Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. Հայաստանի վրա միջազգային ճնշման բացակայությունը կարող է ունենալ անսպասելի հետևանքներ
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      25 Սեպտեմբերի 2020 - 15:45

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է՝ հայ-ադրբեջանական, հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

      Ուրբաթ օրը Ի.Ալիևը Բաքվում ընդունել է Կլաարին, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

      Հանդիպման շրջանակներում Ի.Ալիևը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության ագրեսիվ քաղաքականության շնորհիվ, որի վառ հաստատումն է հանդիսանում՝ հուլիսին Հայաստանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին Թովուզի շրջանի ուղղությամբ իրականացված ռազմական սադրանքը:

      «Նրանք հրետակոծության են ենթարկել մեր մարտական դիրքերն ու խաղաղ գյուղերը: Ավելի վաղ՝ Ադրբեջանի պետական սահմանին Հայաստանի ռազմական սադրանքները պարբերական բնույթ էին կրում: Սակայն, ամեն ինչ այնքան ագրեսիվ չէր, որքան այս անգամ: Դա համապատասխանում է Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, ով ասում է, որ Հայաստանը նոր պատերազմ է սկսելու նոր տարածքների համար: Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ագրեսիվ պահվածքի շարունակությունը», - ասել է նախագահը, որի խոսքերը մեջբերվում են տեղեկատվության մեջ, հայտնում է Armenia.Az-ը` հղում անելով «Ինտերֆաքս-Ազերբայջանին»:

      Նրա խոսքով, հուլիսին Հայաստանի սադրանքի նպատակն էր՝ օկուպացնել Ադրբեջանի նոր տարածքները, իսկ այնուհետև ավելի ուժեղ դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ: «Երկրորդ պատճառը՝ հայ բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից և դժվարություններից շեղելն է: Կարծում եմ, որ նրանք ցանկանում էին հակամարտության մեջ ներգրավել երրորդ կողմերի: Պարտությունից անմիջապես հետո, նրանք դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը», - ընդգծել է Ի.Ալիևը:

      Նախագահը նշել է նաև, որ բանակցային գործընթացը կասեցված է, և դա կապված է Հայաստանի վարած քաղաքականությամբ, որը միտումնավոր խափանում է բանակցությունները: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, Հայաստանը փորձում է բանակցություններում ներգրավել Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, ինչը լիովին հակասում է գործընթացի բոլոր պայմաններին, ինչը ընդգծել են և աջակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

      «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ինչպես երբեմն ասում է, ապա ինչու՞ պետք է նրանք անեն այս կեղծ և անհեթեթ հայտարարությունները և գործնական քայլեր ձեռնարկեն: Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց աշխարհազորի ստեղծումը հետապնդում է մեկ նպատակ՝ հարձակվել Ադրբեջանի վրա: Նրանք օկուպացված տարածքներում այսպես կոչված զորավարժություններ են անցկացնում, ինչը հերթական սադրանք է մեր դեմ», - ասել է Ի.Ալիևը:

      Նախագահն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանը Լիբանանից էթնիկ հայերին ապօրինի բնակեցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Միաժամանակ, Ի.Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

      «Նրանց վրա միջազգային ճնշման բացակայությունը, որը ես բազմիցս ասել եմ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, հանգեցնում է շատ վտանգավոր քայլերի, որոնք կարող են ունենալ անսպասելի հետևանքներ: Մեր հետախուզական աղբյուրների տվյալների համաձայն, հայկական կողմն այժմ շատ լուրջ ռազմական պատրաստվածություն է իրականացնում, նրանց զինված ուժերը կենտրոնացած են շփման գծում, պետական սահմանին: Մենք հետևում ենք իրավիճակին և կպաշտպանվենք ինչպես Թովուզում, այնպես էլ շատ այլ դեպքերում: Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, կզղջան դրա համար: Ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք այդ մասին և այս ուղերձը փոխանցեք Եվրահանձնաժողովին, որպեսզի տեսնել, թե ինչ քայլեր կձեռնարկի Եվրահանձնաժողովը՝ ագրեսորի նոր սադրանքները կասեցնելու համար», - ընդգծել է նախագահը:

      15:00:03

      «Վերջին ամիսներին շատ տագնապալի զարգացումներ են տեղի ունեցել: Հատկապես սա է՝ այսօր իմ այստեղ գտնվելու հատուկ պատճառը»:

      Այս մասին, ինչպես հայտնում է Armenia.Az-ը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է՝ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

      «Դուք գիտեք, որ բարձր ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել ձեր արտգործնախարարի, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի հետ: Եվրամիությունը շատ է շահագրգռված՝ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և խաղաղության մեջ: Ես, իմ հերթին, այստեղ եմ՝ իրավիճակն ուսումնասիրելու համար», -ընդգծել է Տոյվո Կլաարը:

      14:02:04

      Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարին:

      Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: 

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն» - Փաշինյանի հայտարարությունը


      28 Մարտի 2024

      Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը


      28 Մարտի 2024

      Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները


      28 Մարտի 2024

      Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության


      28 Մարտի 2024

      ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ


      28 Մարտի 2024

      Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում


      28 Մարտի 2024

      Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները


      28 Մարտի 2024

      Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի


      28 Մարտի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից. ԹՎԵՐ


      28 Մարտի 2024

      ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի


      28 Մարտի 2024

      Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով


      28 Մարտի 2024

      Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ


      28 Մարտի 2024

      Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին


      28 Մարտի 2024

      «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են


      28 Մարտի 2024

      Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը


      28 Մարտի 2024

      ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին


      28 Մարտի 2024

      Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին


      28 Մարտի 2024

      «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա


      28 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին


      28 Մարտի 2024

      Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա


      28 Մարտի 2024

      Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում


      27 Մարտի 2024

      Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի


      27 Մարտի 2024

      Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է


      27 Մարտի 2024

      Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին


      27 Մարտի 2024

      Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները


      27 Մարտի 2024

      Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին


      27 Մարտի 2024

      Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից


      27 Մարտի 2024

      Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում


      27 Մարտի 2024

      Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը


      27 Մարտի 2024

      Ադրբեջանն ու Մոլդովան ընդլայնում են համագործակցությունը մաքսային ոլորտում


      27 Մարտի 2024

      Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Մարտի 2024

      Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Գուբադլիում զինամթերք են գտել


      27 Մարտի 2024

      Ադրբեջանը Ժնևում ներկայացվել է որպես COP29-ը հյուրընկալող երկիր


      27 Մարտի 2024

      ԱՀ ԱԳՆ. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները կողմնակալ բնույթ են կրում


      27 Մարտի 2024

      Պետքարտուղարությունը կրկին խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին


      27 Մարտի 2024

      Նախարար. Ադրբեջանը շարունակում է մնալ հանածո վառելիքի համաեվրոպական մատակարար


      27 Մարտի 2024

      Ֆարիդ Շաֆիև. ԵՄ-ն հանդես է գալիս օկուպանտի կողմից


      27 Մարտի 2024

      Վերածնվող Ֆիզուլիի. ևս 35 ընտանիք մեկնել է հայրենի հողեր


      27 Մարտի 2024

      ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին


      27 Մարտի 2024

      Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի հենակետ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. Մենք կվերադարձնենք ադրբեջանական գյուղերը


      26 Մարտի 2024

      Մեքսիկական թերթերից մեկը հոդված է հրապարակել Ադրբեջանում առկա ականների խնդրի մասին


      26 Մարտի 2024

      Ադրբեջանի մամուլի խորհուրդը Սոլովյովին մեղադրել է սադրանքի մեջ


      26 Մարտի 2024

      Ադրբեջանում լայնաշերտ շարժական ինտերնետի ամսական թրաֆիկը մեկ անձի համար հասնում է 2,3 ԳԲ-ի


      26 Մարտի 2024

      Վրաստանի վարչապետ. Հուսով եմ՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դրական արդյունք կտան


      26 Մարտի 2024

      ՊԱԾ օպերացիան. ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողը


      25 Մարտի 2024

      Ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպան է եղել


      25 Մարտի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանի համար մեծ պատիվ է ընդունել COP-29-ը


      25 Մարտի 2024

      «ԱՀ և ՀՀ խորհրդարանների հանդիպումները օգտակար մեխանիզմ կլինեն կառուցողական քննարկումների համար»


      25 Մարտի 2024

    Վերջին լուրեր