Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ռուսաստանցի պատմաբան. «Բաքուն ուժեղացնում է բանակը, Երևանը կորցնում է քարոզչական հաղթաթղթերը» - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՂԱՐԱԲԱՂ

      21 Օգոստոսի 2019 - 15:18

      Armenia.Az-ը հղում անելով Oxu.Az-ին, ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում՝ ռուսաստանցի պատմաբան Օլեգ Կուզնեցովի հետ հարցազրույցը։

      —Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևը վերջերս հայտնել է՝ վերջին ամիսների ընթացքում Գազախի և Աղստաֆայի շրջանների տարածքում Հայաստանի հետ պետական սահմանի հատվածում 75 սահմանապահ պահակակետերի և երկու զորամասերի ստեղծման մասին։ Ավելի վաղ այստեղ տեղաբաշխվել էին Զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարության հիման վրա Պաշտպանության նախարարության կողմից՝ նշված տարածքները Պետական սահմանապահ ծառայությանը փոխանցելու մասին որոշումը ընդունվել է 2018 թվականին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ միջոցառումների գործնական կողմը։

      —Նախ և առաջ ուզում եմ նշել, որ ես բավականին երկար ժամանակ հանդիսացել եմ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ մարմինների աշխատակիցը։ Ես դասավանդել եմ Մոսկվայի սահմանային ինստիտուտում, որտեղ պատրաստել եմ տվյալ յուրահատուկ բնույթի զորքերի հրամանատարական կազմ։ Ի սկզբանե անհրաժեշտ է հասկանալ, որ ի տարբերություն զինված ուժերի, Ադրբեջանում Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ստորաբաժանումները (խորհրդային համանմանությամբ) հանդիսանում են մշտական պատրաստության միակ ուժերը։

      Այս իմաստով պարզ է, որ ՊՍԾ-ի մարտունակության և հագեցվածության մակարդակը, ստորաբաժանումների կազմում ամենաբազմաթիվ խնդիրներ լուծելու հնարավորություն տվող սպառազինության դիվերսիֆիկացման մակարդակը և դրա հետ կապված՝ անձնակազմի ծառայողական պատրաստվածության որակը բավականին բարձր է, քան Ադրբեջանի Հանրապետության մյուս ցանկացած ցամաքային ռազմական կազմավորումներում։ Հետևաբար ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Հայաստանի հետ սահմանին պահակակետերը և ընդհանրապես ողջ ռազմական ենթակառուցվածքը փոխանցվել են Պետակաան սահմանապահ ծառայությանը։ Չէ որ այն Ադրբեջանում առավելագույն մարտունակ, մասնագիտացված և պրոֆիլային զինված ուժ է, որը ի սկզբանե պատրաստվել է այդ առանձնահատուկ ֆունկցիաների իրագործման համար։

      Ինչպես նաև պետք է ասել, որ սահմանապահ զորքերի անձնակազմի պատրաստումը զինված ուժերի համեմատ՝ նախատեսում է շատ ավելի ծախսեր, ուժ և միջոցներ։ Որպես կանոն, ողջ աշխարհում սահմանապահ ծառայությունը՝ այնուամենայնիվ պայմանագրային ծառայություն է։ Այսինքն այնտեղ մարդկանց ընտրում են ելնելով նրանց կողմից զինված ուժերում ծառայելու արդյունքներից։ Եվ այս իմաստով, բացարձակ յուրահատուկ խնդիրներ իրագործելուն ընդունակ բավականին քանակությամբ կադրերի նախապատրաստման ժամանակահատվածը զգալիորեն ավելանում է։ Ադրբեջանի պետական անկախության ժամանակահատվածում, հաշվի առնելով արդիականության պահանջները և ռազմական գործը, այդ ֆունկցիաների իրագործման համար անհրաժեշտ համապատասխան կադրերի և ենթակառուցվածքի պատրաստման համար ժամանակ էր պետք։

      Այս իմաստով հարկավոր էր նախ ուժեր ու միջոցներ կուտակել դրա կատարման համար, կարելի է ասել՝ հեղափոխական քայլ և այն պետության հետ սահմանին, որի հետ Ադրբեջանը գտնվում է պատերազմի վիճակում, բանակի ստորաբաժանումները փոխարինել Պետական սահմանապահ ծառայության ուժերով։ Դա, անշուշտ, զգալիորեն կամրապնդի նաև պետական սահմանների անվտանգության մակարդակը ու կնվազեցնի Ադրբեջանի և Հայաստանի դիմակայության տվյալ ուղղությամբ միջադեպերի քանակը։ Այս ամենը հնարավոր կդառնա այստեղ այն պրոֆեսիոնալների հայտնվելու շնորհիվ, ովքեր տիրապետում են՝ սահմանների պահպանման, հարակից տարածքներում հետախուզության, իր տարածքում հակահետախուզության անցկացման, տեխնիկական դիտարկումների իրագործման հմտություններին։ Եվ այս ամենը բարձրացնում է ձեր երկրի սահմանների անվտանգության ապահովման մակարդակը։ Ռազմավարական տեսակետից այս գործընթացը բարդ է, ծախսարար, շատ տարողունակ է և՛մարդկային, և՛ նյութական ռեսուրսների առումով։ Շատ լավ է, որ Ադրբեջանը կարողացել է անել այդ քայլերը, որը անշուշտ հանդիսանում է հաջողություն։

      Տեղին կլիներ նշել, որ այդ միջոցառումները հատկապես ավարտվել են Պետական սահմանապահ ծառայության ստեղծման 100-ամյակին, ինչը հանդիսանում է որոշակի ժամանակագրական ռեժիմ։ Սա մի տեսակ ուղեցույց է հանդիսացել նրա համար, որպեսզի պետության և գերատեսչությունների ողջ գործունեությունը կազմակերպել և խրախուսել այդ գործընթացը հատկապես կոնկրետ ամսաթիվին ավարտելու համար։ Եվ դա հաջողվեց անել։ Այսինքն ձեռքի տակ հայտնվեցին՝ այդ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ մարդկային, գաղափարախոսական, քաղաքական ռեսուրսները։

      — Իսկ ինչպիսի՞ քաղաքական ենթատեքստ է պարունակում՝ Հայաստանի հետ սահմանին նշված մարտական կետերը Ադրբեջանի Ազգային բանակի ստորաբաժանումներից Պետական սահմանապահ ծառայությանը հանձնելը։

      —Քաղաքական տեսակետից ես ավելի քան վստահ եմ, որ դա նշանային գործողություն է, որովհետև Բաքուն գործում է իր սահմանների անձեռնամխելիության դիրքորոշումից։ Ադրբեջանը գործում է իր տարածքային ամբողջականության պահպանման դիրքորոշումից։ Եվ այս իմաստով միտումնավոր կերպով ցուցադրում է, որ Հայաստանի հետ պետական սահմանի այն հատվածներում, որոնք չեն գտնվում անմիջապես ղարաբաղյան հակամարտության, ղարաբաղյան պատերազմի գոտում, ադրբեջանական կողմը պետական սահմանների պահպանման որոշակի ֆունկցիաները իրագործում է ոչ թե բանակի, այլ Պետական սահմանապահ ծառայության ուժերով, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ սահմանը անսասան է և մեծ հաշվով չի հանդիսանում շփման գիծ։

      Սա իրոք շատ լուրջ ուղերձ է միջազգային հանրությանը, որը կայանում է նրանում, որ սահմանապահ զորքերը՝ դ հարվածային զորամասեր չեն։ Այդ զորամասերը, որոնք կոչված են ինչպես ընդունված է ասել սահմանապահ ժարգոնով «պահել շարանը»։ Այսինքն ապահովել պետական սահմանի անձեռնամխելիությունը։ Այս իմաստով սահմանապահ զորքերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք իրոք պաշտպանության, այլ ոչ թե հարձակման զորքեր են։ Դրանով հանդերձ ցուցադրվել է մի կողմից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական դիրքորոշման անկոտրում լինելը։ Մյուս կողմից ցուցադրվել է խաղաղասիրություն, այն իմաստով, որ Ադրբեջանը չի պատրաստվում ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք։

