Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. Մենք զարգացման ճիշտ ուղու վրա ենք - ԼՈՒՍԱՆԿԱՐ
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      17 Մայիսի 2019 - 10:06

      Մենք զարգացման ճիշտ ուղու վրա ենք, դինամիկ զարգացումը առաջիկայում ևս անպայման կշարունակվի։

      Այդ մասին՝ Փիրալլահիի արդյունաբերական պարկում Diamed Co ներարկոցների արտադրման գործարանի բացումից հետո այդ ձեռնարկության կոլեկտիվի հետ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

      «Այսօր մենք Փիրալլահիի շրջանում նշում ենք նշանակալից իրադարձություն։ Այստեղ արտարդվող ներարկոցները կօգտագործվեն մեր առողջապահության համակարգում, այսպիսով Ադրբեջանը կվերացնի այդ ոլորտում ներկրումից կախվածությունը։ Յուրաքանչյուր նոր ձեռնարկության բացումը ուրախացնում է ինձ։ Որովհետև յուրաքանչյուր նոր ձեռնարկության բացումը նշանակում է նոր աշխատատեղեր։ Ինչպես ինձ հայտնել են, այստեղ սկզբնական փուլում կստեղծվեն 30, իսկ այնուհետև՝ 150 նոր աշխատատեղեր։ Այսպիսով, այստեղ իրենց լուծումը կգտնեն գործազրկության հետ կապված խնդիրները։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, Փիրալլահիի շրջանում գործազրկության հետ կապված խնդիրներ չկան։

      Վերջին տարիներին այստեղ մեծ աշխատանք է անցկացվել բարեկարգման և ստեղծագործման ուղղությամբ, շրջանի պատկերը դարձել է էլ ավելի գունագեղ, կա շատ մեծ զարգացում։ Բնակելի շենքերի վերանորոգում, նոր հասարակական գոտիների, աշխատատեղերի ստեղծում, նոր կամուրջների կառուցում, այսինքն, այս ամենը՝ շրջանի հետագա զարգացման մեջ կատարված ներդրումներ են, և դրան հատկացվող ուշադրություն։ Այս գործարանում իր արտացոլումն է գտնում մեր քաղաքականությունը, քանզի ներկրման կախվածությունից կրճատումը մեզ համար հանդիսանում է հիմնական հարցերից մեկը։ Մինչև հիմա մենք ներարկոցներ ստանում էինք արտասահմանից, այսօր դրա անհրաժեշտությունը չկա, ընդհակառակը, ինչպես ինձ հայտնել են, արդեն ընդունվում են արտասահմանյան պատվերներ։ Այսպիսով, լիովին կապահովվի ներքին պահանջարկը, միևնույն ժամանակ մենք արտասահման կարտահանենք մեր նոր արտադրանքը։ Սա ավանդ է մեր արդյունաբերության զարգացման մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

      Պետության ղեկավարը նշել է, որ երկրում արդյունաբերական արտադրությունը աճում է։

      Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ տնտեսական և սոցիալական ոլորտներում անցկացվող բարեփոխումները տալիս են իրենց արդյունքները։

      «Համաշխարհային բանկի կողմից բիզնես միջավայրին վերաբերվող հաշվետվության համաձայն՝ այսօր մենք աշխարհում գրավում ենք 25-րդ տեղը։ Ես բազմիցս նշում եմ դա, որպեսզի հանրությունը իմանա, թե ինչպիսի մեծ բարեփոխումներ են անցկացվել և դեռ կանցկացվեն։ Դա մեզ թույլ է տալիս ամրապնդել նաև սոցիալական ոլորտը, վերացնցնել գործազրկությունը, ավելացնել տեղական արտադրությունը, և այդպիսով ամրապնդել քաղաքացիների սոցիալական ապահովությունը։ Այս տարի ձեռնարկված քայլերը, ստորագրված կարգադրությունները, ընդունված որոշումները արտացոլում են մեր քաղաքականությունը։ Մենք անցկացնում ենք սոցիալապես կողմնորոշված քաղաքականություն, և այն տալիս է իր արդյունքները։ Անշուշտ, ապագայում դեռ շատ բան կա անելու։ Արդեն սկսվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական չորրորդ ծրագրի իրագործումը։ Վստահ եմ, որ այս տարի նշված բոլոր հանձնարարությունները կկատարվեն։ Դինամիկ զարգացման մեջ հատուկ դերը պատկանում է ոչ նավթային հատվածին։ Մենք շատ լրջորեն ենք զբաղվում այդ հարցով, և արդյունքները առկա են։ Մի քանի տարի առաջ, մենք, հնարավոր է չէինք կարող պատկերացնել, որ կստեղծվի այսպիսի գործարան, հատկապես Փիրալլահիի շրջանում։

      Պլանավորվում է մյուս գործարանների գործունեության սկիզբը։ Ինչպես նաև իրենց լուծումն են գտնում սոցիալական հարցերը։ Նոր տներ են կառուցվում հարկադիր վերաբնակների համար, այստեղ տներով կապահովվեն երեքհարյուր հարկադիր վերաբնակների ընտանիքներ, կառուցվում են դպրոցներ։ Այսինքն, այս գործարանի օրինակով մենք այսօր տեսնում ենք անցկացված աշխատանքի հիանալի արդյունքները, մեր քաղաքականության հաջող արդյունքները, և դա մեզ պետք է մղի ապագայում նոր քայլերի։ Մենք զարգացման ճիշտ ուղու վրա ենք, դինամիկ զարգացումը առաջիկայում ևս անպայման կշարունակվի։ Այսօր այստեղ մեկ անգամ ևս դրսևորվում է բարեփոխումների հետ կապված մեր քաղաքականությունը։ Վստահ եմ, որ առաջիկա ժամանակահատվածում էլ ավելի մասշտաբային արդյունքներ կլինեն թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղատնտեսական, և թե՛ ենթակառուցվածքի ոլորտներում»,- ասել է պետության ղեկավարը։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը


      23 Ապրիլի 2024

      Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան


      23 Ապրիլի 2024

      Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ


      23 Ապրիլի 2024

      Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝


      23 Ապրիլի 2024

      Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը


      23 Ապրիլի 2024

      Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում կռվել Ղարաբաղի համար


      23 Ապրիլի 2024

      Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում


      23 Ապրիլի 2024

      Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները


      23 Ապրիլի 2024

      COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


      23 Ապրիլի 2024

      Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի


      23 Ապրիլի 2024

      Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը


      23 Ապրիլի 2024

      Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա


      23 Ապրիլի 2024

      Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը


      23 Ապրիլի 2024

      Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա


      23 Ապրիլի 2024

      Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը


      23 Ապրիլի 2024

      Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը


      23 Ապրիլի 2024

      Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև


      23 Ապրիլի 2024

      Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով


      23 Ապրիլի 2024

      Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա


      23 Ապրիլի 2024

      Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը


      22 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին


      22 Ապրիլի 2024

      Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում


      22 Ապրիլի 2024

      Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա


      22 Ապրիլի 2024

      Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել


      22 Ապրիլի 2024

      ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին


      22 Ապրիլի 2024

      Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է


      22 Ապրիլի 2024

      Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին


      22 Ապրիլի 2024

      Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը


      22 Ապրիլի 2024

      Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում


      22 Ապրիլի 2024

      Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին


      22 Ապրիլի 2024

      Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները


      22 Ապրիլի 2024

      Հայկական մամուլ. Ռուսաստանցիները հեռանում են, ժամանում են հնդիկները


      22 Ապրիլի 2024

      Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորում է Ալժիրին


      22 Ապրիլի 2024

      Էլշադ Իսկենդերով. Ադրբեջանն աջակցում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծին


      22 Ապրիլի 2024

      Ադրբեջանական ՀՕՊ-ը կիրառել է «Իգլա»


      22 Ապրիլի 2024

      Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա


      22 Ապրիլի 2024

      Սահիլա Իբիշովա. Հիմա թոռներս իրենց աչքերով կտեսնեն, թե որքան գեղեցիկ է Ֆիզուլին


      22 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի բնակիչ. Ես հեռացա քաղաքից վեց տարեկանում


      22 Ապրիլի 2024

      ACES-ի նախագահ. Հուսով եմ, որ Բաքուն կընտրվի աշխարհի սպորտային մայրաքաղաք


      22 Ապրիլի 2024

      Բաքուն առաջադրվել է 2026 թվականի աշխարհի սպորտային մայրաքաղաքի կոչմանը


      22 Ապրիլի 2024

      Նորվեգիայի ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը


      22 Ապրիլի 2024

      Ֆիզուլիի բնակիչները վերադառնում են տուն


      22 Ապրիլի 2024

      Երևանը հատուկ ջոկատայիններ է ուղարկել սահմանամերձ գյուղի ճանապարհն ապաշրջափակելու համար


      22 Ապրիլի 2024

      Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի վերաբերյալ


      22 Ապրիլի 2024

      Հայաստանում ճանապարհ փակած ցուցարարները չեն պատրաստվում ցրվել


      22 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել մնացած հարցերը


      20 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կսկսվի հինգ արևային-հողմային էլեկտրակայանների շինարարությունը


      20 Ապրիլի 2024

      Բլինկենը ողջունել է Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձը


      20 Ապրիլի 2024

      Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները


      20 Ապրիլի 2024

      Արևմտյան Ադրբեջանի համայնքը արձագանքել է G7-ի հայտարարությանը


      20 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր