Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Մեհրիբան Ալիևան՝ ընտանիքի, արժեքների ու երջանկության մասին
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

      26 Օգոստոսի 2019 - 11:32

      Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրվա նախօրեին Trend-ը նրան է դիմել՝ իր մասին, իր գործունեության, ընտանիքի, արժեքների մասին, այն մասին, թե իր համար ինչն է հանդիսանում գլխավոր շարժառիթը, և ինչ է նրան երջանիկ դարձնում պատմելու խնդրանքով։

      Մեհրիբան Ալիևան նամակ է ուղարկել Trend-ի խմբագրություն, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը, տեղեկացնում է Armenia.Az-ը։

      —Նախ և առաջ, սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ այս օրերին ինձ հասցեագրված շնորհավորանքների համար։ Ես խորապես զգացված եմ ձեր անկեղծությամբ և ջերմությամբ, աջակցությամբ և սիրով։ Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին, ով գնահատում է իմ համեստ աշխատանքը, հավատում և կիսում է իմ իդեալները։

      Իմ ողջ հասարակական և պետական գործունեության ընթացքում ես միշտ ձգտում եմ հենվել անսասան ճշմարտության վրա։ Բարոյականությունը և հոգեկանությունը, մարդկայնությունը և գթասրտությունը, հավատը և սերը, բարիությունը և հստակ մտահաղացումները՝ լավագույնն են, որ Բարձրյալի կողմից նվիրվել է մեզնից յուրաքանչյուրին։

      Ես ծնվել ու մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ադրբեջանական մտավորականության ավանդական արժեքները հանդիսանում են արմատական։ Մեծ, համախմբված ընտանիքի մթնոլորտ, որտեղ եղել է ոչ թե բարոյախոսություն, այլ հատուկ կենսակարգ, կարգ ու կանոն, որտեղ կրթությունը և գիտությունը հանդիսացել են գլխավոր առաջնահերթություն, մեծահասակների հեղինակությունը և կենսաձևը՝ լավագույն օրինակներ, որտեղ փոքրերից յուրաքանչյուրը իրեն զգացել է, որ սիրելի է, սակայն սովորել է պատասխանատվություն կրել իր, թող նույնիսկ այդ պահին աննշանակալից պարտավորությունը՝ ձևավորել է մեզ, կրտսեր սերնդին։

      Մեծանալու հետ մեկտեղ, առաջացել է՝ հասկացողություն և անսահման երախտապարտություն մեծահասակների, ծնողների նկատմամբ։ Նրա համար, որ սովորեցրել են ձգտել ճշմարտության և հոգևոր հարստության։ Իրենց կեցությամբ ներշնչել են այն, որ արժանապատվությունը և պատիվը ամենից բարձր են։ Որ պարկեշտությունը և ազնվությունը, գթասրտությունը և բարի գործերը, հավատը ու սերը՝ դեպի երջանկության և ներդաշնակության ուղի են։

      Պատասխանատվության զգացմունքը, ցանկացած սկսած գործում առավելագույն արդյունքի հասնելու ձգտումը, իր նկատմամբ պահանջկոտությունը և կարգապահությունը՝ որակներ են, որոնց ինձ ներշնչել է մայրս։ Ազնիվ, պայծառ, սկզբունքային, տաղանդավոր, հպարտ, անհավատալի գեղեցիկ Աիդա Իմանգուլիևան։ Ցանկացած անարդարության նկատմամբ անհաշտ, իր գործին, գիտությանը և մանկավարժությանը խենթորեն նվիրված մայրս իր կարճատև կյանքի ընթացքում հասել է անհավատալի բարձունքների։ Նա նոր գիտական դպրոց է ստեղծել ժամանակակից արաբական գրականության հետազոտությունների մեջ, դարձել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի առաջին կին տնօրենը։ Մայրս եղել է համաշխարհային անունով գիտնական, նրա աշխատանքները այսօր էլ բարձր են գնահատվում գիտական միջավայրում։ Սակայն դրանով հանդերձ, նա միշտ մնացել է Կին մեծատառով։ Մեծ սիրող սրտով, նուրբ ու շռայլ ոգով։ Արդեն 27 տարի է անցել, ինչ կորցրել եմ մորս։ Դեռ ցավալիորեն կարոտում եմ նրան։

      Իմ հայրը, ակադեմիկոս Արիֆ Փաշաևը ինձ համար մարդկայնության, բարիության և իմաստության իդեալ է։ Գիտության և կրթության բնագավառում նրա նվաճումների մասին շատ բան է գրվել։ Նրա մարդկային որակները՝ անսպառելի լավատեսությունը և պոզիտիվը, կարեկցելու, աջակցելու, յուրաքանչյուրի համար անհրաժեշտ խոսք գտնելու կարողությունը, իր լուսավոր էներգիայով կիսվելու և բոլորին լիցքավորելու տաղանդը, նրա իմաստությունը և անսահման բարիությունը՝ իմ կյանքի կողմորոշիչներն են։ Նա երկար տարիներ ղեկավարել է Ավիացիայի ազգային ակադեմիան։ Ուսանողների և ռեկտորի միջև փոխադարձ հարգանքի, ջերմ, գրեթե ընկերական հարաբերությունների մթնոլորտը հանդիսանում է նրա բարձր անձնական և պրոֆեսիոնալ որակների ևս մեկ հաստատումը։

      Ես երջանիկ եմ, որ իմ կյանքի մեծ մասը ապրել եմ ժամանակակից Ադրբեջանի մեծագույն անձնավորության՝ Հեյդար Ալիևի ընտանիքում։ Մինչև կյանքիս վերջը կպահեմ այդ տիեզերական մասշտաբի անձնավորության նկատմամբ անսահման հարգանքի, հիացմունքի, ակնածության և սիրո զգացմունքը։ Ուժ և հզորություն, անսահման ինտելեկտ, անկոտրում կամք, բարձրագույն բարոյականություն և արժանապատվություն, անսահման հայրենասիրություն և սեր հարազատ հողի ու ժողովրդի հանդեպ։ Անհասանելի իդեալ և իմ կյանքում ամենագլխավոր Ուսուցիչ։

      Ընտանիքը ինձ համար, և իմ կարծիքով յուրաքանչյուրի համար՝ ցանկացած կենսական իրավիճակում հիմնական իմաստ ու խրախուսանք է։ Ուժի հենակետը։

      Ամուսինս, նախագահ Իլհամ Ալիևը ավելի քան 16 տարի ծառայում է իր ժողովրդին։ Նրա բոլոր նվաճումները, որոնց շնորհիվ Ադրբեջանը դարձել է հզոր, հաջողությամբ զարգացող, ողջ աշխարհում հարգանք վայելող երկիր, երկիր, որով մենք՝ անկախ Ադրբեջանի քաղաքացիներս հիրավի հպարտանում ենք՝ հիմնված են իր ժողովրդի հանդեպ նրա անձնվեր սիրո և հավատարմության վրա։ Նրա գլխավոր առաքելությունը՝ միշտ և ամենուր մեր հայրենիքի շահերի պաշտպանությունն է։

      Ինչի՞ց է նա ուժ առնում այդ աներևակայելի դժվար ճանապարհին։ Առաջին հերթին՝ իր ժողովրդի աջակցությունից, հավատից և սիրուց։

      Վստահ եմ, որ երջանիկ, անձնական, ընտանեական կյանքը, սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտը նույնպես իր անփոխարինելի դերն է խաղում։

      Ես հպարտանում եմ իմ երեխաներով։ Նախ և առաջ նրանով, որ նրանք մեծացել են, որպես ազնիվ և արժանի մարդիկ։ Նրանով, որ ես ոչ մի անգամ ստիպված չեմ եղել ամոթ, կամ վրդովմունք զգալ նրանց արարքների համար։ Նրանով, որ Լեյլան, Արզուն և Հեյդարը լրջորեն և պատասխապատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին և ուսմանը, որ մեծարում և հարգում են ընտանեական ավանդույթները, ունեն հստակ բարոյական կողմնորոշումներ։ Ես երջանիկ եմ, որ իմ երեխաները բարի են և անտարբեր չեն ուրիշի ցավի նկատմամբ։ Ես վստահում եմ նրանց, որովհետև մարդկայնությունը և գթասրտությունը ազնվության և արժանապատվության հետ միասին՝ լավագույն ուղեցույցներ են այս կյանքում։

      Ես հազվադեպ եմ հարցարույցներ տալիս և չեմ սիրում իմ մասին խոսել։ Այնպես է դասավորվել իմ կյանքը, որ ես հանդիսանում եմ հրապարակային անձնավորություն, սակայն երբեք չեմ ձգտել հրապարակայնության և հանրաճանաչության։ Եթե ինձ հաջողվում է հասնել արդյունքի, եթե իմ գործունեությունը օգուտ է բերում, ծառայում է երկրին ու մարդկանց, եթե ես կարողացել եմ օգնել նրանց, ովքեր ունեցել է օգնության կարիք, ապա դա բարձրագույն պարգև է ինձ համար։

      Երջանկություն է՝ լինել հարկավոր ու օգտակար, երջանկություն է, երբ քեզ հավատում են և աջակցում։ Երջանկություն է, երբ քո խիղճը և մտահաղացումները մաքուր են, երբ սերը և բարիությունը՝ կյանքի գլխավոր շարժառիթներ են։

      Անշուշտ, ցանկացած հաջողություն և ձեռքբերում կախված են թիմային աշխատանքից։ Ես հպարտանում եմ, որ բոլոր այս տարիներին իմ կողքին են պայծառ, տաղանդավոր, նպատակաուղված, աշխատասեր և հոգատար մարդիկ, իմ համախոհները։ Բոլորին, ում հետ այս երկար տարիներին ես աշխատում եմ, ինչպես նաև նրանց, ովքեր գեթ մեկ անգամ ներգրավված են եղել մեր նախագծերի, ձեռնարկումների մեջ՝ հայտում եմ իմ խորին երախտագիտությունն ու հարգանքը։

      Երախտապարտություն եմ հայտնում ադրբեջանական ժողովրդին, մեր Հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացուն։ Դարերի ընթացքում մեր ազգի լավագույն գծերի՝ արիության և տոկունության, հարազատ հողին նվիրվածության և հերոսության, ազնվության և հանդուրժողականության, գթասրտության և հավատի, բարիության և հոգևոր առատության պահպանման հարցում տաղանդի ու կարողության համար։

      Թող Ալլահը պահպանի ձեզնից յուրաքանչյուրին և մեր հիանալի Հայրենիքին։

      Սիրով՝ ձեր Մեհրիբան Ալիևա։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև


      08 Մայիսի 2024

      Պուտինը շնորհավորել է Ի.Ալիևին Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ


      08 Մայիսի 2024

      Մոսկվան ողջունում է Բայրամովի և Միրզոյանի առաջիկա հանդիպումը Ալմաթիում


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը հանդիպել է Ջևդեթ Յըլմազի հետ


      08 Մայիսի 2024

      Ռումեն Ռադև. Բուլղարիան և Ադրբեջանը կապված են ավանդական բարեկամության կապերով


      08 Մայիսի 2024

      Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում անհրաժեշտ է


      08 Մայիսի 2024

      Ջաբբարով. Բաքուն և Սոֆիան հունիսից կվերսկսեն ուղիղ չվերթները


      08 Մայիսի 2024

      Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի նախապատրաստական ​​աշխատանքները


      08 Մայիսի 2024

      Ալիև. ադրբեջանական գազի արտահանումը Բուլղարիա տարեցտարի աճում է


      08 Մայիսի 2024

      Ալիևն ու Ռադևը ստորագրել են՝ Բաքվի և Սոֆիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիրը


      08 Մայիսի 2024

      Ալիևը՝ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության աճի մասին


      08 Մայիսի 2024

      Աճում է Իչերիշեհերով հետաքրքրված երկրների զբոսաշրջիկներi թիվը


      08 Մայիսի 2024

      Խաղաղապահների վերջին շարասյունը լքում է Ղարաբաղը


      08 Մայիսի 2024

      Շուշայում կբացվի DOST կենտրոն


      08 Մայիսի 2024

      Ամիրբեկով. Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը


      08 Մայիսի 2024

      Ավարտվել է Իլհամ Ալիև-Ռումեն Ռադև դեմառդեմ հանդիպումը


      08 Մայիսի 2024

      Պակիստանի պատվիրակությունը Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանում


      08 Մայիսի 2024

      Ամիրբեկով. COP29-ն Ադրբեջանում անցկացնելու Երևանի համաձայնությունը վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը հանդիպել է Ֆուաթ Օքթայի հետ


      08 Մայիսի 2024

      ԱՄՆ-ն ավելացրել է Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումները


      08 Մայիսի 2024

      Ադրբեջանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց մասնակցությունը Եվրատեսիլ 2024-ին


      08 Մայիսի 2024

      Ալի Ասադովը Անկարայում այցելել է Անըթքաբիր


      08 Մայիսի 2024

      Ադրբեջանում ավելացել է հարկատուների թիվը


      08 Մայիսի 2024

      ՖԻՖԱ-ի նախագահը հրավիրվել է COP29


      08 Մայիսի 2024

      Բաբաևն ու Կոզլովը քննարկել են կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցությունը


      08 Մայիսի 2024

      ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցը


      08 Մայիսի 2024

      Բաքվի մետրոպոլիտենի ուղևորների թիվը գերազանցել է 20 միլիոնը


      07 Մայիսի 2024

      Ալի Ահմեդով. Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ


      07 Մայիսի 2024

      Հեյդար Ալիևի Հիմնադրամը շարունակում է Ղարաբաղում եկեղեցիների և մզկիթների վերականգնումը


      07 Մայիսի 2024

      Փաշինյանը կաթողիկոսին. Չի լինելու սահմանազատում, պատերազմ է լինելու


      07 Մայիսի 2024

      Ալիևը՝ ԵՄ-ի համար 20 մլրդ խմ գազի մասին: «Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»


      07 Մայիսի 2024

      Ֆիցո.Ադրբեջանն ինքնիշխանության առումով օրինակելի պետություն է


      07 Մայիսի 2024

      Ֆիցո. Մենք պատրաստ ենք կամուրջ դառնալ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև


      07 Մայիսի 2024

      Բուլղարիայի նախագահը կայցելի Ադրբեջան


      07 Մայիսի 2024

      Գաֆարովա. Հեյդար Ալիևն արդարացրեց ադրբեջանական ժողովրդի հույսերը


      07 Մայիսի 2024

      Ջաբբարով. Ադրբեջանը և Սլովակիան համագործակցության մասին մի շարք հուշագրեր են ստորագրել


      07 Մայիսի 2024

      Միլլի Մեջլիսը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային


      07 Մայիսի 2024

      Ջաբբարով. Կարևոր ջանքեր են գործադրվել Ադրբեջանի և Սլովակիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ


      07 Մայիսի 2024

      Ավարտվել է Իլհամ Ալիևի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը


      07 Մայիսի 2024

      Սակովան՝ Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի մասին


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանի ՌՕՈՒ-ն՝ Anatolian Phoenix-2024-ում


      07 Մայիսի 2024

      Օվերչուկն ու Բաբաևը քննարկել են COP29-ի նախապատրաստական աշխատանքները


      07 Մայիսի 2024

      «Խարըբյուլբյուլ» փառատոնը կանցկացվի Շուշայում և Լաչինում


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան կընդլայնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում


      07 Մայիսի 2024

      Քննարկվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցությունը


      07 Մայիսի 2024

      Քննարկվել են ադրբեջանա-իրաքյան հարաբերությունների զարգացման հեռանկարները


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի սահմանին 40 սահմանային սյուն է տեղադրվել


      07 Մայիսի 2024

      Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ֆիզուլիի դպրոց


      07 Մայիսի 2024

      Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան


      07 Մայիսի 2024

      ԱՄՆ դեսպան. Ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ


      06 Մայիսի 2024

    Վերջին լուրեր