      Այսպիսով, Ադրբեջանի համար գոյություն ունի միայն մեկ ճակատային գիծ. շման գիծ Ղարաբաղում, այլ ոչ թե Կովկասի մեկ այլ աշխարհագրական կետում։ Սա առաջին քաղաքական պահն է։

      Երկրորդ քաղաքական պահը կայանում է նրանում, որ իրագործված միջոցառումները Ադրբեջանի զինված ուժերին ազատում են իրնեց համար ոչ հատուկ գործունեությունից։ Եվ այն փաստը, որ ՊՍԾ-ն իր գործունեությունը տարածել է Լեռնային Ղարաբաղի սահմաններց դուրս հայ-ադրբեջանական սահմանի վրա, բանակի, ցամաքային զորքերի զգալի քանակությամբ ուժեր և միջոցներ է ազատում իրենց համար առաջին հերթին յուրահատուկ գործունեության ապահովման համր։ Եվ այս իմաստով միջգերատեսչական վերախմբավորումների հաշվին ուժեղանում են ղարաբաղյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը, ինչը ևս մեկ դրական բան է հանդիսանում ձեր երկրի համար։

      Կրկին, սահմանապահ տարածքներից ազատվող զորամասերը՝ մշտական մարտական պատրաստվածությամբ զորամասեր են, որոնք ունեն անձնակազմի որոշակի փորձ, ընդ որում ոչ միայն պաշտպանական գործունեության կատարման փորձով, այլ նաև հատկապես սպաների, ենթասպաների և պայմանագրայինների մոտ առանձնահատուկ տակտիկական փորձի առկայությամբ, որը կարող է պետք գալ ծառայության մյու վայրերում։

      Այս իմաստով, անշուշտ զինված ուժերը ստանում են իրենց ուժեղացման համար անհրաժեշտ բարձր մակարդակով պատրաստված կադրեր։ Միջգերատեսչական փոխգործունեությունը բարձրացնում է Ադրբեջանի զինված ուժերի որակը։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանն ու Պակիստանը ամրապնդում են երկաթուղային համագործակցությունը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը ծանոթացել է Թեզեբինա գյուղի մասնավոր տների վերականգնման աշխատանքներին


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը՝ Խոջալուի աղյուսի գործարանի բացմանը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը՝ Գիյասլը գյուղում վերանորոգված մզկիթի բացմանը


      18 Հուլիս 2025

      COVID-19. Ադրբեջանում երկարաձգվել է առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձի ժամանակավոր հավելավճարը


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին


      18 Հուլիս 2025

      Ալիևը՝ Աղդամում ծխախոտի արտադրանքի արտադրության ձեռնարկության բացմանը


      18 Հուլիս 2025

      Քանի՞ գործող փաստաբան կա Ադրբեջանում։


      18 Հուլիս 2025

      Թուրքիայի դեսպան. Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները ապրում են իրենց լավագույն շրջանը


      18 Հուլիս 2025

      Ո՞ր երկրներ է Ադրբեջանը նավթ արտահանում


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանը ընդգրկվել է WIPO- ի երեք կոմիտեների կազմում


      18 Հուլիս 2025

      Նախկին գերին դատարանում. Դեռ մնում են կոտրված ձեռքիս և գլխիս ճաքի հետքերը


      18 Հուլիս 2025

      Ի.Ալիևը կիսվել է՝ Բերդըմուհամեդովի Ադրբեջան այցի կապակցությամբ հրապարակմամբ


      18 Հուլիս 2025

      Ադրբեջանական քամանչան նվիրաբերվել է Բարսելոնայի երաժշտական թյանգարանին


      18 Հուլիս 2025

      Թուրքմենական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Բերդըմուհամեդովի այցը Ադրբեջան


      18 Հուլիս 2025

      Պակիստանի ԱԱՀ-ի ղեկավարը բարձր է գնահատել՝ Ադրբեջանի Աուդիտի բարձրագույն մարմնի զարգացումը


