Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հին ադրբեջանական հողերում»
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      04 Հունիսի 2020 - 10:15

      «Միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների դիրքորոշումն ամրապնդում է մեր երկրի դիրքորոշումը: Իրավական և քաղաքական տեսակետից մեր դիրքորոշումն անբասիր է, իսկ Հայաստանի դիրքորոշումը՝ սխալ:

      Մենք Հայաստանից բազմակի անգամ ավելի ուժեղ ենք ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով և դա ապացուցել ենք մարտի դաշտում: Նրանք հարձակվեցին, իսկ մենք հակագրոհի անցնելով ազատագրեցինք Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի շրջանների մի մասը:

      Նրանք ռմբակոծում էին Թերթերի շրջանի գյուղերը: Ապրիլյան մարտերից հետո ես եկա այստեղ և սեփական աչքերով տեսա նրանց արձակած արկերը, այցելեցի ավերված տներ: Նրանք ռմբակոծում էին Թերթեր քաղաքը, Թերթերի, Աղդամի գյուղերը: Միթե՞ սա ֆաշիզմ չէ: Չի կարելի կռվել խաղաղ բնակչության դեմ»:

      Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին՝ Թերթերի Օլիմպիական մարզահամալիրի բացման արարողությանը հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

      «Չկարողանալով դիմադրել մեր բանակին, նրանք փախչում էին՝ թողնելով իրենց դիրքերը: Հետո սկսեցին գնդակոծել Աղդամի և Թերթերի բնակավայրերը՝ փորձելով վախեցնել թերթերցիներին, աղդամցիներին: Սակայն, ոչ ոք տեղից չշարժվեց: Նրանք մեկ անգամ ևս համոզվեցին, որ ադրբեջանական ժողովուրդը մեծ ժողովուրդ է: Ապրիլյան պատերազմից հետո ես համոզվեցի, որ թերթերցիները երբեք չեն լքի իրենց տները: Ապրիլյան պատերազմը նրանց պետք է դաս լիներ: Դրան հաջորդեց 2018 թվականի Նախչըվանի օպերացիան: Այդ ուղղությամբ նույնպես մեր վերահսկողության տակ անցան հազարավոր հեկտար հողեր: Մենք ազատագրեցինք օկուպացված հողերը: Ադրբեջանական բանակը ցուցադրեց իր ուժը: Մեր ուժի աղբյուրը ադրբեջանական ժողովուրդն է: Իսկ հայկական բանակը գոյատևում է օտարերկրյա նվիրատվությունների հաշվին: Նրանք ինքներն էլ են խոստովանում, որ առանց արտաքին աջակցության Հայաստանն ապագա չունի:

      Որովհետև նրանք, կարելի է ասել, հավակնում են բոլոր հարևանների հողերին: Նրանք ապրում են մեր պատմական հողերում: Այդ մասին պետք է իմանան բոլորը, հատկապես երիտասարդները: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հնագույն ադրբեջանական հողերում: Դա փաստ է, պատմական փաստ: Պետք չէ հեռու գնալ դրանում համոզվելու համար: Բավական է հայացք նետել Ռուսաստանի կայսրության կողմից ХХ դարի սկզբներին հրատարակված քարտեզին: Բոլորը կհամոզվեն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տեղանունների բացարձակ մեծամասնությունն ունի ադրբեջանական ծագում: Կխնդրեի, որ մեր գիտնականները հրապարակեն դա», - ասել է Իլհամ Ալիևը:

      Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական անունները, քաղաքների, գյուղերի անունները փոխվել են. «Ո՞ր թվին են դրանք փոխվել։ Դրա համար էլ, երբ մենք ասում ենք այն մասին, որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է մեր պատմական հողերի վրա, ապա ասում ենք բացարձակ ճշմարտություն։ Մեզ հայտնի է, որ հայերը վերաբնակեցվել են մեր հողերում, այդ թվում նաև ներկայիս Հայաստանի տարածքում, XIX դարի սկզբին, ռուս-պարսկական պատերազմից հետո։ Թերթերցիները լավ գիտեն, գիտի նաև ադրբեջան ժողովուրդը, որ 1978 թվականին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում գյուղերից մեկում կանգնեցվել էր՝ այդ տարածաշրջան հայերի վերաբնակեցման 150 ամյակը արտացոլող հուշարձան։ 1978-ից հանեք 150 տարի, նշանակում է, որ նրանք վերաբնակեցվել են 1828 թվականին։ Հենց որ պատեսազմը սկսվեց, հուշարձանը քանդեցին, բայց նրա բեկորները մնացել են, այսօր յուրաքանչյուր մարդ կարող է գնալ ու նայել։ Պետք է ցույց տալ նաև նրա լուսանկարները։ Նրանք եկվորներ են, մեր հողերում վերաբնակեցվել են Արևմտյան Անատոլիայից և Իրանից։ Այդ գործընթացը տեղի է ունեցել XIX դարի սկզբից, իսկ հետագայում էլ ավելի լայն թափ է ստացել։ Երբ ես ասում եմ, որ Իավանը մեր հինավուրձ հողն է, ապա ասում եմ բացարձակ ճշմարտություն։ Դա գիտի յուրաքանչյուրը։ Այլ կերպ, ի՞նչու Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը՝ Իրավանը Հայաստանին նվիրելու որոշում ընդունեց։ Այն էլ, ե՞րբ, անկախության հռչակումից մի օր անց։ Անկախությունը հռչակվել էր 1918 թվականի մայիսի 28-ին։ Իսկ 1918 թվականի մայիսի 29-ին ընդունվել է որոշում, ընդ որում ոչ միաձայն։ Եղել են նաև տվյալ որոշման հակառակորդներ, բայց նրանց կարծիքը հաշվի չի առնվել։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կողմից ընդունվել էր Իրավանը Հայաստանին հանձնելու, նվիրելու որոշում։ Սա չի կարելի մոռանալ, չի կարելի նաև ներել։ Թող յուրաքանչյուրը իմանա այդ: Իբր դրանից հետո Հայաստանի կհրաժարվեր Ադրբեջանի նկատմամբ մյուս հավակնություններից։ Հրաժարվե՞ց։ Ո՛չ։ Մեր հինավուրց մարզը՝ Զանգեզւորը նույնպես հանձնվեց Հայաստանին։ Զանգեզուրի հանձնման հետ միասին, տեղի ունեցավ թուրքական մեծ աշխարհի բաժանումը, Ադրբեջանի հիմնական մասը զրկվեց Թուրքիայի հետ սահմաններից։ Թուրքիայի հետ մեր սահման կ միայն Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հայերը Իրավանի հանձնումից հետո, իրենց հավակնություններից հրաժարվեցի՞ն։

      Ղարաբաղյան հակամարտություն։ Եվ կրկին անգամ հողերի նկատմամբ հավակնություններ։ Հրաժարվեցի՞ն։ Ով կարղ է հիմնավորել ադրբեջանցիների կողմից կառուցված մեր հինավուրց քաղաքի՝ Իրավանի հանձնումը Հայաստանին։ Ո՞վ կարող է դա հիմնավորել։ Ո՞վ։ Թող կանգնի ու ասի. ես համարում եմ, որ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ճիշտ է վարվել։ Թող ասի։ Դրա համար էլ, գիտեք, դիցաբանության ազդեցության տակ ընկնելը՝ ամենահետին գործն է։ Դուք, երիտասարդներդ, ողջ երիտասարդությունը պետք է պատմությունը իմանա այնպես, ինչպես այն կա։ Պետք է նաև իմանա՝ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1918 թվականին, սակայն այդ պատմական փաստի հետ կապված հարցը առաջին անգամ ես եմ բարձրացրել։ Ինձնից առաջ ոչ ոք այն չի բարձրացրել։ Մեր պատմական գրքերում, հնարավոր է, սակավ դեպքերում կհանդիպեք դրան։ Կարծես թե նման փաստ չի եղել։ Ես բարձրացրել եմ այդ հարցը։ Բարձրացրել եմ տարբեր ամբիոններից, այդ թվում նաև գտնվելով արտասահմանում, և ասել եմ, որ դա՝ մեր քաղաքն է, մեր հողը։ Յուրաքանչյուրը պետք է իմանա իր պատմությունը։

      Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա կա դրա կարգավորման մի ճանապար՝ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնում։ Այլ ճանապար չկա։ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Վերջերս ես ասել եմ, որ մենք ուժեր ենք հավաքում, մենք պետք է դառնանք ու կդառնանք էլ ավելի ուժեղ։ Միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է լինի այնպես, որպեսզի մեր քայլերը հաջողությամբ պսակվեն։ Ես ասել եմ, որ Ղարաբաղը՝ Ադրբեջան է, և ուզում եմ կրկնել. Ղարաբաղը և նրա բաղադրիչ մասը կազմող Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանն է, և բացականչական նշան։ Ողջ ադրբեջանական հանրությունը, մեր ժողովուրդը աջակցում է այդ դիրքորոշմանը, աջակցում է իմ կողմից անցկացվող քաղաքականությանը, այդ թվում նաև տվյալ հարցի հետ կապված քաղաքականությանը»։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին


      19 Ապրիլի 2024

      Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին


      19 Ապրիլի 2024

      Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը


      19 Ապրիլի 2024

      Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին


      19 Ապրիլի 2024

      Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից


      19 Ապրիլի 2024

      ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու


      19 Ապրիլի 2024

      «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում


      19 Ապրիլի 2024

      «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում


      19 Ապրիլի 2024

      AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի


      19 Ապրիլի 2024

      Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները


      19 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից


      19 Ապրիլի 2024

      COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ


      19 Ապրիլի 2024

      Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները


      19 Ապրիլի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը


      19 Ապրիլի 2024

      ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար


      19 Ապրիլի 2024

      Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի


      18 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ


      18 Ապրիլի 2024

      Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար


      18 Ապրիլի 2024

      Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ


      18 Ապրիլի 2024

      Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը


      18 Ապրիլի 2024

      Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին


      18 Ապրիլի 2024

      Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է


      18 Ապրիլի 2024

      Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի


      18 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին


      18 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին


      18 Ապրիլի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից


      18 Ապրիլի 2024

      Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին


      18 Ապրիլի 2024

      Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ


      18 Ապրիլի 2024

      Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի


      18 Ապրիլի 2024

      Աղդամում զինամթերք է հայտնաբերվել


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կընդլայնվի էլեկտրամոբիլների օգտագործումը


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվում է


      18 Ապրիլի 2024

      Բաշլըբելի ողբերգությունից 31 տարի է անցել


      18 Ապրիլի 2024

      Ժուրավլյով. Ադրբեջանում ՌԽԶ առաքելությունն ավարտված է


      18 Ապրիլի 2024

      Սաբինա Ալիևան ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ականային խնդրի մասին


      18 Ապրիլի 2024

      Լաչինի օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության կառավարման Phoenix համակարգով


      18 Ապրիլի 2024

      Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի կողմից «Միջին միջանցքի» զարգացմամբ


      17 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը


      17 Ապրիլի 2024

      Մուստաֆա Աբբասբեյլի. Ինքնազբաղվածության ծրագիրը կընդգրկի Ղարաբաղի հազարավոր բնակիչների


      17 Ապրիլի 2024

      Կրեմլը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին


      17 Ապրիլի 2024

      Փորձագետ Պետրոսյան. ԵՄ առաքելությունը Հայաստանում գործում է ընդդեմ Ռուսաստանի և Իրանի


      17 Ապրիլի 2024

      Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի


      17 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր