Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • «Ռոսբալտ». Ռուսաստանը պետք է՝ Շուշայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հետ կապված հարցումների պատասխանում հրաժարվի լռելու տակտիկայից։
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      13 Ապրիլի 2021 - 18:04

      Ռուսաստանի «Ռոսբալտ» տեղեկատվական գործակալության կայքում հրապարակվել է Սերգեյ Պետրովի՝ «Տարաձայնությունների «Իսկանդերներ»» խորագրի ներքո հեղինակային հոդվածը։

      Armenia.Az-ը ներկայացնում է տվյալ հոդվածը.

      «Հարցը այն մասին, թե Հայաստանի զինված ուժերը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործել են արդյոք «Իսկանկեր» ռուսական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը (ՕՏՀՀ), հակամարտության ավարտից հետո մի քանի ամիսների ընթացքում՝ մնում է բաց։ Տարբեր կարծիքներ են արտահայտվել, սակայն այդ առնչությամբ ոչ մի ստույգ տեղեկություններ չեն եղել։

      Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության կողմից՝ հրթիռի պիտակավորված բեկորներով փաստացի ապացույցի ներկայացմամբ հայտարարությունը մի կողմից հանել է այդ հրթիռների օգտագործման առնչությամ հարցերը, սակայն, մյուս կողմից, դարձել է նոր, առավել բարդ հարցերի առաջացման առիթ։

      «Իսկանդերները» օգտագործվել են։

      Ամեն ինչ սկսվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանից։ Փետրվարի կեսերին նա տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում հարց է դրել. Ինչու՞ հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական «իսկանդերները» գործարկվել են միայն պատերազմի վերջին օրերին և միայն Շուշայում։ «Մենք ինչու՞ գնեցինք այդ հրթիռները։ Որպեսզի հարկավոր պահին չօգտագործե՞նք։ Կարող եմ կանխագուշակել, որ վախեցել են պատասխան հարվածից։ «Իսկանդերները» մերն են, մենք միայնակ ենք, ում դաշնակիցը տվել է այդ զենքը»,- վրդովվել էր Սարգսյանը։

      Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար չսպասեցրեց պատասխանը և ուղղակի պատասխանը տեղափոխեց իր նախկինների վրա. «Նա (Սարգսյանը-«Ռոսբալտ») գիտի իր շատ հարցերի պատասխանները։ Մի գուցե նա էլ պատասխանի, թե ինչու արձակված «Իսկանդրեները» ժամանակին չպայթեցին, կամ էլ պայթեցին ընդամենը 10%-ով»։

      Հայաստանի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը հաստատել է Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ «Իսկանդերները» օգտագործվել են, բայց, դրանց պայթելու հետ խնդիրները, նրա կարծիքով, չեն եղել։ «Մենք «Իսկանդերի» հետ խնդիրներ չենք ունեցել։ Ինձ համար անհասկանալի է այդ մարդու (Փաշինյանի-«Ռոսբալտ») հայտարարությունը»,-ասել է Հակոբյանը։ Գլխավոր շտաբի նախկին ղեկավարը հավելել է, որ ռումբի հզորությունը կարող է հաշվարկել միայն հակառակորդը։ «Ես գիտեմ, որ հակառակորդի ուղղությամբ հրթիռներ արձակել են»,- ճշտել է Հակոբյանը։

      Ավելի մանրամասն՝ հենվելով պատերազմի ժամանակահատվածում Հայաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանի հետ խորհրդապահական զրույցին, ռուսաստանցի հայտնի մեդիա-մենեջեր Արամ Գաբրելյանովը պատմել է «Իսկանդերների» օգտագործման մասին։ Նրա խոսքով, իբրև Գասպարյանը առաջարկել է այդ հրթիռներով ռմբակոծել ադրբեջանական նավթամուղները և հակառակորդի կենդանի ուժերի կուտակումները, բայց Փաշինյանը հրաժարվել է, զգուշանալով միջազգային հանրության բացասական արձագանքից։ Դրանով հանդերձ, եթե հավատալ Գաբրելյանովին, Ռուսաստանը այդ հրթիռների օգտագործման լուռ համաձայնություն է տվել։ «Ռուսները հասկացրել էին, որ, իբր ձեր գործն է և ձեր պատերազմն է։ Շուշայի անկումից երեք օր առաջ, ես Փաշինյանից խնդրեցի երկու «իսկանդերներով» հարվածներ հասցնել՝ Շուշայի անմիջապես ստորոտին կուտակված հակառակորդի կենդանի ուժի վիթխարի կուտակումներին։ Փաշինյանը կտրականապես արգելեց, ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կնզովի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։ Մի անգամ ինձ թույլ են տվել «Իսկանդերը» կիրառել արդեն Շուշա քաղաքի ուղղությամբ։ Ես այն կիրառել եմ»,- մեջբերում է արել Գաբրելյանովը Հայաստանի այդ ժամանակվա գլխավոր շտաբի պետին։

      Փաշինյանի աղմկահարույց հարցարույցից հետո, Ռուսաստանի Պնախարարությունը ժխտել է պատերազմի ժամանակ ՕՏՀՀ «Իսկանդեր»-ի օգտագործման մասին տեղեկատվությունը։ «Մեզ մոտ առկա օբյեկտիվ և ճշմարտացի տեղեկությունների, հաստատումների, այդ թվում նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում տվյալ տեսակի ոչ մի հրթիռային համալիր չի կիրառվել»,- նշվել է գերատեսչության ճեպազրույցում։

      Սակայն ադրբեջանական կողմից ներկայացվող փաստերը առնվազն ցույց են տալիս Ռուսաստանի Պնախարարության տեղեկատվության թերի բնույթը և փաստորեն հաստատում են Փաշինյանի նախնական տարբերակը՝ հրթիռը (կամ մի քանիսը) օգտագործվել են, բայց պայթումը այնքան էլ արդյունավետ չի եղել։

      Ու՞մ է պետք եղել սա։

      Ցանկացած հարցում միշտ հարկավոր է փնտրել օգուտ ստացողին։ Հայկական կողմից «Իսկանդեր»-ների օգտագործումը («Է», կամ «Մ» հավաքումով- տվյալ համատեքստում նշանակություն չունի) հարվածել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին։

      Ինչպես ենթադրում են մի շարք փորձագետները, չնայած հրթիռները, ըստ Փաշինյանի՝ պայթել են 10%-ով, դա ամբողջ 100%-ով բացասական է անդրադարձել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, Ռուսաստանի, որպես Ղարաբաղի հակամարտության արդյունքներով միակ խաղաղապահի դիրքորոշումը ընկալելու վրա։ Ինչպես նշում են որոշ մասնագետներ, ի սկզբանե Ռուսաստանի և անձամբ նրա նախագահի բացառիկ ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի սրտով չի եղել։ Դրանով հանդերձ՝ հրթիռները օգտագործվել են պատերազմի վերջին օրերին, երբ պետությունների ղեկավարները աշխատել են հակամարտության ավարտի մասին համաձայնագրի վրա։ Գաղտնիք չէ, որ արևմտյան գործընկերները տեղյակ են եղել փակ դռների հետևում գործընթացներին, և պահանջվել է «զրոյացնել» ՌԴ-ի միջնորդության և հակամարտության գոտին ռուս խաղաղապահների ներմուծման հնարավորությունները, հաստատում են այդ մասնագետները։

      Նրանց կարծիքով, չպայթված ՕՏՀՀ հրթիռների ներգործությունը նկատվում է այսօր՝ ինքստինքյան «Իսկանդեր»-ի օգտագործման փաստը սեպ է խրում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ, իսկ Բաքվի կողմից ՌԴ Պնախարարության քննարկմանը առաջարկվող փաստերի պատասխանի բացակայությունը միայն ավելացնում է լարվածությունը։ Ըստ գործի էության, «Իսկանդեր»-ները որոշակի իմաստով կատարում են իրենց առաքելությունը, բայց արդեն հետպատերազմյան ժամանակում։

      Ինչպես նշում են այդ փորձագետները, պատերազմի բոլոր 44 օրերում Հայաստանը ամեն կերպ ձգտել է Ռուսաստանին ներգրավել հակամարտության մեջ և նրան դարձնել դիմակայության կողմ։ Հայկական կողմը հայտարարում էր, որ Ադրբեջանը օգտագործում է թուրքական F-16-ներ, բայց ապացույցներ չներկայացվեցին։ Ադրբեջանի քաղաքների հրթիռակոծումները անցկացվում էին Հայաստանի տարածքներից այն հույսով, որ Բաքուն կպատասխանի Հայաստանի ուղղությամբ հարվածներով, ինչը Ադրբեջանը չարեց։ Եղել է սահմանի վրա սադրանք, և պատերազմի օրերին Հայաստանի վարչապետի հրամանը չկատարելու պատճառով պաշտոնից ազատվել է՝ Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը։

      Փորձագետների կարծիքով, հասկանալով պատերազմի պարտությունից աղետի մասշտաբները՝ Հայաստանի վարչապետը և նրա «սորոսական խումբը» դիմել է խաղադրույքի բարձրացմանը։ ՕՏՀՀ «Իսկանդեր»-ի օգտագործման նպատակը, ինչպես նրանք ենթադրում են, եղել է պատերազմին Թուրքիայի լիարժեք ներգրավումը և Անդրկովկասում իրավիճակի սրումը։ Արդյունքում միայն Արևմուտքը կարողացավ դառնալ տարածաշրջանում արդեն մեծ պատերազմի կարգավորման գործընթացում հիմնական արբիտր։

      Փորձագետները նշում են, որ պատերազմից հետո էլ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել «սորոսական խմբի» ծառայություններից, ընդամենը ցուցադրաբար վերադասվորելով նրա առավել անցանկալի ներկայացուցիչներին։ Այսպիսով, կրթության նախկին նախարար Արաիկ Հարությունյանը նշանակվեց գլխավոր խորհրդական, առողջապահության նախկին նախարարը դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԱԱԾ-ի նախկին ղեկավարը՝ Քննչական ծառայության փոխղեկավար, իսկ Սորոսի հիմնադրամի տեղական ներկայացուցչության ղեկավար Դավիթ Խաչատրյանը՝ Սահմանադրական դատարանի անդամ։

      Ի՞նչ անել։

      Մշտական հարցը տվյալ համատեքստում դրված է նախ և առաջ Ռուսաստանի առջև՝ ենթադրում են փորձագետները։ Նրանց կարծիքով, Երևանը բաց թողնելով տեղեկատվական սատանային և փաստորեն դավադրելով ռուս զինվորականներին, այժմ ներկայացնում է հիշողության կորուստ։ Բաքուն հասկանալով, որ այդ թեմայի շուրջ Փաշինյանի հետ խոսելու բան չկա, իր հարցումները ուղղում է Մոսկվային։ Իսկ պատշտոնական Մոսկվան էլ ընտրել է լռելու տակտիկան։ Փորձագետների պատկերացմամբ՝ անհեռանկարային։

      Ինչպես ենթադրում են փորձագետները՝ հետպատերազմյան Ադրբեջանը՝ արդեն այն երկիրը չէ, որի հետ զենքի (որը սկզբունքայնորեն տարածաշրջանում չպետք է լիներ) թեմայով կարելի է լռություն խաղալ։ Նախ և առաջ, որովհետև դա այն երկիր է, ում տարածքում է գտնվում ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Երկրորդը՝ Կրեմլում չեն կարող չհասկանալ, որ չհասնելով Մոսկվայից պատասխանին՝ Ադրբեջանը կարող է «Իսկանդեր»-ի հարցով հետաքննության մեջ ներգրավել միջազգային փորձագետներին։ Բաքուն բաց չի թողնի միջուկային զենքի ներուժով, այն էլ հնարավոր է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված հրթիռը օգտագործած Երևանի, մեղմ ասած՝ անպատասխանատու վարքը ընդգծելու հնարավորությունը։ Իսկ ռուսական զենքի կիրառմանը վերաբերվող միջազգային հետաքննությունը կարող է որ ուղղությամբ ծավալվել՝ հայտնի է Ուկրաինայում և Սիրիայում հակամարտությունների օրինակներով։

