Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      25 Ապրիլի 2024 - 16:30

      Պոտենցիալ կերպով Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի շատ արտոնյալ գինը։ Եվ մոտիկության տեսակետից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման բնույթի համագործակցություն։ Երբ մենք խոսում էինք Զանգեզուրի միջանցքի մասին, մենք չէինք նշում, որ այն դիտարկում ենք ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցման գծերի անցկացման պոտենցիալ երթուղի։ Որովհետև էլեկտրահաղորդման գծերից մեկը կարող է Հայաստանով անցնել մեր արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում։ Պոտենցիալ կերպով դա կարող է լինել նույնիսկ գազատարը:

      Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին ապրիլի 23-ին ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին։

      «Այսօր Նախչըվանին բնական գազ մատակարարելու համար մենք պայմանավորվել ենք Իրանի հետ։ Փաստորեն մենք Նախչըվանի համար գազը ստանում ենք Իրանից։ Հիմա մենք կառուցում և ֆինանսավորում ենք ևս մեկ խողովակաշար, որը Թուրքիայից հասնում է մինչև Նախչըվան և կմատակարարի ադրբեջանական գազը։ Բայց դա նույն բանն է, ինչ աջ ձեռքով դիպչել ձախ ականջին։ Եթե այն անցնի Հայաստանի տարածքով, ապա դա ձեռնատու կլինի բոլորի համար, հնարավորություն կտա մեծ գումարներ խնայել։ Իհարկե, կան բազմաթիվ այլ նմանատիպ հարցեր։

      Ես գիտեմ, որ Հայաստանը ցանկանում է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին՝ լրացուցիչ էներգետիկ հզորության պատճառով։ Բայց նրանք չեն կարող դա անել, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն կարգավորվել։ Այնտեղ ընդամենը չորս երկրներ են՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան, ինչպես նաև Բուլղարիան, որը միանում է նախագծին, և վերջ։ Այլ ճանապարհ չկա, սա կոնսենսուսային որոշում է։ Այսպիսով, խաղաղ պայմանագիրը՝ մեկնարկային կետ է:

      Մենք պետք է արդյո՞ք պլանավորենք ապագան խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Իհարկե, պետք է: Մենք մի քանի անգամ մեր վրացի գործընկերների հետ քննարկել ենք եռակողմ խորհրդակցությունների հնարավորությունը՝ պարզապես տրանսպորտի, էներգետիկայի և պոտենցիալ առևտրային հարաբերությունների ոլորտում գործնական նշանակություն ունեցող հարցերի շուրջ խորհրդակցություններ սկսելու համար։ Բայց հայկական կողմն անընդհատ հրաժարվում էր, և մեր վրացի գործընկերները դա շատ լավ գիտեն։ Տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունների վրա հիմնված տարածաշրջանային համագործակցություն՝ կարծում եմ, որ սա լավագույն սցենարն է Հարավային Կովկասի համար։ Մեզ մոտ, ի դեպ, արդեն գործում է համագործակցության եռակողմ ձևաչափը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև։ Մեր նախարարները պարբերաբար հանդիպում են։ Այնպես որ այս ամենը բացարձակապես հնարավոր է։ Բայց մեզ հարկավոր է բեկում խաղաղ պայմանագրում։ Անկեղծ ասած, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը այսօր որևէ դժվարություն չունեն իրենց էներգետիկ կամ տրանսպորտային անվտանգության հետ կապված։ Բացառություն է կազմում միայն Հայաստանը։

      Եվ ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են նրանք այդքան բուռն դեմ հանդես գալիս Զանգեզուրի միջանցքին։ Նրանք այն վտանգավոր են համարում։ Նրանք ունեն ինչ-որ ֆոբիա, որը ես չեմ կարող բացատրել: Նրանք նույնիսկ դեմ են «միջանցք» բառին։ Նրանք համարում են, որ միջանցքը նշանակում է ինքնիշխանության խախտում։ Իսկ երբ մենք խոսում ենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, որը հատում է Ադրբեջանի տարածքը, մեզ մոտ նման ֆոբիաներ չէին ծագում, քանի որ միջանցքը հայտնի միջազգային տերմին է։ Նրանք հենց որ լսում են Զանգեզուրի միջանցքի մասին, քիչ է մնում խելագարվեն։ Դա շատ տարօրինակ է։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է մտածենք ապագայի մասին։

      Ի դեպ, սահմանների սահմանազատման և Գազախի շրջանի չորս գյուղերի վերադարձի հարցը՝ հանդիսանում է նրա հիանալի օրինակը, որ երկկողմ ձևաչափով համագործակցությունը կարող է հանգեցնել լավ արդյունքների»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

      Պետության ղեկավարի ելույթի ամբողջական տարբերակի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ռևանշիստ արքեպիսկոպոս. Փաշինյանը գնացել է սահմանամերձ գյուղ՝ ժողովրդին համոզելու


      18 Մայիսի 2024

      Թուրք նախարարը նշել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավոր ժամկետները


      18 Մայիսի 2024

      Պահեստայինների հետ գեներալներ Վելիևի և Միրզոևի հանդիպման հիմնական թեմաները. մանրամասներ


