Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ֆարհադ Մամեդով. Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը համաշխարհային ասպարեզում
    ՂԱՐԱԲԱՂ

      26 Հուլիս 2022 - 14:11

      Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը Telegram-ի իր ալիքում մատնանշել է Հայաստանի սուբյեկտայնության բացակայությունը։

      «Վերջին երկու շաբաթները նշանակալից են դարձել պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարվա ընթացքում։ Երևանի` իր զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու որոշումը Հայաստանում գործնականում չի քննարկվում, և դա ունի իր պատճառները։

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հասցեին հնչեցրած կշտամբանքից հետո, Թբիլիսիում տեղի ունեցավ արտգործնախարարների մակարդակով հանդիպում, և հայտարարվեց Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու որոշման մասին։ Ադրբեջանն իր ակնկալիքներն ուղղեց ռուսական կողմին, իսկ որոշումը կայացրեց Հայաստանի կառավարությունը։ Խորհրդարանական ռուսամետ ընդդիմությունը ծպտուն անգամ չհանեց, Փաշինյանին դավաճանության մեջ չմեղադրեց. Նմանատիպ դիրքորոշում որդեգրեց նաև արտախորհրդարանական արևմտամետ ընդդիմությունը։

      Այսինքն՝ այս հարցում կա կոնսենսուս Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչը թույլ է տալիս Փաշինյանին նման գործողություններ կատարել։ Ուշադրություն դարձրեք ոչ թե նրա լեգիտիմությանը, այլ այն հանգամանքին, որ Հայաստանի գլխավոր հովանավորների դիրքորոշումները համընկնում են։

      Խոստովանում եմ՝ վստահ էի, որ Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն ու Փաշինյանի լեգիտիմության ամրապնդումն էր, որ պետք է պայմաններ ստեղծեին կարգավորման գործընթացում առաջընթացի համար։ Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ որոշումների հասնելու համար ստիպված ենք լինում ճնշում գործադրել ոչ թե Հայաստանի, այլ նրա հովանավորների վրա:

      Սա այս երկրում սուբյեկտայնության բացակայության ցուցիչ է։ Ինչպես և նախկինում, այն երկրները, որոնք ցանկանում են ազդել Ադրբեջանի վրա, դա անում են Հայաստանի միջոցով։

      Իսկ ադրբեջանական հասարակության ներքին համախմբումը, նախագահ Իլհամ Ալիևի լեգիտիմությունը և տարածաշրջանի հիմնական արտաքին դերակատարների շահերը իր վրա գրավելու ունակությունը թույլ են տալիս Ադրբեջանին առաջ տանել սեփական օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում։

      Այսօր նույնիսկ Իրանն է օգտագործում Հայաստանի շահերն իր նպատակների համար։ Իրանը ցույց է տալիս, որ պաշտպանում է Հայաստանը (իր շահերը) առանց Հայաստանի... Ինքը՝ Փաշինյանն ու իր համախոհները, Իրանին սատարող հայտարարություններ չեն անում, և դա ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այս գործընթացում իրենցից քիչ բան է կախված։ Արդյունքում՝ տարածաշրջանում որոշումներ են կայացվում Հայաստանի բանակցային դիրքերի թուլացման հաշվին:

      Կարծես թե այդ միտումը կշարունակվի, և հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի Հայաստանի հովանավորների հետ բանակցությունների միջոցով»,- գրել է Ֆարհադ Մամեդովը:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում


      13 Սեպտեմբերի 2025

      Այսօր SOCAR-ի հիմնադրման օրն է


      13 Սեպտեմբերի 2025

      Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր


      13 Սեպտեմբերի 2025

      ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում


      13 Սեպտեմբերի 2025

      Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Սադըր Ժապարովի հետ


      13 Սեպտեմբերի 2025

      Քյուրշաթ Զորլու: Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա


      13 Սեպտեմբերի 2025

      ԵԱՀԿ ԽՎ-ն ողջունում է Հարավային Կովկասում գործընթացները


      13 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները


      13 Սեպտեմբերի 2025

      Բաքվի մետրոպոլիտենը տեղափոխել է շուրջ 143 միլիոն ուղևոր


      12 Սեպտեմբերի 2025

      Մոսկվան Բաքվից և Երևանից ակնկալում է 3+3 ձևաչափի հանդիպման ամսաթվի համաձայնեցնումը


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ավելացնում է ծովային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները


      12 Սեպտեմբերի 2025

      Որքա՞ն գումար է միջինում ծախսում Ադրբեջանի յուրաքանչյուր բնակիչ


      12 Սեպտեմբերի 2025

      Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին


      12 Սեպտեմբերի 2025

      Յալչըն Ռաֆիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել Չեխիայում


      12 Սեպտեմբերի 2025

      Գոյչայում հրաժեշտ են տվել Առաջին Ղարաբաղյան պատերազմի նահատակին


      12 Սեպտեմբերի 2025

      Արևելյան Զանգեզուրում աշխատանքի տոնավաճառ կանցկացվի


      12 Սեպտեմբերի 2025

      Հակոբյան. «Թրամփի ուղու» վրա գործելու է Հայաստանի մաքսային ծառայությունը


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի խորհրդարանը լսումներ կանցկացնի գյուղատնտեսական ոլորտի համար կադրերի պատրաստման վերաբերյալ


      12 Սեպտեմբերի 2025

      Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան


      12 Սեպտեմբերի 2025

      Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում բնակվում է ավելի քան 55 հազար մարդ


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանում գրանցվել է մահվան շուրջ 35 հազար դեպք


      12 Սեպտեմբերի 2025

      Աղդամում սկսվում է տների կառուցման նոր փուլ


      12 Սեպտեմբերի 2025

      Մեծ վերադարձ. 24 ընտանիք տեղափոխվել է Հադրութ ավան և Բադարա գյուղ


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանը ջորի թեման բերում է կլիմայական դիվանագիտության կենտրոն


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են կապերի զարգացումը


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանում ինքնազբաղվածության ծրագրի շրջանակներում ավելի քան 800 պատերազմի վետերաններ բիզնես են բացել


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանը՝ ջրային ռեսուրսների կառավարման և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում կստանա ԱԶԲ-ի աջակցությունը


      12 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու ACWA Power-ը քննարկել են «կանաչ էներգետիկայի» նախագծերը


      12 Սեպտեմբերի 2025

      Քանի՞ դպրոց կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։


      11 Սեպտեմբերի 2025

      Քանի՞ ուսանող կսովորի Ղարաբաղի համալսարանում։ ԹՎԵՐ


      11 Սեպտեմբերի 2025

      Բաքուն և Բելգրադը քննարկել են էներգետիկայի, պաշտպանության և կրթության հարցեր


      11 Սեպտեմբերի 2025

      Հայտարարվել է Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվելիք ջրային պաշարների ծավալը


      11 Սեպտեմբերի 2025

      Փեզեշքիան. Արդեբիլը կարող է դառնալ արտահանման և տնտեսական փոխանակման դարպաս Ադրբեջանի հետ


      11 Սեպտեմբերի 2025

      Կրթության նախարարը՝ Ադրբեջանում «ռուսական հատվածի» ապագայի մասին


      11 Սեպտեմբերի 2025

      Մուխտար Բաբաև. Ադրբեջանում սառցադաշտերը շարունակում են հալվել, իսկ ձյան պաշարները՝ նվազել


      11 Սեպտեմբերի 2025

      Քանի՞ մանկապարտեզ կբացվի Ադրբեջանի ազատագրված տարածքներում։


      11 Սեպտեմբերի 2025

      Երևանում նշել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման վայրը


      11 Սեպտեմբերի 2025

      Հրապարակվել է՝ Ադրբեջանում 2025-2026 ուսումնական տարում սովորողների ընդհանուր թիվը


      11 Սեպտեմբերի 2025

      Մոսկվայում փակվել են Էմին Աղալարովի ռեստորանները


      11 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը՝ չորս զինծառայողների աճյունների վերաթաղման մասին


      11 Սեպտեմբերի 2025

      Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ում լայնածավալ քննարկումներ է անցկացրել խաղաղության օրակարգի հարցերի շուրջ


      11 Սեպտեմբերի 2025

      Նախարար. Ադրբեջանցի ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է երեք անգամ


      11 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են էներգետիկ համագործակցության նոր փուլը


      11 Սեպտեմբերի 2025

      Փաշինյան. Հայաստանը պատրաստ է TRIPP-ը համապատասխանեցնել Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ


      11 Սեպտեմբերի 2025

      Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են երկկողմ էներգետիկ համագործակցության հարցեր


      11 Սեպտեմբերի 2025

      Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ժամանակակից ստուգման մեխանիզմներ կկիրառի


      11 Սեպտեմբերի 2025

      «Մեծ վերադարձ». 25 ընտանիք մեկնել է Գըրմըզըբազար և Շուշաքենդ գյուղեր


      11 Սեպտեմբերի 2025

      Դանիական ընկերության ղեկավարը՝ Զանգեզուրի միջանցքի նշանակության մասին


      10 Սեպտեմբերի 2025

      Վաշինգտոնում քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերությունները


      10 Սեպտեմբերի 2025

      Բիլեջիքի համալսարանի պրոֆեսոր. Ադրբեջանը երբեք չի լռել Գազայում իրադարձությունների մասին


      10 Սեպտեմբերի 2025

    Վերջին լուրեր