      17 Հուլիս 2025

      Իսաևը՝ Ադրբեջանից շինանյութերի արտահանման աճի մասին


      17 Հուլիս 2025

      Ի.Ալիևը «Դոստլուգ» անունով ղարաբաղյան ձի է նվիրել Բերդըմուհամեդովին


      17 Հուլիս 2025

      ԱՄԷ Հաշվիչ պալատի գլխավոր տնօրեն. Ադրբեջանի հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից մեկն է


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանը երեք անգամ կրճատել է արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանի ԱԳՆ-ն. Ցավակցություն ենք հայտնում Իրաքի կառավարությանը և ժողովրդին


      17 Հուլիս 2025

      Ղազախստանի Պնախարարության ներկայացուցիչները՝ Ադրբեջանում բանակցություններում


      17 Հուլիս 2025

      Պակիստանցի նախարար. Բաքվի և Իսլամաբադի համագործակցությունը կարևոր ռազմավարական առավելություն է


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանցի մարզիկը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից


      17 Հուլիս 2025

      Ալիևը և Բերդըմուհամեդովը լուսանկարվել են Դաշալթը գյուղի ֆոնին


      17 Հուլիս 2025

      Բաքվում մայրերը այցելել են կալանավորված ռուսաստանցիներին


      17 Հուլիս 2025

      Ալիևը և Բերդըմուհամեդովը զննել են Ֆիզուլի քաղաքում ավերված տարածքները


      17 Հուլիս 2025

      «Մեծ վերադարձ. 43 ընտանիք տեղափոխվել է Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ


      17 Հուլիս 2025

      Թուրքմենստանի Խալք Մասլախաթի նախագահը ժամանել է Ֆիզուլի


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանը հետաքրքրված է Վիետնամի հետ ՀԾ ստեղծմամբ


      17 Հուլիս 2025

      Լեյլա Ալիևան և Օգուլջահան Աթաբաևան այցելել են Բաքվի գրքի կենտրոն


      17 Հուլիս 2025

      Ադրբեջանի զորամասերում ուժեղացնում են հակահրդեհային պատրաստությունը


      17 Հուլիս 2025

      Իլհամ Ալիևը և Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը այցելել են Sea Breeze


      17 Հուլիս 2025

      Ի.Ալիևը հաստատել է հիփոթեքային վարկերի տրամադրման կարգի փոփոխությունները


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Հանոյը համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր են ստորագրել


      16 Հուլիս 2025

      Ամինա Թագի. Հայի հետ եզրափակչում Ես հասկանում էի, որ պետք է հաղթեմ


      16 Հուլիս 2025

      Փաշինյան. Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս պետք է ճանաչվեր ավելի վաղ


      16 Հուլիս 2025

      Միգրացիոն ծառայություն. 200-ից ավելի մարդ է վերադարձվել Ադրբեջան


      16 Հուլիս 2025

      Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը այցելել է Բաքվում Պատվո ծառուղի


      16 Հուլիս 2025

      Պետական ծառայություն. Ադրբեջանում արգելափակվել է 19 կեղծ դոմեն


      16 Հուլիս 2025

      Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին


      16 Հուլիս 2025

      Ալիևը Բերդըմուհամեդովին. Մեր ժողովուրդներին միավորում են եղբայրության խորը ավանդույթները


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Բաղդադը քննարկել են դատական և իրավական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերը


      16 Հուլիս 2025

      ՄԱԿ-ում նշել են Ադրբեջանի նվաճումները գենդերային հավասարության ոլորտում


      16 Հուլիս 2025

      Թուրքմենստանի Խալք Մասլախաթի նախագահը ժամանել է Ադրբեջան


      16 Հուլիս 2025

      Euronews-ը ռեպորտաժ է պատրաստել՝ Խանքենդիում կայացած ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովի մասին


      16 Հուլիս 2025

      Ադրբեջանի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացվել է


      16 Հուլիս 2025

      Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները և ՆԱՏՕ-ի փորձագետները հանդիպում են անցկացրել


      16 Հուլիս 2025

      Բաքուն և Ամստերդամը քննարկել են համագործակցության հարցեր


      16 Հուլիս 2025

    Վերջին լուրեր