      18 Մայիսի 2024

      Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ


      18 Մայիսի 2024

      Ավարտվել են «Անատոլիական փյունիկ-2024» միջազգային զորավարժությունները


      18 Մայիսի 2024

      Բահար Մուրադովան մասնակցել է ԹՊԿ նախարարների ընտանիքի հարցերով առաջին նիստին


      18 Մայիսի 2024

      Օվերչուկ. ՌԴ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցում


      18 Մայիսի 2024

      Ավարտվել է Բելառուսի նախագահի պետական ​​այցը Ադրբեջան


      18 Մայիսի 2024

      Բելառուսը հարյուրավոր ընտանիքների համար բնակավայր կկառուցի Ղարաբաղում


      17 Մայիսի 2024

      Ադրբեջանական հրետանայինները բարձր ճշգրտությամբ ոչնչացրել են նախատեսված թիրախները


      17 Մայիսի 2024

      Որքա՞ն է ավելացել Ադրբեջանի բնակչությունը


      17 Մայիսի 2024

      Ալիևն ու Տոկաևը կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների և ապագա շփումների շուրջ


      17 Մայիսի 2024

      Ալիևն ու Լուկաշենկոն զննել են Ադրբեջանի և Բելառուսի համատեղ արտադրության ավտոբուսը


      17 Մայիսի 2024

      Պետական ​​վիճակագրական կոմիտե. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ներդրումները հասել են 1,2 միլիարդ մանաթի


      17 Մայիսի 2024

      ԱԳՆ. «Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի»


      17 Մայիսի 2024

      Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են Շուշա


      17 Մայիսի 2024

      Ալիևն ու Լուկաշենկոն ծանոթացել են Ֆիզուլիի գլխավոր հատակագծին


      17 Մայիսի 2024

      Լուկաշենկոն ժամանել է Ֆիզուլի


      17 Մայիսի 2024

      Որոշվել է նոր վայր. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Թեհրանում դեսպանատան գործունեության վերսկսման մասին


      17 Մայիսի 2024

      Փոխվարչապետ. Ալբանիան դեսպանատուն կբացի Ադրբեջանում


      17 Մայիսի 2024

      ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի սահմանին․ Գրիգորյան


      17 Մայիսի 2024

      Կոբախիձեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին


      17 Մայիսի 2024

      ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկվել է COP29-ը


      17 Մայիսի 2024

      Էրդողանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին


      17 Մայիսի 2024

      Լուկաշենկո. Բելառուսի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների միջև խոր հարգանք կա


      17 Մայիսի 2024

      Բացառությամբ Հարավային Կովկասի հակամարտության, աշխարհում առկա հակամարտությունները չեն լուծվում. Ալիև


      17 Մայիսի 2024

      Հիքմեթ Հաջիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում


      17 Մայիսի 2024

      Մենք պատրաստ ենք ազատագրված տարածքներում գյուղատնտեսական ավան կառուցել. Բելառուսի նախագահ


      17 Մայիսի 2024

      Ալեքսանդր Լուկաշենկո. Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի, շատ հզոր առաջնորդ է ի հայտ եկել


      17 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահ. Բելառուսը քաղաքաշինության շատ լավ փորձ ունի


      17 Մայիսի 2024

      Բելառուսական ընկերություններին հրավիրում ենք մասնակցելու ազատագրված տարածքների վերականգնմանը. Իլհամ Ալիև


      17 Մայիսի 2024

      Ճանապարհներ դեպի ապագա. Աղդամի վերածնունդը գործողության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      16 Մայիսի 2024

      Ալիև. Մենք կարևորում ենք Ադրբեջանի և Բելառուսի կրեատիվ գործընկերությունը


      16 Մայիսի 2024

      Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ավտոմեքենաներ է ներմուծել


      16 Մայիսի 2024

      Բաքուն և Մինսկը դարձել են քույր քաղաքներ


      16 Մայիսի 2024

      ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող ղարաբաղցի անջատողականներին


      16 Մայիսի 2024

      Հայաստանի ոստիկանությունը՝ ռևանշիստներին. «Հանգստացրե՛ք ձեր ժողովրդին»


      16 Մայիսի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ. Նախարար Դարմանենը պետք է հիշի Ֆրանսիայի հանցագործությունները


      16 Մայիսի 2024

      Փաշինյան. Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ հանդիպման արդյունքները մեծ հաջողություն է


      16 Մայիսի 2024

      Դատարանը կքննի՝ անջատողական Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին ՊԱԾ-ի դիմումը


      16 Մայիսի 2024

      ՄԱԿ-ը լիովին հանձնառու է աջակցել COP29-ի նախագահությանը


      16 Մայիսի 2024

      Մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ առ դեմ հանդիպումը


      16 Մայիսի 2024

      Տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը


      16 Մայիսի 2024

      Մեկնարկել է Միլլի Մեջլիսի նախագահի այցը Շվեյցարիա


      16 Մայիսի 2024

      Հայաստանում հստակեցրել են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մի շարք խնդիրներ


      16 Մայիսի 2024

      Ադրբեջանը Պորտուգալիայում մասնակցում է Գլոբալ երկխոսության ֆորումին


      16 Մայիսի 2024

      Միխալկո. ԵՄ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացին


      16 Մայիսի 2024

      Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը


      16 Մայիսի 2024

      Ադրբեջանն ամրապնդում է ռազմական կապերը Սլովակիայի հետ


      16 Մայիսի 2024

      Հայաստանը պաշտոնապես վերադարձրել է 4 ադրբեջանական գյուղերը


      16 Մայիսի 2024

    Վերջին լուրեր