      Հատկապես այդ պատճառով, ասում են փորձագետները՝ դաշնակցի կողմից ռուսական «Իսկանդեր»-ի օգտագործման օբյեկտիվ և ձևական հայտարարված հետաքննությունը առաջին հերթին հարկավոր է հենց Ռուսաստանին։ Նրա, նույնիսկ Բաքվին գաղտնի փոխանցված արդյունքները մի կողմից կչեզոքացնեն հարցի միջազգայնացումը, իսկ մյուս կողմից՝ կբավարարեն Ադրբեջանի պահանջները։ Միևնույն ժամանակ, ՕՏՀՀ «Իսկանդերի» օգտագործման մեջ, որպես պատերազմի ելքում ռուսական դերի դեմ սադրանքում արևմտյան հետքի մասին տարբերակի հաստատման դեպքում կարելի է Հայաստանի անկանխատեսելի վարչապետի առջև դնել՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին իր շրջապատը «սորոսական խմբի» վտանգավոր ներկայացուցիչներից մաքրելու կոշտ պահանջը,- հաստատում են քաղաքագետները»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում


      03 Մայիսի 2024

      Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա


      03 Մայիսի 2024

      Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը


      03 Մայիսի 2024

      Սուլեյմանով. Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից մեկն է աշխարհում


      03 Մայիսի 2024

      Հաջիև. Մինչև տարեվերջ Աղդամի շրջանի գյուղերում նախատեսվում է վերաբնակեցնել 1214 ընտանիք


      03 Մայիսի 2024

      BP-ի ներդրումներն Ադրբեջանում կազմել են 85 մլրդ դոլար


      03 Մայիսի 2024

      Միխալկո. ԵՄ-ն մտադիր է օգնել Ադրբեջանին ականազերծման գործում


      03 Մայիսի 2024

      Հիքմեթ Հաջիև. Միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում ականազերծման գործում


      03 Մայիսի 2024

      Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի մասնակիցները ժամանել են Ղարաբաղ


      03 Մայիսի 2024

      Համաշխարհային ԶԼՄ-ները՝ Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի մասին


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանում շահագործման է հանձնվել «Խալաֆլի» սահմանային ուղեկալը


      03 Մայիսի 2024

      Ռևանշիստներին ցրող փոխոստիկանապետ Հակոբյան. Ամեն ինչ ճիշտ եմ արել


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանն ու Իրանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը


      03 Մայիսի 2024

      Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ


      03 Մայիսի 2024

      Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում


      03 Մայիսի 2024

      Ճանապարհորդ Նորվեգիայից. Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը հաշտեցման առաջին կարևոր քայլն է


      03 Մայիսի 2024

      Ադրբեջանի և Թուրքիայի օմբուդսմենները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը


      03 Մայիսի 2024

      ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել


      02 Մայիսի 2024

      Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին


      02 Մայիսի 2024

      Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը


      02 Մայիսի 2024

      Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին


      02 Մայիսի 2024

      Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից


      02 Մայիսի 2024

      Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում


      02 Մայիսի 2024

      Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում


      02 Մայիսի 2024

      Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը


      02 Մայիսի 2024

      Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները


      02 Մայիսի 2024

      Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին


      02 Մայիսի 2024

      Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ


      02 Մայիսի 2024

      Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին


      02 Մայիսի 2024

      Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը


      02 Մայիսի 2024

      Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից


      02 Մայիսի 2024

      Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է


      02 Մայիսի 2024

      Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին


      02 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին


      02 Մայիսի 2024

      Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար


      02 Մայիսի 2024

      ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը


      02 Մայիսի 2024

      Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է


      02 Մայիսի 2024

      Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ


      01 Մայիսի 2024

      ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը


      01 Մայիսի 2024

      ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում


      01 Մայիսի 2024

      Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը


      01 Մայիսի 2024

      Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի


      01 Մայիսի 2024

      Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով


      01 Մայիսի 2024

      Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա


      01 Մայիսի 2024

      Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել


      01 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը


      01 Մայիսի 2024

    Վերջին լուրեր