Ադրբեջանի լուրերը՝ հայերեն
© 2010-2019, Armenia.Az - All rights reserved
Փակել
18 Օգոստոսի 2022 - 11:28
Օգոստոսի 17-ին Բաքվի «Կանաչ թատրոնի» համերգային դահլիճում տեղի է ունեցել Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից կազմակերպված հիշատակի երեկո՝ նվիրված աշխարհահռչակ օպերային և էստրադային երգիչ, երգահան, ԽՍՀՄ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի 80-ամյակին։
Ելույթ ունենալով հիշատակի երեկոյին՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է.
-Այսօր անմոռանալի օր է։ Այսօր առավոտյան մեր քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ բուլվարում, մենք բացեցինք սիրելի Մուսլիմի հուշարձանը։ Պետք է ասեմ նաև, որ մինչ այժմ բուլվարում ոչ մի հուշարձան չի եղել։ Առաջին հուշարձանը կանգնեցվել է Մուսլիմի պատվին, և դա բնական է, քանի որ բուլվարը մեր քաղաքի սիրտն է։ Այն Մուսլիմի ամենասիրելի վայրերից մեկն էր։ Այսօր այս հուշարձանը ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպես էր ադրբեջանական ժողովուրդը սիրում Մուսլիմին և որքան էր նա արժանի այդ սիրուն։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համերգի բոլոր մասնակիցներին։ Այսօր առավոտից մենք նշում ենք Մուսլիմի օրը։ Քաղաքի ամենագեղեցիկ վայրում՝ Ծովափնյա բուլվարում, բոլորիս կողմից սիրված Կասպից ծովի ֆոնին, որը նա երգել է իր «Կապույտ հավերժություն» անմոռանալի երգում, կանգնած է Մուսլիմի շքեղ հուշարձանը՝ մարմնավորելով նրա գեղեցկությունը, տաղանդը, նրա հպարտ տեսքը, արժանապատվությունը: Այսօր, երբ մենք բացեցինք հուշարձանը, ասացի, որ «Մնաս բարով, Բաքու» երգը, որն այժմ հնչել է, նա գրել է իր մահից քիչ առաջ, առաջին անգամ այն լսեցի Բաքվում Մուսուլիմի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, 2013 թ. ֆիլհարմոնիայի շենքում, և շատ ուժեղ ազդեցություն ունեցավ, քանի որ նա հրաժեշտ էր տալիս քաղաքին, հրաժեշտ էր տալիս ընկերներին, հրաժեշտ էր տալիս իր կյանքին: Իսկ թե որքան դժվար էր նրա համար գրել այս երգը և ինչ զգացումներ է ապրել, այս մասին կարելի է միայն ենթադրել։ Եվ իհարկե, խոսելով այս մասին, ես ասացի, որ այս հուշարձանը, որն այստեղ կանգնած է, խոսում է այն մասին, որ Բաքուն երբեք հրաժեշտ չի տվել Մուսլիմին և հրաժեշտ էլ չի տա։ Եվ նա մեզ հետ է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կատարողներին։ Այսօր ադրբեջանական գեղեցիկ ձայները, վստահ եմ, նվաճել են բոլորիս։ Սա մեր հպարտությունն է։ Սա խոսում այն մասին, որ Մուսլիմի գործը ապրում է, և սերնդեսերունդ մեր ժողովրդի ներկայացուցիչները ստեղծագործական բարձունքների են հասնում: Իսկ մենք՝ ինչպես ողջ կյանքում հպարտացել ենք ու հպարտանում ենք Մուսլիմով, հպարտանում ենք նաև մեր այսօրվա հրաշալի կատարողներով։
17-08
16:45
Օգոստոսի 17-ին Բաքվի ծովափնյա ազգային զբոսայգում կայացել է աշխարհահռչակ երգիչ Մուսլիմ Մագոմաևի հուշարձանի բացումը:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ պետության ղեկավարի կայքին հղումով, բացմանը ներկա են եղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Միջոցառմանը ելույթ է ունեցել պետության ղեկավարը։
Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը.
-Ադրբեջանական ժողովուրդն իրավամբ հպարտանում էր Մուսլիմ Մագոմաևով։ Որովհետև նա և՛ մեծ երգիչ էր, և՛ մեծ երգահան։ Խորհրդային բեմում նա իրեն հավասարը չուներ, և այսօր Մուսլիմ Մագոմաևի կատարած երգերը բոլորիս մեջ վառ զգացումներ են առաջացնում։ Մեզանից յուրաքանչյուրը Մուսլիմի մասին իր հիշողություններն ունի, այդ թվում՝ ես: Մուսլիմին ու Թամարային ճանաչում եմ դեռահաս տարիքից։ Նրանք շատ սիրելի հյուրեր էին մեր տանը։ Ես շատ հրաշալի հիշողություններ ունեմ։ Իհարկե, ամեն տարի օգոստոսին տանը դիմավորում էինք Մուսլիմին ու Թամարային, մեր տանը նշում էինք Մուսլիմի ծննդյան օրը։
Մուսուլին իր հայրենիքին շատ կապված մարդ էր։ Թեև Մուսլիմը իր գործունեության մեծ մասն անցկացրել է հյուրախաղերով Մոսկվայում և Խորհրդային Միության այլ քաղաքներում, սակայն տարին մի քանի անգամ նա գալիս էր Բաքու, համերգներ տալիս, նաև այստեղ շփվում իր ընկերների հետ։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում, և շատ ջերմ հարաբերություններ էին կապում մեզ։
Ինչպես գիտեք, Մուսլիմը դեռ 3 տարեկան էլ չի եղել, երբ հայրը հերոսաբար զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին, և նա մեծացել է հորեղբոր՝ Ջեմալեդդին մուալլիմի ընտանիքում։ Արդեն երիտասարդ տարիքում նա համամիութենական համբավ ձեռք բերեց, և, իհարկե, հայրս՝ Հեյդար Ալիևը նույնպես մեծ ուշադրություն էր դարձնում նրա գործունեությանը, մեծ հոգատարություն ցուցաբերում նրա նկատմամբ։ Կարող եմ ասել, որ հոր պես էր խնամում, քանի որ ճանաչում էր թե՛ որպես գերազանց երգիչ, թե՛ որպես շատ լավ մարդ։ Մեզանից յուրաքանչյուրը Մուսլիմին ճանաչում էր որպես մեծ արտիստի, երգչի, երգահնի , և որ ամենակարևորն է՝ որպես հրաշալի, արժանի անձնավորության, շատ վստահելի ընկերոջ։
Չնայած մեր միջև եղած տարիքային մեծ տարբերությանը, դա երբեք չի զգացվել: Քանի որ մենք երկար տարիներ պահպանել ենք բարեկամական հարաբերություններ, և ես հատկապես հիշում եմ Մեհրիբանի հետ մեր վերջին հանդիպումը նրա հետ՝ Մոսկվայում Մուսլիմի և Թամարայի տանը։ Մուսլիմն արդեն իրեն այնքան էլ լավ չէր զգում, առողջական խնդիրներ կային, բայց, չնայած դրան, նա մեզ շատ ջերմ ընդունեց, մի քանի ժամ անցկացրինք նրանց տանը, շատ անկեղծ զրուցեցինք, վերհիշեցինք անցյալը, հիշեցինք հորս, հանգուցյալ մորս, հիշեցինք այն հրաշալի օրերը, և ես ու Մեհրիբանը խորապես հուզված էինք: Ինչպես գիտեք, Մուսլիմը վերջին տարիներին որոշակի խնդիրներ ուներ ոտքերի հետ կապված։ Բայց այնպիսի անկեղծ մթնոլորտ էր տիրում, որ Մուսլիմը, ով, ինչպես հետո պարզվեց, երկար տարիներ տանից դուրս չէր գալիս, դուրս եկավ ու մեզ ճանապարհեց։ Չէինք էլ կարող մտածել, որ դա մեր վերջին հանդիպումն է։
Թամարան և Մուսլիմը, երկուսն էլ մեծ արտիստներ, համաշխարհային հռչակ վայելող երգիչներ, այնքան կապված էին միմյանց հետ, որ նրանց սիրո և ընկերության պատմությունը դարձավ լեգենդ։ Նրանց ծանոթությունը նույնպես տեղի է ունեցել Բաքվում, և իմ հանգուցյալ հայրս միշտ հիշում էր այդ օրերը»:
ARMENIA.AZ
Ի.Ալիևը ծանոթացել է Խանքենդի-Շուշա ճոպանուղու կառուցման համար ընտրված տարածքին
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը՝ Խանքենդիի բիզնես կենտրոնի բացմանը
03 Հուլիս 2025
ՀԿԹՀ նախագահը ժամանել է Ֆիզուլիի շրջան
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը Խանքենդիում ընդունել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահին
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը Խանքենդիում դրել է երկաթուղային և ավտոկայարանի համալիրի հիմքը
03 Հուլիս 2025
Ալիևը՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի բացմանը
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը ծանոթացել է Խանքենդի-Շուշա ճոպանուղու կառուցման համար ընտրված տարածքին
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը՝ Խանքենդիի բիզնես կենտրոնի բացմանը
03 Հուլիս 2025
ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապը համաձայնեցված է
03 Հուլիս 2025
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է CICA-ին՝ Աստանայում նոր շտաբ-բնակարանի բացման կապակցությամբ
03 Հուլիս 2025
ՏԱՍՍ. Ռուսաստանցիները չեն հրաժարվում Ադրբեջան զբոսաշրջային ուղևորություններից
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը Խանքենդիում ընդունել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահին
03 Հուլիս 2025
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն ամրապնդում են ռազմական կրթությունը
03 Հուլիս 2025
ԲՊՀ-ի դոցենտ. հայերը յուրացրել են ադրբեջանական ազգային խոհանոցի նմուշներ
03 Հուլիս 2025
Բաքվում քննարկվել է Լազուրյան տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը
03 Հուլիս 2025
ՀԿԹՀ նախագահը ժամանել է Ֆիզուլիի շրջան
03 Հուլիս 2025
Միրզիյոևը ժամանել է Ֆիզուլի
03 Հուլիս 2025
ՌԴ ԱԳՆ. Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական հարաբերությունները դժգոհություն են առաջացնում մի շարք ուժերի մոտ
03 Հուլիս 2025
Ֆեթեք Քարաքուշ. Ադրբեջանը Քոնիայում անցկացվող զորավարժություններում ներկայացված է երկու Սու-25 ինքնաթիռով
03 Հուլիս 2025
Haber Global. Ադրբեջանը ամրապնդում է համագործակցությունը ՏՀԿ-ի հետ բոլոր ոլորտներում
03 Հուլիս 2025
Բաքուն և Կիևը քննարկել են մարդասիրական ականազերծման հարցեր
03 Հուլիս 2025
Ի.Ալիևը Խանքենդիում դրել է երկաթուղային և ավտոկայարանի համալիրի հիմքը
03 Հուլիս 2025
Ալիևը՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի բացմանը
03 Հուլիս 2025
Ադրբեջանում կստեղծվի Մասնավոր հարկադիր կատարողների պալատ
03 Հուլիս 2025
Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունը ամրապնդում են համագործակցությունը
03 Հուլիս 2025
Միրզիյոև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախատեսում են առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան մեկ միլիարդ դոլարի
03 Հուլիս 2025
Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են
03 Հուլիս 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից
03 Հուլիս 2025
Պետական կոմիտե. 185 ընտանիք, որոնք ապրում էին այլ քաղաքացիների տներում, վերաբնակեցվել են Ադրբեջանի ազատագրված տարածքներում
02 Հուլիս 2025
Ի.Ալիև. Մենք մեծ հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք հետևում Ուզբեկստանի սրընթաց զարգացմանը
02 Հուլիս 2025
Ադրբեջանի զբոսաշրջային հնարավորությունները կխթանվեն ասիական երկրներում
02 Հուլիս 2025
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
02 Հուլիս 2025
ՏՀԿ գլխավոր քարտուղար. Իլհամ Ալիևի նախաձեռնության շնորհիվ՝ 40 տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպվել է կանանց ֆորում
02 Հուլիս 2025
Էրսին Թաթար. Մենք միշտ զգացել ենք նախագահ Իլհամ Ալիևի աջակցությունը
02 Հուլիս 2025
Haber Global-ը՝ Լաչինում ՏՀԿ Կանանց ֆորումի մասին
02 Հուլիս 2025
Ադրբեջանցի օդաչուները թռիչքներ կիրականացնեն Թուրքիայում զորավարժություններում
02 Հուլիս 2025
Վիլայաթ Էյվազով. Ոստիկանությունը երաշխավորում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը
02 Հուլիս 2025
Կրեմլում պատմել են Մոսկվայի և Բաքվի միջև շփումների մասին
02 Հուլիս 2025
Հյուսիսային Կիպրոսի նախագահը ժամանել է Ադրբեջան. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02 Հուլիս 2025
Միլլի Մեջլիսը մեղադրել է ռուսական լրատվամիջոցներին հակաադրբեջանական արշավի համար
02 Հուլիս 2025
Ադրբեջանի գլխավոր դատախազություն. Սաֆարով եղբայրները մահացել են ՌԴ ուժայինների կողմից ծեծի հետևանքով
02 Հուլիս 2025
Մուրադովան՝ Ադրբեջանում կանանց ձեռներեցության զարգացման մասին
02 Հուլիս 2025
Թոֆիգ Մուսաևը ՄԱԿ-ում խոսել է ականների սպառնալիքի մասին
02 Հուլիս 2025
Գլխավոր դատախազությունը՝ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի ոստիկանության դաժանության մասին
02 Հուլիս 2025
Միրզիյոևը մեկնում է Ադրբեջան
02 Հուլիս 2025
Սամիր Շարիֆով. օկուպացիան Ադրբեջանին 150 միլիարդ դոլարի վնաս է հասցրել
02 Հուլիս 2025
Զելենսկին ցավակցություն է հայտնել Ալիևին
02 Հուլիս 2025
Լաչինում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության կանանց ֆորումը
02 Հուլիս 2025
Ադրբեջանը կոշտ է արձագանքել Շվիդկոյի մշակույթի մասին «լացին»
02 Հուլիս 2025
Դեսպանը կանչվել է. նոտա է փոխանցվել. Ադրբեջանը պատասխան է պահանջում Եկատերինբուրգում թափված արյան համար
02 Հուլիս 2025
Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները
02 Հուլիս 2025
Ադրբեջանը գործում է որպես ինքնիշխան պետություն. ՌԴ ԱԳՆ շոկի մեջ է
01 Հուլիս 2025
ANAMA. Ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան վեց հազար հեկտար
01 Հուլիս 2025
Ուզբեկստանում կայացել է՝ ուզբեկա-ադրբեջանական առաջին միջխորհրդարանական ֆորումի բացումը
01 Հուլիս 2025
Բաքվում D-8 երիտասարդական ֆորում կանցկացվի
01 Հուլիս 2025
Սահիլ Բաբաև. Ադրբեջանը նպատակ ունի դառնալ «կանաչ» էներգիայի արտահանող
01 Հուլիս 2025