Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Իլհամ Ալիև. Ադրբեջանցի ժողովուրդը թշնամուն քշեց հայրենի հողերից
    ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      27 Սեպտեմբերի 2022 - 17:42

      Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի շրջան։

      Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, պետության ղեկավարը և առաջին տիկինը սեպտեմբերի 27-ին՝ Հիշատակի օրը, ծաղիկներ են դրել Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղի հուշահամալիրին։

      Այստեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը։

      Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը

      -Այսօր Ադրբեջանում Հիշատակի օր է։ Ողջ ադրբեջանական ժողովուրդը հարգում է մեր նահատակների պայծառ հիշատակը: Թող Ալլահը լուսավորի բոլոր նահատակների հոգիները։ Նահատակները իրենց կյանքը տվեցին իրենց հայրենիքի, հողի համար: Մենք հպարտանում ենք մեր նահատակներով: Մենք հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով և սպաներով։ Մեր նահատակների արյունն անվրեժ չմնաց, մենք նրանց վրեժը լուծեցինք։ Ռազմի դաշտում: Թշնամուց ազատագրեցինք մեր հայրենի հողերը, վերականգնեցինք մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

      44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է: Մոբիլիզացնելով ողջ ուժը, մեկ բռունցքի պես համախմբվելով՝ ադրբեջանական ժողովուրդը թշնամուն քշեց հայրենի հողերից։ Ամբողջ ադրբեջանական ժողովուրդը դրսևորեց միասնություն և կամք: Մեր քաջարի զինվորների ու սպաների անձնուրացության ու սխրանքի շնորհիվ այսօր մենք կառուցում ենք ազատագրված հողերի վրա, վերականգնում մեր քաղաքներն ու գյուղերը, հպարտանում փառավոր Հաղթանակով։ Մենք նաև հպարտ ենք, որ որպես այս հողերի տերեր՝ դրանց նոր կյանքն ենք տալիս։

      Մեր նահատակների պատվին Գարախանբեյլի գյուղի մոտ կանգնեցվել է այս հուշարձանը՝ ժայռի մի մաս։ Գարախանբեյլի գյուղը և ևս հինգ գյուղեր ազատագրվել են Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի առաջին օրը։ Պատերազմի առաջին օրը ազատագրվել են Ֆիզուլիի շրջանի գյուղեր՝ Գարախանբեյլին, Գերվենդը, Քենդ Հորադիզը, Յուխարը Աբդուռահմանլըն, ինչպես նաև Ջաբրայիլի շրջանի Բոյուք Մարջանլը և Նուզգար գյուղերը։ Հենց այստեղ՝ այս վայրում, ունեցանք առաջին նահատակները։ Այս հուշարձանի կողքին թշնամու խրամատ էր։ Այս ուղղությամբ հինգ-վեց պաշտպանական գիծ էր անցկացվել։ Ադրբեջանցի զինվորները, ադրբեջանցի սպաները մահվան էին գնում՝ ճեղքելու այս և դրան հաջորդած պաշտպանական գծերը։ Բառի բուն իմաստով նրանք գնացին մահի, իրենց կյանքը տվեցին, որպեսզի մեր եռագույն դրոշը ծածանվի Շուշայում և բոլոր այն հողերում, որոնք այն ժամանակ գտնվում էին օկուպացիայի տակ։ Նրանք իրենց կյանքը տվեցին, որ ադրբեջանական ժողովուրդը վերականգնի իր արժանապատվությունը, արդարությունը, մեր ժողովուրդը վերադարձնի իր հողերը։

      Մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ այս փառավոր առաքելությունը բաժին ընկավ մեզ: Երջանիկ սերունդ ենք, քանի որ մենք և՛ ականատես ենք, և՛ մասնակից այս պատմական իրադարձության։ Մեզնից հետո եկող սերունդները միշտ հպարտանալու են այս փառավոր պատմությամբ։ Մենք հպարտ ենք, որ այս հողերի զավակներն ենք: Մենք հպարտ ենք, որ մարտի դաշտում վերականգնվել է արդարությունը, հաղթել ենք թշնամուն, և այսուհետ միշտ ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ, հաղթանակած երկիր։

      Այսօր, հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակների օրհնյալ հիշատակին, մեզանից յուրաքանչյուրը պետք է մեկ անգամ ևս ինքն իրեն խոսք տա, խոստանա, երդվի, որ միշտ պաշտպանելու ենք մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք թույլ չենք տա, որ թշնամին նորից գլուխ բարձրացնի, թույլ չենք տա, որ նա ևս մեկ անգամ սպառնալիք ստեղծի մեզ համար: Եթե նման բան տեսնենք, ապա անմիջապես կանցնենք գործի։ Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ մեր երկրի աճող ուժը, այդ թվում՝ ռազմական հզորությունը, մեր անկախության և խաղաղ կյանքի երաշխավորն է:

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Ադրբեջանի բնակիչները վստահ են՝ օկուպացված գյուղերի մոտալուտ վերադարձի հարցում


      29 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիև. Մենք հիասթափված ենք Միացյալ Նահանգների միակողմանի դիրքորոշումից


      29 Մարտի 2024

      Պաշտոնական Երևանը կրկին եկել է Մոսկվայի վրա


      29 Մարտի 2024

      Ադրբեջանում խստացվում են պատժամիջոցները ԱԻ-ի պահանջները խախտելու համար


      29 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի հետ խաղաղության և Ադրբեջանի մոտեցման մասին


      29 Մարտի 2024

      Օտարերկրացիները միլիարդավոր դոլարներ են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ


      29 Մարտի 2024

      Սահիբա Գաֆարովան՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին


      29 Մարտի 2024

      Խանքենդին դեռ մաքրվում է հայկական զենքից. ԹՎԵՐ


      29 Մարտի 2024

      Բլոգեր Աղաջանյանը՝ Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների մասին. «Վերջ տվեք այս կրկեսին»


      29 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը շատ գոհ է համաշխարհային կանաչ վերափոխման ոլորտում Չինաստանի առաջնորդությունից


      29 Մարտի 2024

      Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն մայիսի կեսերին


      29 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում խոսել է Ադրբեջանի մասին


      29 Մարտի 2024

      Մեծ վերադարձ. ևս 35 ընտանիք ուղևորվել է Ֆիզուլի


      29 Մարտի 2024

      Ստորագրվել է «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք. Շուշա-2024» ծրագրի իրականացման պարտավորությունների արձանագրությունը


      29 Մարտի 2024

      Թահա Այհան. Շուշան կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար


      29 Մարտի 2024

      Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները համատեղ պատմական ֆիլմ կնկարահանեն


      29 Մարտի 2024

      Ադրբեջանում արգելվել է հին մեքենաները որպես տաքսի օգտագործել


      29 Մարտի 2024

      ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին


      29 Մարտի 2024

      Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն» - Փաշինյանի հայտարարությունը


      28 Մարտի 2024

      Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը


      28 Մարտի 2024

      Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները


      28 Մարտի 2024

      Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության


      28 Մարտի 2024

      ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ


      28 Մարտի 2024

      Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում


      28 Մարտի 2024

      Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները


      28 Մարտի 2024

      Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի


      28 Մարտի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից. ԹՎԵՐ


      28 Մարտի 2024

      ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի


      28 Մարտի 2024

      Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով


      28 Մարտի 2024

      Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ


      28 Մարտի 2024

      Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին


      28 Մարտի 2024

      «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են


      28 Մարտի 2024

      Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը


      28 Մարտի 2024

      ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին


      28 Մարտի 2024

      Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին


      28 Մարտի 2024

      «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա


      28 Մարտի 2024

      Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին


      28 Մարտի 2024

      Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա


      28 Մարտի 2024

      Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում


      27 Մարտի 2024

      Խոջալիում հիմնվում է Շեհիդների ծառուղի


      27 Մարտի 2024

      Սիմոնյանը Գազախի չորս գյուղերի մասին. Սա Ադրբեջան է


      27 Մարտի 2024

      Մոդեստ Կոլերով. Հայաստանն այլևս չի հետաքրքրում Ռուսաստանին


      27 Մարտի 2024

      Իլհամ Ալիևը հաստատել է Հիփոթեքային հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները


      27 Մարտի 2024

      Քանի՞ զբոսաշրջիկներ են ընդունել Ադրբեջանի ազգային զբոսայգիերը տոնական օրերին


      27 Մարտի 2024

      Այսպես է ՆԳՆ-ն մաքրում Խանքենդին հայկական զենքից


      27 Մարտի 2024

      Նահատակի հրաժեշտի արարողություն է անցկացվում, ում աճյունը հայտնաբերվել է Խոջալիում


      27 Մարտի 2024

      Ե՞րբ է սկսվելու Խոջալուի վերաբնակեցման առաջին փուլը


      27 Մարտի 2024

      Ադրբեջանն ու Մոլդովան ընդլայնում են համագործակցությունը մաքսային ոլորտում


      27 Մարտի 2024

      Էկվադորի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին


      27 Մարտի 2024

      Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է քաղաքացիներին գերժամկետ զինծառայության ընդունելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


      27 Մարտի 2024

    Վերջին լուրեր