Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Ադրբեջանցի քաղաքագետ. «Սումգայիթը ընտրվել էր ոչ թե պատահական, այլ ավելի շուտ կանխամտածված»
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      16 Հունվարի 2020 - 16:35

      Սումգայիթյան իրադարձությունների մասին գրվել են շատ նյութեր, իրադարձությունների ականատեսների տարբեր հիշողություններ, այլ կերպ ասած, այդ հարցում գրականության պակասություն չկա։ Սակայն, այնուամենայնիվ, այդ գործում հիմնական նյութեր են հանդիսանում Գլխավոր դատախազության օպերատիվ խմբի եզրակացությունը, որը ձևավորվել է այդ ժամանակ, և հետաքննությունը անցկացվել է ԽՍՀՄ Գլխավոր դատախազության հատուկ կարևոր գործերով ավագ քննիչ՝ Վլադիմիր Կալինիչենկոյի գլխավորությամբ։

      Այդ մասին ասել է «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն, տեղեկացնում է Armenia.Az-ը։

      Քաղաքագետը նշում է, որ Կալինիչենկոն իր հիշողություններում հենվելով հետաքննության արդյունքների վրա՝ բազմիցս հիշեցրել է այն մասին, որ այդ ջարդերի իսկական պատվիրատուների բացահայտումը գործնականում անհնար էր, քանզի եղել է գաղտնի կարգադրություն՝ գործերը ձևակերպել այնպիսի բնույթով, որպեսզի չհաջողվի բացահայտել անկարգությունների իսկական մեղավորներին.

      «Հաճախ ստիպված ես լինում գործ ունենալ նման ձևակերպումների հետ, երբ ուսումնասիրում ես Սումգայիթի իրադարձությունները։ Այդ հրահանգը, անշուշ կարող էր ընդունվել ամենավերևից։ Որոշ տեղեկությունների համաձայն, այդ իրադարձությունների իսկական հրահրողներին ու մանակիցներին չհրապարակելու համար, ներգրավվել էին այդ ժամանակվա իրավապահ մարմինների որոշ ղեկավարներ։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ հետաքննությունը ենթարկվել է կոշտ գրաքննության՝ հաջողվել է հայտնաբերել Էդուարդ Գրիգորյանի գլխավորությամբ անկարգությունների հրահրողներին, ինչը անմիջապես բացառում է նախնական վարկածը, որը փորձում էին սերմանել մարդկանց գիտակցության մեջ, որ իբր այդ իրադարձությունները ադրբեջանցիների կողմից հրահրվել էին՝ ազգամիջյան ատելության և հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքի հողի վրա։

      Ցավոք, չնայած նրան, որ կարճ ժամանակում քննչական խմբի աշխատակիցները բացահայտեցին Սումգայիթի ջարդերում հայ ազգայնամոլների անմիջական մասնակցությունը, ովքեր ղեկավարել էին այդ գործընթացները՝ տվյալ փաստը երկար ժամանակ չէր հրապարակվում։ Այնպիսի տպավորությոուն է ստեղծվում, որ իսկական հրահրողները շահագրգռված էին նրանում, որպեսզի այդ իրադարձություններին տալ ազգային հակամարտության ձև»։

      Քաղաքագետի խոսքով, հարցն այն մասին, թե ինչու էին ընտրել հատկապես Սումգայիթը, մինչև այժմ գտնվում է հասարակության և այդ պրոբլեմատիկան հետազոտողների ուշադրության կենտրոնում։

      «Անձամբ ինձ մոտ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ Սումգայիթը ընտրվել էր ոչ թե պատահական, այլ ավելի շուտ կանխամտածված։ Ձգտել են հարվածել ցավոտ, ամենազգայուն տեղին։ Բանը նրանում է, որ Սումգայիթը ի սկզբանե դիրքավորվել է, որպես այնպիսի քաղաք, որը կարելի է համարել Ադրբեջանի ԽՍՀ-ի հպարտություն։ Այդ ժամանակաշրջանում Սումգայիթը եղել է առաջատար քաղաք։ Այնտեղ տեղակայվել էին ԽՍՀՄ-ի քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության դրոշակակիրներ հանդիսացող շատ ձեռնարկություններ։ Եվ Սումգայիթի նվաճումները արտացոլում էին խորհրդային Ադրբեջանի տարեգրությունը։ Հրահրելով Սումգայիթի իրադարձությունները, դրանց կազմակերպիչները փորձել են մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ։ Մի կողմից Սումգայիթում սերմանել ազգամիջյան ատելություն, քանզի այնտեղ ապրում էին հաերյ, ռուսներ և բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Որովհետև իր ժամանակին Սումգայիթը եղել է համամիութենական շինհրապարակ և այնտեղ էին հավաքվում ողջ Խորհրդային Միությունից մարդիկ, որոնցից շատերը հետագայում մնացել էին այնտեղ։ Նրանք, ովքեր բորբոքեցին հակամարտությունը, ստեղծեցին Սումգայիթի ջարդերը՝ փորձել են դա Կրեմլին ներկայացնել, որպես այսպես կոչված խնդիրներ, որոնք իբր կուտակվել են խորհրդային իշխանության տարիներին և որի հետևանքով, իբր թե բռնկվել է լարվածության օջախը։

      Բնական է, դա շատ վատ է ազդել ընդհանուր առմամբ ադրբեջանական հասարակության վրա։ Ես հիշում եմ, որ հայ հասարակության ներկայացուցիչները, ովքեր կոմպակտ կերպով ապրում էին Բաքվում և Ադրբեջանի մյուս մարզերում, նույնպես բացասականորեն էին վերաբերվում հանրապետությունում ազգամիջյան ատելություն հրահրելու փորձերին։ Քանզի նրանք, ովքեր դա հրահրել էին՝ այնպիսներր, ինչպես Գրիգորյանը, փաստորեն հարվածի տակ են դրել ադրբեջանցիների հետ համատեղ ապրող իրենց հայերին»։

      Փորձագետը համարում է, որ դատելով ըստ գործողությունների բնույթից՝ Սումգայիթի իրադարձությունները ավելի շուտ պլանավորվել էին նախօրոք.

      «Քանզի անցկացվել էին նկարահանումներ, կազմակերպված էին ընտրվել այդ ջարդերի վայրերը՝ երևում էր, որ հրահրողները նախօրոք պատրաստվել էին դրան։ Նրանց հաջողվել էր չեզոքացնել այդ ժամանակվա իրավապահ մարմինների գործունեությունը։

      1988 թվականին Ադրբեջանում գործում էին ՆԳՆ-ի, ՊԱԿ (ԿԳԲ)-ի, դատախազությունների խորհրդային ինստիտուտներ։ Դրանք լուրջ կառույցներ էին, որոնք վերահսկում էին ողջ երկրում օպերատիվ իրավիճակը և այն, որ իրադարձությունները տեղի ունեցան նրանց թողտվությամբ՝ շատ հարցեր են առաջացնում։ Ակնհայտ է, որ Սումգայիթի իրադարձությունները մանրամասնորեն պլանավորվել էին, խնամքով քողարկվել էին։ Դրանց կազմակերպիչները ստույգ գիտեին, թե որ դեպքերում կարող են միջամտել իրավապահ մարմինները, որպեսզի թույլ չտալ անկարգությունների ծավալվելուն։ Այսինքն կազմակերպիչները գիտեին իրավապահ մարմինների գործունեության սկզբունքը, հետևաբար նրանց հաջողվել է խուսափել իրավապահների կազմակերպված հակազդեցությունից։

      Ի դեպ, հետաքննության նյութերում, ինչպես նաև մյուս աղբյուրներում, մասնավորապես Ասլան Իսմաիլովի կողմից գրված գրքում նշվում է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները ակտիվորեն համագործակցել են հետաքննության հետ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է եղել օբյեկտիվ հետաքննության մեջ։ Հետաքննության նյութերը թույլ են տալիս ենթադրել, որ այդ գործում առկա է վառ կերպով արտահայտվող հայկական հետքը, որոնք գնում են ամենավերևը՝ Մոսկվա։ Մոսկվայում որոշակի լուրջ քաղաքական շրջանակները հովանավորել են հայ սադրիչներին։ Եվ անձամբ Կլինիչենկոն բազմիցս ասել է այն մասին, որ շատ հաճախ մեղավորներին և կասկածյալներին անհայտ պատճառներով ազատում էին։ Վերցնենք հենց նույն Գրիգորյանին, ով այսօր ազատ թրև է գալիս Ռուսաստանում, քանի որ նրա նկատմամբ գործը դադարեցվել է։ Չնայած նման իրադարձությունները չունեն վաղեմության ժամկետ։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Աշխարհի ոչ մի երկիր այս չորս գյուղերը Հայաստանի տարածք չի համարում. քաղաքագետ Քոչինյան


      16 Ապրիլի 2024

      BP-ն սկսեց նավթի արդյունահանումը նոր ACE հարթակից


      16 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Կասպից ծովի ջրի աղազրկման նախագծի մասին


      16 Ապրիլի 2024

      Հաստատվել է Ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը


      16 Ապրիլի 2024

      Նախագահ. Այսօր մենք մեր ջրաղբյուրների լիիրավ տերն ենք


      16 Ապրիլի 2024

      Նախագահ. Ղարաբաղում և Զանգեզուրում մեր աշխատանքը ծավալային առումով աշխարհում նմանը չունի


      16 Ապրիլի 2024

      Դոկտորանտները կսովորեն Ղարաբաղի համալսարանում


      16 Ապրիլի 2024

      Շահբազովը՝ Կասպից ծովից մինչև ԵՄ կանաչ էներգետիկ միջանցքի ստեղծման մասին


      16 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հողերում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին


      16 Ապրիլի 2024

      Ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում թուրքական պատվիրակության հետ


      16 Ապրիլի 2024

      Նախարար. Ջրածնի արտադրությունը Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության տարր է


      16 Ապրիլի 2024

      Փորձագետ Մարտիրոսյան. Փաշինյանը ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող մարդ է


      16 Ապրիլի 2024

      Արևմտյան ադրբեջանցիները Լեմկինի ինստիտուտն անվանել են թուղթ մրոտողների խումբ


      16 Ապրիլի 2024

      Նահատակի 91-ամյա մայրն այցելել է նրա զոհվելու վայրը - Հուզիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ


      16 Ապրիլի 2024

      ԵՄ. Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը պետք է սահմանազատվի


      16 Ապրիլի 2024

      Խանքենդին մաքրում են հայկական զենքից


      16 Ապրիլի 2024

      Ջաբրայիլում հայտնաբերվել է հայերի կողմից լքված զենք-զինամթերք


      16 Ապրիլի 2024

      Առանձին համազորային բանակում անցկացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների ստուգում


      16 Ապրիլի 2024

      Բայրամովը Դաչիչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը


      16 Ապրիլի 2024

      Իլհամ Ալիևը դրել է Շիրվանի ոռոգման ջրանցքի հիմքը


      16 Ապրիլի 2024

      Ռուսաստանցի զբոսաշրջիկները պլանավորում են մայիսյան տոներին այցելել Ադրբեջան


      16 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի վերաբերյալ համագործակցության զարգացումը


      16 Ապրիլի 2024

      ANAMA-ն և գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերների համար ականային անվտանգության թրենինգներ են անցկացնում


      16 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ավարտում է Զանգեզուրում վիթխարի ճանապարհի շինարարությունը


      16 Ապրիլի 2024

      Միրզիյոևն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական գործընկերության նոր ոլորտները


      16 Ապրիլի 2024

      Ահա թե ինչպես է Ադրբեջանը օդանավակայան կառուցում Լաչինում


      16 Ապրիլի 2024

      ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների մասին


      15 Ապրիլի 2024

      Ալիևը շնորհավորել է Պելեգրինին: «Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի մեզ համար»


      15 Ապրիլի 2024

      Ադրբեջանը խստացնում է ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժը


      15 Ապրիլի 2024

      Վերին Ղարաբաղի ոռոգման ջրանցքը կվերակառուցվի և կվերանվանվի


      15 Ապրիլի 2024

      Նասիր Քենանին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին


      15 Ապրիլի 2024

      ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ձերբակալված ղարաբաղցի անջատականներին


      15 Ապրիլի 2024

      Էլնուր Մամեդով. Հայաստանի բողոքը Միջազգային դատարան պետք է մերժվի ըստ էության


      15 Ապրիլի 2024

      Մամեդովը` հայկական օկուպացիայի և Ցեղակրոն ռասիստական գաղափարախոսության մասին


      15 Ապրիլի 2024

      Նախարար. Հատկանշական է, որ աշխարհի երկրներն ընտրել են Ադրբեջանը որպես COP29-ի անցկացման վայր


      15 Ապրիլի 2024

      Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար


      15 Ապրիլի 2024

      Օդային գիծ, ​​նոր հենարաններ. Ղարաբաղում ենթակառուցվածքները վերականգնվում են


      15 Ապրիլի 2024

      Մուխթար Բաբաև. COP29-ը կարևոր մարտահրավերներ է դնում մեր առջև


      15 Ապրիլի 2024

      Հրապարակվել է COP29-ի անցկացման վայրը


      15 Ապրիլի 2024

      Գրեթե 25 մլրդ. ավելացել է ֆինանսական հոսքը Ադրբեջան


      15 Ապրիլի 2024

      Կայացել է COP29-ի տարբերանշանի շնորհանդեսը


      15 Ապրիլի 2024

      Հայաստանի նախկին փոխվարչապետ. Արևմուտքի հատկացրած գումարով չի կարելի փոխել տնտեսության թեկուզ մեկ ոլորտ


      15 Ապրիլի 2024

      Ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի հիշատակի օրը


      15 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրում հայկական զենքից


      15 Ապրիլի 2024

      Արդարադատության միջազգային դատարան. լսումներ Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ


      15 Ապրիլի 2024

      Խանքենդիի ադրբեջանական դպրոցի շրջանավարտները հանդիպել են 41 տարի անց ՏԵՍԱՆՅՈՒԹ


      15 Ապրիլի 2024

      Շուշայում անցկացվել է առաջին գիտական ​​նիստը


      15 Ապրիլի 2024

      Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ


      15 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան


      15 Ապրիլի 2024

      Նոր Կալեդոնիայում բողոքի ծրագրի տարբերանշանն է դարձել «Երկաթե բռունցքը»


      15 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր