Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջանցի գնդապետ Ռամալդանով. Ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի — ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՂԱՐԱԲԱՂ

      22 Սեպտեմբերի 2020 - 16:13

      3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովը հարցազրույց է տվել Teleqraf.com-ին։

      Armenia.Az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հարցազրույցի լրիվ տեքսը.

      —Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում և երկու երկրների սահմանամերձ շրջաններում առանց այդ էլ լարված իրավիճակը երեկ երեկոյից սրվել է։ Հիմնվելով նախորդ տարիների փորձի վրա՝ կարող ենք ասել, որ այդ սրված իրավիճակներից յուրաքանչյուրը անմիջապես կապված է եղել ագրեսորի ներքին հասարակաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Դուք ի՞նչ եք կարծում, ներկա լարվածությունը կապված է այդ նույն պատճառների հետ, թե կան ինչ որ առանձնահատուկ պատճառներ։

      —Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Որովհետև, ինչպես նշեցիք, եթե հայացք նետենք շփման գծի և երկու երկրների սահմանին իրավիճակի պատմությանը, ապա կտեսնենք, որ նման իրավիճակներ ծագում են պարբերաբար։ Այլ խոսքով, Հայաստանը ձեռնարկում է քայլեր, որոնք լարվածություն են առաջացնում այս կամ այլ ուղղությամբ։

      Անկախ նրանից, թե ով է Հայաստանում գտնվում իշխանության գլխին, երբ ներքին գործընթացները լարվում են՝ նրանք փորձում են ճակատամերձ գոտում, կամ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծել որոշակի լարվածություն, որպեսզի ուշադրությունը շեղել լարված իրավիճակից և խնդիրներից։ Այժմ էլ նրանք ուզում են ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից։ Եթե մենք հայացք նետենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ընդհանուր ոգուն, ապա վստահությամբ կարող ենք ասել դա։ Փաշինյանը արդեն կորցրել է իր հեղինակությունը և քաղաքական կշիռը։ Մենք տեսնում ենք նրա դեմ ուղղված ուժերի ակտիվացում։ Հասարակությունը արդեն չի հավատում Փաշինյանի հեքիաթներին, իսկ փողոցային զանգվածը, կարել է ասել, չի աջակցում նրան։ Հետևաբար, ինչպես և Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ, իշխանության նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի ֆոնին՝ Փաշինյանը դիմում է շփման գծում նման սադրանքների։

      Ինչպես հայտնի է, 2016 թվականի ապրիլյան մարտերը նույնպես տեղի իւնեցան այդ պատճառով։ Դա եղել է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ։ Այդ ֆոնին նրանք ստեղծեցին լարվածություն և այն օգտագործեցին, որպես «հաղթաթուղթ»։ Այժմ նույնպես նկատվում է այդ նույն դինամիկան, այդ նույն իրավիճակը։ Իրավիճակը սրվել է այդ ֆոնին։ Խախտվում է հրադադարի ռեժիմը, երկու կողմերը կորուստներ են կրում։ Սակայն ներկայիս իրավիճակի և նախկինի միջև տարբերությունը նրանում է, որ Ադրբեջանը արդեն ասել է իր խոսքը և նախազգուշացում է արել։ Լիովին հնարավոր է, որ ինչ որ ուղղությամբ լարվածություն ստեղծելու և սադրանքներ իրագործելու նկատառումները կարող են բերել՝ ոչ միայն հասարակ պատասխան միջոցների։ Ճակատամերձ գոտում իրավիճակը մերթ սրվում է, մերթ կայունանում է։ Այսօրվա իրավիճակում ուզում եմ կրկին անգամ ասել, որ Ադրբեջանը արդեն արել է իր ուղերձը։

      Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարը սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ ծառայողական նիստի ժամանակ հերթական անգամ ուշադրություն է գրավել այդ հարցի վրա։ Նա մեր բանակին կարգադրել է, ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքներին։ Նա իր հանձնարարականներն է տվել ոչ միայն սադրանքների կանխարգելման, այլ հնարավոր հրամանների կատարման հետ կապված։ Ներկա ժամանակ, այդ կարգադրությունների և հանձնարարականների հիման վրա անցկացվում են որոշակի նախապատրաստական և կանխարգելիչ աշխատանքներ։

      —Կարելի՞ է խոշոր մասշտաբային հակաահաբեկչական գործողությունը անվանել պատերազմ։

      —Ոչ, որովհետև մենք ապրում են պատերազմի պայմաններում: Մենք պարզապես պահապանում ենք հրադադարի ռեժիմը։ Այսինքն դա չի նշանակում պատերազմի վերջը։ Իրավիճակի հետ կապված, հնարավոր է, որ մենք դուրս գանք հրադադարի ռեժիմից, և մեր պատասխանը չի լինի այնպես սահմանափակված, ինչպես ապրիլյան մարտերի ժամանակահատվածում։ Քանի որ դրանք մեր տարածքներ են՝ գործողությունը կկոչվի հակաահաբեկչական։ Մենք չենք պատերազմում, մենք ուղղակի մեր տարածքները ազատագրում ենք օկուպացիոն ուժերից և վերականգնում են մեր տարածքային ամբողջականությունը։ Հատկապես այդ պատճառով է այն կոչվում հակաահաբեկչական գործողություն, և դա չի բացառվում։

      —Կարող է արդյո՞ք ներկայիս լարվածությունը ազդակ հաղորդել հակաահաբեկչական գործողության սկզբին։

      —Մենք նման իրավիճակում ենք։ Ինչպես գիտեք, մեր պետության ղեկավարը՝ դրա հետ կապված արդեն արել է իր ուղերձը։ Պաշտպանության նախարարը արդեն տվել է իր հանձնարարականները։ Մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի կատարել Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած հրամանը, և գիտենք, թե ինչից է բաղկացած այդ հրամանը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը կարո է կապված լինել մեր տարածքային ամբողջականության վերականգնման գործողության հետ։

      —Հաշվի առնելով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին վերջին ժամանակներում լարվածությանը, կարելի՞ է ասել, որ եկել է հակաահաբեկչական գործողություն անցկացնելու ժամանակը։

      —Ժամանակը ոչ թե հասել է, այլ արդեն անցնում է։ Մինչև հիմա մենք սպասել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղ կարգավորելու առաքելությանը։ Մենք գնացինք այդ բանակցություններին և այդ հույսով ստորագրեցինք հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը։ Սակայն Մինսկի խմբի գործունեությունը արդեն կաթվածահարվել է։ Հետևաբար տվյալ իրավիճակում Ադրբեջանին մնում է միայն մեկ ճանապարհ՝ ուժայինը։ Եվ դրան հնարավոր է կդիմեն ցանկացած ժամանակ, այլ խոսքով՝ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի։

      —Հնարավո՞ր է, որ հայկական կողմի ներկայիս սադրանքները կարող է կապված լինեն ագրեսոր երկրում ամեն տարի սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության օրվա հետ։ Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ նրանք ձգտում են այդ հարձակումներից օգտվել՝ հասարակության մեջ ցածր հայրենասիրական ոգու բարձրացման նպատակով։

      —Ես այդպես չէի ասի։ Հայրենասիրության ոգին չի կարող կապված լինել ինչ որ ամսաթվի հետ։ Հայրենասիրության ոգին դրված է պետության և ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հիմքում։ Մարդիկ առաջին հերթին կատարում են պետության, կամ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը։ Որքան ավելի ազդեցիկ է հրաման տվող կառույցը, այնքան ավելի է նրա հավանականությունը, որ այն կկատարվի։ Մյուս կողմից, հայրենասիրությունը՝ նախ և առաջ հայրենիքի պաշտպանությանը և ժողովրդի պաշտպանությանը ուղղված քայլեր ու զգացմունքներ են։ Օկուպացիոն ուժերը սովորաբար նման զգացմունքներ չեն զգում։ Ինչպես նաև մենք գիտենք, որ այսօր Հայաստանում զինվորների մայրերը պարբերաբար դիմում են Պնախարարությանը, երկրից դուրս են բերում 16 տարեկան հասակի չհասած երիտասարդներին, Լեռնային Ղարաբաղում ընտանիքները լքում են իրենց տները, տեղի են ունենում ազգագրական գործընթացներ, և այսօր Հայաստանում ծնողները պահանջում են, որպեսզի նրանց երեխաները ծառայեն Հայաստանի սահմաններում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այստեղ ուրիշ գործընթացներ են տեղի ունենում։ Այստեղ ստիպելը ավելի կարևոր է, քան կամավորությունը և հայրենասիրության ոգին։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին


      19 Ապրիլի 2024

      Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին


      19 Ապրիլի 2024

      Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը


      19 Ապրիլի 2024

      Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին


      19 Ապրիլի 2024

      Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից


      19 Ապրիլի 2024

      ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու


      19 Ապրիլի 2024

      «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում


      19 Ապրիլի 2024

      «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում


      19 Ապրիլի 2024

      AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի


      19 Ապրիլի 2024

      Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները


      19 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից


      19 Ապրիլի 2024

      COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ


      19 Ապրիլի 2024

      Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները


      19 Ապրիլի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը


      19 Ապրիլի 2024

      ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար


      19 Ապրիլի 2024

      Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի


      18 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ


      18 Ապրիլի 2024

      Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար


      18 Ապրիլի 2024

      Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ


      18 Ապրիլի 2024

      Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը


      18 Ապրիլի 2024

      Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին


      18 Ապրիլի 2024

      Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է


      18 Ապրիլի 2024

      Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի


      18 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին


      18 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին


      18 Ապրիլի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից


      18 Ապրիլի 2024

      Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին


      18 Ապրիլի 2024

      Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ


      18 Ապրիլի 2024

      Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի


      18 Ապրիլի 2024

      Աղդամում զինամթերք է հայտնաբերվել


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կընդլայնվի էլեկտրամոբիլների օգտագործումը


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվում է


      18 Ապրիլի 2024

      Բաշլըբելի ողբերգությունից 31 տարի է անցել


      18 Ապրիլի 2024

      Ժուրավլյով. Ադրբեջանում ՌԽԶ առաքելությունն ավարտված է


      18 Ապրիլի 2024

      Սաբինա Ալիևան ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ականային խնդրի մասին


      18 Ապրիլի 2024

      Լաչինի օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության կառավարման Phoenix համակարգով


      18 Ապրիլի 2024

      Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի կողմից «Միջին միջանցքի» զարգացմամբ


      17 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը


      17 Ապրիլի 2024

      Մուստաֆա Աբբասբեյլի. Ինքնազբաղվածության ծրագիրը կընդգրկի Ղարաբաղի հազարավոր բնակիչների


      17 Ապրիլի 2024

      Կրեմլը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին


      17 Ապրիլի 2024

      Փորձագետ Պետրոսյան. ԵՄ առաքելությունը Հայաստանում գործում է ընդդեմ Ռուսաստանի և Իրանի


      17 Ապրիլի 2024

      Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի


      17 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր