Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. Նժդեհի հուշարձանը մինչ այսօր ապամոնտաժված չէ և սա կասկածի տակ է դնում հայկական կողմի անկեղծությունը -ՆՈՐԱՑՎԱԾ
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      31 0Հոկտեմբերի 2019 - 09:10

      Նժդեհի հուշարձանը մինչ այսօր ապամոնտաժված չէ և սա կասկածի տակ է դնում հայկական կողմի անկեղծությունը:

      Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

      «Աշխաբադի գագաթնաժողովում ես բարձրացրեցի մի կարևոր հարց. ԱՊՀ տարածաշրջանում, ցավոք, կան ֆաշիզմի հերոսացման փաստեր: Խոսքը վերաբերում է Հայաստանին, որտեղ ֆաշիստական դահիճ Տեր-Հարությունյանին դասել են հերոսների շարքը: Հայաստանում նրա անունով կոչվել են հրապարակներ, փողոցներ, և մի քանի տարի առաջ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվել է շուրջ 6 մետրանոց արձան: Սա այն մարդն է, ով հայտարարել էր. «Ով զոհվում է հանուն Գերմանիայի, նա զոհվում է հանուն Հայաստանի»:

      Նա ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է երկար տարիների ազատազրկման, և իր անփառք կյանքն ավարտեց Վլադիմիրի բանտում: Ահա թե ում արձանն են տեղադրել, այն մինչ օրս չի ապամոնտաժվել: Ես պետությունների ղեկավարների և Հայաստանի նոր ղեկավարության ուշադրությունը գրավեցի այն հանգամանքի վրա, որ դա անթույլատրելի է ԱՊՀ տարածաշրջանում և Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է իրեն ֆաշիզմի հետ ասոցացնի: Ցավոք, այդ հուշարձանը մինչ այսօր ապամոնտաժված չէ և սա կասկածի տակ է դնում հայկական կողմի անկեղծությունը: Սա նոնսենս է: Որովհետև հարգելով ֆաշիստների ստորաքարշ հետևորդների հիշատակը՝ ըստ էության, մենք ականատես ենք լինում այդ չարիքի դեմ պայքարած հերոսների հիշատակի պղծման: Դրա համար էլ մենք մեր կողմից այսուհետ էլ Համագործակցության այլ երկրների հանրության ուշադրությունը գրավելու ենք այդ հարցի վրա», - ասել է Ադրբեջանի նախագահը:

      30-10-2019

      16:05:03

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում է՝ Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակում իր երկրի ավանդը, նշելով, որ հանրապետությունում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ այս տոնի 75-ամյակի կապակցությամբ:

      «Ադրբեջանը մեծ ավանդ է ներդրել մեր ընդհանուր հաղթանակի գործում: Բավական է ասել, որ ընդհանուր հաղթանակի համար վառելիքի ճնշող մեծ քանակությունը արդյունահանվել է Բաքվում. նավթի 70%-ը, բենզինի 80%-ը, քսայուղերի 90%-ը: Առանց այդ ներուժի, շատ դժվար կլիներ հաղթել ֆաշիստական Գերմանիային», - չորեքշաբթի՝ Համագործակցության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Բաքու ժամանած՝ ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է Ի.Ալիևը, տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս-Ազերբայջանին»:

      Նա նշել է՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Բաքվի նավթագործների հերոսական աշխատանքը. «եղել է՝ նավթի արդյունահանման միջին մակարդակը երկու անգամ գերազանցող ռեկորդային մակարդակ»: «Նշանակալի է նաև Ադրբեջանի ժողովրդի ներդրումը՝ Հայրենական մեծ պատերազմի դաշտերում ընդհանուր հաղթանակի մեջ. մեր ավելի քան 600 հազար ներկայացուցիչները մասնակցել են պատերազմին, որի կեսը զոհվել է՝ հանուն մեր ընդհանուր հաղթանակի», - ասել է Ի. Ալիևը:

      Նրա խոսքով՝ Խորհրդային Միության 170 հերոսները՝ Ադրբեջանի ներկայացուցիչներ են, որոնք այդ կոչմանն արժանացել են՝ Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար, «սա մեր ժողովրդի հպարտությունն է և օրինակ է աճող սերունդների համար»:

      Խոսելով Բաքվում ԱՊՀ ՊՆԽ-ի հանդիպման մասին, նա վստահություն է հայտնել, որ միջոցառումը «կնպաստի Համագործակցության երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը»:

      15:05:07

      ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցությունը կարևոր գործոն է, որն ապահովում է Համագործակցության երկրների շարունակական զարգացումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

      «Ռազմական համագործակցությունը, հատկապես ներկա փուլում, առավել մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա սպառնալիքներն ու հնարավոր սպառնալիքները: Հետևաբար, ես կարծում եմ, որ կայունությունը և ԱՊՀ երկրների շարունակական զարգացումը շատ բանով կախված է մեր երկրների անվտանգությունն ապահովող մարմինների փոխազդեցությունից», - չորեքշաբթի՝ ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Բաքու ժամանած՝ Համագործակցության երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Ի. Ալիևը, տեղեկացնում է Armenia.Az- ը՝ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին հղումով:

      Ադրբեջանի նախագահի գնահատմամբ, սա շատ կարևոր իրադարձություն է: «Այն էլ ավելի շատ է միավորում երկրներին, ինչպես նաև լավ հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ օրակարգի վերաբերյալ», - ընդգծել է Ի.Ալիևը:

      Հանրապետության ղեկավարը նախարարներին տեղեկացրել է նաև՝ վերջերս Աշխաբադում կայացած Համագործակցության գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին, որը, նրա խոսքով, «շատ հաջող անցավ»:

      «Ադրբեջանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մյուս երկրներ, մեծ նշանակություն են տալիս այս կազմակերպությանը: Եվ մեր կառուցողական դիրքորոշումը շատ հարցերի շուրջ նույնպես ավանդ է ներդնում՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա ամրապնդմանը», - հայտարարել է Ի. Ալիևը:

      11:47:03

      Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:

      Այս մասին տեղեկացնում է Аrmenia.Az-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը: 

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Սամեդ Սեյիդովը՝ Ադրբեջանին չորս գյուղերի վերադարձի մասին


      20 Ապրիլի 2024

      Բայրամովն ընդունել է Իտալիայի դեսպանին


      20 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ չորս գյուղերի վերադարձի մասին


      20 Ապրիլի 2024

      Ղազախի բնակիչները ցնծում են գյուղերի ազատագրման կապակցությամբ


      20 Ապրիլի 2024

      ՆԱՏՕ-ն հավանություն է տվել ադրբեջանա-ռումինական նախագծին


      20 Ապրիլի 2024

      Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին


      19 Ապրիլի 2024

      Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին


      19 Ապրիլի 2024

      Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը


      19 Ապրիլի 2024

      Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին


      19 Ապրիլի 2024

      Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից


      19 Ապրիլի 2024

      ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը


      19 Ապրիլի 2024

      ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու


      19 Ապրիլի 2024

      «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում


      19 Ապրիլի 2024

      «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում


      19 Ապրիլի 2024

      AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի


      19 Ապրիլի 2024

      Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները


      19 Ապրիլի 2024

      Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից


      19 Ապրիլի 2024

      COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ


      19 Ապրիլի 2024

      Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները


      19 Ապրիլի 2024

      Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում


      19 Ապրիլի 2024

      Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը


      19 Ապրիլի 2024

      ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար


      19 Ապրիլի 2024

      Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի


      18 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ


      18 Ապրիլի 2024

      Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար


      18 Ապրիլի 2024

      Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ


      18 Ապրիլի 2024

      Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը


      18 Ապրիլի 2024

      Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին


      18 Ապրիլի 2024

      Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է


      18 Ապրիլի 2024

      Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի


      18 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին


      18 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին


      18 Ապրիլի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից


      18 Ապրիլի 2024

      Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին


      18 Ապրիլի 2024

      Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ


      18 Ապրիլի 2024

      Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի


      18 Ապրիլի 2024

      Աղդամում զինամթերք է հայտնաբերվել


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կընդլայնվի էլեկտրամոբիլների օգտագործումը


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվում է


      18 Ապրիլի 2024

      Բաշլըբելի ողբերգությունից 31 տարի է անցել


      18 Ապրիլի 2024

      Ժուրավլյով. Ադրբեջանում ՌԽԶ առաքելությունն ավարտված է


      18 Ապրիլի 2024

      Սաբինա Ալիևան ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ականային խնդրի մասին


      18 Ապրիլի 2024

      Լաչինի օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության կառավարման Phoenix համակարգով


      18 Ապրիլի 2024

      Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի կողմից «Միջին միջանցքի» զարգացմամբ


      17 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր