Ադրբեջանի լուրերը՝ հայերեն





© 2010-2019, Armenia.Az - All rights reserved

Փակել



  • Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանի աշխատակազմի փոխղեկավարը 585 հազար դոլարի տուն է գնել ԱՄՆ-ում
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

      19 Օգոստոսի 2022 - 16:16

      2020 թվականի ապրիլին, երբ այդ ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք բերեց «Ճանապարհների նախագծման ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13%-ը, վերջինս սկսեց մեծ հաջողություններ գրանցել ճանապարհաշինության ոլորտում պետական գնումների մրցույթներում։

      Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները։

      «Այսպիսով, եթե 2018 թվականին ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնումների 3 պայմանագիր (ընդհանուր արժեքը մոտ 12 մլն դրամ է), իսկ 2019 թվականից մինչև 2020 թվականի ապրիլը՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազար դրամ), ապա այն բանից հետո, երբ սեփականատեր տարձավ պաշտոնատար անձ հանդիսացող Բագրատ Բադալյանը, ապա 2020 թվականի ապրիլից «Ճանապարհների նախագծման ինստիտուտը» շուրջ 40 անգամ շահել է պետական գնումների մրցույթները, իսկ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 1 մլրդ դրամը։

      Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ եղել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թվականներին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020 թվականի փետրվար-նոյեմբերին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թվականներին՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի խորհրդական, իսկ 2021 թվականի հոկտեմբերից առ այսօր հանդիսանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը։

      2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բադալյանը և նրա կինը՝ Մարգարիտա Աղանիսյանը, ով աշխատում է երաժշտական դպրոցում որպես ուսուցիչ, նույն թվականի մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են ձեռք բերել ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584 950 դոլար։

      Այսպես, Բադալյանը ու Աղանիսյանը անշարժ գույքը գնել են Վաշինգտոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.» ընկերությունից, որը հանդիսանում է ամերիկյան հայտնի «Lennar Corporation» տնաշինական ընկերության ստորաբաժանումներից մեկը։ Գործարքը կայացել է 2021 թվականի ապրիլի 28-ին, իսկ գրանցվել մայիսի 6-ին (հատկապես այս անսաթիվն են Բադալյանը և նրա կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Մինչդեռ Բադալյանը իր հայտարարագրում տունը ներկայացրել է որպես «դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած գույք», իսկ նրա կինը՝ «հողամասի վրա կառուցված սեփական բնակելի շենք»։

      Համաձայն մեր մոտ առկա ԱՄՆ փաստաթղթի, անշարժ գույքը գտնվում է Մերիսվիլի հյուսիս-արևելյան մասում գտնվող 39-րդ փողոցում (8428 39th St NE, Marysville), որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները, շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի հուլիսին (մինչ այդ այնտեղ եղել է փոքր անտառ), իսկ 2021 թվականի հունիսին 39-րդ փողոցի բոլոր նոր շենքերը արդեն հստակ երևում են։

      Բագրատ Բադալյանի տան ընդհանուր մակերեսը կազմում է 607 քառակուսի մետր, իսկ բուն առանձնատան մակերեսը դեռևս չի հրապարակվում։ Նույնը վերաբերում է նաև մյուս տվյալներին՝ սենյակների քանակն ու տեսակը, տան հարկերի քանակը, ավտոտնակի, լողավազանի առկայությունը և այլն։

      Փաստաթղթում չկան այս գույքը ձեռք բերելու համար վերցված վարկի մասին տեղեկություններ, որից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան առանձնատունը գնել է կանխիկ (ոչ ապառիկ)։

      Բադալյանի 2021 թվականի հայտարարագրում նշված դրամական միջոցների և եկամուտների հետ կապված տվյալների հիման վրա՝ բիզնեսի սեփականատեր այս պաշտոնյայի համար 585,000 դոլար արժողությամբ տուն գնելը առանձնահատուկ խնդիր չի հանդիսանում։

      Նշենք, որ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Պյուջեթ ծովածոցի ափին գտնվող Մերիսվիլ քաղաքը հիմնադրվել է 1872 թվականին, իսկ ներկա ժամանակ նրա բնակչությունը կազմում է 69 000 մարդ»,- նշում են հայկական ԶԼՄ-ները։

      ARMENIA.AZ





    Վերջին լուրեր

      Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի


      18 Ապրիլի 2024

      Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ


      18 Ապրիլի 2024

      Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար


      18 Ապրիլի 2024

      Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ


      18 Ապրիլի 2024

      Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը


      18 Ապրիլի 2024

      Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին


      18 Ապրիլի 2024

      Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է


      18 Ապրիլի 2024

      Բաքվում գարնանային շաբաթօրյակ կանցկացվի


      18 Ապրիլի 2024

      ՄԱԿ-ը նվեր է արել Ադրբեջանին


      18 Ապրիլի 2024

      Օմբուդսմենը՝ Բաշլըբելի ողբերգության մասին


      18 Ապրիլի 2024

      Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զինատեսակներից


      18 Ապրիլի 2024

      Սարըբայը՝ հետկոնֆլիկտային վերակառուցման Ադրբեջանի եզակի փորձի մասին


      18 Ապրիլի 2024

      Կայրաթ Սարըբայ. Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում ԱՓՎՄԽ -ի գործունեության մեջ


