Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. «Միայն իմ մեկ խոսքով ադրբեջանական բանակը կմտներ Հայաստանի տարածք» - ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    ՂԱՐԱԲԱՂ

      20 Սեպտեմբերի 2020 - 22:30

      Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ «Բաքվի Հեյդար Ալիևի անվան խորջրյա հիմքերի գործարանում՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողությանը։

      Նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել՝ Ադրբեջանական հեռուստատեսությանը, Հանրային հեռուստատեսությանը և Real հեռուստաալիքին։

      Armenia.Az-ը վկայակոչելով ԱզերԹաջին՝ ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հարցազրույցը։

      —Պարոն նախագահ, իմ հարցը կապված է հայ-ադրբեջանական, հակամարտությանը։ Դուք ինչպե՞ս էք գնահատում բանակցությունների ներկա վիճակը։

      —Ես բացասականորեն եմ գնահատում բանակցությունների ներկա վիճակը։ Համարում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ։ Գիտեք, ես միշտ, բոլոր ժամանակներում ադրբեջանական ժողովրդին ասել եմ ճշմարտությունը և համարում եմ, որ դա միակ ճիշտ քաղաքականությունն է։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում, որտեղ ենք մենք գտնվում, ինչում է կայանում մեր քաղաքականությունը։ Իմ ելույթներում և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ես պարզություն եմ մտցնում արդիական հարցերում և համարում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև քաղաքացիները պետք է իմանան և ճիշտ տեղեկություններ ստանան ճիշտ վերլուծության համար։ Բանակցությունները գործնականում չեն անցկացվում։ Ես ասել եմ, որ մենք հանուն իմիտացիայի չենք մասնակցի բանակցություններին։ Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, սա նշանակում է, որ մենք չենք ուզում մասնակցել Հայաստանի խորամանկ քաղաքականությանը։ տԵսանելիության համար անցկացվող բանակցություններին մեր մասնակցությունը կհամապատասխանի տվյալ տեսանելիության էությանը։ Հայաստանի ղեկավարը փաստորեն խախտել է, ոչ թե խախտում է, այլ խախտել է բանակցային գործընթացը, որովհետև նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը բանակցությունները դարձնում են անիմաստ։ Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում այդ պատասխանատվությունը։ Նրանք ի վիճակի չեն ճիշտ վերլուծել, թե ինչի կարող են բերել այդ քայլերը։ Այն դեպքում, երբ Հայաստանում կան ռացիոնալ մտածող մարդիկ, քաղաքագետներ։ Այդ քաղաքագետները արդեն իրենք են բարձրացնում տվյալ հարցը և Հայաստանի հասարակությանն են հասցնում իրենց մտքերը այն մասին, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը երկիրը տանում է դեպի անդունդ։ Ինչպես ձեզ հայտնի է, երկու տարի առաջ, երբ Հայաստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, Ադրբեջանը չեզոք մնաց դրա նկատմամբ։

      Այսինքն մենք չմտածեցինք իրավիճակից օգտվել նրա համար, որպեսզի ինչ որ բանի հասնել։ Մենք համարեցինք, որ դա եղել է անխուսափելի, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունները միայն ատելության զգացմունք էին առաջացնում հայ ժողովրդի մոտ, այդ ռազմական հանցագործ վարչակարգը Հայաստանը փաստորեն գցել է լիակատար սարսափելի վիճակի մեջ։ Հատկապես, եթե հաշվի առնել, որ նոր իշխանությունները սկսել էին հանդես գալ շատ հուսադրող հայտարարություններով այն մասին, որ նրանք ուզում են կարգավորել տվյալ հարցը, քննադատում էին նախկին իշխանությանը, ոչ պաշտոնական աղբյուրներով մեզ հղում էին դրական ազդանշաններ, ժամանակ էին խնդրում։ Եվ մենք ապրում էինք այն հույսով, որ այո, նոր իշխանությունը դրանում և մյուս բոլոր ոլորտներում նորություններ կբերի, կուղղի նախկին սխալ քաղաքականությունը։ Այդ միտքն էլ ավելի ամրապնդվեց հատկապես Դուշանբեյում Հայաստանի վարչապետի հետ իմ հայտնի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ, իբրև Հայաստանում ներքին իրավիճակը ծանր է, բարդ է, նախկին իշխանության ներկայացուցիչները ուզում են ռևանշ վերցնել, ինչը բացասականորեն կազդի բանակցային գործընթացի վրա։ Իբր նրանք հակված են բանակցություններին, ուզում են կարգավորել հարցը և խնդրեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Իսկ ես ասացի, որ մենք պետք է լուրջ բանակցություններ անցկացնենք, և այդ դեպքում, իհարկե, հրադադարի ռեժիմը կդառնա ավելի ամուր։ Այդ հանդիպումից հետո երկու կողմերը պայմանավորվածության հիման վրա հանդես եկան առանձին հայտարարություններով։ Հայտարարությունների հիմնական էյությունը կայանում էր նրանում, որ մենք հադիպել ենք, այսինքն անցկացրել ենք ոչ ձևական, ոչ պաշտոնական հանդիպում, պայմանավորվեցինք արագացնել բանակցային գործընթացը և ամրապնդել հրադադարի ռեժիմը, քանզի այդ երկու դիրքորոշումները մշտապես պետք է միասնություն կազմեն։ Հակառակ դեպքում դա կնշանակի ստատուս-քվոյի ամրապնդում, ինչին մենք երբեք չենք կարող համաձայնվել։ Որոշ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները նույնպես ապրում էին հույսով և ժամանելով այստեղ, հանդիպումների ընթացքում առաջարկում էին տարբերակներ, լի էին հույսով։ Սակայն անցյալ տարի Հայաստանի վարչապետի կողմից հնչեցված անհեթեթ մտքերը լուրջ հարված հասցրեցին բանակցային գործընթացին։ Հայտարարելով «Ղարաբաղը Հայաստանն է» նա ոչ միայն կեղծիք տարածեց աշխարհով մեկ, դա շարունակվում է և միաժամանակ բանակցային գործընթացը դարձնում է անիմաստ։ Եթե նա համարում է, որ Ղարաբաղը՝ Հայաստան է, ապա ինչի՞ մասին պետք է այդ դեպքում խոսել։ Եթե նա համարում է, որ Ղարաբաղը Հայաստան է,- չնայած ողջ աշխարհը ժխտել է այդ միտքը,- ապա որ խաղաղ պայմանագրի մասին կարող է խոսք գնալ։ Այսինքն դա եղել է քաղաքական սադրանք։

      Երկրորդ քաղաքական սադրանքը կայացել է նրանում, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ անցկացնի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ։ Դա նշանակում է ձևաչափի փոփոխում, ինչին մենք անշուշտ երբեք չենք կարող համաձայնվել, քանզի հանցագործ խունտայի այդ մարիոնետական վարչակարգի հետ մենք ոչ մի շփումներ չենք կարող ունենալ։ Միևնույն ժամանակ Մինսկի խմբի համանախագահները նույնպես, անշուշտ երբեք չէին համաձայնվի դրա հետ։ Ճիշտ է նրանք դիվանագետեր են և ձգտում են խոսել դիվանագիտական լեքսիկոնով, սակայն համարում եմ, որ հայկական կողմին արդեն ասվել է նման հայտարարությունների վնասակարության մասին, որոնք խնդիրներ են ստեղծում նաև նրանց համար։ Այդ հայտարարությունները փաստորեն հիմք են տալիս ասել, որ Հայաստանը դուրս է եկել բանակցություններից՝ ոչ թե մենք, այլ Հայաստանը։ Նման դեպքում, եթե մենք ասենք՝ եկեք սկսենք, կամ շարունակենք բանակցությունները, դա պարզապես կլինի անպատասխանատվություն։ Մենք չպետք է խաբենք ինքներս մեզ, մեր ժողովրդին ։ Բանակցություններ չեն անցկացվում, և դա տեղի է ունենում ոչ թե համավարակի պատճառով։ Իհարկե համավարակը միջամտեց, բայց առանց համավարակի էլ բանակցությունները չեն անցկացվում։ Քաղաքական հարաբերություններում այդ սխալ և վնասակար հայտարարությունները՝ բանակցությունների համար տեղ չեն թողնում։ Այժմ տեսեք նրանց մյուս գործողությունները։ Հայաստանը անցկացնում է անօրինական վերաբնակեցում։ Դա հակասում է բոլոր միջազգային համաձայնագրերին։ Նրանց խելքը չի բավականեցնում, նրանք փորձ, գիտելիքներ չունեն՝ նրանք դա անում են ցուցադրաբար։ Դա լիովին հակասում է Ժնևի համաձայնագրին, դա հանցագործություն է։ Ինչ որ տեղից մարդկանց բերել և օկուպացված հողերում վերաբնակեցնելը՝ հանցագործություն է։ Փաշինյանի վարչակարգը դա անում է գիտակցաբար։ Դա սադրանք է, մեզ քաշում են սադրանքի մեջ։ Համացանցում ցույց են տալիս, որ Լիբանանից տեղափոխվել է ինչ որ հայկական ընտանիք, այնտեղ ինչ որ աշխատանք է կատարում։ Բացի դրանից, մեր հինավուրց պատմական քաղաք Շուշայում անցկացնում են տխրահռչակ վարչակարգի այսպես կոչված «ղեկավարի» երդմակալության արարողություն։ Սա հերթական սադրանք է։ Սա բացահայտ վիրավորանք է մեզ համար։ Նրանք համարում են, որ մենք դա կհանդուրժե՞նք։ Ո՞վ է սա անում, այս սադրանքը։ Նրանք։ Մենք ոչ մի սադրանքներ չեն կատարում։ Մենք կանգնած ենք մեր դիրքորոշման վրա։ Հայաստանի վարչապետը մեր առջև դնում է 7 պայման։ Նախ և առաջ, դու ով ես, որպեսզի մեց հետ խոսես պայմանների լեզվով։ Եթե մենք ցանկանանք նրանց հետ խոսել պայմանների լեզվով, ապա նրա քաղաքական կյանքը երկար չի լինի։ Ես ասել եմ, որ մենք ժխտում ենք այդ անհեթեթ պայմանները։ Սակայն մենք ունենք մեկ պայման. նրանք պետք է լիովին և անվերապահ լքեն մեր հողերը, ինչպես դա արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Այնտեղ անցկացնում են ինչ որ կատակերգական զորավարժություններ։ Այսինքն նրանց յուրաքանչյուր քայլը հանդիսանում է բացահայտ սադրանք մեր դեմ։

      Հուլիսյան սադրանքը։ Սա արդեն զինված սադրանք է, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը։ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնական անձը արդեն բացահայտ հայտարարել է այդ մասին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, այսօր ևս ասում եմ. մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական թիրախներ չունենք, ցանկության դեպքում մենք կարող ենք անցնել Հայաստանի տարածքը, մեզ մոտ դրա համար բոլոր ռազմական հնարավորությունները եղել են։ Սակայն մենք դա չենք արել, որովհետև մեր ռազմաքաղաքական ընթացակարգում դա չկա, եթե մեր դեմ լուրջ սադրանք չի իրականացվել։ Եթե իրականացվի, ապա մեզ համար ոչ մի սահմանափակում չի լինի, թող յուրաքանչյուրը իմանա դա։ Ոչ մի սահմանափակում։ Եթե նրանք անտեսում են միջազգային իրավունքը, ապա մենք ինչու պետք է պահապանենք այն, մենք նույնպես կանտեսենք, սակայն այս ամենը վատ կվերջանա նրանց համար։ Հուլիսյան սադրանքները, օգոստոսյան սադրանքներից հետո քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական ակտեր, մեր զինծառայողների դեմ ռազմական սադրանքներ կատարելու համար ուղարկվել էր դիվերսիոն խումբ, այդ դիվերսիոն խմբի ղեկավարը կալանավորվել է։ Նա ցուցմունքներ է տալիս, խոստովանում է, անվանում է անուններ, ով և ինչպես են նրան ուղարկել։ Այսինքն նա հովիվ չէ, մոլորված երեխա չէ։ Մի թե նրանք իրենց բոլոր լրտեսներին անվանում են հովիվներ և խելագարներ։ Մեզ մոտ կան հինգ, թե վեց այդպիսիները։ Եվ բոլորը հովի՞վ են, գի՞ժ են։ Դուրս է գալիս, որ Հայաստանում մեծամասնություն են կազմու՞մ հովիվները և գժերը։ Սրան նույնպես ուզում էին անվանել հովիվ, բայց արդեն չեն կարող։ Ովքե՞ր են այս սադրանքները կատարում։ Միթե՞ մենք ենք դիվերսիոն խումբ ուղարկել։ Ոչ, նրանք։ Հուլիսյան իրադարձությունները մե՞ր գործն է։ Ոչ, նրանց։ Մե՞նք սպանեցինք նրանց քաղաքացիներին։ Ոչ, նրանք։ Հայկական կողմից քաղաքացիական անձանց շրջանում ոչ մի զոհ չի եղել։ Իսկ մեզ մոտ զոհվեց 76 ամյա աղսակալը, որքան տներ են ավերվել։ Հետևաբար այս սադրանքները փաստորեն հանդիսանում են այդ քաղաքականության տրամաբանական արդյունքը։ Նպատակն է՝ խախտել բանակցությունները, հետո մեզ մեղադրել և ստատուս-քվոն պահապանել անփոփոխ։ Ահա սա է նրանց նպատակը։ Հետևաբար, եթե նրանք համարում են, որ կկարողանան դա անել, ապա իմ կարծիքով, սխալվում են։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար։

