրանցից մեկը, ով ապրիլյան մարտերի ժամանակ խիզախություն է ցուցաբերել, արժանացել է «Զինվորական ծառայության մեջ աչքի ընկնելու համար» III աստիճանի մեդալի, գերաժամկետային զինծառայող Թալեհ Սաբուհի օղլու Հուսեյնովն է։ Նա տանկային անձնակազմի նշանառու է։ Թալեհը ծնվել է Գերանբոյի շրջանում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցը ավարտելուց հետո, նա իր բոլոր հասակակիցների պես մեկնել է զինվորական ծառայության։ 2012-2013 թթ. ժամկետային զինվորական ծառայություն է անցել բանակի շարքերում։ Ծառայությունն ավարտելուց հետո, Թալեհը որոշել է մնալ բանակում։ Նա ավարտել է ենթասպաների նախապատրաստական դասընթացը և դարձել է տանկային անձնակազմի նշանառու։ Այնուհետև նա ծառայության է անցել առաջապահ դիրքերում տեղակայված զորամասերից մեկում։ Նա հերոսաբար մարտնչել է ապրիլյան մարտերի ժամանակ, որոնք անցկացվել են Թալիշի ուղղությամբ։ Մարտերից մեկի ժամանակ նա մի քանի վնասվածքներ է ստացել. ձեռքերի, դեմքի և մեջքի այրվածքներ և աջ ոտքի բեկորային վնասվածք։ Վիրավորված զինվորին տեղափոխել էին հոսպիտալ։ Զինվորական բժիշկների օգնությամբ ոտքի կանգնելուց հետո, նա կրկին վերադարձել է ծառայության վայրը։



      —Ապրիլյան մարտերը դարձել են նրա ցուցանիշը, որ Ադրբեջանի բանակը ուժեղ է և էլ ավելի ուժեղ է Հայրենիքի նկատմամբ մեր սերը,- պատմել է Թալեհը։ —Դա եղել է այն օրը, որին մենք բոլորս այդպես երկար սպասում էինք։ Հայերը խախտեցին հրադադարի ռեժիմը, սադրանք իրագործեցին։ Սակայն, երբ նրանք տեսան մեր ուժը, սկսեցին խուճապահար նահանջել, փախչել։ Հակառակորդն զգաց մեր բանակի ուժն ու հզորությունը, ստիպված եղավ նահանջել և լքել մեր հողերը։ Հայերը իրենց համար տեղ չէին գտնում, որ կարևոր բարձունքներն անցել են մեր ձեռքը։ Մենք լիովին կազատագրենք մեր հողերը։ Մենք դա կանենք, որպեսզի լուծենք շեհիդների վրեժը։ Դա մեզնից յուրաքանչյուրի պարտք է Հայրենիքի հանդեպ...

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Քննարկվել է Ադրբեջանի 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը


      12 Հուլիս 2025

      Վրաստանը ցանկանում է վերականգնել երկաթուղային կապը Ադրբեջանի հետ


      12 Հուլիս 2025

      Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել


      12 Հուլիս 2025

      Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը


      12 Հուլիս 2025

      Պետական ​​վիճակագրական կոմիտե. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ապրում է ավելի քան 50,000 մարդ


      12 Հուլիս 2025

      Բաքուն և Թբիլիսին քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հարցերը


      11 Հուլիս 2025

      ING Group-ը ներդրողների արձագանքի մասին՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում


      11 Հուլիս 2025

      Տուժող Բաքիրովան պատմել է հայկական գերության մեջ տանջանքների մասին


      11 Հուլիս 2025

      Թուրք գեներալը այցով գտնվում է Ադրբեջանում


      11 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հաստատել է Ադրբեջանի 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին օրենքը


      11 Հուլիս 2025

      Ազգային ուռուցքաբանության կենտրոնի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար հատկացվել է 650 հազար մանաթ


      11 Հուլիս 2025

      Ֆիլիպինցի ճանապարհորդը Քելբեջարի մասին. Այնպիսի զգացողություն է, որ կարծես ես շվեյցարական Ալպերում եմ


      11 Հուլիս 2025

      Քենգերլիում հայտնաբերվել են ենթադրյալ մարդկային ոսկորներ


      11 Հուլիս 2025

      Ի.Ալիև. Բաքուն մեծ նշանակություն է տալիս Մոնղոլիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը


      11 Հուլիս 2025

      ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը


      11 Հուլիս 2025

      Խոջալուի իրադարձությունների ականատեսը դատարանում. Հայերը գլխատել են հորս ու եղբայրներիս


      11 Հուլիս 2025

      Մուխտար Բաբաև. Յուրաքանչյուր երկիր պետք է ներդրումներ կատարի իր էներգետիկ անվտանգության ապահովման գործում


      11 Հուլիս 2025

      Ֆիլիպիններից ճանապարհորդ. Ղարաբաղում նոր ապագա է ձևավորվում


      11 Հուլիս 2025

      Լաչինում մարդկային ոսկորների մնացորդներ են հայտնաբերվել


      11 Հուլիս 2025

      Եվրամիությունը աջակցություն է հայտնել Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպմանը


      11 Հուլիս 2025

      Հաջողությամբ ավարտվել են ադրբեջանա-ղազախական «Թարլան-2025» զորավարժությունները


      11 Հուլիս 2025

      Ելիզավետա Մակեյ. Ղարաբաղը մի վայր է, որտեղ կարող ես շոշափել պատմությունը


      11 Հուլիս 2025

      Ավարտվեց Ալիևի այցը ԱՄԷ


      11 Հուլիս 2025

      Բաքվի մետրոպոլիտենի ուղևորների թիվը գերազանցել է 100 միլիոնը


      10 Հուլիս 2025

      Ադրբեջանի ներկայացուցիչն ընտրվել է՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գլխավոր քարտուղար


      10 Հուլիս 2025

      ԱԳՆ-ն՝ Ալիևի և Փաշինյանի Աբու Դաբիում կայացած հանդիպման մասին


      10 Հուլիս 2025

      Էմինովը պատմել է, թե ինչպես են հայերը Շուշայի բանտում տանջել նրան


      10 Հուլիս 2025

      Պեսկով. Ռուսաստանը ողջունում է ԱՄԷ-ում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները


      10 Հուլիս 2025

      Ջոզեֆ Լանգան. Շուշա քաղաքից ուղարկված բացիկը ինձ համար յուրահատուկ հիշողություն կլինի


      10 Հուլիս 2025

      Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում


      10 Հուլիս 2025

      Շուշա քաղաքից առաջին բացիկները ուղարկվել են արտասահման


      10 Հուլիս 2025

      Ալիևը՝ մարդկային կյանքի և ենթակառուցվածքների պաշտպանության գլոբալ նախաձեռնությունների իրականացման գործում Ադրբեջանի դերի մասին


      10 Հուլիս 2025

      Սոցիալական հարցում. Ադրբեջանի քաղաքացիները աջակցում են Ի.Ալիևի արտաքին քաղաքականությանը և նախաձեռնություններին


      10 Հուլիս 2025

      Նախարարը պատասխանել է՝ Ադրբեջանում ռուսական բաժնի ճակատագրի մասին հարցին ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


      10 Հուլիս 2025

      Աշխարհահռչակ ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ


      10 Հուլիս 2025

      Ուկրաինայից երեխաների վեցերորդ խումբը մեկնում է Ադրբեջան՝ ռեաբիլիտացիայի


      10 Հուլիս 2025

      SOCAR-ի ղեկավարը՝ Վիեննայում OPEC-ի միջազգային սեմինարին


      10 Հուլիս 2025

      OPEC-ի գլխավոր քարտուղար. Ադրբեջանն իրեն ապացուցել է, որպես շատ հուսալի գործընկեր


      10 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ


      10 Հուլիս 2025

      Բաքուն և Դուշանբեն կհամագործակցեն տեքստիլ արդյունաբերության ոլորտում


      10 Հուլիս 2025

      Ադրբեջանն ու ՕՊԵԿ-ը քննարկել են համագործակցությունը


      10 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ


      10 Հուլիս 2025

      Գեներալ-մայոր Աբդուլովը՝ ռազմական կրթության ոլորտում հաջող բարեփոխումների մասին


      09 Հուլիս 2025

      Գահրամանով. Խանքենդիում, Աղդերեում և Խոջալիում ներդրվել է ավելի քան 45 միլիոն մանաթ


      09 Հուլիս 2025

      Շահբազովը Ադրբեջանի դերի մասին՝ Եվրոպա նավթի և գազի մատակարարումների գործում


      09 Հուլիս 2025

      ԱՄԷ-ից ընկերությունը Ջաբրայիլում տրանսֆորմատորներ կարտադրի


      09 Հուլիս 2025

      ՌԴ ԱԳՆ. Բաքվում ձերբակալված լրագրողների հարցը լուծվում է գործընկերային եղանակով


      09 Հուլիս 2025

      Ի.Ալիևը ժամանել է ԱՄԷ


      09 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաներ և երեսպաշտություն են


      09 Հուլիս 2025

      «Թարլան-2025». Ադրբեջանն ու Ղազախստանը կատարելագործում են ԱԹՍ-ների կիրառմսն հմտությունները


      09 Հուլիս 2025

    Վերջին լուրեր