      18 Ապրիլի 2024

      Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի անցկացնի


      18 Ապրիլի 2024

      Աղդամում զինամթերք է հայտնաբերվել


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանում կընդլայնվի էլեկտրամոբիլների օգտագործումը


      18 Ապրիլի 2024

      Ադրբեջանի և Ալբանիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվում է


      18 Ապրիլի 2024

      Բաշլըբելի ողբերգությունից 31 տարի է անցել


      18 Ապրիլի 2024

      Ժուրավլյով. Ադրբեջանում ՌԽԶ առաքելությունն ավարտված է


      18 Ապրիլի 2024

      Սաբինա Ալիևան ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ականային խնդրի մասին


      18 Ապրիլի 2024

      Լաչինի օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության կառավարման Phoenix համակարգով


      18 Ապրիլի 2024

      Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի կողմից «Միջին միջանցքի» զարգացմամբ


      17 Ապրիլի 2024

      Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը


      17 Ապրիլի 2024

      Մուստաֆա Աբբասբեյլի. Ինքնազբաղվածության ծրագիրը կընդգրկի Ղարաբաղի հազարավոր բնակիչների


      17 Ապրիլի 2024

      Կրեմլը՝ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին


      17 Ապրիլի 2024

      Փորձագետ Պետրոսյան. ԵՄ առաքելությունը Հայաստանում գործում է ընդդեմ Ռուսաստանի և Իրանի


      17 Ապրիլի 2024

      Նախչըվանում ՌՕՈՒ-ն և ՀՕՊ ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի


      17 Ապրիլի 2024

      Հաջիևը՝ Ադրբեջանից ռուս խաղաղապահների դուրսբերման մանրամասների մասին


      17 Ապրիլի 2024

      Քաղաքական գործիչ Նարիկյան. Հայաստանը բանակի զարգացման մոդել չունի


      17 Ապրիլի 2024

      Նախարարը՝ Ադրբեջանի տրանսպորտի ոլորտի եկամուտների աճի մասին


      17 Ապրիլի 2024

      Փաշինյանը հետաձգել է խորհրդարանում սեփական խմբակցության հետ հանդիպումները


      17 Ապրիլի 2024

      Խանքենդին մաքրվում է հայկական զենքից


      17 Ապրիլի 2024

      Ալիևն ու Սարըբայը քննարկել են COP29-ը և վերանայել կանաչ տրանսպորտի հայեցակարգը


      17 Ապրիլի 2024

      ԱԳՆ. Ադրբեջանի քայլերը՝ բացառապես ի պատասխան Ֆրանսիայի գործունեության էին


      17 Ապրիլի 2024

      Քաղաքագետ Սուրենյանց. Ղարաբաղի հարցն ամբողջությամբ փակված է


      17 Ապրիլի 2024

      Վուչիչը Ալիևից աջակցություն է խնդրել


      17 Ապրիլի 2024

      Թովուզի ուղղությամբ հայկական անօդաչու թռչող սարք է վնասազերծվել


      17 Ապրիլի 2024

      Մահացել է նախկին պատգամավոր Հադի Ռաջաբլին


      17 Ապրիլի 2024

      Փարվիզ Շահբազովը՝ երկրում ՎԷԱ-ի ներուժի մասին


      17 Ապրիլի 2024

      Ադրբեջանը մոտ 6,3 մլն խմ գազ է մատակարարել Սերբիա


      17 Ապրիլի 2024

      Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին


      17 Ապրիլի 2024

      Ռուս խաղաղապահները լքել են Ադրբեջանը


      17 Ապրիլի 2024

      Եվս 156 ընտանիք կվերաբնակեցվի Ֆիզուլիում


      17 Ապրիլի 2024

      ԱՄՀ-ն Ադրբեջանում գնաճի դանդաղում է կանխատեսում


      17 Ապրիլի 2024

      Բաքվում հողմային էլեկտրակայան կկառուցվի


      17 Ապրիլի 2024

      Աշխարհի ոչ մի երկիր այս չորս գյուղերը Հայաստանի տարածք չի համարում. քաղաքագետ Քոչինյան


      16 Ապրիլի 2024

      BP-ն սկսեց նավթի արդյունահանումը նոր ACE հարթակից


      16 Ապրիլի 2024

      Ալիևը՝ Կասպից ծովի ջրի աղազրկման նախագծի մասին


      16 Ապրիլի 2024

      Հաստատվել է Ադրբեջանա-թուրքական համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը


      16 Ապրիլի 2024

      Նախագահ. Այսօր մենք մեր ջրաղբյուրների լիիրավ տերն ենք


      16 Ապրիլի 2024

    Վերջին լուրեր