Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջանում կորոնավիրուսի թեստերը անցկացվելու են տանը
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

      19 Մարտի 2020 - 12:16

      Ադրբեջանում շտապօգնության բժիշկները՝ կորոնավիրուսի հայտնաբերման համար թեստերը անցկացնելու են տանը:

      Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է մանկաբույժ Վագիֆ Գարաևը, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:

      Եթե որևէ մեկի մոտ դիտարկվում է շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, հազը և այլն, նրանք կարող են շտապօգնություն կանչել, նշել է բժիշկը:

      «Խոսքը միայն կորոնավիրուսի մասին չէ: Եթե դուք ունեք սեզոնային գրիպ և վախենում եք այցելել բժշկի, ապա կարող եք շտապօգնություն կանչել: Թեստի արդյունքները հայտնի կդառնան վեց ժամից հետո», - գրել է Վ.Գարաևը:

      Ինչպես հայտնել է՝ տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման միավորման (TƏBİB) մամուլի ծառայության ղեկավար Ռավանա Ալիևան, ոչ բոլորից են կորոնավիրուսի անալիզ վերցնելու:

      «Հիվանդության ախտանիշ ունեցող անձինք կարող են զանգահարել շտապօգնության 103 համարով՝ Բաքվի ներսում և 113-ով՝ մայրաքաղաքի սահմաններից դուրս: Վիրուսի ախտանիշներ հայտնաբերված անձանցից բժիշկները վերցնելու են լորձ: Հետազոտումները անցկացվելու են պետության կողմից սահմանված հատուկ լաբորատորիաներում»,- ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

      Ռ.Ալիևան հավելել է, որ շտապօգնությանը կեղծ տվյալներ տրամադրող անձինք պատասխանատվության կենթարկվեն:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր
    Վերջին լուրեր