      —Պարոն նախագահ, հուլիսին Հայաստանը պետական սահմանին իրագործեց ռազմական սադրանք և ստացավ ադրբեջանական բանակի արժանի պատասխանը։ Օկուպանտի սադրանքները այսօր էլ շարունակվում են։ Ձեր կարծիքով, այս ամենը կատարելով ,Հայաստանի ի՞նչ նպատակ է հետապնդում։

      —Համարում եմ, որ ես արդեն մանրամասն հայտնել եմ տվյալ սադրանքների նպատակներից մեկի մասին։ Մյուս նպատակը կայանում է նրանում, որ հեղաշրջման արդյուքում Փաշինյանի իշխանության գալուց մեկ ամիս անց՝ անցկացվել է Գյուննութի հաջող գործողությունը։ Այդ գործողությունը դարձել է նրանց հերթական պարտությունը։ Ճիշտ է այն ժամանակ, գործողության անցկացումից հետո, ես կարգադրեցի նրա մասին լայն տեղեկատվություն չներկայացնել, քանի որ ի տարբերություն Հայասատանի ղեկավարության՝ մենք աշխատում ենք ոչ թե հանուն փիարի, այլ հանուն գործի էության։ Մենք անցկացրինք այդ գործողությունը։ Նախչըվանի առանձին համազորային բանակը շատ հմուտ, պրոֆեսիոնալ, առանց որևէ կորստի գրավեց կարևոր ռազմավարական բարձունքները, մենք ամրապնդեցինք մեր դիրքերը։ Հայերը զարթնեցին և տեսան, որ մենք արդեն այնտեղ ենք։ Նրանք չհանդգնեցին, վախեցան մեզ այնտեղից դուրս մղել։ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը արդեն գտնվում է մեր վերահսկողության տակ։ Թող նրանք չմոռանան դա։ Մենք տեսնում ենք, ինչպիսի մեքենաներ և ինչպես են անցնում նրանք։ Նրանք դա թաքցնում էին, որովհետև Փաշինյանը նոր էր եկել իշխանության և անմիջապես այդպիսի դառը, նվաստալի պարտություն։ Նրանք թաքցրեցին դա։ Իսկ ես համարում էի, որ եթե նրանք թաքցնում են, ապա մենք նույնպես կթաքցնենք։ Նախ և առաջ, ինչի՞ համար է դա հարկավոր։ Մենք հասանք մեր առջև դրված նպատակին։ Երկրորդը, կրկնում եմ, մենք չէինք ուզում այդպիսով նախկին իշխանության ձեռքին փաստարկ տալ, որովհետև այդ ժամանակ Հայաստանում իրավիճակը շատ ծանր էր, այժմ նույնպես անկայուն է։ Եթե այն ժամանակ դա անմիջապես պարզաբանվեր, ապա հնարավոր է, կարող էին հայտնվել ինչ որ ներքին ռևանշիստական զգացմունքներ։ Բայց դրանից հետո նախկին իշխանության լրագրողները եկան և տեսան, որ նրանց գյուղերի վերևում նստած են ադրբեջանական զինվորներ։ Նրանք սկսեցին աստիճանաբար շահարկել այդ թեման։ Այնուհետև, երբ դա արդեն լայնորեն հայտնի դարձավ, ես ասացի, հայտնեք մեր գործողությունների մասին, թող բոլորը իմանան։ Այնտեղ ուղևորվեց նկարահանող խումբը, նկարահանումներ կատարեց։ Դուք նույնպես եղել եք այնտեղ, տեսել եք։

      Այսինքն, երկրորդ նպատակը կայացել է նրանում, որպեսզի Փաշինյանը հասնի գոնե ինչ որ հաղթանակի։ Հատկապես այդպես են նրանք պլանավորել հուլիսյան իրադարձությունները, որովհետև գիտեին, որ մեր պետական սահմանների զգալի մասում կենտրոնացված են սահմանապահ զորքերը։ Դա խոսում է մեր մտահաղացումների մասին։ Ցույց է տալիս, որ այդ սահմանների զգալի մասում կենտրոնացված են ոչ թե բանակը, այլ սահմանապահները։ Նրանք համարում են, որ կարող են հանգիստ անցնել այնտեղից և զավթել ինչ որ հողեր, այնուհետև զեկուցել այն մասին, որ օկուպացրել են ադրբեջանական հողերը։ Ճիշտ այնպես, ինչպես նրանց պաշտպանության նախարարը ասել է, որ կլինի նոր պատերազմ նոր տարածքների համար։ Սա նույնպես սադրանքի դրսևորումներից մեկն է։ Բայց դա էլ չհաջողվեց։ Ոչ մի սանտիմետր չկարողացան ներխուժել։ Մենք նրանց ջախջախիչ հարվածներ հասցրեցինք։ Այդ հարվածներից որոշ մասը ցուցադրվել են համացանցում Նրանց հենակետերը ոչնչացվեցին ճշգրիտ կրակով։ Կրկին անգամ ուզում եմ ասել. Հայաստանի տարածքը անցնելու համար մենք արդեն ոչ մի ռազմական խոչնդոտ չունենք։ Օրվա ընթացքում ինձ բազմիցս տեղեկացնում էին։ Իմ միայն մի խոսքով ադրբեջանական բանակը կմտներ Հայաստանի տարածք։ Բայց մենք դա չարեցինք։ Մենք պատասխանատու երկիր ենք։ Սա առաջին հերթին, երկրորդը՝ մենք առայժմ Հայաստանի տարածքում ոչ մի նպատակներ չունենք։ Բայց, եթե սադրանքները շարունակվեն, ապա մենք, անշուշտ կվերանայենք մեր քաղաքականությունը։

      Դա նույնպես չստացվեց։ Հիմա նրանք փորձում են այդ պարտությունը հրամցնեն, որպես հաղթանակ։ Սակայն հարց է առաջանում, եթե դա հաղթանակ է, ապա որտե՞ղ է այն։ Ինչու՞մ է կայանում դա։ Դա առաջինը։ Երկրորդը, եթե դա հաղթանակ է, ապա դուք ինչու՞ եք դիմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությոանը (ՀԱՊԿ)։ Ինչու՞ եք աղմուկ բարձրացնում։ Ինչու՞ եք ձգտում ներգրավել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Համարում եմ, որ նրանց սադրանքների պատճառներից մեկը կայանում է նրանում, որպեսզի զոնդավորել, թե ինչպիսին կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նրանց դաշնակիցների արձագանքը։ Որոավհետև նրանք նախապատրաստվում են նոր, մեծ պատերազմի։ Մենք ունենք օպերատիվ հետախուզական տվյալներ։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Գիտենք, և պետք է իմանանք։ Մեր հատուկ ծառայությունները աշխատում են շատ արդյունավետ։ Կարող եմ ասել այսքանը, ոչ ավել։ Դրա համար էլ անցկացվում է զոնդավորում, որպեսզի այդ գործին ներգրավել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իրենց դաշնակիցներին։ Եվ դա չստացվեց Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազնակերպությունը ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, միայն մեկնաբանություններ արեց։ Տեսնելով, որ նրանց ձգտումները խափանվեցին, նրանք նահանջեցին։ Այսօր նրանք նորից հնարում են առասպելներ այն մասին, որ իբր մեծ հաղթանակ են տարել։ Բայց իրականությունը կայանում է սրանում։

      Սա կրկին անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը՝ ագրեսոր պետություն է։ Ադրբեջանի, ադրբեջանցիների նկատմամբ նրանց ատելությունը դրսևորվում է նաև ահա այս կեղտոտ քաղաքականությունում։ Կրկին անգամ ուզում եմ ասել, և ուզում եմ նրանց նախազգուշացնել, որ եթե նրանք չհրաժարվեն իրենց կեփտոտ պլաններից, ապա նրանց համար հետևանքները կլինեն շատ ծանր։ Նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Շփման գծի մոտակայքում կատարվում է ուժերի կենտրոնացում։ Մենք այս ամենը տեսնում ենք, հետևաում ենք այս ամենին։ Հետևում ենք նրանց բոլոր գործողություններին։ Անշուշտ, մենք կպաշտպանվենք։ Ճիշտ այնպես, ինչպես պաշտպանվեցինք Թովուզում, կպաշտպանվենք նաև մնացած բոլոր ուղություններով։ Թովուզյան իրադարձությունները նրանց համար դաս եղավ։ Եթե ուզում են նոր դաս ստանալ, ապա մենք պատրաստ ենք դրան։

      —Պարոն նախագահ, հուլիսին իրագործված սադրանքի ժամանակ և դրանից հետո, տեղի և արտասահմանյան մամուլում՝ Ռուսաստանից և Սերբիայից Հայաստան սպառազինության մատակարարման մասին հաղորդագրություն է տարածվել։ Կցանկանաինք կրկին անգամ իմանալ տվյալ հարցի նկատմամբ Ձեր վերաբերմունքը։

      —Նախ, կրկին անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը հանդիսանում է մեզ համար վտանգի մշտական աղբյուր։ Հետևաբար մենք պետք է հետևաենք և իմանանք Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձությունները։ Կարող է հարց ծագել. մենք որտեղից իմացանք Սերբիայից և Ռուսաստանից նրանց զենքի մատակարարումների մասին։ Հատկապես Սերբիայից։ Իհարկե մենք այդ մասին իմացել ենք հուսալի աղբյուրներից։ Այդ երկրները դիվանագիտական ալիքներով ազդանշաններ են ուղարկվել այդ հարցի հետ կապված։ Միևնույն ժամանակ, ես հեռախոսազրույց եմ ունեցել այդ երկու երկրների նախագահների հետ և հայտնել եմ իմ մտահոգությունը։ Ես նշել եմ, որ դա շատ հարցեր է առաջացնում ադրբեջանական հասարակության մոտ։ Հատկապես այն, որ տվյալ բեռների մատակարարումը սկսել է կրել ինտենսիվ բնույթ, ինչպես նաև տեղի է ունեցել ընդհարումների դադարումից հետո և շարունակվում է հուլիսից մինչև սեպտեմբեր։ Սա արդեն փաստ է։ Հետևաբար ես համարել եմ, որ, որպես պատասխանատու երկիր, մենք պետք է պարզաբանենք տվյալ հարցը։ Ես ընդհանրապես համարում եմ, որ, եթե կա ինչ որ խնդիր, հարց, մտահոգություն, ապա մենք ինչու պետք է այն թաքցնենք։ Մենք պետք է ասենք այդ մասին, և մենք դա արել ենք։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է՝ հեռախոսազրույցների հետ կապված համապատասխան հաղորդագրությունը։ Համարում եմ, որ նրանում պարունակվող տեղեկատվությունը բավարար է։

      Անշուշտ դա մեզ շատ է անհանգստացնում, որովհետև Հայաստանը սանձազերծել է Ադրբեջանի դեմ զինված ագրեսիա։ Հայաստանը հանդիսանում է ահաբեկչությունը հովանավորող երկիր։ Զենքերի մատակարարման ինտենսիվ բնույթը, իհարկե մեզ անհանգստացնում է, քանզի այն օգտագործվում է մեր դեմ։ Այդ զենքերով սպանում են մեր երեխաներին, քաղաքացիներին։ Հետևաբար տվյալ հարցը, ինչպես նաև ցանկացած այլ հարց գտնվում է ուշադրության կենտրոնում։ Մենք առաջիկայում ևս կվերահսկենք իրավիճակը։

      Ի դեպ, պետք է ասել, որ բարձր եմ գնահատում այդ իրադարձություններում Վրաստանի կառավարության գործունեությունը։ Ինչպես ձեզ հայտնի է, Վրաստանը չի թույլատրել իր տարածքով Հայաստան զենքի փոխադրումները։ Հատկապես այդ պատճառով են բեռնատար ինքնաթիռները Հայաստան զենք մատակարարում մերձկասպյան երկրների տարածքների միջոցով և օդային ճանապարհով։ Վրաստանը իրեն դրսևորեց, որպես շատ հուսալի գործընկեր։ Ուզում եմ դրա համար երախտագիտություն հայտնել Վրաստանի կառավարությանը։ Ուզում եմ ասել, որ ի դեմս Վրաստանի կառավարության՝ մենք տեսնում ենք հուսալի գործընկերոջ և բարեկամի։ Միջկառավարական կապերը օրեցոր ամրապնդվում են։ Իրագործվում են շատ կարևոր նախագծեր։ Մոտ ժամանակում մեր արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Դա կլինի Վրաստան նրա առաջին այցը, որպես արտաքին գործերի նախարար։ Այժմ նախապատրաստվում է այցի ծրագիրը։ Կան շատ հարցեր։ Մեզ կապում են, ինչպես պատմական կապերը, այնպէլ ընդհանուր շահերը։ Այսօր Վրաստանի և Ադրբեջանի միջև կապերը և զարգացող համագործակցությունը ծառայում են երկու երկրների շահերին։ Կրկին անգամ ուզում եմ ասել, որ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունները գտնվում են միմյանց հետ սերտ շփման մեջ, և դա կշարունակվի։

      Բայց ճշմարտությունը կայանում է նաև նրանում, որ Հայաստանում և Վրաստանում ապրող հայերը, ինչպես նաև վրացական ազգանունների ներքո քողարկվող էթնիկ հայերը ամեն ձևով ձգտում են հարված հասցնել ադրբեջանա-վրացական կապերին։ Անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած սադրիչ բնույթի որոշ իրադարձությունների աղբյուր է նույնպես հանդիսանում համաշխարհային հայությունը։ Նրանց հիմնական նպատակն է՝ խախտել ադրբեջանա-վրացական կապերը։ Սակայն նրանք չեն հասնի դրան, քանզի, կրկին անգամ եմ ասում, մենք՝ հուսալի գործընկերներ ենք և բացահայտ քննարկում են բոլոր հարցերը։ Ադրբեջանը միշտ գտնվում է Վրաստանի կողքին։ Չեմ ուզում այժմ հաշվարկել այդ պատմական փաստերը։ Սակայն Ադրբեջանը միշտ հանդես է եկել Վրաստանում զարգացման, բարեկեցության, կայունության օգտին։ Բայց տեսեք, ինչպես է իրեն պահում Հայաստանը։ Վրաստանում ապրող որոշ տեղացի հայերը Հայաստանի ղեկավարության դրդումներով այնտեղ զբաղվում են հրահրիչ գործունեությամբ։ Նրանք դրսևորում են դեպի անջատողականություն հակում։ Այնտեղ գաղտնի անցկացնում են սադրիչ բնույթի աշխատանք, գաղափարախոսական աշխատանք։ Միթե՞ Հայաստանը անկեղծ վերաբերմունք է դրսևորում Վրաստանի հանդեպ։ Ոչ։ Նրանք անհիմն պահանջներ են ներկայացնում վրացական եկեղեցիների նկատմամբ։ Հայկականացնում են այն տարածաշրջաններում պատմական հուշարձանները, որտեղ հայեր են ապրում։ Այնտեղ Վրաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ հարգանք չեն դրսևորում։ Միաժամանակ Հայաստանը ՄԱԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում միշտ քվեարկել է Վրաստանի դեմ։ Տարածքային ամբողջականության հարցերում միշտ հանդես է եկել Վրաստանի դեմ։ Դա ինչպե՞ս է հնարավոր։ Դու չես ճանաչում այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ վրաց ժողովուրդը չի մոռացել, թե Աբխազիայում պատերազմի ժամանակ ինչպիսի վայրենություններ է կատարել Բաղրամյանի հայկական գումարտակը, ում կողմից է պատերազմել և այսօր ում կողմին է գտնվում։ Աբխազիայում ապրող հայերը արդեն զավթել են իշխանության զգալի մասը։ Իսկ Ադրբեջանը բոլոր ժամանակներում եղել է Վրաստանի կողքին։ Բոլոր միջազգային կազմակերպություններում միանշանակ դիրքորոշում է ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Տարբերությունը սրանում է։ Իհարկե, համարում եմ, որ այսօր վրաց ժողովուրդը լավ գիտի, թե ով է նրա բարեկամը, իսկ ով է՝ թշնամին։

      —Ինչպես Ձեզ հայտնի է, Հայաստանը ձեռնարկում է մի շարք մահմեդական երկրների հետ սերտ կապերի ստեղծմանն ուղղված գործունեություն, ինչը լիովին արդարացի առաջացնում է ադրբեջանական հասարակության կտրուկ արձագանքը։ Վերջերս Եգիպտոսի ղեկավարությունը ընդունել է այդ երկրում այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Այս ամենը ի՞նչ աստիճանով է բացասականորեն արտացոլվում մահմեդական համերաշխության վրա։

      —Շատ բացասական է արտացոլվում։ Ադրբեջանական հասարակությունը լիովին արդարացի է արտահայտում իր մտահոգությունը։ Մենք մտահոգություն ենք հայտնում նաև պետական մակարդակով։ Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները միշտ շատ ակտիվ են եղել իսլամական համերաշխության գործում, մեր երկրում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ։ Մենք միշտ ձգտել ենք օգնել իսլամական երկրներին, միջազգային կազմակերպություններում միշտ պաշտպանել ենք մահմեդական երկրների շահերը, ինչպես նաև քվեարկությունների ժամանակ միշտ պաշտպանել ենք մահմեդական երկրներին, եթե նրանք որևէ միջազգային կազմակերպությունում առաջադրել են իրենց թեկնածությունը։ Այսինքն այդ համերաշխությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք պատկանում ենք այն երկրներին, որոնք իրենց արտաքին քաղաքականությունում միշտ մեծ տեղ են հատկացնում իսլամական համերաշխության գործին։ Դուք դա կարող եք տեսնել նաև արտաքին քաղաքական ուղղություններին վերաբերող իմ ելույթներում։ Հիմնական առաջնահերթություններից մեկը հանդիսանում է՝ մահմեդական երկրների հետ կապերը, քանզի մենք հանդիսանում ենք մահմեդական աշխարհի մի մասը։ ՄԱԿ-ում ամենից շատ մեզ աջակցում են հատկապես մահմեդական երկրները։ Իսլամական համերաշխության կազմակերպությունը միշտ ցուցաբերում է ճիշտ դիրքորոշում՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցի հետ կապված։ Ընդունվել են բազմաթիվ բանաձևեր։ Այդ թվում նաև Թովուզի սադրանքի հետ կապված։ Հետևաբար մենք միշտ շատ զգայուն ենք վերաբերում Հայաստանի հետ այս, կամ այն մահմեդական երկրի մերձեցմանը, որովհետև Հայաստանը զավթել է մեր հողերը։ Միևնույն ժամանակ մահմեդական երկրները նաև պետք է իմանան, որ Հայաստանը օկուպացված հողերում իրագործել է մահմեդական կրոնական հուշարձանների դեմ ցեղասպանություն։ Տեսեք, ինչ վիճակում են գտնվում մեր մզկիթները։ Միթե մահմեդական երկրներում չգիտեն, որ հայերը մեր կիսաքանդ մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր են պահում։ Միթե՞ սա վիրավորանք չէ մահմեդական աշխարհի համար։ Հետևաբար մահմեդական երկրների յուրաքանչյուր պաշտոնական անձ սեղմելով ադրբեջանական ժողովրդի արյունով թաթաղված Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչի ձեռքը՝ պետք է պատկերացնի այդ տեսարանը։ Միևնույն ժամանակ, ինչպես ինձ հայտնել են, Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եգիպտոսում հանդիպել է ինչ որ կրոնական առաջնորդի հետ։ Իսկապես այդ կրոնական առաջնորդին ոչ ոք չի հայտնել, որ այդ մարդիկ ապականել են մահմեդական մզկիթները, անպատվել են ողջ մահմեդական աշխարհը։ Մենք գիտենք, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները գտնվելով Եվրոպայում, իրենց նկատմամբ եվրոպացիների դրական վերաբերմունքին հասնել համար, որպես հիմնական փաստարկ են բերում այն, որ իբր մենք ապրում ենք մահմեդականների շրջափակության մեջ։ Մեր երեք հարևանները մահմեդական երկրներ են։ Մենք հանդիսանում ենք այստեղ, այս տարածաշրջանում քրիստոնեությունը պահապանող երկիր։ Մեր շուրջը գտնվող մահմեդական երկրները թշնամիներ են։ Այո, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը համարում են թշնամի։ Բայց Իրանի հետ կապերում միշտ երեսապաշտորեն ասում է բարեկամության մասին։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Սա ինչպիսի՞ բարեկամություն է։ Քանդում ես, ավերում ես, պղծում ես մահմեդական մզկիթները, այնտեղ պահում ես կովեր, խոզեր, վիրավորում ես մահմեդականների արժանապատվությանը, իսկ հետո ասում ես եկեք բարեկամություն անե՞նք։ Ես այդպիսի բարեկամությունը չեմ հասկանում։ Եվ երկկողմ, և բազմակողմ ձևաչափով, և պաշտոնական ելույթներում ես բազմիցս դիմել եմ մահմեդական երկրների ղեկավարներին՝ նրանց հորդորելով հաշվի առնել այդ հարցը։

      Կրկին անգամ ասում եմ, որ Հայաստանը շարքային երկիր չէ։ Հայաստանը մի երկիր է, որտեղ իսլամաֆոբիան հանդիսանում է պետական քաղաքականություն։ Նրանք երեխաներին դաստիարակում են մահմեդականների նկատմամբ ատելության ոգով, նրանց ներարկում են այդ գաղափարախոսությունը։

      Հետևաբար մենք կմնանք մեր սկզբունքային դիրքորոշմանը։ Միշտ ուշադրություն կհանտկացնենք տվյալ հարցին։ Կրկին անգամ ուզում եմ բոլոր մահմեդական երկրների ղեկավարներին ասել. Հայաստանը ձեր բարեկամը չէ։ Երկրորդը, ինչպիսի՞ շահեր կարող են Հայաստանում լինել։ Դա անհաջող երկիր է։ Նա միայն մի միջազգային անվանում ունի՝ Fail state.։ Անհաջող երկիր։ Տնտեսությունը փլուզվել է, շուկան սահմանափակ է, բնակչությունը կրճատվում է, գրավիչ չէ որևէ ներդրումների համար։ Ոչ մի երկրում ներդրումներ չի անում։ Այդ երկիրը տրանսպորտային փակուղի է։ Ինչպիսի՞ հետաքրքրություններ կարող են լինել։ Եթե այդպիս քայլեր ձեռնարկվում են ինչ որ իրավիճակի հետ կապված, կամ էլ որևէ մեկին հակառակ, ապա դա ընդամենը ափսոսանք է առաջացնում։

      —Հայաստանի կողմից հուլիսին Ադրբեջանի դեմ իրագործված սադրանքի հետ կապված՝ Թուրքիան, ինչպես միշտ, միանշանակ աջակցել է մեր արդարացի դիրքորոշմանը, հայտարարել է, որ գտնվում է Ադրբեջանի կողքին։ Դրանից անմիջապես հետո անցկացվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ, ինչը Հայաստանի մոտ առաջացրել է մեծ վախ, իսկ որոշ երկրներում մտահոգություն։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

      —Առաջին հերթին ուզում եմ կրկին անգամ երախտագիտություն հայտնել իմ թանկագին եղբայր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Թովուզյան իրադարձություններից հետո նրա միանշանակ, բացահայտ և կտրուկ հայտարարությունը ուրախաց մեզ, ադրբեջանական ժողովրդին: Նրանք կրկին անգամ ցուցադրեցին, որ Թուրքիան միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին։ Այն դարձել է թուրք-ադրբեջանական միասնության, եղբայրության հերթական դրսևորումը։ Միևնույն ժամանակ մյուս պաշտոնական անձինք՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահը, պատտպանության նախարարը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, մեր մյուս եղբայրները բազմիցս համերաշխություն են ցուցաբերել Ադրբեջանի հետ, աջակցություն են հայտնել նրան։ Սա կրկին անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան գտնվում է արդարության , ճշմարտության, իր եղբայրների կողքին։ Մենք նույնպես բոլոր հարցերում գտնվում ենք Թուրքիայի կողքին, դա արդեն գիտեն և Թուրքիայում, և Ադրբեջանում, և ամբողջ աշխարհում, կգտնվենք նրա կողքին, կլինենք միասին։ Մեր միասնությունը հանդիսանում է մեր մեծ նվաճումը։ Թուրքիայի հետ մեզ կապում են՝ մեր ընդհանուր պատմությունը, ընդհանուր էթնիկական արմատները, կրոնը, լեզուն, մշակույթը։ Սա մեծ նվաճում է։ Այդ սեփականության հիման վրա մենք ամուր կապեր ենք ստեղծել բոլոր՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, մշակույթի, ռազմական ոլորտներում։ Հատկապես դրա համար էլ վերջին ժամանակներում մեր միջև առևտրաշրջանառությունը սրընթաց աճում է։ Արտասահմանյան երկրների շարքում Ադրբեջանը ամենամեծ ներդրումները կատարել է Թուրքիայում, Իսկ Ադրբեջանում ամենամեծ ներդրումները կատարել է Թուրքիան, և այս գործընթացը շարունակվում է։ Մարդկանց միջև կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակին։ Հետևաբար տվյալ իրադարձությունները աշխարհին կրկին անգամ ցուցադրեցին այդ իրողությունները։ Մենք առանց այդ էլ դա գիտեինք՝ և Թուրքիայում, և Ադրբեջանում։ Տարեցտարի մեր կապերը ամրապնդվում են, ամեն տարի այս երկկողմ ձևաչափին միանում են նոր թեմաներ։ Այսօր չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք չենք փոխգործում և աջակցություն չենք ցուցաբերում միմյանց։

      Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա պետք է ասեմ, որ դրանք պարբերաբար անցկացվում են։ Ամեն տարի հաստատվում է այն զորավարժությունների պլանը, որոնք ադրբեջանցի զինծառայողները կանցկացնեն արտասահմանյան երկրների հետ համատեղ։ Այդ բոլոր զորավարժությունները անցկացվում են պլանի համաձայն։ Պետք է ասեմ, որ վերջին տարիներին, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կարգադրությամբ և իմ կարգադրությամբ զորավարժությունների քանակը լրջորեն վելացել է։ Անցյալ տարի անցկացվել են ավելի քան 10 համատեղ զորավարժություններ, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այդ թվում նաև պարբերաբար անցկացվում են «TurAz Qartalı» զորավարժությունները։ Ամեն անգամ, «TurAz Qartalı» զորավարժությունների ընթացքում Թուրքիայից Ադրբեջան են ժամանել «F-16»-ներ, մեր ինքնաթիռների, օդաչուների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։ Զորավարժություններ են անցկացվել Նախչըվանում, նրանցից մեկին մասնակցել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Այսինքն այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Այո, դրանք համընկել են Թովուզյան իրադարձությունների հետ։ Պատահական է դա, թե ոչ, թող Հայաստանը ինքը հետաքննի։ Բայց այդ զորավարժությունները կրկին անգամ ցուցադրում են մեր միասնությունը։ Անշուշտ, Հայաստանի ղեկավարությանը նույնպես լավ հայտնի է, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախչըվանի ուղղությամբ մինչև Իրավան հեռավորությունը կազմում է մոտավորապես 70-80 կիլոմետր։ Նրանք դա գիտեն, և դա վախ է առաջացնում նրանց մոտ։ Համարում եմ, որ այդ վախից նրանք ապրում են հոգեբանական սթրես, որովհետև մեր ունեցաղ տվյալներով, չի մնացել մի դուռ, որը նրանք չեն թակել, մտահոգվելով, որ, տեսեք զորավարժություններ են անցկացվում, ի՞նչ կլինի մեզ հետ։ Այսինքն ցուցադրելով իրենց անօգնականությունը, ինչպես ասում են՝ իրենց տկարությունը։ Սկզբունքայնորեն նրանց քաղաքականության հիմանական գաղափարը կայանում է ինքնանվաստացման, իրենց բազմաչարչար, դժբախտ ժողովրդի իմիջ տալու մեջ, նրանում, որպեսզի ողբալ և որևէ մեկից պոկել որևէ զոհաբերություն, գրանտ, օգնություն։ Դա արդեն ներարկվել է նաև մարդկանց հոգեբանության մեջ։ Դա վկայում է այն մասին, որ այդ երկիրը չի հանդիսանում անկախ, չի կարող անցկացնել արժանի քաղաքականություն, գտնվում է կախյալ վիճակում։ Սրան, կամ նրան քծնելը, ինչպես ասում են՝ ոչ ոքին չի զարդարում։ Հայաստանում անկախությունը կրում է ձևական բնույթ։ Այդ ի՞նչ անկախ պետություն է, որը չի կարող ինքնուրույն որոշում ընդունել։ Դա ի՞նչ անկախ երկիր է, եթե նրան կառավարում է Սորոսը։ Փաշինյանը Սորոսի վարչակարգի պտուղն է։ Այսօր Հայաստանում ձայնի իրավունքը պատկանում է Սորոսին։ Նայեք Փաշինյանի իշխանության թիմի անդամների կենսագրությանը։ Նրանք բոլորը՝ կամ Սորոսի, կամ Transpаrensy-ի, կամ մյուս իրավապաշտպան կազմակերպությունից եկածներ են։ Նրանք աչքերը փակում են ներկա ժամանակ Հայաստանում տեղի ունեցող բռնապետական գործունեությունների վրա։ Հայաստանում լրագրողներից մեկը հացադուլ է հայտարարել և մահացել է բանտում, ոչ մի կազմակերպություն հարց չբարձարացրեց։ Ներկա ժամանակ Հայաստանում պատասխանատվության են ենթարկվել երկու նախագահներ, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել։ Երկու նախկին նախագահները, բացառապես նրանց քաղաքական գործունեության պատճառով։ Դա գիտեն բոլորը, բայց աչք են փակում։ Հիմնական ընդիմադիր կուսակցության ղեկավարը զրկվել է պատգամավորական անձեռնամխելիությունից, բայց ոչ ոք չի արձագանքում դրան ։ Ինչու՞ է Եվրոպայի խորհուրդը լռում։ Ինչու՞ են լռում Հայաստանի զեկուցողները։ Ինչու՞ են լռում Freedom House-ում, Human Rights Watch-ում, Amnesty International-ում։ Սորոսի պատճառո՞վ։ Սորոսն է Հայաստանի ղեկավարը, Սորոսն է այդ «իրավապաշտպան» կազմակերպությունների հովանավորը։ Նրանք ունեն մի հովանավոր։

      Այսպիսով, վերադառնալով այդ զորավարժություններին, կրկին անգամ ուզում եմ ասել, որ դրանք անցկացվում են և կանցկացվեն այնքան, որքան հարկավոր է։ Այդ զորավարժությունները հարկավոր են մեզ, հարկավոր են Թուրքիային, հարկավոր են տարածաշրջանային կայունությանը։ Որովհետև Հայաստանը հանդիսանում է սպառնալիք տարածաշրջանային կայունությանը։ Հայաստանը տարածքային հավակնություններ է առաջադրել Թուրքիային։ Դա նրանց սահմանադրությունում գտել է իր արտացոլումը, ամրագրվել է։ Այսօր Հայաստանը ձգտում է «կենդանացնել» Սևրի պայմանագիրը։ Չնայած ոչ մի խելացի պատմաբան, քաղաքագետ երբեք դա թույլ չի տա, որովհետև դա կդառնա նրանց վերջը։ Ինչպե՞ս աղքատության մեջ ապրող երկիրը, ոչ իր հողերի վրա կառուցված պետությունը կարող է հավակնություններ առաջադրել Թուրքիայի նման երկրի դեմ, ինչպե՞ս կարող է նրան մեղադրել։ Գոնե հայացք նետի քո ներուժի և Թուրքիայի ներուժի վրա։ Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի, մեր ժողովրդի նկատմամբ նրանց ատելությունը այդ իրացիոնալ մտածելակերպը, ինչպես ասվում է, ուղղում է վտանգավոր հունի մեջ։

      Այսպիսով, Թուրքիայի հետ մեր սերտ կապերը առաջիկայում ևս կզարգանան, ինչպես ասել է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Մենք միասին ենք բոլոր հարցերում, միմյանց կողքին ենք յուրաքանչյուր հարցում։

      —Պարոն նախագահ, «Ղարաբաղ» հանքավայրի հենարանային բլոկը ծով ուղղարկելու արարողությանը Դուք նշեցիք, որ «այնպես, ինչպես մենք վերադառնում ենք իր ժամանակին լքված «Ղարաբաղ» հանքավայրը, ճիշտ այնպես էլ մենք կվերադառնանք հարազատ ղարաբաղյան հողեր»։ Վստահ եք, որ այդ օրը հեռու չէ։

      —Այո, մենք անպայման կվերադառնանք մեր հողեր։ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հինավուրց հող է, պատմական ադրբեջանական հող։ 1990-ական թվականների սկզբին՝ այդ ժամանակ Ադրբեջանում իշխանությանում գտնվող մարդկան դավաճանության հետևանքով մենք ժամանակավորապես կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Այսօրվա զրույցում ես հիշատակել եմ անկախությունից առաջ որոշ պահերը, որպեսզի ադրբեջանական հասարակությունը չմոռանա այդ իրադարձությունները, որպեսզի երիտասարդ սերունդը իմանա այդ մասին։ Լեռնային Ղարաբաղը մեր հինավորց, պատմական հողն է, և մենք անպայման կվերադառնանք այդ հողեր։ Մենք կվերականգնենք բոլոր ավերված պատմական հուշարձանները, տները։ Փողոցներին կտանք ադրբեջանական անուններ, անվանափոխված գյուղերին կվերադարձնենք իրենց իսկական անունները։ Մենք անպայման դա կանենք, որովհետվ ճշմարտությունը մեր կողմն է։ Մենք չենք հավակնում ուրիշ երկրների հողերին, բայց մերն էլ ոչ մեկին չենք տա։ Այսօր գոյություն ունեցող Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա։ Դրա մասին կան բավականին պատմական փաստաթղթեր։ Մենք երբեք թույլ չենք տա ստեղծել երկրորդ հայկական պետություն։ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Շնորհակալություն։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն» - Փաշինյանի հայտարարությունը


      28 Մարտի 2024

      Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը


      28 Մարտի 2024

      Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները


      28 Մարտի 2024

      Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության


      28 Մարտի 2024

      ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ


      28 Մարտի 2024

      Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում


      28 Մարտի 2024

      Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները


      28 Մարտի 2024

      Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի


      28 Մարտի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից. ԹՎԵՐ


      28 Մարտի 2024

      ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի


      28 Մարտի 2024

      Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով


      28 Մարտի 2024

      Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ


      28 Մարտի 2024

      Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին


      28 Մարտի 2024

      «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են


      28 Մարտի 2024

      Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը


      28 Մարտի 2024

      ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին


      28 Մարտի 2024

      Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին


      28 Մարտի 2024

      «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա


      28 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին


      28 Մարտի 2024

      Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա


      28 Մարտի 2024

      Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում


      27 Մարտի 2024

      Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի


      27 Մարտի 2024

      Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է


      27 Մարտի 2024

      Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին


      27 Մարտի 2024

      Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները


      27 Մարտի 2024

      Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին


      27 Մարտի 2024

      Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից


      27 Մարտի 2024

      Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում


      27 Մարտի 2024

      Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը


      27 Մարտի 2024

      Ադրբեջանն ու Մոլդովան ընդլայնում են համագործակցությունը մաքսային ոլորտում


      27 Մարտի 2024

      Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Մարտի 2024

      Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Գուբադլիում զինամթերք են գտել


      27 Մարտի 2024

      Ադրբեջանը Ժնևում ներկայացվել է որպես COP29-ը հյուրընկալող երկիր


      27 Մարտի 2024

      ԱՀ ԱԳՆ. ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները կողմնակալ բնույթ են կրում


      27 Մարտի 2024

      Պետքարտուղարությունը կրկին խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին


      27 Մարտի 2024

      Նախարար. Ադրբեջանը շարունակում է մնալ հանածո վառելիքի համաեվրոպական մատակարար


      27 Մարտի 2024

      Ֆարիդ Շաֆիև. ԵՄ-ն հանդես է գալիս օկուպանտի կողմից


      27 Մարտի 2024

      Վերածնվող Ֆիզուլիի. ևս 35 ընտանիք մեկնել է հայրենի հողեր


      27 Մարտի 2024

      ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին


      27 Մարտի 2024

      Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի հենակետ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

      Փաշինյանը՝ ՔՊ-ականներին. Մենք կվերադարձնենք ադրբեջանական գյուղերը


      26 Մարտի 2024

      Մեքսիկական թերթերից մեկը հոդված է հրապարակել Ադրբեջանում առկա ականների խնդրի մասին


      26 Մարտի 2024

      Ադրբեջանի մամուլի խորհուրդը Սոլովյովին մեղադրել է սադրանքի մեջ


      26 Մարտի 2024

      Ադրբեջանում լայնաշերտ շարժական ինտերնետի ամսական թրաֆիկը մեկ անձի համար հասնում է 2,3 ԳԲ-ի


      26 Մարտի 2024

      Վրաստանի վարչապետ. Հուսով եմ՝ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները դրական արդյունք կտան


      26 Մարտի 2024

      ՊԱԾ օպերացիան. ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվողը


      25 Մարտի 2024

      Ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպան է եղել


      25 Մարտի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանի համար մեծ պատիվ է ընդունել COP-29-ը


      25 Մարտի 2024

      «ԱՀ և ՀՀ խորհրդարանների հանդիպումները օգտակար մեխանիզմ կլինեն կառուցողական քննարկումների համար»


      25 Մարտի 2024

    Վերջին լուրեր